ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ CONSULTATIVE COUNCIL OF EUROPEAN JUDGES
ԿԱՐԾԻՔ ԹԻՎ 10 (2007)
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է ԵԴԽԽ-ի կողմից
իր 8-րդ նիստի ընթացքում (Ստրասբուրգ, 2007 թվականի նոյեմբերի 21-23)
OPINION No.10 (2007)
OF THE CONSULTATIVE COUNCIL OF EUROPEAN JUDGES (CCJE) TO THE ATTENTION OF THE COMMITTEE OF MINISTERS OF THE
COUNCIL OF EUROPE ON THE COUNCIL FOR THE JUDICIARY AT THE SERVICE OF SOCIETY
This Opinion has been adopted by the CCJE
at its 8th meeting (Strasbourg, 21-23 November 2007)
«Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը»
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) փաստաթղթերի ոչ պաշ- տոնական թարգմանության տպագրությունն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համաֆինանսավորվող ծրագրի մի մասի շրջանակներում: Եվրոպական դատա- վորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) փաստաթղթերում ներկայացված տեսանկյունները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության պաշտոնական տեսանկյան արտա- հայտում:
‘’Support to the implementationof the judicial reform in Armenia’’
The publication of the non-official translation of the documents of the Consultative Council of European Judges (CCJE) has been produced as part of a project co-funded by the European Union and the Council of Europe. The views expressed in the documents of CCJE can in no way be taken to reflect the official opinion of the European Union.
Եվրոպական դատավորների խորհրդատվա կան խորհրդի (ԵԴԽԽ) Կարծիք թիվ 10 (2007)
Բոլոր իրավունքները պահպանված են: Առանց Հաղորդակցության տնօրինության (F-67075 Ստրասբուրգ, Սեդեքս կամ [email protected])նախնական թույլտվության սույն հրատարա- կության որևէ հատված չի կարող թարգմանվել, վերարտադրվել կամ փոխանցվել որևէ ձևով կամ միջոցներով՝ էլեկտրոնային (սկավառակ, համացանց և այլն) կամ մեխանիկական, այդ թվում` պատճենահանմամբ, ձայնագրմամբ կամ տեղեկատվության պահեստավորման կամ որոնման ցանկացած համակարգով:
Էջադրումը և դիզայնը՝ «Անդրանիկ» հրատարակչության
Հրատարակվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից
Երևան, Հայաստանի Հանրապետություն www.coe.int/yerevan
©Եվրոպայի խորհուրդ, 2007թ., անգլերեն
խմբագրություն՝ Opinion No 10 (2007) of the Consultative Council of European Judges (CCJE)
©Եվրոպայի խորհուրդ, 2018թ., հայերեն ոչ
պաշտոնական թարգմանություն
Ստրասբուրգ, 2007 թվականի նոյեմբերի 23
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ (ԵԴԽԽ)
ԿԱՐԾԻՔ ԹԻՎ 10 (2007)
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ընդունվել է ԵԴԽԽ-ի կողմից
իր 8-րդ նիստի ընթացքում (Ստրասբուրգ, 2007 թվականի նոյեմբերի 21-23)
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. 2007 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդին (ԵԴԽԽ) հանձնարարեց ընդունել Կարծիք Բարձրագույն դատական խորհրդի կամ համարժեք անկախ մարմնի դերի և կառուցվածքի վերաբերյալ՝ որպես իրավունքի գերակայությամբ կառավարվող պետության կա- րևոր տարր, որպեսզի հնարավոր լինի հավասարակշռություն հաս- տատել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև:
2. Եվրոպական համակարգերի բազմազանությունն արտացոլվում է պետությունների ընտրության և դատավորների անկախության պաշտ- պանությունն ապահովող մարմինների անվանումների վերաբերյալ քննարկումների հարցում: Սույն Կարծիքի ընթերցումը հեշտացնելու նպատակով ԵԴԽԽ-ն որոշել է ողջ տեքստում կիրառել մեկ տերմին՝ «Դատական խորհուրդ»1 :
3. Տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ ԵԴԽԽ-ն քննարկել է հետևյալ կետերը, որոնք ներառված են Եվրոպայում2 դա- տավորների համընդհանուր գործողությունների շրջանակային ծրա- գրում.
• անդամ պետություններում դատական անկախության երաշ- խիքների հանդեպ հարգանքը սահմանադրական, օրենսդրա- կան և ինստիտուցիոնալ մակարդակով (տե՛ս Գործողություն- ների ծրագիր, մաս I (ա), (բ), (գ) և (դ)),
• այնպիսի մարմինների ստեղծում կամ հզորացում, որոնք ան- կախ են օրենսդիր և (կամ) գործադիր իշխանության մարմին- ներից և ստանձնել են դատավորների կարիերայի հարցերով զբաղվելու պարտականություն (տե՛ս Գործողությունների ծրա- գիր, մաս I (ե)):
4. Նպատակ ունենալով ամրապնդելու ժողովրդավարությունը և պաշտպանելու դատական իշխանության անկախությունը՝ սույն Կար- ծիքը կոչված է բացահայտելու այն հիմնարար տարրերը, որոնք առնչվում են Դատական խորհրդի հիմնական առաքելությանը, կազ- մին և գործառույթներին: Սույն Կարծիքը չի ներառում Դատական խորհրդի կազմավորմանը կամ գործառույթներին վերաբերող սկզբունքների մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև չի ստեղ- ծում Եվրոպայում Դատական խորհրդի միասնական մոդել:
1 Այս ձևակերպումն արդեն օգտագործվում է Դատական խորհուրդների եվրոպական ցանցի կողմից (ԴԽԵՑ):
2 Ընդունված՝ Նախարարների կոմիտեի կողմից 740-րդ նիստում, Փաստաթուղթ CCJE(2001)24:
4
Կարծիք թիվ 10 (2007)
5.Դատական խորհրդի կազմը և գործառույթները կարող են տար- բեր երկրներում տարբեր լինել3 : Գիտակցելով այս տարբերությունները և միաժամանակ նկատելով, որ կա միտում՝ ստեղծելու Դատական խորհրդի անկախ համակարգ, ԵԴԽԽ-ն գտնում է, որ անհրաժեշտ է.
• ընդգծել դատավորների անկախությունը պաշտպանելու իրա- վասություն ունեցող հատուկ մարմնի առկայության կարևո- րությունը իշխանությունների տարանջատման սկզբունքի հա- մատեքստում,
• սահմանել ուղեցույցներ և չափանիշներ այն անդամ պետու- թյունների համար, որոնք ցանկություն են հայտնում ներդնելու կամ բարեփոխելու Դատական խորհուրդը:
6. Սույն եզրակացության դրույթները կիրառելի են դատական հա- մակարգի բոլոր օղակներում, մասնավորապես այն երկրներում, որտեղ Դատական խորհրդի կազմում (իրավասու ընդհանուր և վարչական արդարադատության մասով) կամ հատուկ խորհուրդների4 միջոցով գործում է վարչական արդարադատության առանձին համակարգ:
7.Սույն Կարծիքը կազմելիս ԵԴԽԽ-ն ուսումնասիրել և պատշաճ կերպով հաշվի է առել մասնավորապես.
• Եվրոպայի խորհրդի օրենսդրությունը և, մասնավորապես, Նա- խարարների կոմիտեի` անդամ պետությունների դատավորնե- րի անկախության, արդյունավետության և դերի մասին5 թիվ R(94)12 առաջարկությունը, Դատավորների կարգավիճակի մա- սին 1998 թվականի եվրոպական խարտիան, ինչպես նաև ԵԴԽԽ թիվ 1, 2, 3, 4, 6 և թիվ 7 կարծիքները,
• Վենետիկի հանձնաժողովի կողմից՝ 2007 թվականի մարտին 70-րդ լիագումար նիստում ընդունված «Դատավորների նշա- նակման մասին» զեկույցը՝ որպես օժանդակություն ԵԴԽԽ-ի աշխատանքին6 ,
3 Անդամ պետություններում առկա իրավիճակի մանրակրկիտ նկարագրությունը տրված է փորձագետների զեկույցներում (տե՛ս 7-րդ պարբերությունը) և պատաս- խաններում, որոնք տրված են հարցաշարին ազգային մակարդակով: Նշվածները հասանելի են ԵԴԽԽ-ի վեբկայքում հետևյալ հասցեով՝ www.coe.int/CCJE:
4 Որոշ Խորհուրդներ պատասխանատու են դատավորների անկախությունը երաշխա- վորելու համար, սակայն պատասխանատվություն են կրում նաև դատախազների մասով: ԵԴԽԽ-ն, իր հիմնական առաքելությանը համաձայն, նախընտրել է կենտ- րոնանալ Դատական խորհրդի դերակատարման վրա դատավորների մասով: Սա չի խանգարում կիրառելու սույն Կարծիքը այնքանով, որքանով վերջինս առնչվում է դատավորներին, այն Խորհուրդների նկատմամբ, որոնք ընդհանուր են դատավորների և դատախազների համար: Սույն Կարծիքի շրջանակում ուսումնասիրված չեն դատա- խազներին վերաբերող հնարավոր հարցերը: Դրանք կարելի է ուսումնասիրել հետա- գա փուլերում, հարկ եղած դեպքում՝ Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդի հետ համատեղ (ԵԴԽԽ):
5Մասնավորապես I, 2.գ. սկզբունքը և VI.3 սկզբունքը:
6 Տե՛ս CDL-AD(2007)028 փաստաթուղթը։
5
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
• թվով 40 պատվիրակությունների կողմից ԵԴԽԽ-ի 7-րդ լիա- գումար նիստում (2006 թվականի նոյեմբերի 8-10) ընդունված Դատական խորհրդի մասին հարցաշարին տրված պատաս- խանները,
• զեկույցները, որոնք պատրաստվել են ԵԴԽԽ-ի մասնագետ- ների՝ տիկին Մարտին Վալդես-Բուլուքի (Ֆրանսիա) կողմից Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում տիրող ներկա- յիս վիճակի վերաբերյալ, որտեղ գործում է Բարձրագույն դա- տական խորհուրդ կամ դրան համարժեք մեկ այլ անկախ մարմին, և լորդ Ջասթիս Թոմասի (Միացյալ Թագավորություն) կողմից այն պետություններում տիրող իրավիճակի մասով, որտեղ նման մարմին գոյություն չունի,
• Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ԴԽԵՑ), Իտա- լիայի Բարձրագույն դատական խորհրդի և արդարադատության նախարարության հետ համատեղ Եվրոպայի խորհրդի կողմից «Ո՞ր խորհուրդը՝ հանուն արդարադատության» թեմայով Դա- տավորների եվրոպական 3-րդ համաժողովի մասնակիցների արձագանքները (2007 թվականի մարտի 26-27, Հռոմ):
II. ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ. ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԴԱՏԱ ԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆ ՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
8. Դատական խորհուրդը կոչված է երաշխավորելու դատական համակարգի և դատավորների անկախությունը: Անկախ և անաչառ դատարանների գոյությունը կառուցվածքային պահանջ է իրավունքի գերակայությամբ կառավարվող պետության մեջ:
9. Դատավորների անկախությունը գլոբալիզացված և փոխկա- պակցված հասարակության մեջ պետք է դիտարկվի յուրաքանչյուր քաղաքացու կողմից որպես ճշմարտության, ազատության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և արտաքին ներգործությունից զերծ անկողմնակալ արդարադատության իրականացման երաշխիք: Դատավորների անկախությունը բացառիկ իրավասություն կամ ար- տոնություն չէ՝ տրված դատավորներին իրենց սեփական շահերի համար: Այն տրված է հանուն իրավունքի գերակայության և հանուն յուրաքանչյուր այն անձի, ով ձգտում և ակնկալում է արդարադատու- թյուն: Անկախությունը, որպես դատավորների անկողմնակալության պայման, երաշխավորում է քաղաքացիների հավասարությունը դա- տարանի առջև:
10. ԵԴԽԽ-ն նաև այն կարծիքին է, որ Դատական խորհուրդը պետք է նպաստի արդարադատության արդյունավետությանը և որա-
6
Կարծիք թիվ 10 (2007)
կին՝ աջակցելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատություն- ների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդ- վածի լիարժեք իրականացմանը, և պետք է ամրապնդի հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այս համատեքս- տում Դատական խորհուրդը պետք է սահմանի այն էական գործիք- ները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել դատական հա- մակարգի գնահատում, զեկուցել դատական ծառայության վիճակի մասին և պահանջել համապատասխան մարմիններից, որ վերջիններս անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն արդարադատության իրականացումը բարելավելու ուղղությամբ:
11. ԵԴԽԽ-ն առաջարկում է, որ Դատական խորհուրդը գտնվի սահմանադրական հարթության վրա այն երկրներում, որտեղ գործում է գրավոր սահմանադրություն կամ, այլ երկրների պարագայում, սահ- մանադրությանը համարժեք հիմնական օրենքի կամ սահմանադրական փաստաթղթի մակարդակում: Անհրաժեշտ է սահմանել դրույթներ նման մարմին ստեղծելու, վերջինիս գործառույթները սահմանելու և այն բնագավառները նախանշելու համար, որտեղից կարող են ընդ- գրկվել անդամները, ինչպես նաև անդամակցության և նշանակման մեթոդների չափանիշներ սահմանելու համար7:
12. Դատական խորհուրդը, բացի դատական համակարգի կառա- վարման և վարչարարական դեր ունենալուց, պետք է նաև մարմնավորի դատական իշխանության ինքնավար կառավարում կոչվածը՝ հնարա- վորություն տալով առանձին դատավորներին՝ իրականացնելու սե- փական գործառույթները առանց գործադրի և օրենսդրի կողմից որևէ տեսակի վերահսկողության և դատական իշխանության կողմից առանց անհարկի ճնշումների:
13. Այս առումով ԵԴԽԽ-ն համարում է, որ տեղին չի լինի, եթե այլ մարմիններ սահմանափակումներ դնեն Դատական խորհրդի՝ սեփա- կան աշխատանքների կազմակերպման եղանակները և քննարկման հարցերը որոշելու անկախության մասով: Անհրաժեշտ է սահմանել Դատական խորհրդի և արդարադատության նախարարի, պետության ղեկավարի և խորհրդարանի միջև հարաբերությունների շրջանակը: Ավելին, հաշվի առնելով, որ Դատական խորհուրդը չի պատկանում դատական համակարգի հիերարխիային և որպես այսպիսին չի կարող ըստ էության դատական գործով վճիռ կայացնել, դատարանների և հատկապես դատավորների հետ հարաբերությունները պետք է ման- րակրկիտ կազմակերպվեն:
14. Դատական խորհուրդը պարտավորվում է նաև երաշխավորել դատավորների անքակտելի ազատությունը՝ քաղաքական, գաղափա-
7 Այս սկզբունքի մասին նշվել է ԵԴԽԽ թիվ 1 կարծիքի մեջ (2001թ.):
7
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
րական կամ մշակութային բնույթի ցանկացած արտաքին ճնշումից կամ կանխակալ կարծիքներից զերծ, արդար վճիռ կայացնելու համար՝ առաջնորդվելով իրենց խղճի և փաստերի սեփական մեկնաբանու- թյանը և իրավունքի գերակա նորմերին համապատասխան8 :
III. ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ԱՊԱՀՈՎԵԼ ԱՆԿԱԽ ԵՎ ԹԱ ՓԱՆՑԻԿ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՊՏԻՄԱԼ ԳՈՐԾՈՒ ՆԵՈՒԹՅՈՒՆԸ
III. Ա. Մեծամասնությամբ դատավորներից կազմված Դատա կան խորհուրդ
15. Դատական խորհրդի կազմը պետք է լինի այնպիսին, որ երաշ- խավորվի Խորհրդի անկախությունը, և որ վերջինս արդյունավետ իրականացնի իր գործառույթները:
16. Դատական խորհուրդը կարող է բաղկացած լինել բացառապես դատավորներից կամ ունենալ խառը կազմ՝ բաղկացած դատավոր- ներից և ոչ դատավորներից: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է խուսափել անձնական շահի, ինքնապաշտպանության և բարեկամական հիմուն- քով պաշտոնի նշանակման գործոններից:
17. Եթե Դատական խորհրդի կազմում ընդգրկված են բացառապես դատավորներ, ապա ԵԴԽԽ-ն գտնում է, որ այս դատավորները պետք է ընտրված լինեն դատավորների կողմից:
18. Եթե Դատական խորհուրդն ունի խառը կազմ (բաղկացած դատավորներից և ոչ դատավորներից), ապա ԵԴԽԽ-ն համարում է, որ անդամների զգալի մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ՝ ընտրված դատավորների կողմից9, որպեսզի կանխվի մանիպուլյա- ցիաների կամ անհարկի ճնշումների ցանկացած հնարավորություն:
19. ԵԴԽԽ-ի կարծիքով՝ այսպիսի խառը կազմը կարող է նպաս- տավոր լինել անձնական շահից, ինքնապաշտպանությունից, բարեկա- մական հիմունքով պաշտոնի նշանակումից խուսափելու և հասարա- կության տարբեր կարծիքները արտացոլելու առումով՝ այդպիսով ընձեռելով դատական իշխանությանը լեգիտիմության (օրինակա- նության) լրացուցիչ աղբյուր: Այդուհանդերձ, եթե նույնիսկ առկա ան- դամակցությունը խառը հիմունքով է, Դատական խորհուրդն իր աշխատանքի ընթացքում բացարձակ չպետք է որևէ ձևով զիջի խորհրդարանական մեծամասնությունների կողմից փոխազդեցությա- նը և գործադրի ճնշումներին, և պետք է ազատ լինի քաղաքական
8 Տե՛ս R(94)12 հանձնարարականը:
9 ԵԴԽԽ-ն չի քննարկել դատավորներից և դատախազներից կազմված դատական մարմինների խորհրդի հարցը՝ տե՛ս նաև թիվ 4 ծանոթագրությունը վերևում:
8
Կարծիք թիվ 10 (2007)
կուսակցություններին ենթակայությունից, որպեսզի կարողանա երաշխավորել արդարադատության արժեքները և հիմնարար սկզբունք- ները:
20. Այն դեպքերում, երբ Դատական խորհուրդն ունի խառը կազմ, ԵԴԽԽ-ն գտնում է, որ որոշ գործառույթներ կարող են վերապահվել Դատական խորհրդի բացառապես դատավորներից կազմված խմբի իրավասությանը:
III. Բ. Անդամների որակավորումները
21. Անկախ նրանից՝ դատավոր են, թե ոչ, անդամների ընտրությունը պետք է իրականացվի՝ հիմք ընդունելով վերջիններիս որակավորումը, փորձը, դատավորի մասնագիտական կյանքի մասին պատկերացում- ները, քննարկումներ անցկացնելու կարողությունը և անկախության մասին պատկերացումները:
22. Դատավոր չհանդիսացող անդամները կարող են ընտրվել ակ- նառու այլ իրավաբաններից, երկար տարիներ մասնագիտական ծա- ռայություններ մատուցած համալսարանական պրոֆեսորներից կամ ճանաչում ունեցող քաղաքացիներից: Դատական իշխանության ժամա- նակակից կառավարման պարագայում կարող է պահանջվել այնպիսի անձանց լայն ներգրավվածությունը, որոնք մասնագիտացած են իրա- վական ոլորտից դուրս այլ բնագավառներում (օրինակ՝ կառավարում, ֆինանսներ, ՏՏ ոլորտ, սոցիալական գիտություններ):
23. Անկախ նրանից՝ դատավոր են, թե ոչ, Դատական խորհրդի հնարավոր կազմում չպետք է լինեն գործող քաղաքական գործիչներ, խորհրդարանի անդամներ, գործադրի կամ վարչական մարմնի ներ- կայացուցիչներ: Սա նշանակում է, որ ո՛չ պետության ղեկավարը, եթե վերջինս կառավարության ղեկավարն է, և ո՛չ էլ որևէ նախարար չեն կարող Դատական խորհրդի անդամ հանդիսանալ: Յուրաքանչյուր պետություն պետք է այս ոլորտում հատուկ իրավական կանոններ սահ- մանի:
24. ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ Դատական խորհրդի կազմը պետք է հնարավորինս արտացոլի հասարակության բազմաշերտու- թյունը:
III. Գ. Ընտրության եղանակները
III. Գ. 1. Դատավոր անդամների ընտրությունը
25. Դատավորների ընտրության և մասնագիտական առաջխա- ղացման համար պատասխանատու մարմնի անկախությունն ապահո- վելու նպատակով պետք է լինեն կանոններ՝ ուղղված նրան, որ դա- տավոր անդամներն ընտրվեն դատական իշխանության կողմից:
9
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
26. Նշանակումը կարող է կատարվել ընտրությունների միջոցով կամ ի պաշտոնե՝ սահմանափակ թվով անդամների դեպքում (ինչպես օրինակ՝ Գերագույն դատարանի կամ Վերաքննիչ դատարանի նախա- գահները):
27. Ընտրության որևէ հատուկ եղանակ չպարտադրելով հանդերձ՝ ԵԴԽԽ-ն համարում է, որ Դատական խորհրդի կազմում ընդգրկված դատավորների ընտրությունը պետք է իրականացվի վերջիններիս հավասար դատավորների կողմից՝ հետևելով այն կանոններին, որոն- ցով ապահովվում է դատական իշխանության բոլոր մակարդակների10 առավելագույն ներկայացվածությունը:
