Ուղեցույց

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի վերաբերյալ

————————————————————————————————

Տեղաշարժի ազատությունը

2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Պատրաստվել է Քարտուղարության կողմից։
Դատարանի համար պարտադիր ուժ չունի:


Սույն ուղեցույցի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակն ամբողջությամբ կամ մասնակի թարգմանել եւ/կամ վերարտադրել ցանկացող հրատարակողներին կամ կազմակերպություններին խնդրում ենք լրացնել request to reproduce or republish a translation ձեւը` թույլտվության ընթացակարգի վերաբերյալ տեղեկանալու համար:

Եթե ցանկանում եք տեղեկանալ նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցների ընթացիկ թարգմանությունների մասին, խնդրում ենք անցնել հետեւյալ հղմամբ՝ pending translations։

Սույն ուղեցույցը թարգմանվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվել է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից եւ իրականցվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթգործողությունների ծրագրի շրջանակներում։ Սույն թարգմանության բացառիկ պատասխանատուն է հանդիսանում վերոնշյալ ծրագիրը։

Սույն ուղեցույցի բնօրինակը կազմվել է անգլերեն։ Այն պարբերաբար թարմացվում է եւ վերջին անգամ թարմացվել է 2024թվականի օգոստոսի 31-ին: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցները ներբեռնման համար հասանելի են հետեւյալ հասցեով՝ https://ks.echr.coe.int։ Հրապարակումների հետ կապված թարմացումների համար խնդրում ենք հետեւել Դատարանի թվիթերյան էջին՝ հետեւյալ հասցեով՝ https://twitter.com/ECHR_CEDH:

© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2024թ.։


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ.. 3

Ծանոթագրություն ընթերցողի համար. 7

Ներածություն. 10

I... Թիվ 4 արձանագրության 2–րդ հոդվածի կառուցվածքը. 13

II.. Կիրառության շրջանակը. 17

Ա.  Անձինք, որոնց նկատմամբ գործում է կիրառության շրջանակը. 17

1.   «Յուրաքանչյուր ոք». 17

2.   «Որեւէ պետության տարածքում օրինական կարգով». 19

Բ.  Տարածքային կիրառման կոնկրետ հարցեր. 22

1.   Անդրծովյան տարածքներ. 23

2.   Միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորներ. 23

3.   Մի Պայմանավորվող պետությունից մյուսին տարածքի ենթադրյալ «բռնակցում»  27

4.   Միավորված ազգերի կազմակերպության բուֆերային գոտիներ. 29

5.   Դիվանագիտական տարածքներ. 29

Գ.  Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի երաշխիքների եւ Կոնվենցիայի այլ դրույթների միջեւ կապերն ու համընկնումները. 30

1.   Հոդված 5. 31

ա.  Կիրառելիության վերաբերյալ ընդհանուր դիտարկումներ (5-րդ հոդվածի 1-ին կետ) 31

բ.   Որակավորման օրինակներ. 34

գ.   Ցանկացած երկրից հեռանալու ազատությունը եւ օրինական կալանավորումը  39

դ.   Կապը 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ.. 40

2.   Հոդված 8. 40

ա.  Տեղաշարժվելու ազատությունը եւ տան, մասնավոր եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք. 41

բ.   Տեղաշարժվելու ազատություն եւ տվյալների պաշտպանություն. 43

գ.   Բնակավայր ընտրելու ազատություն եւ «բնակարանը» հարգելու իրավունք. 44

դ.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի եւ 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն համապատասխանության գնահատում. 45

3.   9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներ. 46

4.   Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված. 49

III. Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակումներ. 49

Ա.  Տեղաշարժի ազատությունը. 50

1.   Միջամտության ձեւերը. 50

2.   Միջամտություն չհամարվող միջոցներ. 55

Բ.  Բնակության վայր ընտրելու ազատությունը. 57

1.   Կիրառության ոլորտների հետ կապված հարցեր. 57

2.   Միջամտության ձեւերը. 59

3.   Միջամտություն չհամարվող միջոցներ. 61

Գ.  Ցանկացած երկրից հեռանալու ազատություն. 63

1.   Կիրառության ոլորտների հետ կապված հարցեր. 63

2.   Միջամտության ձեւերը. 66

3.   Միջամտություն չհամարվող միջոցներ. 72

Դ.  Տուժողի կարգավիճակը եւ մեղքի վերագրման հարցերը. 74

1.   Հարազատների (անուղղակի տուժողների) կողմից դատարան դիմելու իրավունքը  74

2.   Կոնկրետ հանգամանքների պատճառով դիմումատուի վրա չազդող վիճարկվող միջոցը  75

3.   Ընդհանուր բնույթի միջոցներ եւ բողոքի անհրաժեշտ հստակեցում. 75

4.   Իշխանությունների կողմից խախտման ընդունումը՝ առանց վնասների փոխհատուցման. 77

5.   Մեղքը Պետությանը վերագրելը. 77

IV. Սահմանափակումն ստուգելու օրինականությունը. 79

V.. 3-րդ կետի համաձայն «ժողովրդավարական հասարակությունում սահմանափակման անհրաժեշտության» տեսանկյունից ստուգումը. 85

Ա.  Իրավաչափ նպատակներ. 86

Բ.  Համաչափության գնահատումը. 89

1.   Սահմանափակման եւ դրա ենթադրյալ պաշտպանական գործառույթի միջեւ կապը  91

ա.  «Պետական գաղտնիքներին» հասանելիություն ունեցող անձանց միջազգային ճամփորդության արգելքը. 92

բ.   Ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթի համատեքստում կիրառվող սահմանափակումներ. 93

գ.   Հանցագործության կանխման նպատակներով կիրառվող սահմանափակումներ  95

դ.   Ներգաղթի մասին օրենքների խախտումները կանխելու համար նախատեսված սահմանափակումներ. 98

ե.   Պարտքերի կամ տույժերի բռնագանձման համատեքստում կիրառվող սահմանափակումներ. 99

զ.   Սնանկության վարույթի համատեքստում կիրառվող սահմանափակումներ  102

է.   Անչափահաս երեխաների ճամփորդության սահմանափակումներ. 103

2.   Համապատասխան ներպետական գնահատում. 103

ա.  Անհատականացված գնահատման պահանջ. 105

բ.   Կանոնավոր վերանայման պահանջ. 107

գ.   Դատական վերանայման առկայությունը. 109

3.   Սահմանափակման խստությունը. 112

ա.  Ազդեցությունը դիմումատուի վրա.. 113

i.    Սահմանափակման տեսակը եւ բնույթը. 113

ii.  Սահմանափակման շրջանակը. 114

iii. Տեղաշարժի ազատության իրականացման հարցում դիմումատուի շահը. 116

iv.  Գործնականում իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցների հասանելիությունը. 118

v.   Ծանուցման բացակայություն. 119

vi.  Հատուկ անհատական հանգամանքներ. 120

vii. Տեղաշարժի ազատությունից ենթադրյալ հրաժարումը. 121

բ.   Տեւողությունը. 122

i.    Այն ժամկետի հաշվարկը, որը պետք է հաշվի առնվի. 123

ii.  Ինքնաբերական բնույթի եւ (կամ) պաշտպանական գործառույթի հետ ոչ բավարար կապ ունեցող սահմանափակումներ. 124

iii. Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում առաջացնող չափազանց երկար տեւողությունը. 126

iv.  Ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխանությունը. 127

v.   Մեկանգամյա սահմանափակումներ եւ կարճատեւ սահմանափակումներ. 128

vi.  Այլ գործոնների հետ կապված մտահոգությունների բացակայության պայմաններում ընդունելի համարված տեւողությունը. 129

VI. 4-րդ կետով նախատեսված «հասարակական շահի» տեսանկյունից ստուգումը. 131

Ա.  Արդյոք սահմանափակումը ծառայել է «հասարակական շահին». 132

Բ.  Արդյոք սահմանափակումը եղել է «ժողովրդավարական հասարակությունում արդարացված». 133

1.   Ընդհանուր քաղաքականությունից բխող սահմանափակումներին բնորոշ հարցերը  133

ա.  Հայեցողական լիազորությունների շրջանակը. 133

բ.   Օրենսդրական եւ քաղաքականության շրջանակը գնահատելու համար կարեւոր գործոնները. 134

2.   Անհատական ծանրաբեռնվածության գնահատման համար կարեւոր գործոններ  136

Մեջբերված գործերի ցանկը. 139


Ծանոթագրություն ընթերցողի համար

Սույն ուղեցույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Դատարան, Եվրոպական դատարան կամ Ստրասբուրգի դատարան) կողմից հրատարակվող «Նախադեպային իրավունքի ուղեցույցներ» շարքից է՝ նախատեսված պրակտիկ իրավաբաններին Ստրասբուրգի դատարանի կողմից կայացված հիմնարար վճիռների եւ որոշումների մասին տեղեկացնելու համար: Սույն ուղեցույցում վերլուծվում եւ ամփոփվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա կամ Եվրոպական կոնվենցիա) թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի առնչությամբ մինչեւ 2021 թվականի օգոստոսի 31-ը ձեւավորված նախադեպային իրավունքը: Ընթերցողները հնարավորություն կունենան ծանոթանալու տվյալ ոլորտի հիմնական սկզբունքներին եւ համապատասխան նախադեպերին:

Մեջբերված նախադեպային իրավունքի օրինակներն ընտրվել են ուղենշային, առավել կարեւոր եւ (կամ) վերջերս կայացված վճիռներից ու որոշումներից*։

Դատարանի վճիռներն ու որոշումները ծառայում են ոչ միայն Դատարան ներկայացված այդ գործերով որոշում կայացնելուն, այլեւ հետապնդվում է ավելի ընդհանուր նպատակ՝ Կոնվենցիայով սահմանված նորմերը պարզաբանելու, երաշխավորելու եւ կատարելագործելու համար՝ այդպիսով նպաստելով պետությունների կողմից որպես Պայմանավորվող կողմեր ստանձնած պարտավորությունների կատարմանը (Ireland v. the United Kingdom, 1978թվականի հունվարի 18, § 154, շարք Ա թիվ 25, իսկ բոլորովին վերջերս՝ Jeronovičs v. Latvia [GC], թիվ 44898/10, § 109, 2016 թվականի հուլիսի 5):

Այսպիսով, Կոնվենցիայով ստեղծված համակարգի նպատակն է լուծել հանրային քաղաքականության խնդիրները՝ ելնելով ընդհանուր շահերից՝ այդ կերպ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները եւ տարածելով մարդու իրավունքների ոլորտում իրավական պրակտիկան Կոնվենցիայի մասնակից պետություններում (Konstantin Markin v. Russia [GC], 30078/06, § 89, ECHR 2012): Դատարանը հատուկ շեշտել է, որ Կոնվենցիան կատարում է «եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիքի» դերը մարդու իրավունքների բնագավառում (Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi v. Ireland[GC], թիվ 45036/98, § 156, ECHR 2005-VI, իսկ բոլորովին վերջերս նաեւ՝ N.D. and N.T. v. Spain [GC], թիվ 8675/15 եւ 8697/15, §110, 2020 թվականի փետրվարի 13)։

Կոնվենցիայի թիվ 15 արձանագրությամբ վերջերս ներմուծվել է սուբսիդիարության սկզբունքը Կոնվենցիայի նախաբանում: Այս սկզբունքը սահմանում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում «Մասնակից պետությունների եւ Դատարանի համատեղ պատասխանատվություն», իսկ ազգային իշխանությունները եւ դատարանները պարտավոր են այնպես մեկնաբանել եւ կիրառել ներպետական օրենսդրությունը, որ ապահովվի Կոնվենցիայում եւ դրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների եւ ազատությունների լիարժեք իրագործումը (Grzęda v. Poland [GC], § 324):

Սույն ուղեցույցը պարունակում է հղումներ` Կոնվենցիայից եւ վերջինիս Լրացուցիչ արձանագրություններից մեջբերված հոդվածներից յուրաքանչյուրում օգտագործված «բանալի» բառերին։ Յուրաքանչյուր գործով քննարկված իրավական խնդիրներն ամփոփված են Բանալի բառերի ցանկում (անգլ.՝ «List of keywords»), որոնք ընտրվել են (հիմնականում) Կոնվենցիայի եւ դրան կից Արձանագրությունների տեքստից անմիջապես վերցված եզրույթների բառարանից։

Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC database տվյալների բազայում հնարավոր է որոնումներ կատարել ըստ բանալի բառերի։ Բանալի բառերով որոնելու պարագայում հնարավոր է գտնել նմանաբնույթ իրավական բովանդակություն ունեցող փաստաթղթերի խումբ (բանալի բառերի օգնությամբ ամփոփվում են յուրաքանչյուր գործի վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունները եւ եզրակացությունները)։ Առանձին գործերի բանալի բառերը կարելի է գտնել՝ «HUDOC» համակարգում սեղմելով «Case Details» կոճակը։ «HUDOC» տվյալների բազայի եւ բանալի բառերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «HUDOC»-ի օգտագործման ձեռնարկը (անգլ.՝ «HUDOC user manual»)։


Ներածություն

1.       Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորվում են երեք տարբեր իրավունքներ՝ տեղաշարժվելու ազատությունը եւ որեւէ պետության տարածքում իր սեփական բնակության վայրն ընտրելու ազատությունը (առաջին կետում սահմանված), ինչպես նաեւ ցանկացած երկրից, այդ թվում՝ իր սեփական երկրից հեռանալու ազատությունը (երկրորդ կետում սահմանված)։

2.       Այս իրավունքները բացարձակ չեն. դրանք կարող են ենթակա լինել սահմանափակումների՝ սույն դրույթի 3-րդ եւ 4-րդ կետերի համաձայն։

3.       Այս իրավունքներից շեղումները թույլատրելի են։ Կոնվենցիայի 15-րդ հոդվածով պետություններին թույլատրվում է շեղվելու թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտավորություններից «բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը` պայմանով, որ նման միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած [նրանց] մյուս պարտավորությունների հետ», լրացուցիչ պայմանով, որ պահպանվեն 15-րդ հոդվածի § 3-ով սահմանված ընթացակարգային ձեւականությունները (տե՛ս 15-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 15)): Շեղումը կարող է տարածվել միայն այն միջոցների նկատմամբ, որոնք բավականաչափ սերտորեն են կապված այն նպատակի հետ, որն այդ շեղումը հետապնդում է (Domenjoud v. France, 2024, § 154)։

4.       Համարժեք դրույթներ կան նաեւ հետեւյալ փաստաթղթերում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (անգլ.՝ Universal Declaration of Human Rights) (1948), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր (անգլ.՝ International Covenant on Civil and Political Rights)(1966), Մարդու իրավունքների ամերիկյան կոնվենցիա (անգլ.՝ American Convention on Human Rights) (1969), Եվրոպական միության Հիմնարար իրավունքների խարտիա (անգլ Charter of Fundamental Rights of the European Union) (2000), Մարդու եւ ժողովուրդների իրավունքների աֆրիկյան խարտիա (անգլ.՝ African Charter on Human and Peoples’ Rights)(1981) եւ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիա (անգլ.՝ International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination) (1965)։

5.       Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին հղում կարելի է կատարել միայն թիվ 4 արձանագրությունը վավերացրած պետությունների առնչությամբ։ Չորս պետություններ չեն վավերացրել թիվ 4 արձանագրությունը. այդ պետություններն են Հունաստանը, Շվեյցարիան, Թուրքիան եւ Միացյալ Թագավորությունը։

6.       Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքների առնչությամբ Դատարանի ratione temporis իրավազորությունն սկսվում է պատասխանող պետության համար թիվ 4 արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից: Այնուամենայնիվ, Դատարանը կարող է հաշվի առնել մինչեւ այդ ամսաթիվն առկա փաստերն ու որոշումներն այնքանով, որքանով դրանք շարունակում են արդիական մնալ (Riener v. Bulgaria, 2006, § 95. Ignatov v. Bulgaria, 2009, § 28. տե՛ս նաեւ Ընդունելիության չափանիշների գործնական ուղեցույցը (անգլ.՝ Practical Guide on Admissibility Criteria)):


Կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդված

1.         «Որեւէ պետության տարածքում օրինական կարգով գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու եւ ազատորեն բնակության վայր ընտրելու իրավունք։

2.         Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած երկրից, ներառյալ՝ իր սեփական երկիրը, հեռանալու իրավունք:

3.         Այդ իրավունքների իրականացման նկատմամբ չպետք է կիրառվի որեւէ սահմանափակում՝ բացառությամբ այն սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության ապահովության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով:

4.         1-ին կետում շարադրված իրավունքները եւս կարող են որոշ ոլորտներում ենթարկվել սահմանափակումների, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան եւ արդարացվում են ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով»:

HUDOC բանալի բառեր

Կետ 1-ին

Տեղաշարժվելու ազատություն – Բնակության վայր ընտրելու ազատություն – Տարածքում օրինական կարգով

