ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
«Գործընկերություն հանուն լավ կառավարման»տարածաշրջանային ծրագրեր
2020թ. սեպտեմբեր
Ծրագիր՝Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելում և դրանց դեմ պայքարի միջոցների ամրապնդում (2019թ. հունվար - 2021թ. դեկտեմբեր)
ԳԼԿ II-ը սատարում է Արևելյան գործընկերության երկրների կարողությունների զարգացմանը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելմաննպատակով՝ սևեռվելով ընդհանուր մարտահրավերներին և խթանելով նոր գործիքների ու մեխանիզմների ընկալումը և որդեգրումը՝ կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետորեն պայքարելու համար։
§ Ստեղծվել է խորհրդարանների պատգամավորների համար Վարքագծի կանոնագրքեր մշակելու գործիքակազմ՝ խորհրդարանական վարքականոնների մշակման կամ գործող վարքականոնների բարելավման գործում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Արևելյան գործընկերության երկրների վերահսկող մարմիններին և խորհրդարանականներին ներկայացվել է պատգամավորների վարքագծի և շահերի բախման կարգավորման լավագույն փորձը:
§ Ամրապնդվել են իրավաստեղծ և իրավակիրառ մասնագետների կարողությունները՝ ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու նպատակով, իսկ վերապատրաստման միջոցառումները հարթակ են ծառայել այս ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը դյուրին դարձնելու համար։
§ Ծրագիրը նպաստել է Արևելյան գործընկերության երկրների իշխանությունների շրջանում համագործակցության ավելացմանը և ակտիվների վերականգնման լավագույն փորձի մշակմանը։Այս տարածաշրջանային ծրագիրն ապահովել է համապատասխան գործիքակազմ, լավագույն փորձ, տեղեկությունների փոխանակում և համագործակցություն մի շարք կարևոր թեմաների հետ կապված՝ նպաստելով Արևելյան գործընկերության երկրներում շարունակական բարեփոխումներին։
Այս ծրագրի մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ինտերնետային կայքում։
Ծրագիր՝Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափորոշիչներին համապատասխան (2019թ. հուլիս-2021թ. դեկտեմբեր)
ԳԼԿ II-ը սատարում է Փաստաբանների միություններին՝ ամրապնդելով նրանց միջև համագործակցությունը՝ նրանց գործառնությունը բարելավելու և անկախությունը խթանելու,քաղաքացիների համար ավելի լավ իրավական պաշտպանությունապահովելու նպատակով։
§ Հիմնվելով 5 փաստահավաք առաքելությունների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ 33 երկկողմ հանդիպումների վրա՝ ծրագիրը մշակել և տրամադրել է տարածաշրջանում փաստաբանների գործունեության ընթացակարգային և ինստիտուցիոնալ կառուցվածքի համեմատական վերլուծություն՝ ներկայացնելով եվրոպական չափանիշներին համապատասխան լուծումներ առկա բացերի վերաբերյալ։
§ Կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներիարդյունքում բարձրացել է 30 փաստաբանի իրազեկությունն այլ երկրներում փաստաբանի մասնագիտական գործունեության և փաստաբանի մասնագիտական արհեստավարժության բարելավման ու տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ։
§ Ինտերնետային կայքի մշակումը՝ որպես փաստաբանական միությունների համար առցանց տարածաշրջանային համագործակցային հարթակ, հասանելի է դարձրել համապարփակ տեղեկատվություն եվրոպական չափորոշիչների և փաստաբանի մասնագիտության լավագույն փորձի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում փաստաբանական գործունեության կարգավորման իրավական դաշտի վերաբերյալ։
Այս ծրագրի մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ինտերնետային կայքում
Ծրագիր՝ Կանանց համար արդարադատության մատչելիություն՝ Ստամբուլյան կոնվենցիայի և գենդերային հավասարության եվրոպական այլ չափանիշների պահպանում(2019թ. հունվար-2021թ. դեկտեմբեր)