28. Չնայած այն հանգամանքին, որ դատավորների մասնագիտա- կան միությունների և Դատական խորհրդի դերը և աշխատանքները տարբեր են, այս մարմինների շահերը, այդուհանդերձ, հիմնվում են դատական իշխանության անկախ լինելու փաստի վրա: Երբեմն մաս- նագիտացված կազմակերպությունները լավագույնս կարող են նպաս- տել դատական քաղաքականության վերաբերյալ քննարկումներին: Բազմաթիվ պետություններում դատավորների զգալի մեծամասնու- թյունը միությունների անդամ չէ: Դատավորների երկու կատեգորիա- ների (միության անդամ հանդիսացող և անդամ չհանդիսացող) մասնակցությունը Դատական խորհրդի բազմաշերտ կազմում առա- վելապես ներկայացուցչական է դատարանների համար: Հետևաբար, անհրաժեշտ է թույլատրել դատավորների միություններին՝ ընտրության նպատակով առաջադրել դատավորների թեկնածուներ (կամ թեկ- նածուների ցանկ), և այս նույն հնարավորությունը պետք է գործի այն դատավորների դեպքում, ովքեր չեն հանդիսանում նման միությունների անդամ: Պետություններն իրենք են մշակում համապատասխան ընտ- րական համակարգ՝ ընդգրկելով այս հնարավորությունները:
29. Դատական խորհրդի «ապաքաղաքականացված» լինելու մա- սով քաղաքացիների ակնկալիքները արդարացնելու նպատակով ԵԴԽԽ-ն արտահայտում է այն կարծիքը, որ ընտրությանն ուղղված մրցույթը պետք է համապատասխանի Դատական խորհրդի կողմից սահմանված կանոններին, որպեսզի դատական իշխանության նկատ- մամբ հասարակության վստահությանը սպառնացող ցանկացած ռիսկ հասցվի նվազագույնի:
30. ԵԴԽԽ-ն չունի որևէ առարկություն պետությունների կողմից ուղղակի կարգով ընտրություններին այլընտրանք համարվող եղա- նակների մշակման դեմ, որոնք ապահովում են Դատական խորհրդի
10 Տե՛ս նաև Դատավորների մասին օրենքի վերաբերյալ եվրոպական խարտիայի 1.3 պարբերությունը:
10
Կարծիք թիվ 10 (2007)
շրջանակում դատական իշխանության առավելագույն ներկայացվա- ծություն: Կարելի է դիտարկել որոշ երկրների փորձը դատարանների կազմը ձևավորելու հարցում, որն ապահովում է բազմազան և տարած- քային ներկայացվածություն, այսինքն՝ մեկ կամ մի քանի տարածքային ցանկի հիման վրա անդամների դիտարկում, ներառյալ՝ ընտրվելու իրավունք ունեցող այն թեկնածուները, որոնք առաջադրվում են բա- վարար թվով դատավոր գործընկերների կողմից:
31. Նշանակման գործընթացի ցանկացած փուլում ԵԴԽԽ-ն կողմ- նակից չէ քաղաքական իշխանություններ ընդգրկող համակարգերին, ինչպես օրինակ՝ խորհրդարանը կամ գործադիրը: Այս գործընթացում անհրաժեշտ է խուսափել դատական հիերարխիայի ցանկացած մի- ջամտությունից: Անհրաժեշտ է բացառել նշանակման ցանկացած դեպք, որը կատարվում է դատական ոլորտի շրջանակում կամ այդ շրջանակից դուրս գործող մարմինների կողմից:
III. Գ. 2. Դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունը
32. Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումը չպետք է կատարվի գործադրի կողմից: Չնայած այն հանգամանքին, որ յուրա- քանչյուր պետություն ինքն է հավասարակշռություն հաստատում իրա- րամերժ պահանջների առումով, այդուհանդերձ, ԵԴԽԽ-ն կողջունի այնպիսի համակարգի գոյությունը, որում դատավոր չհանդիսացող անդամների նշանակումը վստահված է քաղաքական ուժերին: Այն դեպքում, երբ որևէ պետությունում դատավոր չհանդիսացող անդամ- ները ընտրվում են խորհրդարանի կողմից, այդ անձինք չպետք է լինեն խորհրդարանի անդամ, պետք է ընտրվեն որակյալ մեծամասնության կողմից՝ ունենալով ընդդիմադիր ուժերի զգալի աջակցություն, և պետք է ապահովեն հասարակության բազմաշերտ ներկայացվածությունը Դատական խորհրդի ընդհանուր կազմում:
III. Գ. 3. Նախագահի ընտրությունը
33. Անհրաժեշտ է ապահովել, որ Դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնի քաղաքական կուսակցությունների հետ չկապված անձ: Ուստի՝ խորհրդարանական համակարգերում, որտեղ նախագա- հը/պետության ղեկավարն օժտված է բացառապես ձևական լիազո- րություններով, չկա առարկություն այն բանին, որ պետության ղեկա- վարը նշանակվի Դատական խորհրդի նախագահի պաշտոնում, մինչդեռ այլօրինակ համակարգերում Խորհուրդն ինքը պետք է նա- խագահ ընտրի, և վերջինս էլ պետք է դատավոր լինի:
11
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
III. Դ. Անդամների թիվը և լիազորությունների ժամկետը
34. ԵԴԽԽ-ն համարում է, որ Դատական խորհրդին անդամակցելը պետք է արտացոլի դատական իշխանության մասշտաբները և, հե- տևաբար, իրականացվելիք գործառույթների ծավալը: Չնայած այն հանգամանքին, որ պետություններն իրենք են որոշում կայացնում Դատական խորհրդի կազմում անձանց՝ լրիվ կամ ոչ լրիվ դրույքով ընդգրկվելու մասին, ԵԴԽԽ-ն նշում է, որ լրիվ դրույքով ընդգրկվա- ծությունը ենթադրում է ավելի արդյունավետ աշխատանք և անկա- խության առավել ուժեղ երաշխիք: Այդուհանդերձ, անհրաժեշտ է ապա- հովել, որ Դատական խորհրդի կազմում ընդգրկված դատավորները չափազանց երկար ժամանակով չբացակայեն իրենց աշխատանքից, որպեսզի, հնարավորության սահմանում, դատարանի պրակտիկայի հետ կապը պահպանվի: Անհրաժեշտ է սահմանափակում դնել, թե դատավորը քանի անգամ և ինչ ժամանակահատվածով կարող է բա- ցառիկ իրավունքով պաշտոնավարել Դատական խորհրդի կազմում11 :
35. Խորհրդի աշխատանքների շարունակականությունը երաշխա- վորելու նպատակով ԵԴԽԽ-ն առաջարկում է, որ Դատական խորհրդի բոլոր անդամները միաժամանակ չփոխարինվեն:
III. Ե. Անդամների կարգավիճակը
36. Անհրաժեշտ է երաշխիքներ տրամադրել Դատական խորհրդի անդամներին (դատավորներ և ոչ դատավոր անդամներ) իրենց անկա- խության և անկողմնակալության համար: Դատական խորհրդի ան- դամների վարձատրությունը պետք է համապատասխանի Խորհրդի կազմում իրենց զբաղեցրած պաշտոնին և ծանրաբեռնվածությանը:
IV. ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ (ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԱՆՁՆԱԿԱԶՄԸ, ՏԵԽՆԻ ԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ) ԵՎ ԼԵԳԻՏԻՄ ՈՐՈ ՇՈՒՄՆԵՐԸ
IV. Ա. Բյուջեն և անձնակազմը
37. ԵԴԽԽ-ն ընդգծում է, որ կարևոր է, որ Դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվի այնպես, որ հնարավոր լինի կազ- մակերպել արդյունավետ գործունեություն: Խորհրդի տիրապետության տակ պետք է լինեն համապատասխան միջոցներ անկախ և ինքնավար կերպով գործելու համար, ինչպես նաև պետք է օժտված լինի սեփական
11 Վերապատրաստման ծրագրերում ընդգրկված դատավորների վերաբերյալ տե՛ս ԵԴԽԽ թիվ 4 կարծիքի (2003թ.) 21-րդ պարբերությունը:
12
Կարծիք թիվ 10 (2007)
բյուջեն բանակցելու և այն ձևավորելու լիազորություններով և իրա- վունակությամբ:
38. Դատական խորհուրդը պետք է ունենա սեփական շենք, քար- տուղարություն, համակարգչային տեխնիկա և ինքնակազմակերպվե- լու ազատություն՝ իր գործունեության մասին որևէ քաղաքական կամ այլ մարմնի առաջ առանց հաշվետու լինելու պարտավորության: Խոր- հուրդը պետք է ազատ լինի սեփական նիստերը կազմակերպելու և հանդիպումների օրակարգը որոշելու հարցում, ինչպես նաև իրավունք ունենա ուղղակի կերպով հաղորդակցվելու դատարանների հետ, որ- պեսզի իրականացնի իր գործառույթները: Դատական խորհուրդը պետք է ունենա անձնակազմ՝ ելնելով իր պահանջներից, և յուրաքան- չյուր անդամ պետք է ունենա իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու համար համապատասխան կից անձնակազմ:
IV. Բ. Դատական խորհրդի որոշումները
39. Դատական խորհրդի որոշումներից մի քանիսը, որոնք առնչվում են դատական իշխանության կառավարմանն ու վարչարարությանը, ինչպես նաև դատավորների նշանակումների, տեղափոխելիության, ծառայողական առաջխաղացման, կարգապահության և լիազորություն- ների դադարեցման (եթե ունի նշված լիազորություններից որևէ մեկը) հետ կապված որոշումները պետք է պարունակեն հիմնավորումներ, ունենան պարտադիր ուժ դատարանի կողմից վերանայման հնարավո- րությամբ: Միևնույն ժամանակ, Դատական խորհրդի անկախ լինելը չի նշանակում, թե այն օրենքի շրջանակից դուրս է և դատական վերա- հսկողության համար անձեռնմխելի:
IV. Գ. Տեխնիկական փորձաքննություն
40. Առանձին հարցերի դեպքում Դատական խորհրդին կարող են անհրաժեշտ լինել այլ փորձագետների մասնագիտական եզրակացու- թյունները: Այս փորձագետներն, իհարկե, Խորհրդի անդամ չեն և չեն կարող մասնակցել որոշումների կայացման գործընթացին:
V. ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ՝ ԱՐԴԱՐԱԴԱ ՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒ ԹՅՈՒՆԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
41. Ընդհանուր առմամբ, Դատական խորհուրդը պետք է ունենա լայն դերակատարում փոխկապակցված իրավասությունների մասով, որպեսզի կարողանա առավել լավ պաշտպանել և խթանել դատական իշխանության անկախությունը և արդարադատության իրականացման արդյունավետությունը:
13
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
42. ԵԴԽԽ-ն առաջարկում է, որ Դատական խորհուրդն ինքը կամ այլ մարմինների հետ համագործակցությամբ ապահովի ներքոհիշյալ գործառույթների իրականացումը անկախ կերպով.