Կետ 2-րդ

Երկրից հեռանալու ազատություն

Կետ 3-րդ

Միջամտություն – Օրենքով սահմանված – Հասանելիություն – Կանխատեսելիություն – Երաշխիքներ չարաշահումների դեմ – Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ – Ազգային անվտանգություն – Հասարակության անվտանգություն – Առողջության պաշտպանություն – Բարոյականության պաշտպանություն – Այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանություն – Հասարակական կարգի պաշտպանություն – Հանցագործության կանխում

Կետ 4-րդ

Սահմանափակումներ կոնկրետ ոլորտներում – Հանրային շահ


I.     Թիվ 4 արձանագրության 2–րդ հոդվածի կառուցվածքը

7.       Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում սահմանվում են երաշխավորվող իրավունքները։ 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանվում են այն չափանիշները, որոնց այդ իրավունքների սահմանափակումը պետք է համապատասխանի սույն դրույթի հետ համատեղելի համարվելու համար: 4-րդ կետը մասնավորապես վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք սահմանվում են 1-ին կետում ամրագրված իրավունքների (տեղաշարժվելու ազատություն եւ բնակության վայր ընտրելու ազատություն) նկատմամբ եւ կիրառելի են միայն որեւէ պետության տարածքում գտնվող որոշակի տարածքների նկատմամբ։

8.       Կառուցվածքի առումով թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը նման է Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածներին (Timishev v. Russia, 2005, § 45)։ Այս նմանությունն արտացոլվում է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն բերված գործերի վերաբերյալ Դատարանի քայլ առ քայլ ուսումնասիրությանը։

9.       Առաջին հերթին Դատարանը որոշում է, թե արդյոք դիմումատուի բողոքի նկատմամբ տարածվում է սույն դրույթի կիրառման անձնական, նյութական եւ տարածքային շրջանակը։

10.     Երկրորդ, Դատարանն ուսումնասիրում է, թե արդյոք այն միջոցը, որի դեմ բողոք է ներկայացվել, համարժեք է միջամտության՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորվող երեք տարբեր իրավունքներից (նշված վերեւում՝ 1-ին կետում) որեւէ մեկի իրականացմանը։ Մինչ այժմ Դատարանը այս դրույթի համաձայն բերված որեւէ բողոք դրական պարտավորության տեսանկյունից գնահատել է միայն շատ քիչ դեպքերում (Dobrovitskaya and Others v. the Republic of Moldova and Russia [Հանձնաժողով], 2019, § 98. Golub v. the Republic of Moldova and Russia [Հանձնաժողով], 2021)։

11.     Երրորդ, Դատարանը մանրակրկիտ ստուգում է, թե արդյոք վիճարկվող միջոցը նշանակվել է «օրենքին համապատասխան»՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կետի իմաստով։

12.     Եվ վերջում, Դատարանն իրականացնում է ստուգում «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» տեսանկյունից՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, կամ «հասարակական շահի» տեսանկյունից՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

13.     Դատարանի կողմից կիրառվող ստուգման ընտրությունը կախված է հետեւյալ երկու գործոններից.

§    առաջին՝ ո՞ր իրավունքի վրա է ազդում վիճարկվող միջոցը, եւ

§    երկրորդ՝ արդյոք տվյալ միջոցը կիրառվում է ընդհանուր առմամբ՝ չենթարկվելով որեւէ տարածքային սահմանափակման, թե կիրառվում է միայն որոշ կոնկրետ շրջանների նկատմամբ։

14.     Դատարանը թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» տեսանկյունից ստուգումն ընտրում է երկու տեսակի իրավիճակներում.

§    ցանկացած երկրից հեռանալու իրավունքը սահմանափակող ցանկացած միջոց (Gochev v. Bulgaria, 2009, § 44. Shioshvili and Others v. Russia, 2016, § 58), լինի դա միջոց, որը դիմումատուին ամբողջությամբ զրկում է այդ իրավունքից, թե սահմանափակում է նրա նպատակակետ երկրների ընտրությունը որոշակի աշխարհագրական տարածքով (L.B. v. Lithuania, 2022, § 81. Soltysyak v. Russia, 2011, § 37. Peltonen v. Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. K.S. v. Finland, Հանձնաժողովի որոշում, 1995).

§    ազատ տեղաշարժվելու կամ բնակության վայր ընտրելու ազատության իրավունքների իրականացման սահմանափակում, որը սահմանափակված չէ աշխարհագրական տիրույթով եւ կիրառվում է տվյալ պետության ողջ տարածքի նկատմամբ Garib v. the Netherlands[GC], 2017, § 110. Pagerie v. France, 2023, §171. Fanouni v. France, 2023, § 44)։

15.     Այնուհետեւ Դատարանն իրականացնում է «հասարակական շահի» տեսանկյունից ստուգում` թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, երբ սահմանափակումը վերաբերում է ազատ տեղաշարժվելու եւ բնակության վայր ընտրելու ազատության իրավունքներին եւ սահմանափակվում է աշխարհագրական տիրույթով՝ ընդգրկելով միայն տվյալ պետության տարածքի որոշակի շրջաններ (Garib v. the Netherlands [GC], 2017, § 110)։

16.     «Հասարակական շահի» տեսանկյունից ստուգումը կիրառելի չէ որեւէ երկրից հեռանալու իրավունքի որեւէ սահմանափակման նկատմամբ, որը գնահատվում է՝ հիմնվելով միայն սույն դրույթի 3-րդ կետի համաձայն «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» տեսանկյունից ստուգման վրա։

17.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ կետերը հավասարազոր են այն առումով, որ երկուսի դեպքում էլ նախատեսվում են առաջին կետով սահմանված իրավունքների իրականացման առանձին սահմանափակումներ (տեղաշարժվելու ազատություն եւ բնակության վայր ընտրելու ազատություն): Այնուամենայնիվ, դրանք տարբեր են կիրառման շրջանակով. 3-րդ կետով նախատեսվում են սահմանափակումներ որոշակի նպատակներով, սակայն առանց դրանց աշխարհագրական տիրույթը սահմանափակելու, իսկ 4-րդ կետով նախատեսվում են ընդհանուր առմամբ «հասարակական շահով արդարացված», սակայն աշխարհագրական տիրույթով սահմանափակված սահմանափակումներ (Garib v. the Netherlands[GC], 2017, §110)։

18.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով երաշխավորված տեղաշարժվելու ազատության իրավունքով արգելվում է ցանկացած միջոց, որը կարող է խախտել այդ իրավունքը կամ սահմանափակել դրա իրականացումը, եւ որը չի համապատասխանում սույն դրույթի երրորդ կետում նշված իրավաչափ նպատակները հետապնդելիս «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտություն» համարվող միջոցի պահանջին (Baumann v. France, 2001, § 61. Sissanis v. Romania, 2007, § 62)։

19.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի պայմանների համաձայն՝ իրավաչափ նպատակները, որոնք կարող են հիմնավորել միջամտությունը սույն դրույթով երաշխավորված երեք իրավունքների իրականացմանը, հետեւյալն են՝ ազգային անվտանգության կամ հասարակական անվտանգության ապահովում, հասարակական կարգի պահպանում, հանցագործությունների կանխում, առողջության կամ բարոյականության պաշտպանություն եւ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանություն:

20.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետը սերտորեն փոխկապակցված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի հետ (A.-M.V. v. Finland, 2017, § 94)։ Այնուամենայնիվ, ի տարբերություն 8-րդ հոդվածի 2-րդ կետի, «երկրի տնտեսական բարեկեցությունը» ներառված չէ դրա իրավաչափ նպատակների թվում:

21.     Նախագծի մշակման պատմության մեջ արտացոլված է, որ չորրորդ կետն ավելացվել է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածում՝ «տնտեսական բարեկեցության» նկատառումներով ազատ տեղաշարժվելու եւ բնակության վայր ընտրելու ազատության իրավունքի սահմանափակումներ նախատեսելու համար, մինչդեռ տնտեսական նկատառումները երբեք չեն կարող արդարացնել երկրից հեռանալու իրավունքի սահմանափակումները (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 85 եւ 109. Թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝Explanatory Report to Protocol No. 4), § 15)։

22.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» տեսանկյունից ստուգման համար պահանջվում է, որ Դատարանը որոշի, թե արդյոք միջամտությունը, որի մասով բողոք է ներկայացվել, համապատասխանում է «հրատապ սոցիալական անհրաժեշտությանը», եւ մասնավորապես, արդյոք այն համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին, ինչպես նաեւ արդյոք ազգային իշխանությունների կողմից այն արդարացնելու պատճառները «համապատասխան եւ բավարար» են (Khlyustov v. Russia, 2013, § 84)։

23.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն իրականացվող համապատասխան ստուգման համար պահանջվում է, որ Դատարանը, առաջին հերթին, որոշի՝ արդյոք սահմանափակումը ծառայել է «հասարակական շահին», եւ երկրորդ՝ արդյոք այն «արդարացված է ժողովրդավարական հասարակությունում» (Garib v. the Netherlands [GC], 2017, §§115-116 եւ 136-141)։

II.    Կիրառության շրջանակը

Ա.    Անձինք, որոնց նկատմամբ գործում է կիրառության շրջանակը

1.     «Յուրաքանչյուր ոք»

24.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները տարածվում են միայն ֆիզիկական անձանց նկատմամբ նկատմամբ (O.I.J. v. Czech Republic (dec.), 1999. F.S.M. v. Czech Republic (dec.), 1999)։

25.     Հաստատվել է, որ այս դրույթը կիրառելի է.

§    օտարերկրացիների (Shioshvili and Others v. Russia, 2016. L.B. v. Lithuania, 2022.S.E. v. Serbia, 2023. Baumann v. France, 2001, Bolat v. Russia, 2006. Miażdżyk v. Poland, 2012. Roldan Texeira and Others v. Italy (dec.), 2000),

§    քաղաքացիություն չունեցող անձանց (Mogoş and Others v. Roumania(dec.), 2004. Härginen v. Finland, Հանձնաժողովի որոշում, 1998) եւ

§    հատուկ կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ (նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիներ. Tatishvili v. Russia, 2007)։

26.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները տարածվում են նաեւ անչափահասների նկատմամբ (Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 204)։

27.     Հոգեկան հիվանդությունը կամ հաշմանդամությունը չեն բացառում համապատասխան անձանց՝ սույն դրույթով նախատեսված պաշտպանությունը (A.-M.V. v. Finland, 2017. Nordblad v. Sweden, Հանձնաժողովի որոշում, 1993. I.H. v. Austria, Հանձնաժողովի որոշում, 1989)։

28.     5-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված հիմքերից որեւէ մեկով կալանավորված անձինք իրավունք ունեն ներկայացնելու բողոքներ՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն։ Կոնվենցիայի մարմինները նախկինում ուսումնասիրել են այդպիսի բողոքների էությունը եւ դրանք չեն մերժել որպես այս դրույթի հետ անհամատեղելի ratione personae (C. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1985. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1977. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1970. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1970. Nordblad v. Sweden, Հանձնաժողովի որոշում, 1993. I.H. v. Austria, Հանձնաժողովի որոշում, 1989)։

29.     Ի տարբերություն Կոնվենցիայի որոշ այլ հոդվածների, ինչպիսիք են 4-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը կամ 11-րդ հոդվածի 2-րդ կետը, թիվ 4 արձանագրության2-րդ հոդվածով քաղաքացիական անձանց եւ զինված ուժերի անդամների կամ զինվորականների միջեւ տարբերակում չի դրվում դրվում (Soltysyak v. Russia, 2011, § 54. Berkovich and Others v. Russia, 2018, § 97. Golub v. the Republic of Moldova and Russia [Committee], 2021, § 56)։

2.     «Որեւէ պետության տարածքում օրինական կարգով»

30.     Թեեւ ցանկացած երկրից, այդ թվում՝ սեփական երկրից հեռանալու ազատությունը երաշխավորվում է «յուրաքանչյուր» անձի համար (L.B. v. Lithuania, 2022, § 59. S.E. v. Serbia, 2023, § 47), տեղաշարժվելու ազատության եւ բնակության վայր ընտրելու ազատության իրավունքները շնորհվում են միայն այն անձանց, որոնք «գտնվում են որեւէ պետության տարածքում օրինական կարգով»։

31.     «Որեւէ պետության տարածքում օրինական կարգով» գտնվելու պահանջը բովանդակային առումով ավելի լայն է, քան այդ տարածքում «օրինական բնակիչ» լինելու թիվ 7 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված պահանջը (տե՛ս Թիվ 7 արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 1 of Protocol No. 7))։ Ի տարբերություն վերջին դրույթի՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի կիրառման շրջանակից դուրս չեն մնում օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց թույլատրվել է մուտք գործել տվյալ պետության տարածք միայն տարանցման նպատակով կամ սահմանափակ ժամկետով՝ ոչ բնակության նպատակով (Թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ Explanatory Report to Protocol No. 4), § 8)։

32.     «Որեւէ պետության տարածքում օրինական կարգով» գտնվելու պահանջը վերաբերում է համապատասխան պետության ներպետական օրենսդրությանը (Omwenyeke v. Germany (dec.), 2007)։ Ներպետական օրենսդրության եւ պետական մարմինների խնդիրն է սահմանել այն պայմանները, որոնք պետք է կատարվեն, որպեսզի անձի ներկայությունն այդ տարածքում համարվի «օրինական» (տե՛ս Ben Salah v. Italy, 2009, § 53. Sisojeva and Others v. Latvia(dec.), 2000. Makuc and Others v. Slovenia(dec.), 2007)։

33.     Դիմումատուի՝ «որեւէ պետության տարածքում օրինական կարգով» գտնվելու հարցը որոշելիս Դատարանը հաշվի է առնում ներպետական դատարանների համապատասխան եզրակացությունները (M.S. v. Belgium, 2012, § 196. Piermont v. France, 1995, § 49)։ Այնուամենայնիվ, այն կապված չէ դրանցով եւ անհրաժեշտության դեպքում պետք է գնահատի, թե արդյոք ներպետական որոշումներն ունեն բավարար իրավական եւ փաստացի հիմք (Tatishvili v. Russia, 2007, § 43), եւ արդյոք դրանցով բացահայտվում է կամայականության որեւէ դրսեւորում (Omwenyeke v. Germany (dec.), 2007): Օրինակ՝ Tatishvili v. Russia, 2007 գործով Դատարանը, ներպետական իշխանությունների պահանջի եւ պատասխանող Կառավարության պնդումներին հակառակ, գտել է, որ դիմումատուն ո՛չ օտարերկրյա քաղաքացի է, ո՛չ քաղաքացիություն չունեցող անձ, եւ հետեւաբար նրան վիզա կամ բնակության թույլտվություն անհրաժեշտ չի եղել։ Համապատասխան օրենսդրության հիման վրա դա հաստատել է, որ տվյալ պահին նա ունեցել է հատուկ իրավական, այն է՝ «նախկին ԽՍՀՄ քաղաքացու» կարգավիճակ եւ հետեւաբար Ռուսաստանում գտնվել է օրինական կարգով (§§39-43)։

34.     Միգրացիոն հսկողություն անցնելու փաստն ինքնին բավարար չէ, որ դիմումատուի ներկայությունը տարածքում համարվի «օրինական»: Piermont v. France, 1995 գործով տրվել է դիմումատուի վտարման հրաման (մուտքի արգելք) անմիջապես այն բանից հետո, երբ նրա անձնագրում սահմանային ոստիկանությունը կնիք է դրել, եւ նախքան օդանավակայանից նրա դուրս գալը: Դատարանը գտել է, որ դիմումատուն երբեք «տարածքում օրինական կարգով չի գտնվել» թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (§ 49)։

35.     Այն պահից, երբ դիմումատուի ներկայությունը պետության տարածքում դադարում է օրինական լինել, նա այլեւս չի կարող հավակնել տեղաշարժվելու ազատության եւ այդ տարածքում բնակության վայր ընտրելու ազատության իրավունքին: Կոնվենցիայի մարմիններն այս սկզբունքը հաստատել են հետեւյալ համատեքստում.

§    արտաքսման եւ (կամ) վտարման հրամաններ ((Piermont v. France, 1995, § 44. M.S. v. Belgium, 2012, § 196. Yildirim v. Romania (dec.), 2007. N. v. France, Հանձնաժողովի որոշում, 1992. Polley v. Belgium, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    օտարերկրացուն տրված բնակության թույլտվության չեղարկում (Ben Salah v. Italy, 2009, § 54. A. v. San Marino, Հանձնաժողովի որոշում, 1993).

§    մշտական բնակության կարգավիճակի եւ բնակության թույլտվության կորուստ, օրինակ՝ պետությունների լուծարման/իրավահաջորդության համատեքստում կատարված օրենսդրական փոփոխություններից հետո (Makuc and Others v. Slovenia (dec.), 2007, § 211) կամ այլ հանգամանքների պատճառով, ինչպիսին օտարերկրյա քաղաքացիության ձեռքբերումն է (Dremlyuga v. Latvia (dec.), 2003).