ԳԼԿ II-ը սատարում է կանանց և բռնության կին զոհերի համար արդարադատության մատչելիության ամրապնդմանը՝ Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիային (Ստամբուլյան կոնվենցիա) համահունչ՝ նպաստելով կոնվենցիայի վավերացմանը Արևելյան գործընկերության երկրներում։
§ Ծրագրի արդյունքումբարձրացել է իրազեկությունը տարածաշրջանում կանանց համար արդարադատության մատչելիության և Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ։Ծրագիրը խրախուսել է գործընկերներին հետամուտ լինել Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը և վավերացմանը՝նպաստելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին օրենքի նախագծի ներկայացմանը Մոլդովայի Հանրապետության խորհրդարան, Հայաստանում և Ուկրաինայում Կոնվենցիայի վավերացման նախապատրաստմանը և Ադրբեջանում Կոնվենցիայի ստորագրման հնարավորության քննարկմանը։
§ Իրավական ոլորտի մասնագետների համար նախատեսված փորձնական մենթորային ծրագիրը 60 մասնագետի հնարավորություն է ընձեռել զարգացնել սեփական կարողություններն այլ իրավաբանների վերապատրաստման ոլորտում՝ կանանց համար արդարադատության մատչելիության և կանանց նկատմամբ բռնությանը պատշաճ իրավական պատասխան ապահովելու նպատակով։
§ Ծրագիրը նպաստել է կանանց համար արդարադատության մատչելիության գնահատման ցուցիչների մշակմանը՝ կազմակերպելով տարածաշրջանային միջոցառում և համախմբելով նախարարական մակարդակում որոշում կայացնող 35 բարձրաստիճան պաշտոնատար անձանց Արևելյան գործընկերության երկրներից։
Այս ծրագրի մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ինտերնետային կայքում։
Ծրագիր՝ Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով (2019թ. փետրվար-2021թ. դեկտեմբեր)
ԳԼԿ II-ը ձգտում է բարելավել արդարադատության մատչելիությունը խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար ոչ դատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով, ամրապնդել հավասարության հարցերով զբաղվող մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների և ՀԿ-ների կարողությունները և համագործակցությունը և խթանել խտրականության բացառման մասին իրազեկությունը։
§ Ծրագիրն աջակցություն է տրամադրել Հայաստանում Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը և Մոլդովայի Հանրապետությունում Հավասարության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակներում Բելառուսում մշակվել է առաջին հանրային հարցումը խտրականության վերաբերյալ, որի արդյունքներն ընդգծել են բնակչության շրջանում իրազեկության բարձրացման և խտրականության դեմ պայքարում պետական մարմինների գործունեության ընդլայնման անհրաժեշտությունը։
§ Ծրագիրը տրամադրել է առաջարկություններ Ուկրաինայում, Հայաստանում և Մոլդովայի Հանրապետությունում խտրականության, ատելություն սերմանող խոսքի և ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ տվյալների հավաքագրման համակարգերի բարելավման շուրջ։
§ Արևելյան գործընկերության բոլոր երկրներում սեմինարների և տարածաշրջանային հանդիպումների միջոցով ծրագիրն ամրապնդել է հավասարության հարցերով զբաղվող մարմինների/մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների ներկայացուցիչների և ՀԿ-ների միջև կապերը՝ խտրականության զոհերի հետ հաղորդակցվելու և իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու նպատակով։ Բելառուսում և Ադրբեջանում հզորացվել են հանրային ինստիտուտների, հավասարության հարցերով զբաղվող մարմինների և ՀԿ-ների կարողությունները՝խտրականության հարցերում եվրոպական չափանիշների կիրառման համար։ Արդյունքում Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը հանձն է առել ընդլայնել իր հանձնագիրը՝ ներառելու խտրականության հարցերը։
Այս ծրագրի մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է ինտերնետային կայքում։