• դատավորների ընտրությունը և նշանակումը (տե՛ս V.Ա կետը),
• դատավորների ծառայողական առաջխաղացումները (տե՛ս V.Ա կետը),
• դատավորների գործունեության գնահատումը (տե՛ս V.Բ կետը),
• կարգապահական և էթիկայի հարցերը (տե՛ս V.Գ կետը),
• դատավորների վերապատրաստումը (տե՛ս V.Դ կետը),
• առանձին բյուջեի վերահսկողությունն ու կառավարումը (տե՛ս V.Ե կետը),
• դատարանների վարչարարությունն ու կառավարումը (տե՛ս V.Զ կետը),
• դատավորի բարոյական նկարագրի պահպանումը (տե՛ս V.Է կետը),
• կարծիքի տրամադրում պետության իշխանությունների մյուս ճյուղերին (տե՛ս V.Ը կետը),
• ազգային, եվրոպական և միջազգային մակարդակով համա- գործակցություն համապատասխան այլ մարմինների հետ (տե՛ս V.Թ կետը),
• պատասխանատվությունը հանրության առջև. թափանցիկու- թյուն, հաշվետվողականություն, իրազեկում (տե՛ս VI կետը):
43. Պետք է տեղյակ լինել այն հանգամանքին և հաշվի առնել այն, որ Դատական խորհրդի տարբեր գործառույթների միջև բախում կա- րող է լինել, ինչպես օրինակ՝ դատավորների նշանակման և վերապատ- րաստման միջև հակասությունները, կամ վերապատրաստման և կարգապահական պատասխանատվության հարցերի, ինչպես նաև վե- րապատրաստման և դատավորներին գնահատելու միջև հակասու- թյունները: Նման հակասություններից խուսափելու եղանակներից մե- կը տարբեր գործառույթները Դատական խորհրդի տարբեր ճյուղերի միջև բաշխելն է12 :
44. ԵԴԽԽ-ն ընդգծում է, որ Դատական խորհրդի տարբեր գոր- ծառույթներ սերտորեն կապված են Խորհրդի սահմանադրական դերի հետ, ուստի այդ գործառույթները պետք է ամրագրվեն սահմանադրու- թյամբ, հիմնական օրենքով կամ սահմանադրական փաստաթղթով: Խորհրդի պարտականությունների լավագույնս կատարումն ապահո- վելու նպատակով անհրաժեշտ է կանխել արտաքին և ներքին հնա- րավոր ճնշումների հետ կապված խնդիրները (օրինակ՝ օրենսդրի/
12 Տե՛ս նաև ԵԴԽԽ թիվ 4 կարծիքը (2003թ.):
14
Կարծիք թիվ 10 (2007)
գործադրի կողմից ճնշումը) գործառույթների տեսակները և դրանց իրականացման եղանակը սահմանելու միջոցով:
45. Անհրաժեշտ է նաև, որ Դատական խորհրդի կազմի և իրավա- սությունների միջև լինի սերտ կապ: Մասնավորապես, կազմը պայմա- նավորված է լինում Դատական խորհրդի գործառույթներով: Դատա- կան խորհրդի որոշ գործառույթներով կարող է պահանջվել, որ, օրինակ՝ Խորհրդի անդամները լինեն իրավաբանի մասնագիտություն ունեցող անձինք, իրավունքի պրոֆեսորներ կամ նույնիսկ քաղաքա- ցիական հասարակության ներկայացուցիչներ:
46. Դատական խորհուրդների մեջ կարելի է նաև տարանջատել ավանդական գործառույթներ իրականացնող Խորհուրդները (օրինակ՝ այսպես կոչված «հարավեվրոպական մոդելը»՝ դատավորներին նշա- նակելու և դատական մարմինների գնահատումն իրականացնելու իրա- վասությամբ) և նոր գործառույթներ իրականացնող Խորհուրդները (օրինակ՝ այսպես կոչված «հյուսիսեվրոպական մոդելը»՝ կառավարման և բյուջեի հարցերով զբաղվելու իրավասությամբ): ԵԴԽԽ-ն խրա- խուսում է և՛ ավանդական, և՛ նոր գործառույթների վերապահումը Խորհրդին:
47. Ավելին, Դատական խորհուրդների իրավասությունները կարող են առնչվել համանման այլ մարմինների գործառույթներին, ինչպես օրինակ՝ Դատախազների խորհուրդը կամ, որոշ երկրներում, վար- չական գործերով դատավորների առանձին խորհուրդը: Դատական խորհրդի պարտականություններից է նաև այս տարբեր մարմինների հետ հարաբերություններ զարգացնելը, ինչպես նաև ընդլայնել կա- պերը (համագործակցության ցանցը) եվրոպական և միջազգային հարթակներում:
V. Ա. Դատավորների ընտրությունը, նշանակումը և ծառայո ղական առաջխաղացումը
48. Դատական իշխանության անկախությունը պահպանելու առու- մով կարևոր է, որ դատավորների նշանակումները և ծառայողական առաջխաղացումները անկախ բնույթ կրեն և չկատարվեն օրենսդրի կամ գործադրի կողմից, այլ գերադասելի է, որ կատարվեն Դատական խորհրդի կողմից13 :
49. Չնայած նրան, որ լայնորեն ընդունված է, որ նշանակումը կամ ծառայողական առաջխաղացումը կարող է կատարվել պետության ղե- կավարի պաշտոնական ակտի հիման վրա, այդուհանդերձ, ելնելով հասարակության մեջ դատավորների կարևորությունից և վերջիններիս գործառույթի հիմնարար բնույթն ընդգծելու նպատակով, պետության
13 Տե՛ս նաև ԵԴԽԽ թիվ 1 կարծիքը (2001թ.):
15
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
ղեկավարները պետք է սահմանափակվեն Դատական խորհրդի առա- ջարկով: Այս մարմնին դիմելը չի կարող սահմանափակվել սոսկ նշա- նակումների մասին գործադրի կողմից նախապես պատրաստված առաջարկի մասով եզրակացություն ստանալով, քանի որ միայն այն փաստը, որ առաջարկը բխում է քաղաքական իշխանությունից, կարող է բացասաբար անդրադառնալ դատավորի անկախության վրա՝ ան- կախ առաջարկվող թեկնածուի անձնային որակներից:
50. Չնայած նշանակման և ծառայողական առաջխաղացման հա- մակարգը առանցքային է, այն բավարար չէ: Անհրաժեշտ է, որ թեկ- նածուների ընտրության պայմանները լինեն լիովին թափանցիկ, որ- պեսզի դատավորները և հասարակությունը կարողանան համոզվել, որ ցանկացած նշանակում կատարվում է բացառապես թեկնածուի ար- ժանիքների հիման վրա՝ հաշվի առնելով վերջինիս որակավորումները, ունակությունները, ազնվությունը, անկախության մասին պատկերա- ցումը, անկողմնակալությունը և արդյունավետությունը: Հետևաբար կարևոր է, որ, որոշ պետությունների գործելակերպին համահունչ, յու- րաքանչյուր Դատական խորհուրդ հասարակությանը հասանելի դարձ- նի նշանակման և ընտրության չափանիշները: Մասնավորապես, դա- տական վարչարարության և վերապատրաստումների մասով իր դերը կատարելիս Դատական խորհուրդը պետք է նաև ապահովի, որ արժա- նիքների հիման վրա դատական նշանակումների և ծառայողական առաջխաղացումների ընթացակարգերը հասանելի լինեն հնարավո- րինս բազմազան և ամբողջ հասարակությունից թեկնածուների հա- մար:
51. Ի լրումն՝ առավել ավագ պաշտոնների պարագայում, մասնավո- րապես, դատարանի նախագահի պաշտոնի դեպքում, Դատական խորհուրդը պետք է պաշտոնապես հրապարակի տվյալ պաշտոնին ներկայացվող առանձնահատկությունների ընդհանուր նկարագրու- թյունը և թեկնածուներից պահանջվող հատկանիշները, որպեսզի ապահովվեն թափանցիկություն և հաշվետվողականություն նշանա- կումը կատարող մարմնի կողմից կայացված ընտրության առումով: Այս ընտրությունը պետք է հիմնված լինի բացառապես թեկնածուի ար- ժանիքների վրա և պայմանավորված չլինի սուբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են անձնական, քաղաքական կամ միությունների (առևտրա- յին միությունների) շահերը:
V. Բ. Դատավորների գործունեության գնահատումը
52. Դատավորների մասնագիտական գործունեությանը գնահա- տական տալու հետ կապված հարցերը երկու կողմից են դիտարկվում.