§    օտարերկրացու կողմից տվյալ տարածք իր ժամանակավոր մուտք գործելու պայմանների խախտում (Omwenyeke v. Germany (dec.), 2007)։

36.     Piermont v. France, 1995 գործով Դատարանն առանձին քննել է դիմումատուին տրված՝ կրկնակի մուտքի արգելքի հետ համակցված արտաքսման հրամանին նախորդող ժամանակահատվածը եւ այդ իրադարձությանը հաջորդող ժամանակահատվածը: Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, Դատարանը գտել է, որ դիմումատուն կարողացել է ազատ տեղաշարժվել Ֆրանսիական Պոլինեզիայում: Ինչ վերաբերում է երկրորդ ժամանակահատվածին, Դատարանը վճռել է, որ արտաքսման հրամանը տրամադրելուց հետո դիմումատուն Պոլինեզիայի տարածքում օրինական կարգով այլեւս չի գտնվել (§ 44)։

37.     Մեկ այլ օրինակ վերաբերում է այն օտարերկրացիների կոնկրետ դեպքին, որոնք ժամանակավորապես մուտք են գործել պետության տարածք եւ սպասում են, որ ընթացակարգերի իրականացման արդյունքում պարզվի՝ արդյոք ներպետական օրենսդրության համապատասխան դրույթների համաձայն նրանք բնակության թույլտվության իրավունք ունեն, թե՝ ոչ: Նրանք տվյալ տարածքում կարող են համարվել «օրինական» միայն, եթե համապատասխանեն այն պայմաններին, որոնք տարածվում են մուտք գործելու եւ գտնվելու վրա (Omwenyeke v. Germany (dec.), 2007. տե՛ս նաեւ Հանձնաժողովի որոշումը U. and S. v. Germany, 1986 գործում. P. v. Germany, 1986 եւ Aygün v. Sweden, 1989)։ Օրինակ, երբ օտարերկրացին ժամանակավոր թույլտվություն է ստացել այն պայմանով, որ պետք է մնա կոնկրետ շրջանում, ապա նա տվյալ պետության «տարածքում օրինական կարգով» չի գտնվել առանց անհրաժեշտ թույլտվության այդ շրջանից դուրս յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում եւ հետեւաբար չի կարող հիմնվել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն տեղաշարժվելու ազատության իրավունքի վրա (Omwenyeke v. Germany (dec.), 2007)։ Ժամանակավոր մուտք գործելու այսպիսի պայմանները կարող են վերաբերել բնակությունից կամ տեղաշարժվելուց բացի՝ այլ հարցերի (Թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ Explanatory Report to Protocol No. 4), § 8)։

Բ.    Տարածքային կիրառման կոնկրետ հարցեր

38.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տեղաշարժվելու ազատության եւ բնակության վայր ընտրելու ազատության իրավունքների իրացումը երաշխավորվում է «որեւէ պետության տարածքում»:

39.     Այն տարածքը, որտեղ պետությունն իրականացնում է իր տարածքային իրավազորությունը, սկսվում է սահմանը կազմող գծից ((N.D. and N.T. v. Spain [GC], § 109. տե՛ս նաեւ 1-ին հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 1)):


1.     Անդրծովյան տարածքներ

40.     Թիվ 4 արձանագրության 3-րդ հոդվածը կիրառելիս պետք է հաշվի առնել սույն Արձանագրության 5-րդ հոդվածը:

41.     5-րդ հոդվածի 1-ին կետով հնարավորություն է տրվում, որ պետությունը նշի, թե որքանով է թիվ 4 արձանագրությունը կիրառելի «այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատու է»[1]:

42.     5-րդ հոդվածի 4-րդ կետն ունի հետեւյալ բովանդակությունը.

«Ցանկացած պետության տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է այդ պետության կողմից այն վավերացվելու կամ ընդունվելու ուժով, եւ ցանկացած տարածք, որի նկատմամբ սույն Արձանագրությունը կիրառվում է սույն հոդվածին համապատասխան այդ պետության հայտարարության ուժով, 2-րդ եւ 3-րդ հոդվածների նպատակների համար համարվում է ինքնուրույն տարածք»:

43.     5-րդ հոդվածի 4-րդ կետի ուժով՝ Piermont v. France, 1995 գործով Ֆրանսիական Պոլինեզիան թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածում պետության տարածքին հղումներ կատարելու նպատակով դիտարկվել է որպես Մետրոպոլյան Ֆրանսիայից տարբեր՝ առանձին տարածք (Piermont v. France, 1995, §§ 43-44)։

2.     Միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորներ

44.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի կիրառման նպատակներով Դատարանն այսպիսի միավորները չի դիտարկում որպես առանձին տարածք՝ համապատասխան պետությունից տարբեր կամ դրանից դուրս տարածք:

45.     Denizci and Others v. Cyprus, 2001 գործով Դատարանը քննել է այսպիսի միավորի եւ կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ տեղաշարժվելու ազատության նկատմամբ համապատասխան կառավարության կողմից սահմանված սահմանափակումները: Դիմումատուները՝ ծագումով թուրք Կիպրոսի քաղաքացիներ, Կիպրոսի ոստիկանության կողմից արտաքսվել են Կիպրոսի հյուսիսային հատված՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը գտնվում է Թուրքիայի փաստացի վերահսկողության ներքո։ Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածք վերադառնալուց հետո Կիպրոսի իշխանություններն ուշադիր հետեւում էին կղզու հյուսիսային հատվածի եւ հարավի միջեւ, ինչպես նաեւ հարավում նրանց տեղաշարժերին: Դիմումատուներին չէր թույլատրվում ազատ տեղաշարժվել հարավում, եւ նրանք ամեն անգամ ստիպված էին ոստիկանությանը հայտնել իրենց ընտանիքներին կամ ընկերներին այցելելու նպատակով հյուսիս գնալու կամ հարավային հատված մտնելու դեպքում: Քանի որ այդ միջոցները Կիպրոսի օրենսդրության համաձայն իրավական հիմք չունեին, ինչպես նաեւ անհրաժեշտ չէին ժողովրդավարական հասարակությունում, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում: Թեեւ նրանք բողոք են ներկայացրել նաեւ առ այն, որ իրենց արտաքսումը կղզու այն հատված, որտեղ Կիպրոսի Հանրապետությունը չի կարող իշխանություն եւ վերահսկողություն իրականացնել, խախտում է թիվ 4 արձանագրության 3-րդ հոդվածը (քաղաքացիների արտաքսման արգելումը), Դատարանը նպատակահարմար չի համարել որոշել՝ արդյոք սույն Արձանագրության 3-րդ հոդվածը կիրառելի է եղել՝ հաշվի առնելով թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտման մասով իր եզրակացությունը: Դատարանը նկատել է, որ դիմումատուները չեն պնդել, որ իրենց այլ պետության տարածք են արտաքսել: Դատարանը նաեւ նշել է, որ Կիպրոսի Հանրապետության կառավարությունը Կիպրոսի միակ օրինական կառավարությունն էր, որը պարտավոր էր հարգել մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային չափանիշները (§§ 323, 403-406, 410-411):

46.     Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC], 2022 գործով Դատարանը քննել է Ուկրաինայի կառավարության բողոքները՝ կապված երեխաների (հիմնականում ծնողազուրկ) եւ ուղեկցող չափահասների առեւանգման երեք դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Ուկրաինայում՝ այն միավորների տարածքում, որոնց նկատմամբ փաստացի վերահսկողություն էր իրականացնում Ռուսաստանի Դաշնությունը։ Դատարանի կարծիքով՝ դիմումատու կառավարությունը ներկայացրել էր prima facie ապացույցներ առ այն, որ երեխաները զինված անջատողականների միջամտությամբ բռնի կերպով տեղափոխվել են Ռուսաստան։ Դատարանն այս կապակցությամբ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը եւ Կոնվենցիայի այլ դրույթներ խախտող վարչական գործելակերպի առկայության վերաբերյալ բողոքը համարել է ընդունելի (§§ 895-898):

47.     Հետեւյալ գործերով Դատարանը քննել է կառավարության կողմից վերահսկվող տարածքի եւ դրանից ծագող տարածքային միավորի միջեւ տեղաշարժվելու ազատության սահմանափակումները։

48.     Dobrovitskaya and Others v. the Republic of Moldova and Russia [Committee], 2019 գործով դիմումատուներից մեկի ազատ տեղաշարժը Մոլդովայի Հանրապետության տարածքում սահմանափակվել է «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության» («ՄՄՀ») իշխանությունների կողմից, միավոր, որն ստեղծվել է Մոլդովայի տարածքում, եւ որի նկատմամբ փաստացի վերահսկողություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնությունը։ Մասնավորապես «ՄՄՀ»-ի իշխանությունները դիմումատուին արգելել են հեռանալ «ՄՄՀ»-ում գտնվող քաղաքից։ Golub v. the Republic of Moldova and Russia [Committee], 2021 գործը վերաբերում է «ՄՄՀ»-ում դիմումատուի պարտադիր զինվորական ծառայությանը։ Դիմումատուից վերցրել են նրա անձնագիրը, իսկ նրա տեղաշարժը «ՄՄՀ» զինվորական հաստատության տարածքից դուրս խստորեն վերահսկվել է. նրան թույլ չեն տվել զինվորական հաստատության տարածքը լքել առանց «ՄՄՀ» զինհրամանատարի թույլտվության։ Երկու դեպքում էլ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում, քանի որ «ՄՄՀ» ոչ մի իշխանություն չէր կարող օրինական կերպով կարգադրել մարդկանց տեղաշարժվելու ազատության սահմանափակումը: Դատարանը նաեւ վճռել է, որ այդ խախտման համար պատասխանատու է Ռուսաստանը, եւ որ Մոլդովան չի խախտել դիմումատուների իրավունքներն ապահովելու նպատակով համապատասխան եւ բավարար միջոցներ ձեռնարկելու իր դրական պարտավորությունները (Dobrovitskaya and Others v. the Republic of Moldova and Russia [Committee], 2019, §§ 94-99. Golub v. the Republic of Moldova and Russia [Committee], 2021, §§ 65-70. տե՛ս նաեւ 1-ին հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլCase-Law Guide on Article 1))։

49.     Georgia v. Russia (II) [GC], 2021 գործով Դատարանը քննել է ներքին տեղահանված անձանց՝ էթնիկ վրացիների իրավունքների հարցը, որոնք փախել էին զինված հակամարտությունից, եւ որոնց այդ շրջանների փաստացի իշխանություններն արգելել էին Հարավային Օսիայում կամ Աբխազիայում գտնվող իրենց տներ վերադառնալ։ Դատարանը եզրակացրել է, որ այդ իրավիճակը համարժեք է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին հակասող վարչական գործելակերպին, եւ որ Ռուսաստանի Դաշնությունը, որը «փաստացի վերահսկողություն» էր իրականացնում այդ տարածքների նկատմամբ, պատասխանատու է հայտնաբերված խախտման համար (§§ 292-301): Georgia v. Russia (IV) (dec.), 2023 գործով Դատարանն ընդունելի է համարել դիմումատու կառավարության բողոքը Ռուսաստանի վարչական գործելակերպի վերաբերյալ, որը հակասում է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին եւ բխում է վերոնշյալ ինքնահռչակ միավորների եւ Վրաստանի կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ «սահմանազատման» գործընթացից։


3.     Մի Պայմանավորվող պետությունից մյուսին տարածքի ենթադրյալ «բռնակցում»

50.     Մի Պետությունից մյուսին տարածքի ենթադրյալ «բռնակցման» դեպքում թիվ 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածի կիրառելիության նպատակներով անհրաժեշտ է սահմանել, թե երկու պետություններից որն է տվյալ տարածքի նկատմամբ տարածքային իրավազորություն իրականացնում։

51.     Ukraine v. Russia (re Crimea) (dec.) [GC], 2020 գործով Դատարանը քննել է Ուկրաինայի կառավարության կողմից ներկայացված մի շարք բողոքներ այն դեպքերի վերաբերյալ, որոնց ընթացքում Ղրիմի շրջանը (ներառյալ՝ Սեւաստոպոլ քաղաքը) ենթադրաբար ներառվել է Ռուսաստանի Դաշնության կազմում: Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը վերաբերում էր Ղրիմի եւ մայրցամաքային Ուկրաինայի միջեւ տեղաշարժվելու ազատության սահմանափակման վարչական գործելակերպի ենթադրյալ առկայությանը, որը բխում էր վարչական սահմանագիծը պետական սահմանի (Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ) փաստացի փոխակերպելուց (պատասխանող պետության կողմից): Թեեւ Դատարանի խնդիրը, որպես այդպիսին, միջազգային իրավունքի համաձայն Ղրիմի ենթադրյալ «բռնակցման» կամ այդ տարածքի հետագա իրավական կարգավիճակի մասին վերացական որոշում կայացնելը չէր, այն չէր կարող ամբողջությամբ շրջանցել այդ հարցը: Մասնավորապես եւ այնքանով, որքանով թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է «որեւէ պետության տարածքում» տեղաշարժվելու ազատությունը, անհրաժեշտ էր դիտարկել Ղրիմի նկատմամբ պատասխանող պետության իրավազորության բնույթը կամ իրավական հիմքը. այսինքն, եթե տվյալ ժամանակահատվածում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող իրավազորությունը դրսեւորվում էր ավելի շուտ տարածքային իրավազորության, քան «տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության» ձեւով, այս դրույթը կիրառելի չէր լինի: Այդ նպատակով Դատարանն առանձին քննել է երկու ժամանակահատված՝ համապատասխանաբար մինչեւ 2014 թվականի մարտի 18-ը, այն ամսաթիվը, երբ Ռուսաստանի Դաշնությունը, «Ղրիմի Հանրապետությունը» եւ Սեւաստոպոլ քաղաքը ստորագրել են պայմանագիր, որով Ղրիմը եւ Սեւաստոպոլ քաղաքը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, ընդունվել են որպես Ռուսաստանի Դաշնության բաղկացուցիչ միավորներ, եւ դրանից հետո: Ինչ վերաբերում է առաջին ժամանակահատվածին, հաշվի առնելով Ղրիմում ռուսական ռազմական ուժերի թվաքանակը, վիճարկվող դեպքերին նրանց ակտիվ ներգրավվածության աստիճանը, ինչպես նաեւ մի քանի ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները, առկա էին բավարար ապացույցներ, որ Ռուսաստանը Ղրիմի նկատմամբ փաստացի վերահսկողություն է իրականացրել։ Ինչ վերաբերում է երկրորդ ժամանակահատվածին, Դատարանը հիմնվել է այն փաստի վրա, որ առաջին հերթին երկու Պայմանավորվող պետություններն էլ վավերացրել են Կոնվենցիան տվյալ պահին իրենց համապատասխան տարածքների առնչությամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, երկրորդ, երկու երկրների ինքնիշխան տարածքների մասով ոչ մի փոփոխություն չի ընդունվել կամ դրա մասին չի ծանուցվել որեւէ պետության կողմից, եւ երրորդ, մի շարք պետություններ եւ միջազգային մարմիններ հրաժարվել են ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության որեւէ փոփոխություն Ղրիմի առնչությամբ՝ միջազգային իրավունքի իմաստով։ Համապատասխանաբար, ընդունելիության մասին որոշման նպատակներով Դատարանը հիմնվել է այն ենթադրության վրա, որ Ուկրաինայի տարածքային իրավազորությունը շարունակում է տարածվել դրա ամբողջ տարածքի, այդ թվում՝ Ղրիմի նկատմամբ, մինչդեռ այդ տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի իրավազորությունն ունեցել է «տարածքի փաստացի վերահսկողության» ձեւ կամ բնույթ (ոչ թե տարածքային իրավազորության ձեւ կամ բնույթ) (տե՛ս նաեւ 1-ին հոդվածի նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 1)): Այսպիսով, այն ընդունելի է համարել դիմումատու կառավարության բողոքը՝ կապված Ղրիմի եւ մայրցամաքային Ուկրաինայի միջեւ տեղաշարժվելու ազատության սահմանափակման վարչական գործելակերպի ենթադրյալ առկայության հետ:

4.     Միավորված ազգերի կազմակերպության բուֆերային գոտիներ

52.     Stephens v. Cyprus, Turkey and the United Nations (dec.), 2008 գործով դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իրեն արգելվել է մուտք գործել Կիպրոսում Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ ուժերի (UNFICYP) վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում գտնվող իր տուն: Այնքանով, որքանով բողոքն ուղղված է եղել Կիպրոսի եւ Թուրքիայի դեմ, այն մերժվել է ակնհայտ անհիմն լինելու պատճառով. այդ պետությունները բուֆերային գոտու նկատմամբ փաստացի վերահսկողություն չեն իրականացրել, իսկ դիմումատուն չի հիմնավորել նշված պետությունների կողմից դիմումատուի իրավունքների հետ կապված իրենց լիազորությունների սահմաններում բոլոր համապատասխան միջոցները ձեռնարկելու մասով իրենց պարտավորության որեւէ խախտում: Այնքանով, որքանով բողոքն ուղղված է եղել ՄԱԿ-ի դեմ, Դատարանն իրավասու չի եղել ratione personae ուսումնասիրել դրա գործողությունները (տե՛ս 1-ին հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 1) եւ Ընդունելիության չափանիշների գործնական ուղեցույցը (անգլPractical Guide on Admissibility Criteria)):

5.     Դիվանագիտական տարածքներ

53.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի կիրառման նպատակներով դիվանագիտական տարածքներն ուղարկող պետության տարածքի մաս չեն կազմում: M. v. Denmark, Հանձնաժողովի որոշում, 1992 գործով դիմումատուն եւ մի քանի այլ գերմանացիներ ապաստան են գտել նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում (ԳԴՀ) Դանիայի դեսպանատանը՝ փորձելով գտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն տեղափոխվելու հնարավորություն: Նա բողոք է ներկայացրել այն մասին, որ իրեն զրկել են Դանիայի տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքից, երբ Դանիայի դեսպանի խնդրանքով ԳԴՀ ոստիկանությունն իրեն ամբողջ խմբի հետ հեռացրել է դեսպանատան տարածքից։ Թեեւ Հանձնաժողովը գտել է, որ դեսպանի վիճարկվող գործողության արդյունքում դիմումատուն հայտնվել է Դանիայի իրավազորության ներքո, այն չի համարել, որ դիմումատուն գտնվել է Դանիայի տարածքում, ինչի հետեւանքով թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի տարածվել նրա դեպքի վրա:

Գ.    Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի երաշխիքների եւ Կոնվենցիայի այլ դրույթների միջեւ կապերն ու համընկնումները

54.     Իր բնույթով Կոնվենցիայի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի հիմնական բովանդակությունը երբեմն կարող է համընկնել Կոնվենցիայի այլ դրույթների բովանդակության հետ. այլ կերպ ասած՝ Դատարան ներկայացված նույն բողոքի նկատմամբ երբեմն կարող է տարածվել մեկից ավելի հոդվածների գործողությունը (İletmiş v. Turkey, 2005, § 50): Նման դեպքերում Դատարանը սովորաբար նախընտրում է բողոքը քննել միայն մեկ հոդվածի շրջանակում, որն ավելի համապատասխան է համարում գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո: Հոդվածները, որոնք ամենայն հավանականությամբ պետք է ներգրավվեն նույն փաստերի եւ նույն բողոքների համար թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի հետ մեկտեղ, հետեւյալն են.


1.     Հոդված 5

ա.    Կիրառելիության վերաբերյալ ընդհանուր դիտարկումներ (5-րդ հոդվածի 1-ին կետ)

55.     Որոշակի կոնկրետ հանգամանքներում տեղաշարժվելու սահմանափակումը կարող է լինել այնքան լուրջ, որ հավասար լինի ազատությունից զրկելուն, որը ձերբակալությունից կամ դատապարտումից հետո, կալանավորման դասական դեպքից բացի, կարող է դրսեւորվել բազմաթիվ այլ ձեւերով (Guzzardi v. Italy, 1980, § 95. տե՛ս նաեւ 5-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 5)):

56.     Անկասկած, 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատությունից զրկելու եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի շրջանակում տեղաշարժվելու ազատության սահմանափակման միջեւ տարբերությունը կայանում է աստիճանի կամ ուժգնության, այլ ոչ թե բնույթի կամ էության մեջ (De Tommaso v. Italy [GC], 2017, § 80. Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, § 57. Guzzardi v. Italy, 1980, § 93)։

57.     Սահմանային որոշ դեպքերում այս կամ այն կատեգորիայի դասակարգման գործընթացը կարող է ոչ այնքան հեշտ խնդիր լինել (Guzzardi v. Italy, 1980, § 93)։ Միեւնույն ժամանակ 5-րդ հոդվածը, ըստ էության, չպետք է մեկնաբանվի այնպես, որ ներառի թիվ 4 արձանագրության պահանջները դա չվավերացրած պետությունների նկատմամբ (Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, § 55)։

58.     Այն դեպքերում, երբ վերոնշյալ երկու դրույթներն էլ վկայակոչվում են եւ համապատասխան են, Դատարանը պետք է որոշի, թե որն է կիրառելի: Դատարանն իրեն կապված չի համարում այդ հարցի շուրջ ներպետական իշխանությունների իրավական եզրակացություններով եւ իրականացնում է իրավիճակի անկախ գնահատում (Khlaifia and Others v. Italy [GC], 2016, § 71. H.L. v. the United Kingdom, 2004, § 90. H.M. v. Switzerland, 2002, §§ 30 եւ 48. Creangă v. Romania [GC], 2012, § 92)։

59.     Եթե պարզվում է, որ տվյալ սահմանափակման վերաբերյալ բողոքի վրա տարածվում է 5-րդ հոդվածի գործողությունը, Դատարանն այն չի քննի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն (Assanidze v. Georgia [GC], 2004, §194)։ Եթե պարզվում է, որ 5-րդ հոդվածը կիրառելի չէ, ապա համապատասխան բողոքը պետք է քննվի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն (De Tommaso v. Italy [GC], 2017, § 91. M.S. v. Belgium, 2012, § 195), եթե միայն դիմումատուն հատուկ չի փորձում ապացուցել, որ տվյալ միջոցը համարժեք է ազատությունից զրկելուն, այլ ոչ թե պարզապես տեղաշարժվելու ազատության իրավունքի սահմանափակում է (Terheş v. Romania (dec.), 2021, §38):

60.     Դատարանի գնահատման ելակետը դիմումատուի կոնկրետ իրավիճակն է: Պետք է հաշվի առնվեն բոլոր չափանիշները, ինչպիսիք են տվյալ միջոցի տեսակը, տեւողությունը, հետեւանքները եւ իրականացման եղանակը: Ավելին, եթե դիտարկվում են մի քանի միջոցներ, ապա դրանք պետք է վերլուծության ենթարկվեն «միասնաբար եւ համակցված» (De Tommaso v. Italy[GC], 2017, § 80. Guzzardi v. Italy, 1980, §§ 92 եւ 95. Pagerie v. France, 2023, §153)։

61.     Համապատասխան օբյեկտիվ գործոնները, որոնք պետք է դիտարկվեն, ներառում են այն սահմանափակված տարածքի չափը եւ առանձնահատկությունները, որով սահմանափակվում են անձի տեղաշարժը, այդ տարածքից դուրս գալու հնարավորությունը, անձի տեղաշարժերի նկատմամբ վերահսկողության եւ հսկողության աստիճանը, մեկուսացման չափը եւ սոցիալական շփումների հասանելիությունը (Guzzardi v. Italy, 1980, § 95. De Tommaso v. Italy [GC], 2017, §§ 83-88. Nada v. Switzerland [GC], 2012, §§ 229-232)։

62.     Օտարերկրացիներին օդանավակայանի տարանցիկ գոտիներում եւ ներգաղթյալների նույնականացման ու գրանցման համար ընդունման կենտրոններում պահելու համատեքստում սկսում են գործել լրացուցիչ գործոններ, մասնավորապես՝ i) նրանց ժամանման եւ գտնվելու կամավոր բնույթը, ii) նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող ուղիղ եւ անմիջական վտանգի առկայությունը, iii) նրանց գտնվելու պայմանների եւ տեւողության համապատասխանությունը կիրառելի իրավական ռեժիմի նպատակի լույսի ներքո (օրինակ՝ ապաստան ստանալու հայցերին ընթացք տալը), iv) չափից ավելի երկար սպասման ժամկետների դեմ ընթացակարգային երաշխիքների առկայությունը եւ ներպետական դրույթները, որոնք սահմանում են այդպիսի տարանցիկ գոտիներում օտարերկրացիների գտնվելու առավելագույն տեւողությունը, եւ v) իշխանությունների կողմից ձգձգումները եւ անգործությունը (Z.A. and Others v. Russia [GC], 2019, § 138 -156. Ilias and Ahmed v. Hungary [GC], 2019, § 217-248. R.R. and Others v. Hungary, 2021, §§ 74-83)։

63.     Կարեւոր գործոն են կոնկրետ համատեքստը եւ այն հանգամանքները, որոնցում կիրառվել է վիճարկվող սահմանափակումը, քանի որ ժամանակակից հասարակությունում սովորաբար հանդիպում են իրավիճակներ, երբ հանրությանը կարող են հորդորել դիմանալ ազատ տեղաշարժի կամ ազատության սահմանափակումներին՝ ի շահ ընդհանուր բարօրության (De Tommaso v. Italy [GC], 2017, § 81. Nada v. Switzerland [GC], 2012, § 226. Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, §§ 58-59. Terheş v. Romania (dec.), 2021, § 36)։

64.     Հասարակության անդամներին հաճախ հորդորում են դիմանալ տեղաշարժի ազատության ժամանակավոր սահմանափակումներին որոշակի իրավիճակներում, ինչպիսիք են հասարակական տրանսպորտով կամ մայրուղիով երթեւեկելը կամ ֆուտբոլային հանդիպման գնալը: Հաճախ հանդիպող այսպիսի սահմանափակումները չեն կարող պատշաճ կերպով բնութագրվել որպես «ազատությունից զրկում»՝ 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, եթե դրանք անխուսափելի են՝ իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ են լուրջ վնասվածքի կամ վնասի իրական ռիսկը կանխելու համար եւ հասցվում են այդ նպատակի համար պահանջվող նվազագույն չափի (Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, § 59)։

65.     Ինչ վերաբերում է բազմությանը զսպելու եւ վերահսկելու մեթոդների կիրառմանը, չի կարելի բացառել, որ որոշակի հանգամանքներում դրանք կարող են հանգեցնել անհիմն կերպով ազատությունից զրկելուն՝ խախտելով 5-րդ հոդվածի 1-ին կետը: Յուրաքանչյուր դեպքում 5-րդ հոդվածի 1-ին կետը պետք է մեկնաբանվի այնպես, որ հաշվի առնվի այն կոնկրետ համատեքստը, որում այդ մեթոդները կիրառվում են, ինչպես նաեւ ոստիկանության կողմից կարգը պահպանելու եւ հանրությանը պաշտպանելու իրենց պարտականությունների կատարման մասով պատասխանատվությունը, այնպես, ինչպես նրանք դա պարտավոր են անել ազգային օրենսդրության եւ Կոնվենցիայի համաձայն (Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, § 60):

բ.     Որակավորման օրինակներ

66.     Հետեւյալ օրինակները ցույց են տալիս այն եղանակը, որով Դատարանը կարող է տարբերակել 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատությունից զրկումը եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի շրջանակներում տեղաշարժվելու ազատության սահմանափակումները.

§    Թեեւ տնային կալանքը համարժեք է ազատությունից զրկելուն (տե՛ս Buzadji v. the Republic of Moldova [GC], 2016, § 104. De Tommaso v. Italy [GC], 2017, § 87), այդ միջոցի ավելի մեղմ տարբերակը կարող է համարվել տեղաշարժվելու ազատության սահմանափակում։ Դա Trijonis v. Lithuania (dec.) 2005, գործով դեպքն էր, որի ժամանակ դիմումատուի նախնական տնային կալանքը փոխարինվել էր ավելի մեղմ ռեժիմով, որը նրան թույլատրում էր աշխատանքային օրերին գտնվել իր աշխատավայրում եւ պարտավորեցնում էր աշխատանքային օրերին մնալ տանը երեկոյան ժամը 7-ից մինչեւ առավոտյան ժամը 7-ը, իսկ հանգստյան օրերին՝ ամբողջ օրը, ինչպես նաեւ Dedu v. Romania2024, §§77-81 գործով, որի ժամանակ դիմումատուն պարտավոր էր ինն օր շարունակ օրվա մի մասն անցկացնել աշխատավայրում, իսկ օրվա մնացած մասը եւ գիշերը՝ տանը:

§    Տասնվեց օր տեւողությամբ տնային պարետային ժամը, որով դիմումատուներից պահանջվում էր մնալ իրենց տեղական համայնքներում եւ չլքել իրենց տները երեկոյան ժամը 8-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը եւ օրը երեք անգամ ներկայանալ ոստիկանության բաժին, համարժեք է ոչ թե ազատությունից զրկելուն, այլ տեղաշարժի ազատության սահմանափակմանը (Domenjoud v. France, 2024, § 72)։

§    Գիշերը տանից դուրս գալու արգելքը, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի (երեկոյան ժամը 22-ից մինչեւ առավոտյան 6-ն ընկած ժամանակահատվածում) չի կարող հավասարեցվել տնային կալանքի եւ համարժեք է տեղաշարժվելու ազատության միջամտության (De Tommaso v. Italy [GC], 2017, § 86-88. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 125)։

§    J.R. and Others v. Greece, 2018 գործով Դատարանը համարել է, որ ապաստան հայցող դիմումատուներն ազատությունից զրկվել են «թեժ կետ» հաստատությունում (ներգաղթյալների ընդունման, նույնականացման եւ գրանցման կենտրոն) գտնվելու առաջին ամսվա ընթացքում, սակայն նրանք ենթարկվել են միայն տեղաշարժվելու սահմանափակման, քանի որ հաստատությունը դարձել է կիսաբաց տիպի, եւ նրանց թույլատրվել է օրվա ընթացքում դուրս գալ (§ 86):

§    Ոստիկանության հատուկ հսկողությունը բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու դատարանի կարգադրության եւ դրա հետ կապված այլ սահմանափակումների հետ միասին ուսումնասիրվում են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, մասնավորապես այն դեպքերում, երբ դիմումատուն ստիպված չէ ապրել սահմանափակված տարածքում, կարող է օրվա ընթացքում դուրս գալ տանից եւ վարել սոցիալական կյանք եւ երբեք թույլտվություն չի խնդրել իր բնակության վայրից հեռու մեկնելու համար (De Tommaso v. Italy [GC], 2017, §§ 84-89. Pagerie v. France, 2023, §§ 154-158. Raimondo v. Italy, 1994, § 39. Labita v. Italy [GC], 2000, § 193)։ Որպես բացառություն, Guzzardi v. Italy, 1980 գործով Դատարանը վճռել է, որ այս բնույթի միջոցները համարժեք են ազատությունից զրկելուն: Այն առանձնահատուկ նշանակություն է տվել հետեւյալ գործոնների համակցությանը. հատուկ հսկողության տեւողությունը (տասնվեց ամիս), այն տարածքի չափազանց փոքր չափը, որտեղ դիմումատուն պահվում էր (կղզու վրա առանց պարիսպների 2,5 քառ. կմ տարածք, որի ինը տասներորդական մասը զբաղեցնում էր բանտը), գրեթե մշտական հսկողությունը, որին նա ենթարկվում էր, եւ այն փաստը, որ նրա համար սոցիալական շփումներ ունենալը գրեթե ամբողջովին անհնար էր (բացի հենց իր ընտանիքից, նույն միջոցին ենթարկված «բնակիչներից» եւ հսկողություն իրականացնող անձնակազմից) (§ 95):

§    Nada v. Switzerland [GC], 2012 գործով Դատարանը քննել է Շվեյցարիայի տարածքով ճամփորդելու արգելքը, որը կիրառվել է երկրի իտալական անկլավում բնակվող դիմումատուի նկատմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կիրարկող օրենսդրության հիման վրա: Արդյունքում դիմումատուն չի կարողացել հեռանալ անկլավից եւ մեկնել Իտալիայի որեւէ այլ հատված, այն երկրի, որի քաղաքացին էր: Դատարանի կարծիքով՝ դիմումատուի տեղաշարժվելու ազատության սահմանափակումները համարժեք չեն եղել ազատությունից զրկելուն, թեեւ դրանք պահպանվել են բավականին երկար ժամանակ (վեց տարի), իսկ անկլավի տարածքը եղել է փոքր (մոտավորապես 1,6 քառ. կմ): Ի տարբերություն Guzzardi v. Italy, 1980 գործի՝ դիմումատուին չի արգելվել ազատ ապրել եւ տեղաշարժվել անկլավի ներսում եւ ընդունել այցելուների: Բացի այդ, նրա նկատմամբ որեւէ վերահսկողություն չի իրականացվել կամ նրան չի պարտավորեցվել պարբերաբար ներկայանալ ոստիկանություն: Ավելին, նրան թույլատրվել է մուտքի կամ տարանցման արգելքի հետ կապված բացառություններ հայցել, եւ ամեն դեպքում Շվեյցարիան, միջազգային իրավունքի համաձայն, օտարերկրացիների մուտքը կանխելու իրավունք ուներ (§§ 228-233): Թեեւ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէր, դիմումատուի տեղաշարժվելու ազատության սահմանափակումները համարվել են 8-րդ հոդվածի խախտում: Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ որեւէ բողոք չի ներկայացվել (Արձանագրությունը Շվեյցարիայի կողմից չի վավերացվել):