16
Կարծիք թիվ 10 (2007)
առաջինը՝ դատական համակարգի որակի գնահատումը, երկրորդը՝ դատավորների մասնագիտական կարողությունների գնահատումը:
53. Դատական համակարգի որակի գնահատման հարցին անդրա- դարձ է կատարվել ԵԴԽԽ թիվ 614 կարծիքի մեջ: Ելնելով այդ Կար- ծիքից՝ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր անդամ պետությունում Դատական խորհուրդն ունենա էական դերակատարում մի կողմից՝ դա- տական ծառայության որակի չափորոշիչների և նորմերի սահմանման հարցում, մյուս կողմից՝ դատական տարբեր ատյանների տրամադրած որակական տվյալների իրագործման և մոնիտորինգի հարցում:
54. Արդարադատության որակը, բնականաբար, կարելի է գնահա- տել օբյեկտիվ տվյալների միջոցով, ինչպես օրինակ՝ արդարադատու- թյան մատչելիության պայմանները և թե ինչպիսի ընդունելություն է ցույց տրվում քաղաքացիներին դատարանում, թե ինչ հեշտացված ըն- թացակարգեր են գործում, թե ինչ ժամկետներում են դատական ակ- տեր կայացվում և կատարվում: Այդուհանդերձ, սրանով նաև են- թադրվում է, որ կայացված դատական ակտերի նշանակությունը և այն, թե ինչպես է հասարակությունն ընկալում այդ որոշումները, կարող են ստանալ առավել սուբյեկտիվ գնահատական: Այն պետք է հաշվի առնի առավել քաղաքական բնույթի տեղեկությունները, ինչպես օրի- նակ՝ պետական բյուջեից արդարադատությանը տրամադրվող գու- մարները, և այն, թե ինչպես է ընկալվում դատական իշխանության ան- կախ լինելու փաստը իշխանության մյուս ճյուղերի կողմից: Այս բոլոր նկատառումներով հիմնավորվում է Դատական խորհրդի ակտիվ մաս- նակցությունը արդարադատության որակի գնահատման և դատավոր- ների աշխատանքի արդյունավետությունն ապահովող միջոցառում- ների ներդրման գործում:
55. Կիրառելիության դեպքում դատավորներին մասնագիտական գնահատական տալու հարցը կախված է նրանից, թե արդյո՞ք դատա- վորն աշխատանքի է անցել իր կարիերայի սկզբում այլ թեկնածուների շրջանից, ովքեր չեն ունեցել մասնագիտական նախկին փորձ, թե՞ իրավաբանի մասնագիտական փորձառության բազմաթիվ տարիներից հետո՝ ամենափորձառու և արժանի թեկնածուների շրջանից: Նախորդի պարագայում թեկնածուի մասնագիտական որակավորումները պետք է գնահատվեն՝ սահմանելու համար վերջինիս՝ նախկինում չբացա- հայտված ունակությունները, միաժամանակ այսպիսի գնահատումը կարող է օգտակար լինել՝ հաշվի առնելով դատավորի դերի և իրա- վական պրակտիկայի ու հմտությունների մշտական զարգացումը:
14 ԵԴԽԽ թիվ 6 (2004թ.) կարծիքը ցույց է տալիս, որ այս հարցը չպետք է շփոթել դատավորների մասնագիտական կարողությունների գնահատման հետ, և այն պետք է հաշվի առնի դատավորի գործունեության հատուկ բնույթը՝ հասարակ հանրային ծառայության հետ այն համեմատելուց խուսափելու համար:
17
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
56. Հարկ է նշել, որ գնահատումը չպետք է բաղկացած լինի միայն իրավական փորձառությունը և դատավորների մասնագիտական հիմ- նական ունակությունները ստուգելուց. այն պետք է ստուգի առավել անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ՝ դատավորների անձ- նային որակները և հաղորդակցման հմտությունները: Այն դեպքում, երբ դատավորի գործառույթների իրականացումը ենթադրում է տեխ- նիկական լայն հմտություններ և անձնային որակներ, վերջիններիս սահմանման հարցում ցանկալի կլինի եվրոպական մակարդակով որոշակի ընդհանուր համաձայնության գալ: Այս առնչությամբ, Դա- տական խորհուրդը ընդհանուր գնահատման չափանիշները որոշելու հարցում պետք է էական դեր ունենա: Այնուամենայնիվ, Դատական խորհուրդը չպետք է հանդես գա դատական այն մարմնի փոխարեն, որին վստահված է դատավորներին անհատապես գնահատելու գործ- ընթացը:
V. Գ. Դատավորների էթիկան և կարգապահությունը
V. Գ. 1. Էթիկան
57. ԵԴԽԽ-ն թիվ 3 կարծիքում (2002թ.) էթիկայի և կարգապահական հարցերին անդրադարձ կատարելիս նշել է, որ անհրաժեշտ է հստակ կերպով տարբերել այս երկու հարցերը:
58. Կարգապահությունը և մասնագիտական էթիկան տարբերակելը հանգեցնում է դատավորներին մասնագիտական էթիկայի վերաբերյալ սկզբունքների փաթեթ տրամադրելու անհրաժեշտությանը, ինչը պետք է դիտարկվի որպես աշխատանքային գործիք դատավորի վերապատ- րաստումների և ամենօրյա գործունեության մեջ: Կարգապահական հարցերով պատասխանատու մարմնի կողմից կարգապահությանն առնչվող նախադեպերի հրապարակումը վկայում է, որ դատավորներին հասանելի տեղեկատվությունը զգալիորեն բարելավվել է: Այն հնարա- վորություն է ընձեռում դատավորներին՝ ընդգրկվելու իրենց գործելա- կերպի մասին քննարկումներում՝ ստեղծելով «քննարկումների խումբ»: Այդուհանդերձ, միայն սա բավարար չէ, քանի որ կարգապահությանն առնչվող որոշումները չեն ներառում մասնագիտական էթիկայի կանոնների ամբողջ համալիրը, ինչպես նաև չեն հանդիսանում լավ գործելակերպերի մասին ուղեցույց, ինչը անհրաժեշտ է լինում դատա- վորներին:
59. Մասնագիտական էթիկայի սկզբունքների ժողովածուն պետք է ներառի լավ գործելակերպերի համադրությունը՝ օրինակներով և մեկ- նաբանություններով հանդերձ: Միևնույն ժամանակ այն չպետք է հա- վասարազոր լինի կանոնագրքի, որի կոշտ և թվացյալ սպառիչ բնույթը արժանացել է քննադատության: Լավ գործելակերպերի մասին այս
18
Կարծիք թիվ 10 (2007)
ուղեցույցը պետք է լինի դատավորների աշխատանքը, քանի որ տեղին չի լինի, եթե երրորդ անձինք, և, մասնավորապես, իշխանության մյուս ճյուղերը դատավորներին որևէ սկզբունք պարտադրեն:
60. Հաշվի առնելով ԵԴԽԽ-ի կողմից սահմանված մասնագիտա- կան էթիկայի և կարգապահության տարբերությունը՝ այս սկզբունքների ժողովածուի մշակմամբ պետք է զբաղվի այնպիսի մարմին, որը պա- տասխանատու չէ դատավորների կարգապահության համար: Դատա- վորի էթիկայի հարցերով զբաղվելու իրավասություն ունեցող մարմին սահմանելու համար կան մի քանի լուծումներ.
(i) հանձնարարել այս աշխատանքը Դատական խորհրդին, եթե
նշված Խորհուրդը չունի կարգապահական հարցերով զբաղվե- լու գործառույթ կամ ունի հատուկ մարմին, որը զբաղվում է կարգապահական հարցերով և հանդես է գալիս Դատական խորհրդում առանձին կազմով (տե՛ս 64-րդ պարբերությունը ստորև),
(ii) կամ Դատական խորհրդին զուգահեռ ստեղծել էթիկայի հանձ- նաժողով, որի միակ գործառույթը կլինի մասնագիտական էթի- կայի կանոնների մշակումը և մշտադիտարկումը: Այս վերջին տարբերակի դեպքում ծագող խնդիրները կարող են պայմա- նավորված լինել հանձնաժողովի անդամների ընտրության չա- փանիշներով և հանձնաժողովի ու Դատական խորհրդի միջև լիազորությունների բախումների կամ տարաձայնությունների վտանգով:
Էթիկայի հարցերով զբաղվող մարմինը, ինչպես նշված է ԵԴԽԽ-ի թիվ 3 կարծիքի մեջ, կարող է նաև խորհրդատվություն տրամադրել դատավորներին մասնագիտական էթիկայի խնդիրների շուրջը, որոնց դատավորները կարող են բախվել իրենց կարիերայի ընթացքում:
61. Ի լրումն՝ ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ արդարացված է էթիկա- կան սկզբունքների մշակման գործընթացում դատական իշխանության շրջանակից դուրս գտնվող անձանց (իրավաբաններ, ակադեմիկոսներ, հասարակության ներկայացուցիչներ, կառավարական մարմիններ) ներ- գրավելը, որպեսզի հնարավոր լինի կանխել անձնական շահի կամ ինքնապաշտպանության հնարավոր ընկալումները, միաժամանակ ապահովելով, որ դատավորները զրկված չլինեն իրենց սեփական մասնագիտական էթիկան սահմանելու իրավունքից:
V. Գ. 2. Կարգապահությունը
62. Դատավորների պատասխանատվության հարցը քննարկվել է ԵԴԽԽ-ի կողմից թիվ 3 կարծիքի շրջանակում (2002թ.): Որոշ պետու- թյունների վերջին շրջանի փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտություն
19
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
կա պաշտպանելու դատավորներին այն գայթակղությունից, որ ըն- դարձակվի վերջիններիս պատասխանատվության շրջանակը զուտ իրավասությանն առնչվող հարցերում: Դատական խորհրդի դերն է՝ ցույց տալ, որ դատավորը չի կարող մեկ այլ մասնագիտական բնա- գավառի ներկայացուցչի հետ միևնույն պատասխանատվությունը կրել. դատավորը հանրային գործառույթ է իրականացնում և չի կարող հրա- ժարվել վեճեր լուծելուց: Ավելին, եթե դատավորի նկատմամբ վեր- ջինիս որոշումների համար կիրառվում են իրավական և կարգապա- հական պատժամիջոցներ, այս պարագայում խախտվում են թե՛ դա- տական անկախությունը, թե՛ լիազորությունների ժողովրդավարական հավասարակշռությունը: Ուստի՝ Դատական խորհուրդը պետք է միա- նշանակ դատապարտի այն քաղաքական ծրագրերը, որոնք կոչված են սահմանափակելու դատավորների՝ որոշում կայացնելու ազատությու- նը: Սրանով չի թուլացվում դատավորների՝ օրենքը պահպանելու պար- տականությունը:
63. Անհրաժեշտ է կարգապահական պատասխանատվության են- թարկել այն դատավորին, ով անգործության մատնվելով չի կատարում իրեն հանձնված գործերի քննությունը կամ ակնհայտ կերպով կոմ- պետենտ չէ գործերի քննության մասով: Նույնիսկ այսպիսի դեպքերում, ինչպես նշված է ԵԴԽԽ թիվ 3 կարծիքի մեջ (2002թ.), կարևոր է, որ դատավորները օգտվեն կարգապահական վարույթի պաշտպանության իրավունքից, որը կերաշխավորի դատական իշխանության անկախու- թյան սկզբունքի պահպանումը և կիրագործվի հստակ սահմանված կարգապահական խախտման հիմքով՝ քննության առնվելով այնպիսի մարմնի կողմից, որը զերծ կլինի քաղաքական ցանկացած ազդեցու- թյունից: Պետության ղեկավարը, արդարադատության նախարարը կամ քաղաքական իշխանությունների ցանկացած այլ ներկայացուցիչ չեն կարող ներգրավված լինել կարգապահական պատասխանատվու- թյան հարցերով զբաղվող մարմնի կազմում:
64. Էթիկայի հարցերով զբաղվելը վերապահվում է Դատական խորհրդին. վերջինս կարող է նաև զբաղվել դատարանից օգտվողների բողոքներով: Այն դեպքում, երբ կարգապահական պատասխանա- տվության ենթարկելու հարցը ընդդատյա չէ կարգապահական դատա- րանին, շահերի բախումից խուսափելու նպատակով դրանցով պետք է առաջին հերթին զբաղվի կարգապահական հանձնաժողովը, որի կազմում պետք է ներկայացված լինեն Դատական խորհրդի անդամ չհանդիսացող զգալի թվով15 դատավորներ՝ ընտրված գործընկեր դա- տավորների կողմից, և կայացված որոշումները պետք է հնարավոր լինի բողոքարկել վերադաս դատական ատյան:
15 Տե՛ս ԵԴԽԽ թիվ 3 կարծիքի (2003թ.) 71-րդ պարբերությունը:
20
Կարծիք թիվ 10 (2007)
V.Դ. Դատավորների վերապատրաստումը16