§    COVID-19 համավարակի դեմ պայքարի նպատակով իշխանությունների կողմից սահմանված համընդհանուր լոքդաունը, ներառյալ՝ տուգանքի սպառնալիքի ներքո տանից դուրս գալու արգելքը, չի համարվել «ազատությունից զրկում»՝ հաշվի առնելով դիմումատուի տեղաշարժվելու ազատության սահմանափակումների ինտենսիվության մակարդակը (Terheş v. Romania (dec.), 2021, §§ 41-45)։ Մասնավորապես դիմումատուն ազատ էր օրենսդրության մեջ սպառիչ կերպով շարադրված տարբեր պատճառներով տանից դուրս գալու հարցում եւ կարող էր օրվա ցանկացած ժամի գնալ տարբեր վայրեր՝ կախված իրավիճակից: Նա չի պնդել, որ իր հետ կապված հանգամանքները չեն համապատասխանել այդ պատճառներից որեւէ մեկին, եւ հետեւաբար նա լոքդաունի ողջ տեւողության ընթացքում (52 օր) մեկուսացվել է տան ներսում: Բացի այդ, ի տարբերություն Guzzardi v. Italy, 1980 գործի, նրա նկատմամբ անհատական վերահսկողություն չի իրականացվել, եւ նա չի պնդել, որ իրեն ստիպել են ապրել նեղ տարածքում, ինչպես նաեւ զրկված չի եղել բոլոր սոցիալական շփումներից: Հետեւաբար լոքդաունի պայմանները չէին կարող հավասարվել տնային կալանքի հետ։ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չի եղել։ Քանի որ դիմումատուն կենտրոնացել էր հատկապես 5-րդ հոդվածի վրա եւ չէր պնդել իր իրավունքները թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, Դատարանը գործը չի քննել վերջին դրույթի համաձայն:

§    Austin and Others v. the United Kingdom [GC], 2012 գործով Դատարանը քննել է հասարակական կարգի պահպանման նկատառումներով բազմությանը ոստիկանական շրջափակումով «սահմանափակ տարածքում տեղայնացնելու» կամ զսպելու հարցը: Զսպման հարկադիր բնույթը, դրա տեւողությունը (յոթ ժամ) եւ ազդեցությունը դիմումատուների վրա՝ ֆիզիկական անհարմարության (ապաստանի, սննդի, ջրի կամ սանհանգույցի բացակայություն) եւ տարածքը լքելու անհնարինության առումով, վկայել են ազատությունից զրկելու մասին։ Այնուամենայնիվ, կոնկրետ հանգամանքներում զսպումը եղել է առավել քիչ ներխուժող եւ առավել արդյունավետ միջոց՝ վտանգավոր եւ անկայուն պայմաններում բռնի ցուցարարների կողմից մարդկանց եւ գույքին վնաս հասցնելը կանխելու համար, որը պահպանվել է դրա ողջ ընթացքում: Ոստիկանությունը իրավիճակը մշտապես պահել է խիստ հսկողության տակ եւ հաճախակի փորձեր է ձեռնարկել վերահսկվող ազատ արձակման ուղղությամբ։ Համապատասխանաբար, կոնկրետ եւ բացառիկ փաստերի հիման վրա Դատարանը չի կարողացել որոշել այն պահը, երբ զսպումը կարող էր դիտվել լավագույն դեպքում որպես այդպիսին համարվող, տեղաշարժվելու ազատության սահմանափակումից ազատությունից զրկելու վերածված միջոց: Եթե անհրաժեշտ չլիներ պահպանել զսպող շղթան լուրջ վնասվածքներ կամ վնասներ հասցնելը կանխելու նպատակով, միջոցի «տեսակը» այլ կլիներ, եւ դրա հարկադիր ու սահմանափակող բնույթը կարող էր բավարար լինել այն 5-րդ հոդվածի գործողության շրջանակում ներառելու համար։ 5-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի չէր, եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն որեւէ բողոք չի ներկայացվել (Արձանագրությունը չի վավերացվել Միացյալ Թագավորության կողմից) (§§ 64-68)։ Դատարանը 5-րդ հոդվածի 1-ին կետի առնչությամբ համանման եզրակացության է հանգել Auray and Others v. France, 2024, §§ 65-74 գործով, որի դեպքում թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը համարել է կիրառելի (§ 84)։

§    Vadym Melnyk v. Ukraine,2022 գործով Դատարանը քննել է մի իրավիճակ, երբ դիմումատուն մոտ երկու ժամ արգելափակվել է դատարանի դահլիճում՝ նրան ազատ արձակելու դատարանի որոշումից դժգոհ հանրության ագրեսիվ պահվածքի պատճառով: Դատարանի կարծիքով՝ հաշվի առնելով դիմումատուին պահելու համեմատաբար կարճ տեւողությունը եւ այնքանով, որքանով դատարանի դահլիճում ներկա ոստիկանները դիմումատուին խոչընդոտել են անհապաղ հեռանալ, կոնկրետ իրավիճակը պետք է դիտվի ավելի շուտ որպես դիմումատուի տեղաշարժվելու ազատության սահմանափակում, քան ազատությունից զրկում։ 5-րդ հոդվածը կիրառելի չի եղել, իսկ դիմումատուն թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն որեւէ բողոք չի ներկայացրել (§§ 86-89)։

գ.     Ցանկացած երկրից հեռանալու ազատությունը եւ օրինական կալանավորումը

67.     Կալանավորված անձի համար այն երկրից հեռանալու անհնարինությունը, որտեղ նա օրինական կերպով կալանավորվել է՝ սպասելով արտաքսման, քրեական վարույթի կամ ազատազրկման ձեւով պատիժը կրելու նպատակով, 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ» կամ «զ» ենթակետերի պահանջներին համապատասխան, համարվում է սահմանափակում, որը հիմնավորվում է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով (C. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1985. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1977. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1970. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1970)։

68.     Նույն կերպ, երբ ազատազրկման ձեւով պատժի կատարումը հետաձգվում է՝ առողջական նկատառումներից ելնելով, դատապարտյալի կողմից երկրից հեռանալու կանխմանն ուղղված միջոցները (օրինակ՝ անձնագիրը պահելը) չեն հակասում թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին։ Այնքանով, որքանով այդ միջոցները ձեռնարկվում են ապահովելու համար, որ դատապարտյալն իր պատիժը կրի, երբ նրա կյանքին այլեւս անմիջական վտանգ չսպառնա, դրանք պետք է համարվեն ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ՝ հանցավորության կանխարգելման նպատակով (M. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1984)։

69.     Նմանատիպ նկատառումներ կիրառվում են 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի պահանջներին համապատասխան օրինական կերպով կալանավորված՝ հոգեկան հիվանդություն ունեցող անձի դեպքում: Nordblad v. Sweden, Հանձնաժողովի որոշում, 1993 գործով հոգեբուժարանից դիմումատուի ժամանակավոր դուրսգրումը չեղարկվել է այն հիմքով, որ նա նախատեսում էր արտասահման մեկնել անհայտ ժամկետով եւ առանց նպատակակետ երկրում համապատասխան խնամքի կամ հսկողության հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերելու: Հանձնաժողովը գտել է, որ հիվանդանոց նրան կրկին ընդունելն անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում նրա առողջությունը պաշտպանելու նպատակով, եւ հետեւաբար հիմնավորված է եղել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով։

դ.     Կապը 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ

70.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վերջին նախադասության համակցությամբ, որով սահմանվում է, որ «ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։ Այն դեպքում, երբ դիմումատուն ազատ է արձակվում մինչեւ դատաքննությունը, եւ նրա տեղաշարժվելու ազատության նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ՝ որպես գրավի պայմանների մաս, այդպիսի սահմանափակումները կարող են դիտվել որպես «դատաքննությանը ներկայանալու երաշխիքներ» եւ այդպիսով ներառվել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետի գործողության շրջանակում (Schmid v. Austria, Հանձնաժողովի որոշում, 1985)։

2.     Հոդված 8

71.     Թիվ 4 արձանագրության 2-րդ եւ 8-րդ հոդվածների միջեւ առկա է սերտ կապ (İletmiş v. Turkey, 2005, § 50. Paşaoğlu v. Turkey, 2008, § 42. Sissanis v. Romania, 2007, § 70. տե՛ս նաեւ Case-Law Guide on Article 8)։ Այդ կապն արտացոլվում է հետեւյալ հայեցակետերում.

ա.    Տեղաշարժվելու ազատությունը եւ տան, մասնավոր եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանք

72.     Թեեւ տեղաշարժվելու ազատությունը, որպես այդպիսին, երաշխավորված է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով, Դատարանն այն համարել է նաեւ դիմումատուի՝ 8-րդ հոդվածով երաշխավորված նրա անձնական կյանքը հարգելու իրավունքի հայեցակետ (İletmiş v. Turkey, 2005, § 47)։ Այս կապակցությամբ այն փաստը, որ պատասխանող Պետությունը չի վավերացրել թիվ 4 արձանագրությունը, համարվել է ոչ էական (İletmiş v. Turkey, 2005, § 50. Parmak and Bakır v. Turkey, 2019, § 84. տե՛ս նաեւ Nada v. Switzerland [GC], 2012)։

73.     Տեղաշարժվելու ազատությունը, հատկապես սահմաններից դուրս, համարվում է մարդու անձնական կյանքի լիարժեք իրականացման համար էական՝ 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, հատկապես, երբ անձը մի քանի երկրներում ունի ընտանեկան, մասնագիտական եւ տնտեսական կապեր (İletmiş v. Turkey, 2005, § 50. Paşaoğlu v. Turkey, 2008, § 47. Parmak and Bakır v. Turkey, 2019, § 84)։

74.     Այսպիսով, ճամփորդելու արգելքը, որով անձին երկար ժամանակով արգելվում է վերադառնալ իր բնակության երկիր՝ առանց բավարար հիմնավորման, համարվել է անհամաչափ միջամտություն մարդու անձնական եւ (կամ) ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին՝ խախտելով 8-րդ հոդվածը (İletmiş v. Turkey, 2005, § 50. Paşaoğlu v. Turkey, 2008, § 43. Parmak and Bakır v. Turkey, 2019, §§ 93-94. Kotiy v. Ukraine, 2015, § 75)։ Նույն կերպ, պարզվել է, որ Շվեյցարիայի տարածքում գտնվող իտալական անկլավում բնակվող Իտալիայի քաղաքացու նկատմամբ Շվեյցարիայի կողմից կիրառված տարանցման երկարատեւ արգելքը խախտել է 8-րդ հոդվածով նախատեսված նրա անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը. չկարողանալով հեռանալ անկլավից նույնիսկ Իտալիայի որեւէ այլ հատված հասնելու համար՝ նա դժվարություններ է ունեցել ընկերների եւ ընտանիքի հետ կապ պահպանելու եւ համապատասխան բժշկական օգնություն ստանալու հարցում (Nada v. Switzerland [GC], 2012, § 198)։

75.     Թեեւ միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորի եւ կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ տեղաշարժերի սահմանափակումները եւ ոստիկանության կողմից լայնածավալ վերահսկողությունը հակասում են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին (Denizci and Others v. Cyprus, 2001, §§ 403-406), այդպիսի միջոցները կարող են խախտել նաեւ 8-րդ հոդվածով նախատեսված՝ դիմումատուի անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները (Cyprus v. Turkey [GC], 2001, §§294-296)։

76.     Նույն կերպ, ներքին տեղահանված անձանց համար իրենց տները վերադառնալու անհնարինությունը համարվել է 8-րդ հոդվածի խախտում խախտում (Cyprus v. Turkey [GC], 2001, § 175. Doğan and Others v. Turkey, 2004, §160. Chiragov and Others v. Armenia [GC], §§ 206-208) եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդված (Georgia v. Russia (II) [GC], 2021, § 299)։

77.     Անչափահասների՝ արտասահման մեկնելու սահմանափակումները նույնպես կարող են խնդիրներ առաջ բերել թիվ 4 արձանագրության 8-րդ եւ 2-րդ հոդվածների համաձայն (Penchevi v. Bulgaria, 2015. Diamante and Pelliccioni v. San Marino, 2011)։

78.     Որոշ դեպքերում տեղաշարժվելու ազատության միջամտությունների հետ կապված բողոքներ են ներկայացվում՝ հղում կատարելով թիվ 4 արձանագրության ինչպես 8-րդ, այնպես էլ 2-րդ հոդվածին: Եթե Դատարանը գործը քննում է 8-րդ հոդվածի համաձայն, ապա վերջինս կարող է ոչ անհրաժեշտ համարել դա նաեւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն քննելը (Kotiy v. Ukraine, 2015, § 79. Penchevi v. Bulgaria, 2015, § 77)։ Նմանապես, եթե Դատարանը որոշում է գործը քննել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն, ապա այն կարող է անհրաժեշտ չհամարել նույն փաստերը 8-րդ հոդվածի համաձայն առանձին դիտարկելը (Pfeifer v. Bulgaria, 2011, § 62. Prescher v. Bulgaria, 2011, § 56. A.E. v. Poland, 2009, § 54. Olivieira v. the Netherlands, 2002, § 69. Landvreugd v. the Netherlands, 2002, § 78. Stamose v. Bulgaria, 2012, § 43)։

79.     Riener v. Bulgaria, 2006 գործով համապատասխան բողոքը, այնքանով, որքանով այն վերաբերել էր Բուլղարիայի առնչությամբ թիվ 4 արձանագրությունն ուժի մեջ մտնելուն նախորդող ժամանակահատվածին, Հանձնաժողովի կողմից քննվել է 8-րդ հոդվածի համաձայն. ինչ վերաբերում է դրանից հետո ընկած ժամանակահատվածին, Դատարանն այն դիտարկել է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ վճռելով, որ 8-րդ հոդվածին համապատասխան՝ առանձին քննություն չի պահանջվում (Riener v. Bulgaria, 2006, §§ 25 եւ 134)։

80.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի հետ ճամփորդության հետ կապված արգելքների եւ նմանատիպ այլ միջոցների համատեղելիությունը գնահատելիս Դատարանը կարող է հաշվի առնել դրանց ազդեցությունը դիմումատուի անձնական եւ (կամ) ընտանեկան կյանքի վրա (Riener v. Bulgaria,2006, § 126. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Prescher v. Bulgaria, 2011, § 50. Miażdżyk v. Poland, 2012, § 39. Landvreugd v. the Netherlands, 2002, § 72)։

բ.     Տեղաշարժվելու ազատություն եւ տվյալների պաշտպանություն

81.     Դատարանը քննել է 8-րդ հոդվածի համաձայն դիմումատուների տեղաշարժերի հետ կապված կամ դրանց վրա ազդեցություն ունեցող, ներառյալ՝ հետեւյալի առնչությամբ տվյալների հավաքման եւ (կամ) պահպանման վերաբերյալ բողոքները.

§    քրեական գործով քննության նպատակներով GPS հսկողության միջոցով տեղաշարժերին հետեւելը (Uzun v. Germany, 2010. Ben Faiza v. France, 2018).

§    Շենգենյան տվյալների բազայում անձնական տվյալների հասանելիության կամ անվտանգ շտկման անհնարինություն, որը հիմք է Շենգենյան համաձայնագիրը կիրառող բոլոր երկրներ մուտքի մերժման համար (Dalea v. France (dec.), 2010).

§    անձնագրի համար դիմելիս մատնահետքեր տրամադրելու եւ անձնագրում միկրոչիպի վրա մատնահետքերի հետագա պահպանման պարտավորություն (Willems v. the Netherlands (dec.), 2021, §§ 23 եւ 38).

§    «հսկողության տվյալների բազայում» դիմումատուի՝ գնացքով կամ օդով տեղաշարժերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում եւ պահպանում՝ հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում նրա գործունեությունը, ինչը հնարավորություն է տվել նրան անհապաղ ձերբակալել այն քաղաք ժամանելուն պես, որտեղ նախատեսվում էր ընդդիմության հանրահավաքի անցկացումը (Shimovolos v. Russia, 2011) (տե՛ս Տվյալների պաշտպանության վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Data Protection)

գ.     Բնակավայր ընտրելու ազատություն եւ «բնակարանը» հարգելու իրավունք

82.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված բնակության վայր ընտրելու ազատության եւ 8-րդ հոդվածով նախատեսված «բնակարանը» եւ «անձնական կյանքը» հարգելու իրավունքի միջեւ առկա է ակնհայտ փոխազդեցություն:

83.     Այնուամենայնիվ, 8-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես որոշակի վայրում ապրելու իրավունք տվող (տե՛ս Ward v. the United Kingdom (dec.), 2004, եւ Codona v. United Kingdom (dec.), 2006)։ Ի տարբերություն վերը նշվածի՝ բնակության վայր ընտրելու ազատությունն ընկած է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում, որի դրույթը կզրկվեր ցանկացած նշանակությունից, եթե այն Պայմանավորվող պետություններից սկզբունքորեն չպահանջեր հաշվի առնել տվյալ հարցում անհատական նախապատվությունները (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 140-141)։

84.     Այս պատճառներից ելնելով՝ հնարավոր չէ նույն ստուգումը կիրառել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետով, ինչպես նաեւ 8-րդ հոդվածի 2-րդ կետով՝ չնայած երկու դրույթների փոխկապակցվածությանը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 141)։

85.     Միեւնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում Դատարանը կարող է ոգեշնչվել 8-րդ հոդվածի համաձայն մշակված իր նախադեպային իրավունքի սկզբունքներից: Օրինակ, Garib v. the Netherlands [GC], 2017 գործով Դատարանը, համապատասխան փոփոխություններով [mutatis mutandis], թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի նպատակներով բնակության վայր ընտրելու ազատության հետ կապված «ընդհանուր շահի» վերաբերյալ ընդունել է նույնպիսի տեսակետ, ինչ 8-րդ հոդվածի համաձայն շրջակա միջավայրի պահպանության հետ կապված (Garib v. the Netherlands [GC], 2017, § 161)։

դ.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի եւ 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն համապատասխանության գնահատում

86.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետը սերտորեն համապատասխանում է 8-րդ հոդվածի 2-րդ կետին (A.-M.V. v. Finland, 2017, §94)։

87.     Իրապես, որոշ դեպքերում Դատարանը 8-րդ հոդվածի համաձայն իր նախադեպային իրավունքում մշակված պատճառաբանությունը կամ սկզբունքները կիրառել է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքի նկատմամբ, օրինակ՝ հետեւյալը գնահատելիս.

§    արդյոք ճամփորդության հետ կապված արգելքի կիրառման ընթացակարգն ապահովել է համապատասխան եւ բավարար երաշխիքներ չարաշահումների դեմ (Sissanis v. Romania, 2007, § 70).

§    որոշումների կայացման գործընթացի արդարացիությունը, ինչի արդյունքում մերժվել է մտավոր հաշմանդամություն ունեցող չափահասին իր նախկին խնամատար ծնողների հետ ապրելու նպատակով հեռավոր եւ մեկուսացված վայր տեղափոխվելու թույլտվության տրամադրումը (A.-M.V. v. Finland, 2017, § 94).

§    որոշումների կայացման գործընթացի որակը, ինչի արդյունքում ածխի հանքի ընդլայնման պատճառով էթնիկ փոքրամասնությանը պատկանող գյուղաբնակները տեղափոխվել են այլ համայնք, ինչպես նաեւ ուղեկցող միջոցները (Noack and Others v. Germany (dec.), 2000)։

3.     9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներ

88.     Որոշ դեպքերում տեղաշարժվելու ազատության սահմանափակումները կարող են հանգեցնել Կոնվենցիայի համապատասխանաբար 9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներով նախատեսված՝ դիմումատուների կրոնի ազատության, արտահայտվելու ազատության կամ խաղաղ հավաքների ազատության իրավունքների միջամտության կամ խախտման (տե՛ս 9-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 9), 10-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 10), 11-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 11))։

89.     Օրինակ՝ միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորի եւ կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ տեղաշարժվելու սահմանափակումները խոչընդոտել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում շրջափակված՝ ուղղափառ հավատք դավանող հույն կիպրոսցիներին դուրս գալ իրենց գյուղերից՝ պաշտամունքի այլ վայրերում անցկացվող կրոնական արարողությունների մասնակցելու կամ վանք այցելելու համար՝ այդպիսով խախտելով 9-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքները (Cyprus v. Turkey [GC], 2001, §§ 243-246)։

90.     Piermont v. France, 1995 գործով կրկնակի մուտքի արգելքի հետ համակցված արտաքսումը, որը Եվրոպական խորհրդարանի անդամի նկատմամբ կիրառվել է Ֆրանսիական Պոլինեզիայում նրա հրապարակային ելույթից անմիջապես հետո, եւ որին անմիջապես հաջորդել է վտարման հրամանը Նոր Կալեդոնիայում նրան հանձնելը, հանգեցրել է նրան, որ Դատարանը եզրակացնի, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում՝ կապված երկու միջոցների հետ։ Այնուամենայնիվ, թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի որեւէ խախտում տեղի չի ունեցել, քանի որ այդ միջոցների արդյունքում դիմումատուն ո՛չ Ֆրանսիական Պոլինեզիայի, ո՛չ Նոր Կալեդոնիայի «տարածքում օրինական կարգով» այլեւս չի գտնվել:

91.     Women On Waves and Others v. Portugal, 2009 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում՝ կապված տարածքային ջրերում քաղաքացիական նավի գտնվելը իշխանությունների կողմից մերժելու հետ, որը դիմումատու միավորումները մտադիր էին օգտագործել հանդիպումներ եւ միջոցառումներ կազմակերպելու եւ հղիության արհեստական ընդհատման ապաքրեականացմանն ուղղված իրենց քարոզարշավի ընթացքում տեղեկություններ փոխանցելու համար։ Դատարանը որոշել է, որ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն նրանց բողոքի համար առանձին քննություն չի պահանջվում:

92.     Van den Dungen v. the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1995 գործով հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարող անձին, որը թռուցիկներ էր բաժանել հղիության արհեստական ընդհատմամբ զբաղվող կլինիկայի այցելուներին եւ անձնակազմին, արգելվել էր վեց ամիս շարունակ 250 մ հեռավորությունից ավելի մոտ գնալ կլինիկային: Հանձնաժողովը դիմումը համարել է անընդունելի՝ գտնելով, որ միջոցը հիմնավորված է եղել ինչպես 10-րդ հոդվածի 2-րդ կետով, այնպես էլ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով:

93.     Bigliazzi and Others v. Italy (dec.), 2008 գործով դիմումատուները բողոք են ներկայացրել Ջենովա քաղաքի կենտրոնում գտնվող «կարմիր գոտի» մուտք ունենալու եւ ցույցեր կազմակերպելու հնարավորության բացակայության վերաբերյալ, որտեղ 2001 թվականին անցկացվել է G8-ի գագաթնաժողովը, եւ որը շրջապատված է եղել արգելապատնեշով, եւ հայտարարվել է փակ գոտի՝ ռեզիդենտ չհանդիսացող անձանց համար։ Նրանք բողոքել են նաեւ կարմիր գոտու շուրջը դեղին բուֆերային գոտում նմանատիպ, սակայն ավելի մեղմ սահմանափակումների մասով։ Դատարանը գտել է, որ դատարանի կողմից ուսումնասիրման ենթակա եւ ընդամենը հինգ օր տեւողությամբ վիճարկվող միջոցներն արդարացված են եղել 11-րդ հոդվածի եւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ահաբեկչական սպառնալիքի եւ բռնության բռնկումների վտանգի լույսի ներքո: Բողոքը մերժվել է ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

94.     Djavit An v. Turkey, 2003 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 11-րդ հոդվածի խախտում՝ Կիպրոսի հույների հետ խաղաղ հավաքների մասնակցելու նպատակով դեպի հարավային Կիպրոս «կանաչ գիծն» անցնելու համար Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում ապրող թուրք կիպրոսցուն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանությունների կողմից թույլտվություն տալու մերժումների իրավական հիմքերի բացակայության պատճառով։

95.     Թեեւ տեղաշարժվելու ազատության սահմանափակումները, ինչպես նշվել է վերեւում, կարող են խախտել 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների իրավունքը, այդ իրավունքի իրացումը կարող է ոտնահարել տեղաշարժվելու ազատությունը: Հավաքի մասին նախնական ծանուցումը, ի թիվս այլնի, ծառայում է երկու իրավունքների համակցման նպատակին: Հանրային ցույց կազմակերպելիս տարբեր հակասական շահեր հավասարակշռելու նպատակով նախնական վարչական ընթացակարգերի ներդրումը, ըստ երեւույթին, անդամ պետություններում ընդունված գործելակերպ է (Éva Molnár v. Hungary, 2008, § 37. Berladir and Others v. Russia, 2012, § 42)։

4.     Թիվ 1 արձանագրության 1-ին հոդված

96.     Տեղաշարժի ազատության սահմանափակումները կարող են հանգեցնել գույքի հասանելիության մերժմանը եւ այդ կերպ՝ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմանը (Loizidou v. Turkey (merits), 1996, § 64. տե՛ս նաեւ Case-Law Guide on Article 1 of Protocol No. 1

97.     Ներքին տեղահանված անձինք հատկապես խոցելի են՝ այս իրավիճակով պայմանավորված, որը կարող է առաջանալ միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորի (Cyprus v. Turkey [GC], 2001, § 189. Chiragov and Others v. Armenia [GC], § 201) կամ պետության անվտանգության ուժերի կողմից իրականացվող գործողություններով (Doğan and Others v. Turkey, 2004, §§ 153-156)։

98.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակումները, մասնավորապես՝ բնակության վայր ընտրելու ազատության նկատմամբ, կարող են սերտորեն կապված լինել Պայմանավորվող պետությունների բարեկեցության եւ տնտեսական քաղաքականության հետ։ Դրանց հիմնավորումը գնահատելիս Դատարանը կարող է հիմք ընդունել թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն իր նախադեպային իրավունքի սկզբունքները (Garib v. the Netherlands[GC], 2017, §§139 եւ 147)։

III.  Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների սահմանափակումներ

99.     Այն հարցը, թե արդյոք միջամտություն է տեղի ունեցել, կամ արդյոք թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի իմաստով դրանցում երաշխավորված իրավունքների իրականացման նկատմամբ սահմանափակում է դրվել, սերտորեն կապված է դիտարկվող իրավունքի ընդգրկման շրջանակի եւ հետեւաբար սույն դրույթի կիրառելիության հետ։

100.   Դատարանը թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի կիրառելիության հարցն ուսումնասիրում է նույնիսկ այն դեպքում, երբ կողմերը դա չեն վիճարկում (Pagerie v. France, 2023, § 151)։

101.   Այս հարցն ուսումնասիրելիս Դատարանը նկատի է առնում, որ Կոնվենցիայի նպատակն է երաշխավորել գործնական եւ արդյունավետ, այլ ոչ թե տեսական եւ պատրանքային իրավունքները (L.B. v. Lithuania, 2022, § 59):

102.   Մի շարք կրկնվող, միանման միջոցների հետ առերեսվելիս Դատարանը դրանք պետք է ուսումնասիրի որպես ամբողջություն՝ հաշվի առնելով դրանց համակցված հետեւանքները (Pagerie v. France, 2023, § 153)։

103.   Կոնկրետ վայրից կամ երկրից հեռանալու մտադրություն ունենալու դեպքում ամեն անգամ թույլտվություն խնդրելու պարտավորությունը չի համապատասխանում «տեղաշարժի ազատության» հասկացության իմաստին (Ivanov v. Ukraine, 2006, § 85. Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 211)։

104.   Այն փաստը, որ նման թույլտվություն է տրվել, կամ որ առանց թույլտվության հեռանալու համար դիմումատուի նկատմամբ պատիժ չի կիրառվել, որեւէ նշանակություն չունի այն հարցը որոշելու նպատակներով, թե արդյոք այդ պահանջը համարժեք է դիմումատուի տեղաշարժվելու ազատությանը միջամտելուն (Ivanov v. Ukraine, 2006, § 85)։

Ա.    Տեղաշարժի ազատությունը

1.     Միջամտության ձեւերը

105.   Տեղաշարժի ազատության իրավունքին միջամտելու ձեւ են համարվել հետեւյալ իրավիճակները.

§    առանց թույլտվության բնակության վայրից կամ սահմանված մեկ այլ տարածքից/համայնքից հեռանալու պահանջը։ Այս պահանջը կարող է կիրառվել.

§    քրեական վարույթի համատեքստում որպես գրավի պայմանների մաս կամ որպես առանձին միջոց (Fedorov and Fedorova v.Russia, 2005, §35; Antonenkov and Others v.Ukraine, 2005, §52;Nagy v.Hungary (dec.), 2004; Ivanov v.Ukraine, 2006, §85;Komarova v.Russia, 2006, §55;Hajibeyli v.Azerbaijan, 2008, §58; Rosengren v.Romania, 2008, §32; Nikiforenko v.Ukraine, 2010, §55; Pokhalchuk v.Ukraine, 2010, §94; Doroshenko v.Ukraine, 2011, §52; Manannikov v.Russia, 2018, §60);

§    սնանկության վարույթի ընթացքում (Luordo v.Italy, 2003, §92;Goffi v.Italy, 2005, §20; Bassani v.Italy, 2003, §24; Gasser v.Italy, 2006, §§30-31; Di Carloet Bonaffini v.Italy (dec.), 2006; Bova v.Italy (dec.), 2004; Shaw v.Italy, 2009, §16; Bottaro v.Italy, 2003, §54; Campagnano v.Italy, 2006, §38);

§    պարտադիր զինվորական ծառայության համատեքստում (Golub v.the Republic of Moldova and Russia [Committee], 2021, §§54 and 58);

§    որպես բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու դատարանի կարգադրություն՝ հետեւյալ համատեքստում.

§    հանցավորության կանխարգելման միջոցներ (De Tommaso v.Italy [GC], 2017, §§84-89; Pagerie v.France, 2023, §154; Fanouni v.France, 2023, §54; Raimondo v.Italy, 1994, §39; Labita v.Italy[GC], 2000, §§63 եւ 193; Vito Sante Santoro v.Italy, 2004, §37; Marturana v.Italy, 2008, §190; Villa v.Italy, 2010, §§43-44; S.M. v.Italy (dec.), 2013, §§22-23; Ciancimino v.Italy, Հանձնաժողովի որոշում, 1991. Guzzardi v.Italy,, Հանձնաժողովի որոշում, 1977).

§    հանձնում (Cipriani v.Italy(dec.), 2010).

§    արտաքսում ((M.S. v.Belgium, 2012, §§49 et 193; M v.France,, Հանձնաժողովի որոշում, 1984. Kenane v.France,, Հանձնաժողովի որոշում, 1992. Kalibi v.France, Հանձնաժողովի որոշում, 1984).

§    գիշերը տանից դուրս գալու արգելք՝ բացառությամբ անհրաժեշտության դեպքերի (De Tommaso v.Italy[GC], 2017, §§86-88; Pagerie v.France, 2023, §154;Fanouni v.France, 2023, §54; Timofeyev and Postupkin v.Russia, 2021, §125; Villa v.Italy, 2010, §§43-44; Vito Sante Santoro v.Italy, 2004, §37; Labita v.Italy[GC], 2000, §§63 and 193; Raimondo v.Italy, 1994, §§13 and 39; S.M. v.Italy (dec.), 2013, §§22-23; Ciancimino v.Italy, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    ներգաղթյալների նկատմամբ գիշերը «թեժ կետ» հաստատությունից դուրս գալու արգելք (J.R. and Others v.Greece, 2018, § 86).

§    դատարան (Schmid v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1985) կամ ոստիկանություն պարբերաբար ներկայանալու պարտավորություն ((De Tommaso v.Italy [GC], 2017, §§17, 84 եւ 89; Pagerie v.France, 2023, §154;Fanouni v.France, 2023, §54;. Timofeyev and Postupkin v.Russia, 2021, §125; S.M. v.Italy (dec.), 2013, §§22-23; M.S. v.Belgium, 2012, §§49 et 193; Villa v.Italy, 2010, §§43-44; Cipriani v.Italy (dec.), 2010; Vito Sante Santoro v.Italy, 2004, §37; Raimondo v.Italy, 1994, §§13 and 39; Labita v.Italy [GC], 2000, §§63 եւ 193; Poninski v.Poland (dec.), 2000; Ciancimino v.Italy, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    ոստիկանության կողմից հատուկ վերահսկողություն, ներառյալ՝ վերոնշյալ միջոցները եւ դրանց հետ կապված այլ սահմանափակումներ (առանց վերահսկող մարմնին տեղեկացնելու տանից չհեռանալը, բարեր, գիշերային ակումբներ, խաղային ավտոմատների սրահներ կամ հասարակաց տներ չգնալը կամ հանրային հանդիպումների չմասնակցելը, դատվածություն ունեցող եւ կանխարգելիչ միջոցառումների ենթարկված անձանց հետ չշփվելը) (De Tommaso v.Italy [GC], 2017, §§84-89; Raimondo v.Italy, 1994, §39; Labita v.Italy[GC], 2000, §§63 եւ 193; Vito Sante Santoro v.Italy, 2004, §37; Villa v.Italy, 2010, §§43-44; S.M. v.Italy (dec.), 2013, §§22-23; Ciancimino v.Italy,, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    աշխատանքային օրերին՝ երեկոյան ժամը 7։00-ից մինչեւ առավոտյան ժամը 7։00-ը, իսկ հանգստյան օրերին՝ ամբողջ օրը տանից դուրս գալու արգելքը՝ համակցված աշխատանքային օրերին աշխատավայր այցելելու թույլտվությամբ (Trijonis v.Lithuania (dec.), 2005. տե՛ս նաեւ Dedu v.Romania (dec.), 2024, §§ 77-81).