65. Յուրաքանչյուր երկրում՝ դատավորների վերապատրաստումը կազմակերպելու և վերահսկելու պատասխանատվությունը չպետք է ստանձնի արդարադատության նախարարությունը կամ ցանկացած այլ մարմին, որը հաշվետու է օրենսդրի կամ գործադրի առջև, այն պետք է վստահվի դատական իշխանությանը կամ, գերադասելի է, Դատական խորհրդին: Այս առումով դատավորների միությունները նույնպես կարող են էական դեր ունենալ: Ավելին, վերապատրաստման ծրագրերի հայեցակարգը և դրանց իրագործումը պետք է հանձ- նարարվեն հատուկ ինքնավար մարմնի (օրինակ՝ վերապատրաստման ակադեմիա), դատական իշխանության կամ, գերադասելի է, Դատական խորհրդի ներքո: Այդ մարմինը պետք է ունենա սեփական բյուջե և աշխատի՝ խորհրդակցելով դատավորների հետ: Անհրաժեշտ է խրախուսել գործառույթների հստակ բաժանումը Դատական խորհրդի և վերապատրաստումն իրականացնող ակադեմիայի միջև, եթե վերջինս գոյություն ունի:
66. ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ եթե Դատական խորհուրդն իրավասու է կատարելու վերապատրաստումներ և նշանակումներ կամ ծառայողական առաջխաղացում, ապա անհրաժեշտ է հստակ բա- ժանում մտցնել Խորհրդի այն ճյուղերի միջև, որոնք պատասխանատու են նշված գործառույթների համար, և պետք է խուսափել կապեր հաս- տատելուց արդարադատության նախարարության (վերապատրաս- տողներին նշանակելը, բյուջե հատկացնելը և այլն) կամ կրթության նախարարության (հավատարմագրում, դիպլոմների ճանաչում և այլն) հետ:
67. Դատական խորհուրդը պետք է համագործակցի վերապատ- րաստում իրականացնող մարմնի հետ նախնական և առանց աշխա- տանքի ընդհատման վերապատրաստումների ընթացքում՝ ապահո- վելու համար արդյունավետ և բարձրորակ վերապատրաստում և երաշխավորելու, որ դատավորներն ընտրվեն օբյեկտիվ և չափելի չափանիշների, արժանիքների վրա հիմնված համակարգի միջոցով և համապատասխան վերապատրաստման հիմքով:
16 Դատավորների մասնագիտական կարողության պահպանմանն ու զարգացմանն ուղղված վերապատրաստման կարևորության մասին շեշտվում է Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի տարբեր փաստաթղթերում: Տե՛ս ԵԴԽԽ թիվ 4 կարծիքը (2003թ.) և Լիսաբոնյան ցանցի 11.10.2006թ. զեկույցը դատական վերապատրաստման մարմինների կողմից ԵԴԽԽ թիվ 4 կարծիքի (2003թ.) կոնկրետ կատարմանն ուղղված աջակցության մասին:
21
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
V. Դ. 1. Նախնական վերապատրաստումը
68. Որպեսզի դատավորի պաշտոնին հավակնող թեկնածուները որակյալ վերապատրաստում անցնեն, ԵԴԽԽ-ն առաջարկում է, որ Դատական խորհուրդը անմիջական մասնակցություն ունենա կամ այլ կերպ համագործակցի վերապատրաստում կազմակերպող հաստա- տությունների հետ նախնական վերապատրաստման ծրագրի ու մշակ- ման ու զարգացման գործում, որի միջոցով թեկնածուները կկատա- րելագործեն և կհարստացնեն ոչ միայն իրենց իրավական գիտելիքները ներպետական և միջազգային նյութական ու դատավարական իրա- վունքի և գործելակերպի վերաբերյալ, այլև կզարգացնեն լրացուցիչ հմտություններ, օրինակ՝ օտար լեզուների իմացությունը, էթիկայի, վե- ճերի լուծման այլընտրանքային եղանակների իմացությունը, որպեսզի հասարակությանը դատական ծառայություն տրամադրվի օրենքը անսխալ կիրառող, քննադատական և անկախ մտածելակերպի տեր, սոցիալական դյուրազգացությամբ օժտված և լայն մտահորիզոն ունե- ցող դատավորների կողմից:
69. Ի լրումն՝ Դատական խորհուրդը պետք է իրականացնի նախնական վերապատրաստման արտաքին գնահատում այն իմաս- տով, որ նշանակումից հետո առաջին տարիներին դատավորների մասնագիտական առաջընթացին և ամենօրյա գործունեության հաջո- ղություններին հետևելով՝ Խորհուրդը կկարողանա գնահատել նախ- նական վերապատրաստման արդյունավետությունը և առաջարկներ կներկայացնի վերապատրաստումների կատարելագործման ուղղու- թյամբ:
V. Դ. 2. Ընթացիկ վերապատրաստումը
70. Դատական խորհուրդը պետք է խթանի դատավորների մաս- նակցությունը վերապատրաստման բոլոր ծրագրերին՝ որպես նրանց մասնագիտական գործունեության կարևոր տարր: Դատավորներն ունեն իրավունք և իրավական, ինչպես նաև էթիկական պարտակա- նություն՝ միջոցներ ձեռնարկելու սեփական մասնագիտական կատա- րելագործման ուղղությամբ՝ շարունակական վերապատրաստումներին մասնակցելու միջոցով, որը պետք է ընկալվի որպես մշտական կրթու- թյուն: Սեփական պարտականությունների կատարման ժամանակ դատավորները պետք է, մասնավորապես, հետևեն ազգային և միջազ- գային օրենսդրության և գործելակերպի փոփոխություններին17 , հետա- մուտ լինեն սոցիալական միտումներին և ծանոթ լինեն վեճերի լուծման այլընտրանքային եղանակներին: ԵԴԽԽ-ն առաջարկում է, որ Դա-
17 Տե՛ս ԵԴԽԽ թիվ 9 կարծիքը (2006թ.):
22
Կարծիք թիվ 10 (2007)
տական խորհուրդը դատավորների ծառայողական առաջխաղացումը քննարկելիս հաշվի առնի դատավորների մասնակցությունը վերա- պատրաստման ծրագրերին:
71. Դատավորների և դատարանների գործունեության գնահատման նպատակով զեկույցները և վիճակագրությունը, որոնք պատրաստվում են Դատական խորհրդի կողմից յուրաքանչյուր տարի, պետք է պա- րունակեն տվյալներ հրատապ խնդիրների առնչությամբ, որոնց շուրջը պետք է կենտրոնացվի վերապատրաստումը18 , ինչպես օրինակ՝ դա- տական գործերի կառավարումը, ժամանակի կառավարումը, բյուջեի հետ կապված հարցերը, աշխատանքային մեթոդների բարելավումը, հանրային կապերի գծով հմտությունները, հաղորդակցման եղանակ- ները, իրավական հետազոտությունները և այլն:
72. Ընդհանուր առմամբ՝ անհրաժեշտ է ստանալ Դատական խորհրդի կողմից լայն խորհրդատվություն այն թեմաների ընտրության հարցում, որոնք ընդգրկվելու են տարեկան վերապատրաստումների ծրագրերում, Դատական խորհուրդը պետք է նաև վերահսկի, թե ինչ- պես է իրագործվում ծրագիրը, և գնահատի վերջինիս ազդեցությունը դատական իշխանության կատարողականի որակի վրա:
V. Ե. Դատական խորհրդի բյուջեն
73. Չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավո- րումը պետական բյուջեի մաս է կազմում, այսօրինակ ֆինանսավորման կայունությունը չպետք է խաթարվի քաղաքական փոփոխությունների հետևանքով: Դատարաններին դրամական միջոցներ հատկացնելու մասին որոշումները պետք է կայացվեն՝ խստագույնս պահպանելով դատական անկախությունը: Դատական բյուջեի խորհրդարանական հաստատման համար նախապատրաստական աշխատանքներում պետք է ներառվի այնպիսի ընթացակարգ, որով հաշվի են առնվում դատական մարմինների19 կարծիքները: Եթե Դատական խորհուրդը չունի դատարանների վարչարարության և կառավարման հարցում որևէ դեր, ապա այն պետք է առնվազն իրավասու լինի հրապարակելու կարծիքներ, որոնք վերաբերում են արդարադատության իրականաց-
18 Հատկապես ընթացակարգերի տևողության հետ կապված խնդիրը որոշ վեճերի պարագայում, մարդու իրավունքների խախտման ամենատարածված դեպքերը, կուտակված դատական գործերը, օրենքի այնպիսի խախտումները, որոնք հիմնա- կանում հանգեցնում են դատարանի որոշումները չեղյալ հայտարարելուն և փո- փոխելուն, օրենսդրական փոփոխությունները, իրավունքի նորմի տարբեր մեկ- նաբանությունների պատճառ հանդիսացող իրավական բացերը, նախադեպի ներդաշնակեցման պահանջը, կարգապահական ընթացակարգերը և սրանց արդյունքները:
19 Տե՛ս նաև ԵԴԽԽ թիվ 2 կարծիքը (2001թ.):
23
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
ման համար անհրաժեշտ նվազագույն դրամական միջոցների հատ- կացմանը, ինչպես նաև հստակեցնելու համապատասխան կարիքները՝ պահանջվող գումարը հիմնավորելու նպատակով:
74. ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ դատարանները կարող են պատշաճ մակարդակով անկախ լինել միայն այն դեպքում, երբ ապահովված լինեն առանձին բյուջեով և կառավարվեն գործադրից և օրենսդրից անկախ մարմնի կողմից, անկախ նրանից՝ այն Դատական խորհուրդ է, թե անկախ մարմին:
75. Չնայած որոշ պետություններ պաշտպանում են այն գաղափարը, որ արդարադատության նախարարությունը դատարանների բյուջեի առնչությամբ բանակցությունները կարող է վարել մյուս իշխանություն- ներից առավել լավ, հատկապես ֆինանսների նախարարության հա- մեմատությամբ, այդուհանդերձ, ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ այն երկրներում, որտեղ ներկայումս այլ է իրավիճակը, անհրաժեշտ է լուրջ վերլուծության ենթարկել այնպիսի համակարգը, որում Դատական խորհուրդն ունի ֆինանսական իրավասությունների լայն շրջանակ: Հարկ է ընդգծել, որ Դատական խորհրդի պարագայում ֆինանսական իրավասությունների լայն շրջանակը ենթադրում է, որ վերջինս հաշ- վետու է ոչ միայն գործադիր և օրենսդիր իշխանությունների, այլև դա- տարանների և հասարակության առաջ:
V. Զ. Դատարանի վարչարարությունը և կառավարումը
76. Տարբեր դատարաններին բյուջեի հատկացումներ կատարելու նպատակով պայմաններ սահմանելը և դատարանների արդյունավե- տությունն ուսումնասիրող և դրա վերաբերյալ զեկուցող մարմնի առնչությամբ որոշում կայացնելը նուրբ հարցեր են: ԵԴԽԽ-ն համա- րում է, որ Դատական խորհուրդն այս առումով պետք է ունենա իրա- վասություն:
77. Դատական խորհուրդը չունի իրավասություն առանձին դատա- վորների կատարողականի կառավարման մասով:
78. ԵԴԽԽ-ն այն կարծիքին է, որ Դատական խորհուրդը կարող է նպաստավոր ներդրում ունենալ արդարադատության իրականացման որակի բարձրացման գործում: Այս առումով, քաղաքականություն մշա- կելուց բացի, անհրաժեշտ է ապահովել դատարանների բավարար չափով ֆինանսավորումը, որպեսզի վերջիններիս հնարավորություն տրվի կատարելու իրենց պարտականություններն այս ուղղությամբ: Որոշ երկրներում ստեղծվել են համակարգեր, որոնք պատասխանատու են արդարադատության իրականացման որակի համար և կոչված են այն չափելուն. կարևոր է՝ ուսումնասիրել այսպիսի զարգացումների արդյունքները: Ինչ վերաբերում է որակը չափող քաղաքականություն
24
Կարծիք թիվ 10 (2007)
մշակելուն, ապա կարևոր է, որ Դատական խորհուրդը կարողանա ձեռք բերել համապատասխան տվյալներ և վիճակագրություն դատա- րաններից:
79. Դատական խորհուրդը պետք է հսկողություն իրականացնի տեսչական ծառայության կազմակերպման նկատմամբ, որպեսզի վեր- ջինս համապատասխան լինի դատական անկախությանը: Սա հատ- կապես կարևոր է այն դեպքում, երբ տեսչական ծառայությունը գոր- ծադիր իշխանության ենթակայության ներքո է:
V. Է. Դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելը
80. Իր կողմից թիվ 7 կարծիքի մեջ (2005թ.) ԵԴԽԽ-ն առաջարկել է, որ եվրոպական դատական իշխանությունները և պետություններն ընդհանուր առմամբ իրենց աջակցությունը ցուցաբերեն այն ծրագրերի ստեղծմանը, որոնք դուրս կգան դատական ոլորտի վերաբերյալ հա- սարակությանը տրամադրվող ընդհանուր բնույթի տեղեկությունների շրջանակից և կօժանդակեն հասարակության մեջ դատավորի դերի մասին ճշգրիտ ընկալում ձևավորելուն: Համաձայն ԵԴԽԽ-ի՝ դա- տարանները պետք է ճանաչվեն որպես ծրագրերի կազմակերպման ճիշտ մարմին՝ նպատակ հետապնդելով բարելավել հասարակության ընկալումը և վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Դրան զուգահեռ՝ տեղական մակարդակով տարբեր նախաձեռնու- թյունները համաձայնեցնելու, ինչպես նաև կարիքավորներին օգնու- թյան համազգային ծրագրերը խթանելու դերը պետք է վերապահվի Դատական խորհրդին, որը մասնագետների աջակցությամբ կարող է տրամադրել նաև առավել բարդ տեղեկատվություն:
81. Կրկին թիվ 7 կարծիքի մեջ (2005թ.) ԵԴԽԽ-ն ընդգծել է անկախ մարմնի դերը դատական գործերի լրատվական մեկնաբանությամբ առաջացած խնդիրները հաղթահարելիս կամ այն դժվարությունները լուծելիս, որոնց հանդիպում են լրագրողները իրենց աշխատանքը կատարելու ընթացքում: Այս դերը կարող է հաջողությամբ վերագրվել Դատական խորհրդին կամ վերջինիս հանձնաժողովներից մեկին, անհրաժեշտության դեպքում՝ լրատվության ոլորտի մասնագետների ընդգրկմամբ:
82. Եվ վերջապես, վերոնշյալ Կարծիքի մեջ, ԵԴԽԽ-ն, զբաղվելով լրատվամիջոցների կողմից կամ լրատվամիջոցների օգնությամբ քա- ղաքական կամ սոցիալական գործիչների կողմից դատավորներին կամ դատարաններին բացարկ հայտնելու կամ սուր քննադատության ենթարկելու հարցերով, համարում է, որ եթե տվյալ դատավորը կամ դատարանը պետք է ձեռնպահ մնա նույն ուղիներով արձագանքելուց, ապա Դատական խորհուրդը կամ դատական որևէ մարմին պետք է
25
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
անհրաժեշտության դեպքում կարողանա և պետք է պատրաստ լինի արագ և արդյունավետ արձագանքելու այսպիսի բացարկներին կամ քննադատությանը:
83. Դատական խորհուրդը պետք է օժտված լինի լիազորությամբ ոչ միայն հրապարակավ հայտնելու իր տեսակետը, այլև ձեռնարկելու անհրաժեշտ բոլոր քայլերը հասարակության, քաղաքական իշխանու- թյունների և, անհրաժեշտության դեպքում, դատարանների պարագա- յում՝ պաշտպանելու դատական համակարգի և (կամ) վերջինիս ան- դամների հեղինակությունը:
84. Դատական խորհուրդը կարող է նաև լինել համապատասխան մարմինը արդարադատության համակարգի հեղինակությունը խթա- նելու և պաշտպանելու ուղղությամբ լայն դերակատարում ունենալու առումով, քանի որ այսպիսի գործառույթ իրականացնելը հաճախ պահանջում է հավասարակշռություն գտնել մի կողմից անհատների, սոցիալական և քաղաքական գործիչների և լրատվամիջոցների իրար բախվող ազատության և, մյուս կողմից, անկախ և արդյունավետ կեր- պով գործող արդարադատական համակարգի նկատմամբ հանրային շահերի միջև:
85. Այս համատեքստում, Դատական խորհուրդը կարող է նաև զբաղվել դատարանից օգտվողների բողոքների հարցերով (տե՛ս վե- րևում նշված 64-րդ պարբերությունը):
86. ԵԴԽԽ-ն երաշխավորում է, որ Դատական խորհուրդը կարող է իրականացնել այսօրինակ գործառույթ անհրաժեշտ մասնագիտական օժանդակությունից օգտվելու միջոցով, քանի որ այս բնագավառում իր աշխատակազմը չպետք է սահմանափակվի իրավաբաններով, այլ պետք է ընդգրկի նաև լրագրողների, սոցիոլոգների, վիճակագիրների և այլոց:
V. Ը. Պետական իշխանության մյուս ճյուղերին եզրակացու թյուններ տրամադրելու հնարավորությունը
87. Դատավորների կարգավիճակին, արդարադատության իրակա- նացմանը, ընթացակարգային իրավունքին վերաբերող նախագծային այն բոլոր տեքստերը և, ընդհանուր առմամբ, օրենսդրական բոլոր նախագծերը, որոնք հնարավոր ազդեցություն կարող են ունենալ դա- տական իշխանության վրա, օրինակ՝ դատական իշխանության ան- կախության վրա, կամ կարող են թուլացնել արդարադատության հա- սանելիության երաշխիքը քաղաքացիների (ներառյալ` դատավորների) համար, պետք է ստանան Դատական խորհրդի եզրակացությունը նախքան խորհրդարանական քննարկման դրվելը: Այս խորհրդակցա-
26
Կարծիք թիվ 10 (2007)
կան գործառույթը պետք է ճանաչվի բոլոր պետությունների կողմից և պետք է հաստատվի Եվրոպայի խորհրդի կողմից որպես հանձնա- րարական:
V. Թ. Ազգային, եվրոպական և միջազգային մակարդակով համագործակցություն այլ մարմինների հետ
88. ԵԴԽԽ-ն նշում է, որ որոշ պետություններում Դատական մար- մինների խորհրդի պարտավորությունները ստորաբաժանված են տարբեր մարմինների միջև: Ազգային կարգավորումների բազմազա- նությունը կարող է ավելի խճճվել՝ պայմանավորված այն հանգա- մանքով, որ որոշ ոլորտներում (օրինակ՝ վերապատրաստման բնա- գավառում) իրավասու կարող է լինել մեկ ինստիտուտ, մինչդեռ այլ ոլորտներում իրավասությունները բաժանվում են: Այս փուլում ԵԴԽԽ-ն չի արտահայտում դիրքորոշում առանձին մարմինների միջև հարաբե- րությունների համար օպտիմալ համակարգի առնչությամբ: Տեղյակ լինելով ազգային իրավական ավանդույթների կարևորությանը այս- պիսի մարմինների ստեղծման ուղիների առումով՝ ԵԴԽԽ-ն, այնուա- մենայնիվ, համարում է, որ կարիք կա առաջարկելու, որ ստեղծվեն համագործակցության շրջանակներ Դատական խորհրդի ղեկավար- ման ներքո, որպեսզի տարբեր մարմինների կողմից Խորհրդի աշ- խատանքները կիսելու պարագայում ապահովվի այս աշխատանքների անարգել իրականացումը: Այսպիսի գործընթացը կարող է նպաս- տավոր լինել նաև սահմանակարգային զարգացման պարագայում մարմինների՝ աստիճանաբար աճող միավորման իմաստով (օրինակ՝ վերապատրաստման ոլորտում): Սա վերաբերում է նաև վարչական դատարանների խորհուրդների հետ համագործակցությանը: Տեղին կարող է լինել նաև համագործակցությունը Դատախազների խոր- հուրդների հետ, եթե այսպիսի առանձին մարմիններ գոյություն ունեն:
89. ԵԴԽԽ-ն նաև շեշտում է համագործակցություն հաստատելու կարևորությունը Դատական խորհուրդների միջև եվրոպական և մի- ջազգային մակարդակով բոլոր այն ոլորտներում, որոնց առումով Խորհուրդները գործում են ազգային հարթակում:
90. ԵԴԽԽ-ն ընդունում է, որ Դատական խորհուրդների եվրո- պական ցանցի (որը ընդհանուր համագործակցային դեր ունի Դա- տական խորհուրդների միջև) աշխատանքը և Լիսաբոնյան ցանցի ու Եվրոպական դատական վերապատրաստումների ցանցի (որոնք իրավասու են դատական վերապատրաստումների բնագավառում) աշխատանքները արժանի են ճանաչման և աջակցման: Այս ցանցերը ԵԴԽԽ-ի համար արդյունավետ երկխոսության դեր են ունեցել:
27
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
VI. ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝ Ի ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱ ՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ
91. Հաշվի առնելով Դատական խորհրդի էական ներգրավվա- ծության հեռանկարը դատական իշխանությունների վարչարարության մեջ՝ անհրաժեշտ է երաշխավորել այս Խորհրդի կողմից ձեռնարկվող գործողությունների թափանցիկությունը: Թափանցիկությունը դատա- կան համակարգի գործունեության նկատմամբ քաղաքացիների վստահության կարևոր գործոն է և երաշխիք՝ ընդդեմ քաղաքական ազդեցության վտանգի կամ անձնական շահի, ինքնապաշտպանության և բարեկամական հիմունքով պաշտոնի նշանակման մասին ընկա- լումների դատական իշխանության շրջանակում:
92. Դատական խորհրդի բոլոր որոշումները նշանակման, ծա- ռայողական առաջխաղացման, գնահատման, կարգապահության վե- րաբերյալ և դատավորների կարիերայի առնչությամբ ցանկացած այլ որոշում պետք է լինեն հիմնավորված (տե՛ս 39-րդ պարբերությունը վերևում):
93. Ինչպես արդեն նշվել է, դատավորների նշանակման և ծառա- յողական առաջխաղացման հարցում թափանցիկությունը ապահով- վում է նշանակման չափանիշները հրապարակելու և պաշտոնի նկա- րագրությունները տարածելու միջոցով: Ցանկացած շահագրգիռ կողմ պետք է կարողանա տեսնել կայացած որոշումները և ստուգել, թե արդյոք Դատական խորհուրդն առաջնորդվե՞լ է արժանիքներով նշա- նակումների և ծառայողական առաջխաղացումների մասով կանոն- ների և չափանիշների կիրառման ժամանակ:
94. Երբ Դատական խորհուրդն ունի բյուջետային լիազորություն, ապա միայն տրամաբանական է, որ պետք է հաշվետու լինի կոնկրետ միջոցների օգտագործման համար խորհրդարանին, որը հաստատել է այս բյուջեն: Դատական համակարգին հատկացված բյուջեի մասնա- բաժինը պետք է վերահսկվի աուդիտորական ծառայության կողմից, որը պատասխանատու է պետական միջոցների օգտագործումը վե- րահսկելու համար, եթե դրանք առկա են:
95. Երբ Դատական խորհուրդն ունի կարգապահական վարույթ իրականացնելու լիազորություններ, կարգապահական վարույթի կողմ հանդիսացող դատավորներին պետք է լիարժեք կերպով տեղյակ պա- հել որոշման հիմքերի մասին, որպեսզի նրանք կարողանան գնահատել ստեղծված իրավիճակում որոշումը բողոքարկելու հնարավորությունը (տե՛ս 39-րդ պարբերությունը վերևում): Ի լրումն՝ Դատական խորհուրդը կարող է քննարկել ընդունված որոշումների հրապարակման հարցը, որոնք պաշտոնական և վերջնական են, որպեսզի ոչ միայն ողջ դատա-
28
Կարծիք թիվ 10 (2007)
կան իշխանությանը, այլև ամբողջ հասարակությանը տեղեկացնի, թե ինչպես են իրականացվել վարույթները, և որպեսզի ցույց տա, որ դատական իշխանությունը չի ձգտում քողարկել իր անդամների դա- տապարտելի արարքները:
96. Դատական խորհուրդը պետք է պարբերաբար հրապարակի հաշվետվություն իր աշխատանքների վերաբերյալ, որի նպատակը պետք է լինի մի կողմից՝ նկարագրել, թե ինչ է կատարել և ինչ դժվա- րությունների է բախվել Դատական խորհուրդը, մյուս կողմից՝ առա- ջարկել միջոցներ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ բարելավելու արդարա- դատության համակարգի գործունեությունը՝ ելնելով հասարակության շահերից: Այս հաշվետվության հրապարակմանը զուգահեռ կարող են անցկացվել լրագրողների հետ մամլո ասուլիսներ, հանդիպումներ դատավորների և դատական ինստիտուտների խոսնակների հետ՝ բարելավելու տեղեկատվության տարածումը և դատական ինստի- տուտների հետ փոխգործողությունները:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒ ԹՅՈՒՆՆԵՐ
ԵԴԽԽ-ն «Հասարակությանը ծառայող Բարձրագույն դատական խորհրդի մասին» թիվ 10 կարծիքի մեջ (2007թ.) առաջարկում է հե- տևյալը.