§    տասնվեց օր տեւողությամբ տնային պարետային ժամը, որով դիմումատուներից պահանջվում էր մնալ իրենց տեղական համայնքներում եւ իրենց տները չլքել երեկոյան ժամը 8-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը եւ օրը երեք անգամ ներկայանալ ոստիկանության բաժին (Domenjoud v.France, 2024, § 72).

§    COVID-19 համավարակի դեմ պայքարի նպատակով համընդհանուր լոքդաունը, ներառյալ՝ տուգանքի սպառնալիքի ներքո տանից դուրս գալու արգելքը՝ բացառությամբ սահմանափակ հանգամանքների եւ դրա համար հիմնավոր պատճառները հաստատող փաստաթղթի ներկայացման (Terheş v.Romania (dec.), 2021, § 45).

§    բնակության վայրի ցանկացած փոփոխության մասին հայտնելու (Schmid v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1985) կամ տուգանքի սպառնալիքի ներքո ոստիկանության կողմից որոշակի ժամկետում այդ փոփոխությունը գրանցելու պահանջը Bolat v.Russia, 2006, §66; Corley and Others v.Russia, 2021, §72; Ananiyevy v.Russia[Committee], 2021; Timofeyev and Postupkin v.Russia, 2021, §125);

§    տուգանքը, որն օտարերկրացու նկատմամբ նշանակվում է իր գրանցված բնակության վայրից դուրս գիշերելու համար (Bolat v.Russia,, 2006, § 66).

§    կոնկրետ վայրի (օրինակ՝ ապաստան հայցողների կենտրոն (M.S. v.Belgium, 2012, §§ 49 et 193), շինհրապարակի (Cokarić and Others v.Croatia (dec.), 2006) կամ հղիության արհեստական ընդհատմամբ զբաղվող կլինիկայի (Van den Dungen v.the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1995) մոտենալու արգելքը.

§    ընտանեկան բռնության համատեքստում տրված՝ կոնկրետ անձի կամ վայրի որոշակի հեռավորությունից մոտենալու արգելքը եւ պաշտպանության մասին դատարանի հրամանը, որոնցով հանցանք կատարած անձին արգելվում է սահմանված ժամկետով վերադառնալ տուն եւ հարակից տարածքներ (Kurt v.Austria [GC], 2021, §§ 14, 25 եւ 183).

§    քաղաքի կոնկրետ տարածք մուտք գործելու անհնարինություն կամ դրա արգելք (Bigliazzi and Others v.Italy (dec.), 2008; Olivieira v.the Netherlands, 2002, §§10 եւ 39; Landvreugd v.the Netherlands, 2002, §§10 եւ 46);

§    հասարակական կարգի պահպանման նկատառումներով բազմությանը ոստիկանական շրջափակմամբ «սահմանափակ տարածքում տեղայնացնելը» կամ զսպելը (Auray and Others v.France,, 2024, § 84).

§    ազատ արձակելուց հետո դիմումատուին անվտանգության նկատառումներով դատարանի դահլիճում պահելը՝ հասարակության ագրեսիվ վարքագծի պատճառով (Vadym Melnyk v.Ukraine,, 2022, § 87).

§    միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորի եւ կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ եւ վերջինիս սահմաններում տեղաշարժերին առնչվող ոստիկանության լայնածավալ դիտանցումը՝ համակցված սահմանը հատելու յուրաքանչյուր նախատեսվող դեպքից առաջ ոստիկանությանը զեկուցելու պահանջով (Denizci and Others v.Cyprus, 2001, §§ 403-406).

§    ներքին տեղահանված անձանց համար միջազգային հանրության կողմից չճանաչված միավորի տարածքում գտնվող իրենց տները վերադառնալու անհնարինությունը (Georgia v.Russia (II) [GC], 2021, §§ 292-301).

§    մի Պետությունից մյուսին տարածքի ենթադրյալ «բռնակցման» եւ դրան հաջորդած՝ վարչական սահմանագծի՝ պետական սահմանի փաստացի փոխակերպման (պատասխանող պետության կողմից) արդյունքում տեղաշարժի ազատության սահմանափակումները (վարչական գործելակերպի ենթադրյալ առկայությանն առնչվող բողոքը ճանաչվել է ընդունելի՝ Ukraine v.Russia (re Crimea) (dec.) [GC], 2020, §§ 500-503).

§    «սահմանազատման» գործընթացից բխող՝ միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորի եւ կառավարության կողմից վերահսկվող տարածքի միջեւ տեղաշարժի ազատության սահմանափակումները (վարչական գործելակերպի ենթադրյալ առկայությանն առնչվող բողոքը ճանաչվել է ընդունելի՝ :Georgia v.Russia (IV) (dec.), 2023).

§    ենթադրյալ առեւանգում եւ միջազգային հանրության կողմից չճանաչված տարածքային միավորից բռնի տեղափոխում այն պետություն, որը փաստացի վերահսկողություն է իրականացնում այդ միավորի նկատմամբ (վարչական գործելակերպի ենթադրյալ առկայությանն առնչվող բողոքը ճանաչվել է ընդունելի՝ Ukraine and the Netherlands v.Russia [GC], 2022, §§ 895-898).

§    ոստիկանության կողմից դիմումատուին երկու շրջանների միջեւ վարչական սահմանը հատելու թույլտվության մերժումը Timishev v.Russia, 2005, §44; Gartukayev v.Russia, 2005, §21);

§    ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կիրարկող օրենսդրության համաձայն տարանցման արգելք, որն անկլավային տարածքի բնակչի նկատմամբ սահմանվում է այդ տարածքը շրջապատող Պետության կողմից, եւ դրա հետեւանքով առաջանում է այն երկրի տարածքում ճամփորդելու անհնարինություն, որի քաղաքացին է դիմումատուն (Nada v.Switzerland [GC], 2012, §§198 and 226-228);

§    անձնագրի համար դիմելիս մատնահետքեր տրամադրելու եւ անձնագրում միկրոչիպի վրա մատնահետքերի հետագա պահպանման պարտավորություն (Willems v.the Netherlands (dec.), 2021, §§ 23 եւ 38)։

2.     Միջամտություն չհամարվող միջոցներ

106.   Հետեւյալ միջոցները ճանաչվել են տեղաշարժի ազատության շրջանակից դուրս գտնվող կամ այս իրավունքին միջամտություն չհանդիսացող միջոցներ.

§    «թիրախային խմբի» էլիտար մարզիկներին ներկայացվող՝ իշխանություններին ամենօրյա՝ մեկ ժամ տեւողությամբ միջակայքի մասին ծանուցելու պահանջ, որի ընթացքում նրանք հասանելի կլինեն իրենց ընտրությամբ կոնկրետ վայրում՝ չհայտարարված թեստավորման նպատակներով: Թեեւ այս պահանջը նշանակում էր, որ նրանք պարտավոր էին ամեն օր մեկ ժամ մնալ որոշակի վայրում, եւ այդ կերպ բացառվում էր աննկատ ելումուտը, դա ավելի շուտ համարվել է անձնական կյանքին միջամտելու հարց, քան հսկողության միջոց: Մասնավորապես քննարկվող միջոցը չի կարող նույնացվել նշանակված պատժի ճշգրտման ձեւով կարգադրված կամ բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու դատարանի կարգադրության հետ համակցված էլեկտրոնային վերահսկողության հետ։ Հետեւաբար թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը կիրառելի չի եղել (National Federation of Sportspersons’ Associations and Unions (FNASS) and Others v.France, 2018, §§ 199-200).

§    ավտոմեքենա վարելիս ամրագոտին կապելու պահանջ (Viel v.France (dec.), 1999).

§    վարորդական իրավունքը չեղարկելը. թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի տարածվում կոնկրետ տրանսպորտային միջոցների օգտագործման անձնական ընտրության վրա (Maszni v.Romania ( (dec.), 2004).

§    տուգանքի սպառնալիքի ներքո՝ անձը հաստատող փաստաթուղթ իր մոտ ունենալու եւ ցանկացած ժամանակ պահանջվելու դեպքում այն ոստիկանությանը ցույց տալու պարտավորությունը կամ որպես այդպիսին՝ անձի ստուգումը ((Reyntjens v.Belgium, Հանձնաժողովի որոշում, 1992. Basu v.Germany,, 2022, §§ 43-44).

§    անձը հաստատող փաստաթղթի առգրավումը, որը չի հանգեցնում ազատ տեղաշարժվելու խոչընդոտի Beșleagă v.the Republic of Moldova and Russia, 2019, § 64-65).

§    օտարերկրյա քաղաքացուն երկար ժամանակ կացության քարտ չտրամադրելը, որը որեւէ կոնկրետ առումով չի ազդում նրա տեղաշարժվելու ազատության վրա (Aristimuño Mendizabal v.France (dec.), 2005).

§    ծանուցում՝ դատախազության մարմիններ ներկայանալու համար (Kuzmin v.Russia (dec.), 2002, § 12).

§    ոստիկանության կողմից կանգնեցվելու եւ կանխարգելիչ խուզարկության ենթարկվելու հավանականությունը քաղաքի կենտրոնական այն հատվածներում, որոնք բռնությամբ կատարվող հանցագործությունների տարածվածության պատճառով համարվում են անվտանգության առումով բարձր ռիսկային հատվածներ. տարածք մուտք գործելիս հարկադիր խուզարկության ենթարկվելու վախից ճնշված լինելը բավարար չէ միջոցը տեղաշարժի ազատության սահմանափակում որակելու համար (Colon v.the Netherlands (dec.), 2012, §§ 97-100).

§    հասարակական եւ մասնավոր վայրերում պասիվ ծխելու ազդեցությանը ենթարկվելը (Botti v.Italy (dec.), 2004).

§    անվտանգության նկատառումներով ստուգումները, որոնց ուղեւորները ենթարկվում են օդանավակայաններում մեկնելուց առաջ (Phull v.France (dec.), 2005)։

Բ.    Բնակության վայր ընտրելու ազատությունը

1.     Կիրառության ոլորտների հետ կապված հարցեր

107.   Բնակության վայրի ընտրության ազատությունը, ըստ էության, պահանջում է, որ Պայմանավորվող պետությունները հաշվի առնեն այդ հարցում անհատական նախապատվությունները (Garib v.the Netherlands [GC], 2017, §141)։

108.   Միեւնույն ժամանակ, անորոշ անձնական նախապատվությունը, որի համար որեւէ հիմնավորում չի ներկայացվում, չի կարող գերակայել հանրային որոշումների կայացման նկատմամբ՝ իշխանություններին փաստացի զրկելով մրցակցող շահերը միմյանց հետ համադրելու հնարավորությունից եւ զրոյացնելով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը (Garib v.the Netherlands [GC], 2017, § 166)։

109.   Բացի այդ, թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես իր ընտրությամբ բնակարան գնելու նպատակով անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցում (Kutsenko v.Russia,, 2006, §62) կամ նախկին կոմունիստական վարչակարգի կողմից դիմումատուի հանգուցյալ հարազատներից բռնագրավված գույքը վերադարձնելու հարցում պետությանը պարտավորեցնող (Todirică and Others v.Romania (dec.), 2011, §§38-40)։

110.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի երաշխավորում կոնկրետ բնակության վայրի իրավունք՝ առանց այդպիսի կոնկրետ վայրում բնակվելու իրավունքի (Van de Vin and Others v.the Netherlands,, Հանձնաժողովի որոշում, 1992)։

111.   Այս դրույթը չի կարող մեկնաբանվել նաեւ որպես օտարերկրացուն իրավունք շնորհող այնպիսի երկրում բնակվելու կամ բնակվելը շարունակելու համար, որի քաղաքացին չէ նա: Դա չի վերաբերում այն պայմաններին, որոնց դեպքում անձն իրավունք ունի մնալու որեւէ երկրում (Ben Salah v.Italy, 2009, §53; Makuc and Others v.Slovenia (dec.), 2007, §210; Omwenyeke v.Germany (dec.), 2007; Szyszkowski v.San Marino (dec.), 2003; Dremlyuga v.Latvia(dec.), 2003).

112.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը իրավունք չի վերապահում «որեւէ պետության տարածքում օրինական կարգով» գտնվող օտարերկրացուն մշտապես մնալու այդ պետության տարածքում (Թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ (Explanatory Report to Protocol No.4), § 8)։ Այս դրույթով չի երաշխավորվում նաեւ պետության տարածքից չվտարվելու իրավունքը (Polley v.Belgium, Commission decision, 1991)։

113.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը կիրառելի չէ բնական աղետից հետո ձեռնարկված ժամանակավոր վերաբնակեցման միջոցառումների նկատմամբ եւ այն չի ներառում բնական ռիսկերի հակված տարածքները դրանց բնակիչների համար առավել ապահով դարձնելու պետությունների պարտավորությունը (Zilli and Bonardo v.Italy (dec.), 2004)։

2.     Միջամտության ձեւերը

114.   Համարվում կամ ենթադրվում է, որ հետեւյալ միջոցները բնակության վայր ընտրելու որեւէ մեկի ազատության իրականացման սահմանափակում են կամ դրա վերաբերյալ հարց են առաջացնում.

§    բնակության վայրի ցանկացած փոփոխության մասին հայտնելու (Schmid v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1985) կամ տուգանքի սպառնալիքի ներքո ոստիկանության կողմից որոշակի ժամկետում այդ փոփոխությունը գրանցելու պահանջ (Bolat v.Russia, 2006, §66; Corley and Others v.Russia, 2021, §72;Ananiyevy v.Russia [Committee], 2021; Timofeyev and Postupkin v.Russia, 2021, §125);

§    բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու դատարանի կարգադրություն, այսինքն՝ կարգադրություն, որով պահանջվում է բնակվել կոնկրետ տարածքում կամ համայնքում (մասնավորապես՝ անձի բնակության վայրից տարբեր) եւ առանց թույլտվության այդտեղից չհեռանալ (որպես հանցավորության կանխարգելման միջոց. Ciancimino v.Italy,Հանձնաժողովի որոշում, 1991. Guzzardi v.Italy,, Հանձնաժողովի որոշում, 1977).

§    կոնկրետ վայրերում բնակության արգելք (Ciancimino v.Italy, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    որոշակի (քաղաքային) տարածքներում բնակություն հաստատելու թույլտվության մերժում՝ կացության տեւողության եւ եկամտի տեսակի վերաբերյալ օրենքով սահմանված պահանջները չկատարելու պատճառով (Garib v.the Netherlands [GC], 2017, §§ 12 եւ 105).

§    հասցեն փոխելու արգելք (օրինակ՝ ընթացող քրեական վարույթի համատեքստում Nagy v.Hungary (dec.), 2004).

§    միջուկային օբյեկտներ ունեցող փակ քաղաքում մշտական բնակության համար դիմումի մերժում (Karpacheva and Karpachev v.Russia, 2011, §25

§    մտավոր հաշմանդամություն ունեցող չափահասին իր նախկին խնամատար ծնողների հետ ապրելու նպատակով հեռավոր եւ մեկուսացված վայր տեղափոխվելու թույլտվություն տալու մերժում (A.-M.V. v.Finland,, 2017, § 94).

§    ածխի հանքի ընդլայնման պատճառով էթնիկ փոքրամասնությանը պատկանող գյուղաբնակների՝ այլ համայնք տեղափոխվելը (Noack and Others v.Germany (dec.), 2000).

§    դիմումատուի ընտրած հասցեում բնակության վայրի հաստատման մերժում, ինչի արդյունքում նա վարչական տույժերի եւ տուգանքների է ենթարկվել (Tatishvili v.Russia, 2007, §46; Sarmina and Sarmin v.Russia(dec.), 2005);

§    դիմումատուի օտարերկրացի ամուսնու/կնոջ նկատմամբ բնակության արգելք (Schober c. Austria ( (dec.), 1999).

§    «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ երեխային վերադարձնելու մասին դատարանի որոշում, ինչի արդյունքում երեխան եւ առեւանգող ծնողը ստիպված են տեղափոխվել արտերկիր (Lipkowsky and Mc Cormack v.Germany (dec.), 2011).

§    առեւտրային գործունեության իրականացման արգելք, որը սահմանվել է դատվածության հետեւանքով, եւ որով դիմումատուին թույլ չի տրվել այս գործունեության հարցում իր ամուսնուն օգնել կամ նույնիսկ նրա հետ բնակվել (X. v.Belgium, Հանձնաժողովի որոշում, 1980).

§    Պետական եկեղեցու որոշումը՝ քահանային մեկ այլ ծխական համայնք տեղափոխելու վերաբերյալ, որը գտնվում է նրա տնից ավելի քան 100 կիլոմետր հեռավորության վրա (Ahtinen v.Finland (dec.), 2005).

§    հողի սեփականատիրոջ նկատմամբ արգելք՝ մշտապես բնակվելու այն տարածքում գտնվող իր տանը, որը նախատեսված է միայն հանգստի նպատակով օգտագործման համար (Valkeajärvi v.Finland (dec.), 2015, § 34).