Ա. Ընդհանուր առմամբ՝
ա) կարևոր է ստեղծել հատուկ մարմին, ինչպիսին Դատական խորհուրդն է, որը կոչված կլինի պաշտպանելու դատավորների անկախությունը որպես իրավունքի գերակայությամբ կառա- վարվող պետության կարևոր տարր և այդպիսով պահպանելով իշխանությունների տարանջատման սկզբունքը,
բ) Դատական խորհուրդը պետք է պաշտպանի դատական հա-
մակարգի և առանձին դատավորների անկախությունը՝ միա- ժամանակ երաշխավորելով արդարադատության արդյունա- վետությունն ու որակը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոն- վենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ ամրապնդելու համար հասարակության վստահությունը արդարադատության համա- կարգի նկատմամբ,
գ) Դատական խորհուրդը պետք է պաշտպանված լինի, սահմա-
նադրության մեջ կամ համարժեք տեքստում ամրագրման մի- ջոցով, իր ինքնավարության նկատմամբ սահմանափակումների ռիսկից, որոնք կարող են լինել օրենսդրի կամ գործադրի շա- հերից ելնելով:
29
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
Բ. Դատական խորհրդի կազմի շուրջը.
ա) անձնական շահից, ինքնապաշտպանությունից, բարեկամա- կան հիմունքով պաշտոնի նշանակումից խուսափելու և հասա- րակության տարբեր կարծիքները արտացոլելու նպատակով Դատական խորհուրդը պետք է ունենա խառը կազմ, որի զգալի մեծամասնությունը պետք է լինեն դատավորներ, նույնիսկ եթե որոշ հատուկ աշխատանքներ վերապահվեն բացառապես դա- տավորների կազմով ներկայացող խմբին: Դատական խոր- հուրդը կարող է նաև բաղկացած լինել բացառապես դատա- վորներից,
բ) անկախ նրանից՝ դատավոր են, թե ոչ, ապագա անդամները
պետք է նշանակվեն իրենց մասնագիտական կարողություն- ների, փորձի, դատավորի մասնագիտական կյանքի և անկա- խության մշակույթի մասին իրենց պատկերացումների հիման վրա: Նրանք նաև չպետք է լինեն ակտիվ քաղաքական գործիչ- ներ, գործադիր կամ օրենսդիր իշխանությունների անդամներ,
գ) դատավորների ընտրությունը պետք է կայացվի վերջիններիս
համահավասարների կողմից՝ բացառելով քաղաքական իշխա- նությունների կամ դատական հիերարխիայի կողմից ցանկա- ցած միջամտության դեպք, այնպիսի եղանակներով, որոնք երաշխավորում են դատական իշխանության բոլոր մակար- դակների առավելագույն ներկայացված լինելը: Եթե նշանա- կումը կատարվում է ուղղակի ընտրությունների միջոցով, ապա Դատական խորհուրդը պետք է հրապարակի կանոններ, որոնք նվազագույնի կհասցնեն արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահությանը սպառնացող ցանկացած ռիսկ,
դ) Դատավոր չհանդիսացող անդամների նշանակումը, ովքեր
նախկինում ունեցել կամ չեն ունեցել իրավաբանի մասնագիտա- կան փորձառություն, պետք է հանձնարարվի քաղաքական մարմին չհանդիսացող մարմնի, եթե, այդուհանդերձ, ընտրվում են խորհրդարանի կողմից, ապա չպետք է լինեն խորհրդարանի անդամ, պետք է ընտրվեն որակյալ մեծամասնության կողմից՝ ունենալով ընդդիմադիր ուժերի զգալի աջակցություն, և պետք է ապահովեն հասարակության բազմաշերտ ներկայացվածու- թյունը Դատական խորհրդի ընդհանուր կազմում:
30
Կարծիք թիվ 10 (2007)
Գ. Դատական խորհրդի գործունեության շուրջը.
ա) անդամները կարող են աշխատել լրիվ դրույքով, սակայն պետք է սահմանափակում դնել, թե քանի անգամ և ինչ ժամանակա- հատվածով կարելի է պաշտոնավարել, որպեսզի դատարանի պրակտիկայի հետ կապը չխզվի, անհրաժեշտ է երաշխիքներ տրամադրել անդամներին (դատավորներ և ոչ դատավոր ան- դամների) իրենց անկախության և անկողմնակալության հա- մար,
բ) Դատական խորհուրդը պետք է ֆինանսավորվի և կառավարի
սեփական բյուջեն, որպեսզի ապահովի անկախ և թափանցիկ գործունեություն,
գ) Դատական խորհրդի որոշ որոշումներ պետք է հիմնավորված
լինեն և ենթակա լինեն պարտադիր կատարման՝ դատական բողոքարկման հնարավորությամբ,
դ) որպես արդարադատության համակարգի նկատմամբ հասա-
րակության վստահության էական տարր՝ Դատական խորհրդի գործունեությունը պետք է առանձնանա թափանցիկությամբ, և այն պետք է հաշվետու լինի իր աշխատանքների համար, մաս- նավորապես՝ պարբերական հաշվետվությունների տեսքով՝ առաջարկելով նաև ձեռնարկել միջոցներ, որոնք ուղղված կլի- նեն դատական իշխանության գործունեությունը բարելավելուն:
Դ. Դատական խորհրդի լիազորությունների շուրջը.
ա) Դատական խորհուրդը պետք է ունենա աշխատանքների լայն բազմազանություն՝ ուղղված դատական անկախության և ար- դարադատության արդյունավետության պաշտպանությանը և զարգացմանը: Այն պետք է նաև ապահովի, որ Դատական խորհրդում տարբեր աշխատանքների կատարման պարագա- յում չծագի շահերի բախում,
բ) Դատական խորհուրդը պետք է կոմպետենտ լինի դատավոր-
ների ընտրության, նշանակման և ծառայողական առաջխա- ղացման հարցում, այս ամենը պետք է իրականացնել օրենսդրից կամ գործադրից բացարձակ անկախ լինելու պայմաններում, ինչ վերաբերում է դատավորների ընտրության չափանիշներին՝ նաև բացարձակ թափանցիկության պայմաններում,
գ) Դատական խորհուրդը պետք է ակտիվ կերպով ներգրավված
լինի արդարադատության իրականացման որակի գնահատման և դատավորների աշխատանքի արդյունավետությունն ապա- հովող մեթոդների իրագործման մեջ, սակայն չպետք է հանդես
31
Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածու
գա դատավորների անհատական գնահատումն իրականացնող համապատասխան դատական մարմնի փոխարեն,
դ) Դատական խորհուրդը կարող է զբաղվել էթիկական հար-
ցերով, այն կարող է նաև զբաղվել դատական ծառայությունից օգտվողների բողոքներով,
ե) Դատական խորհուրդը կարող է զբաղվել վերապատրաս-
տումների կազմակերպմամբ և վերահսկմամբ, սակայն վերա- պատրաստման կենտրոնն է կրում պատասխանատվություն վերապատրաստման հայեցակարգի և իրականացման համար, որի հետ Խորհուրդը պետք է համագործակցի նախնական և առանց աշխատանքի ընդհատման վերապատրաստումների որակն ապահովելու համար,
զ) Դատական խորհուրդը կարող է ունենալ ֆինանսական լայն
լիազորություններ արդարադատությանը հատկացված բյուջեի մասով բանակցելու և այն կազմակերպելու ուղղությամբ, ինչ- պես նաև արդարադատության իրականացման առավել լավ որակ ապահովելու նպատակով կարող է օժտված լինել տարբեր դատարանների վարչարարության և կառավարման լիազորու- թյամբ,
է) Դատական խորհուրդը կարող է նաև հանդես գալ որպես հա-
մապատասխան մարմին՝ ունենալով լայն դերակատարում ար- դարադատության համակարգի հեղինակությունը խթանելու և պաշտպանելու ուղղությամբ,
ը) դատական իշխանության, օրինակ՝ դատական անկախության վրա հնարավոր ներգործություն ունեցող կամ արդարադատու- թյան հասանելիության երաշխիքը քաղաքացիների համար թու- լացնող օրենսդրական բոլոր նախագծերը նախքան խորհրդա- րանի քննարկմանը դնելը պետք է դիտարկվեն Դատական խորհրդի կողմից,
թ) անհրաժեշտ է խրախուսել եվրոպական և միջազգային մա-
կարդակով դատական մարմինների տարբեր խորհուրդների հետ համագործակցությունը:
32
Եվրոպայի խորհուրդն առաջատարն է աշխարհամասում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություն ների շարքում: Եվրոպայի խորհրդին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28ը միաժամանակ նաև Եվրոպական միության անդամներ են: Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները միացել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային` որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանությանը նպա տակաուղղված միջազգային համաձայնագրի: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերահսկում է Կոնվենցիայի իրագործումն անդամ պետություններում:
The Council of Europe is the continent’s leading human rights organisation. It comprises 47 member states, 28 of which are members of the European Union. All Council of Europe member states have signed up to the European Convention on Human Rights, a treaty designed to protect human rights, democracy and the rule of law. The European Court of Human Rights oversees the implementation of the Convention in the member states.
www.coe.int