§    սեփականատիրոջը պատկանող այն բնակարանը նրա կողմից երկար ժամանակ վերադարձնել չկարողանալը, որը կոմունիստական վարչակարգի ժամանակ բռնագրավվել էր որպես նրա արտագաղթի համար պատժամիջոց, պետության կողմից վարձակալությամբ տրվել վարձակալներին եւ ռեժիմի փոփոխությունից հետո դատարանի որոշմամբ վերադարձվել նրան (ընդունելի համարված բողոք. Gafencu v.Romania, Հանձնաժողովի որոշում, 1997).

§    շարժական տներում ապրողների՝ պաշտոնապես ճանաչված շարժական տների կենտրոնից դուրս ապրելու արգելք (Van de Vin and Others v.the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1992)։

3.     Միջամտություն չհամարվող միջոցներ

115.   Կոնվենցիայի մարմինները բնակության վայրի ընտրության ազատության իրականացման համար որեւէ սահմանափակում չեն սահմանել կամ դրա վերաբերյալ որեւէ խնդիր չեն բարձրացրել հետեւյալ իրավիճակներում.

§    ծայրահեղ Հյուսիսում պետական սեփականություն հանդիսացող ոսկու հանքավայրերի շրջակայքի բնակավայրերի բնակիչների տեղափոխումը տնտեսական անկայունության հետեւանքով դրանք փակելու եւ բնակիչներին փոխարինող բնակարաններ ու սուբսիդիաներ տրամադրելու մասին որոշումից հետո (Chernykh v.Russia ( (dec.), 2007).

§    խորհրդային ժամանակաշրջանի խարխուլ բնակարանների վերակառուցման համաքաղաքային ծրագրի շրջանակներում դիմումատուի բնակարանը քանդելու որոշումից հետո նրա տեղափոխումը քաղաքային իշխանությունների կողմից տրված փոխարինող բնակարան. թեեւ փոխարինող բնակարանը գտնվում էր նույն քաղաքի մեկ այլ թաղամասում, դիմումատուին չի արգելվել բնակարան վարձել կամ գնել իր հին թաղամասում կամ մեկ այլ վայրում (Natalya Gerasimova v.Russia (dec.), 2004).

§    Չեռնոբիլի վթարից տուժած՝ ներպետական օրենսդրության համաձայն պետությունից անվճար բնակարան ստանալու իրավունք ունեցող անձի՝ մասնավորապես Մոսկվայում այդպիսի բնակարան ստանալու վերաբերյալ խնդրանքի մերժումը. վիճարկվող որոշմամբ դիմումատուին չէր արգելվում Մոսկվա տեղափոխվել եւ բնակարան վարձակալել կամ գնել այնտեղ (Nagovitsyn v.Russia, 2008, § 60).

§    մասնավոր ընկերության դեմ բողոք՝ շինարարական թերությունների մասով վնասների ոչ բավարար փոխհատուցման վերաբերյալ, ինչը ենթադրաբար դիմումատուի համար խոչընդոտ էր այլ բնակարան գնելու հարցում (Kutsenko v.Russia, 2006, §§ 61-62).

§    տարհանման հրաման, որով դիմումատուներից պահանջվում էր ժամանակավորապես լքել սողանքի հետեւանքով տուժած տարածքի մոտ գտնվող իրենց տունը եւ տեղափոխվել քաղաքային իշխանությունների կողմից տրամադրված բնակարան, ինչպես նաեւ իշխանությունների կողմից սողանքների ռիսկի մասով անհրաժեշտ միջոցներ ենթադրաբար չձեռնարկելը եւ տարածքն ավելի անվտանգ չդարձնելը (Zilli and Bonardo v.Italy (dec.), 2004).

§    շարժական տանը բնակվելու թույլտվության մերժումը եւ այդտեղից հետագա վտարումը՝ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով. վիճարկվող որոշմամբ չէր սահմանափակվում իր ընտրած վայրում տուն գնելու կամ վարձակալելու դիմումատուի ազատությունը (Beckers v.the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    շարժական տների շրջանային կենտրոնի փակումից հետո շարժական տների բնակիչներին ներկայացվող պահանջը՝ իրենց շարժական տները նոր վայրեր տեղափոխելու վերաբերյալ, որոնք նրանց հատկացվել էին նույն կամ հարեւան քաղաքային համայնքում, եւ նրանց տրվել էր այդ առնչությամբ իրենց ցանկությունները հայտնելու հնարավորություն (Van de Vin and Others v.the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1992).

§    իր փաստացի բնակության վայրը մասնագիտական նկատառումներով հաճախ փոխող դիմումատուին հարկային մարմինների կողմից այն համայնքի բնակիչ համարելու մերժումը, որտեղ նա սեփականություն ուներ (S. v.Sweden, Commission decision, 1988)։

Գ.    Ցանկացած երկրից հեռանալու ազատություն

1.     Կիրառության ոլորտների հետ կապված հարցեր

116.     Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը եւ մասնավորապես՝ 2-րդ կետը, որով շնորհվում է ցանկացած երկրից, ներառյալ սեփական երկրից հեռանալու իրավունքը, չի բացառում դրա իրականացման հնարավորությունն այնպիսի ձեւական պահանջների պահպանման պայմանով, ինչպիսիք են վավեր ճամփորդական փաստաթուղթ (անձնագիր) եւ (կամ) մուտքի վիզա ստանալը (S.E. v.Serbia, 2023, §47; Ioviţă v.Romania (dec.), 2017, §74; Mogoş and Others v.Roumania(dec.), 2004), կամ անչափահասի ճամփորդության թույլտվության մասով ծնողների համաձայնությունը/դատարանի վճիռը (Lolova and Popova v.Bulgaria (dec.), 2015, §47; Șandru v.Romania (dec.), 2014, §23).

117.   Այսպիսի պահանջներին համապատասխանելու հնարավորությունը գործնականում պետք է հասանելի լինի դիմումատուներին (L.B. v.Lithuania,, 2022, § 95-96), ինչը ենթադրում է պետական մարմինների վրա դրվող համապատասխան պարտավորություններ (S.E. v.Serbia,, 2023, §§ 80 եւ 84)։

118.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի ենթադրում անձի ընտրությամբ որեւէ այլ երկիր մեկնելու անսահմանափակ իրավունք: Այն երաշխավորում է միայն անձի ընտրությամբ ցանկացած այնպիսի երկիր մեկնելու իրավունքը, ուր նրա մուտքը թույլատրելի է (Shioshvili and Others v.Russia, 2016, §58; Baumann v.France, 2001, §61; Gochev v.Bulgaria, 2009, §44))։

119.   Թեեւ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածն ուղղակիորեն չի անդրադառնում այլ պետությունների մասեր (օրինակ՝ հակամարտության գոտիներ) մուտքի սահմանափակումներին, Դատարանը հիմնվել է այն ենթադրության վրա, որ այդպիսի սահմանափակումն ընդգրկվում է այս դրույթի գործողության շրջանակում (MørckJensen v.Denmark, 2022, §§ 61-62)։

120.   Այս դրույթը իրավունք չի վերապահում ստանալու մուտքի վիզա, որով անձին թույլատրվում է մուտք գործել եւ մնալ տվյալ պետությունում, ինչի հետեւանքով հնարավոր չէ հիմնվել այս դրույթի վրա՝ վիզա տրամադրելու մասով ներպետական իշխանությունների մերժումը վիճարկելու համար (Consorts Demir v.France, 2006, § 23)։

121.   Ընդհանուր առմամբ, Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով չի երաշխավորվում, որպես այդպիսին, որոշակի երկիր մուտք գործելու, այնտեղ բնակվելու կամ մնալու օտարերկրացու որեւէ իրավունք ((Makuc and Others v.Slovenia (dec.), 2007, §210;Yildirim v.Romania (dec.), 2007).։

122.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի կարող դիտարկվել որպես Պայմանավորվող պետությունների նկատմամբ իրենց տարածքում բնակվող օտարերկրացիներին կոնկրետ այնպիսի փաստաթուղթ տրամադրելու ընդհանուր պարտավորություն սահմանող, որը նրանց թույլ է տալիս մեկնել արտերկիր: Այնուամենայնիվ, Դատարանն այս դրույթը կարող է համարել կիրառելի, եթե հաշվի առնելով օտարերկրացու կոնկրետ անհատական հանգամանքները՝ որեւէ երկրից հեռանալու նրա իրավունքը գործնական եւ արդյունավետ չի լինի վերջինիս ընդունող երկրի կողմից նրան ճամփորդական փաստաթուղթ տրամադրելուց հրաժարվելու հետեւանքով S.E. v.Serbia, 2023, §§47 and 75; L.B. v.Lithuania, 2022, §59)

123.   Դա կարող է լինել այն դեպքում, երբ, օրինակ, օտարերկրացին չի կարող նման փաստաթուղթ ստանալ իր ծագման երկրից, քանի որ այնտեղից փախել է ապաստան խնդրելու մտադրությամբ եւ վախենում է դիմել այդ երկրի իշխանություններին: Այս կապակցությամբ Դատարանը պետք է հաշվի առնի՝ արդյոք ընդունող երկրի ներպետական օրենսդրությամբ օրինական կարգով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին օտարերկրացու անձնագիր ստանալու իրավունք շնորհվում է (L.B. v.Lithuania,, 2022, §§ 59-61, 90 եւ 93-94)։ Եթե նդունող երկրի ներպետական օրենսդրությամբ փախստականը ճամփորդական փաստաթուղթ ստանալու իրավունք ունի, ապա իշխանությունների անգործությունը համարվում է որեւէ երկրից հեռանալու նրա իրավունքին միջամտություն. իսկապես, պատասխանող պետությունը չի կարող շրջանցել իր պարտավորությունները՝ փախստականներից պահանջելով նման փաստաթուղթ ստանալ իրենց ծագման երկրից, որտեղից նրանք հետապնդումից վախենալով փախչել են, կամ դիմել ընդունող երկրի քաղաքացիություն ստանալու համար (S.E. v.Serbia, 2023, §§ 79-81)։

124.   Անօրինական ներգաղթի կանխմանն ուղղված միջոցառումները դուրս են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի գործողության շրջանակից: Xhavara and Others v.Italy and Albania (dec.), 2001 գործով Դատարանը քննարկել է Իտալիայի եւ Ալբանիայի իշխանությունների կողմից համատեղ իրականացված ծովային շրջափակման հարցը, որի ժամանակ իտալական նավատորմին թույլատրված էր բարձրանալ ալբանական նավեր եւ խուզարկել դրանք: Քանի որ վիճարկվող միջոցները ձեռնարկվել էին ավելի շուտ դիմումատուների ապօրինի մուտքն Իտալիա կանխելու, քան Ալբանիայից նրանց հեռանալը կանխելու համար, թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը համարվել է ոչ կիրառելի:

125.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածը չի կարող վկայակոչվել այն Պետություն մուտք գործելու անհնարինության հետ կապված, որի քաղաքացին է տվյալ անձը Victor-Emmanuel De Savoie v.Italy (dec), 2001)։ Այդպիսի հարցերը կարգավորվում են թիվ 4 արձանագրության 3-րդ հոդվածով (տե՛ս թիվ 4 արձանագրության 3-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքը (անգլ.՝ Case-Law Guide on Article 3 of Protocol No.4))։

126.   Ցանկացած երկրից հեռանալու իրավունքը չի ներառում անձի սեփականությունն առանց սահմանափակման այնտեղից հեռացնելու իրավունքը (S. v.Sweden,, Հանձնաժողովի որոշում, 1985)։

2.     Միջամտության ձեւերը

127.   Պետական իշխանության ինչպես միտումնավոր, այնպես էլ ոչ միտումնավոր գործողությունները կամ անգործությունը կարող է ընդգրկվել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի գործողության շրջանակում, եթե դա հանգեցնում է որեւէ երկրից հեռանալու դիմումատուի իրավունքի իրականացումը խոչընդոտելուն (S.E. v.Serbia, 2023, §§ 48 եւ 75)։

128.   Որեւէ երկրից հեռանալու իրավունքին միջամտություն տեղի է ունենում, երբ դիմումատուին արգելվում է մեկնել իր ընտրությամբ որեւէ երկիր, որտեղ նրա մուտքը թույլատրված է (Baumann v.France, 2001, §61; Khlyustov v.Russia, 2013, §64; De Tommaso v.Italy[GC], 2017, §104; Mursaliyev and Others v.Azerbaijan, 2018, §29; L.B. v.Lithuania, 2022, §79; and S.E. v.Serbia, 2023, §74).

129.   Հետեւաբար, եթե դիմումատուն ունի միայն հարեւան պետությունների հետ սահմանը հատելու կամ կոնկրետ տարածաշրջանի պատկանող երկրներ մեկնելու հնարավորություն, դա համարվում է ցանկացած երկրից, այդ թվում՝ սեփական երկրից հեռանալու վերջինիս իրավունքի սահմանափակում (Soltysyak v.Russia, 2011, §37; L.B. v.Lithuania, 2022, § 81. Peltonen v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. K.S. v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1995)։

130.   Սահմանափակման ամենատարածված ձեւը սեփական կամ մեկ այլ կոնկրետ երկրից հեռանալու արգելքն է։

131.   Ճամփորդելու արգելքներն իրականացվել են հետեւյալ միջոցառումների միջոցով կամ դրանց հետ համակցված.

§    դիմումատուին որոշակի տվյալների բազայում ներառելը (Khlyustov v.Russia 2013).

§    միջոցներ, որոնց միջոցով անձը զրկվում է անձը հաստատող փաստաթղթի, օրինակ՝ անձնագրի օգտագործման հնարավորությունից, կամ նրան չի թույլատրվում օգտագործել այն, այդ թվում՝

§    անձնագրում հատուկ նշում կատարելը (Sissanis v.Romania,, 2007).

§    անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կամ դրա ժամկետը երկարաձգելու մերժումը (Peltonen v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. K.S. v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. Marangos v.Cyprus,, No. 31106/96, Հանձնաժողովի որոշում, 1997թ. մայիսի 20. Bartik v.Russia, 2006; Soltysyak v.Russia, 2011; Berkovich and Others v.Russia, 2018; Milen Kostov v.Bulgaria, 2013; Vlasov and Benyash v.Russia, 2016; Ignatov v.Bulgaria, 2009; Kerimli v.Azerbaijan, 2015; Torresi v.Italy (dec.), 2019; Rotaru v.the Republic of Moldova, 2020

§    անձը հաստատող փաստաթուղթն անվավեր ճանաչելը, հետ վերցնելը կամ առգրավելը (Stamose v.Bulgaria,2012; Bevc v.Croatia (dec.), 2020; Folnegović v.Croatia (dec.), 2017; Napijalo v.Croatia, 2003; Battista v.Italy, 2014; Diamante and Pelliccioni v.San Marino, 2011; Nalbantski v.Bulgaria, 2011; Baumann v.France, 2001, §63; Miażdżyk v.Poland, 2012; ; Pop Blaga v.Romania (dec.), 2012; Földes and Földesné Hajlik v.Hungary, 2006; Pfeifer v.Bulgaria, 2011; Potapenko v.Hungary, 2011; A.E. v.Poland, 2009; Iordan Iordanov and Others v.Bulgaria, 2009; Gochev v.Bulgaria, 2009; Riener v.Bulgaria, 2006;Hristov v.Bulgaria (dec.), 2006; Schmid v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1985. M. v.Germany, Հանձնաժողովի որոշում, 1984)։

132.   Ճամփորդական արգելքները կիրառվել են հետեւյալի արդյունքում կամ դրանց համատեքստում.

§    զինվորական ծառայությունը չանցնելը (Peltonen v.Finland,, Հանձնաժողովի որոշում, 1995. K.S. v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. Marangos v.Cyprus, Հանձնաժողովի որոշում, 1997).

§    հասանելիություն նախորդ աշխատանքի ընթացքում «պետական գաղտնիքներին» (Bartik v.Russia, 2006; Soltysyak v.Russia, 2011; Berkovich and Others v.Russia, 2018);

§    օտարերկրյա ներգաղթի կանոնների խախտում, որին հաջորդում է հայրենի երկիր արտաքսումը (Stamose v.Bulgaria,2012);

§    մաքսային տույժերը վճարելուց հրաժարվելը (Napijalo v.Croatia, 2003).

§    ընթացքում գտնվող հանձնման ընթացակարգը (Dzhaksybergenov v.Ukraine, 2011).

§    անչափահաս երեխաներին օտար երկիր տեղափոխելը կանխելու համար, հատկապես խնամակալության կամ շփման իրավունքների հետ կապված՝ ընթացքի մեջ գտնվող վարույթը (Roldan Texeira and Others v.Italy (dec.), 2000; Diamante and Pelliccioni v.San Marino, 2011).

§    հանցանք կատարած դատապարտված անձի՝ ընթացքի մեջ գտնվող վերականգնումը (Nalbantski v.Bulgaria, 2011; Milen Kostov v.Bulgaria, 2013; Sarkizov and Others v.Bulgaria, 2012; Vlasov and Benyash v.Russia, 2016).

§    ազատազրկման ձեւով պատժի կատարումն ապահովելու համար, որը ժամանակավորապես հետաձգվել է (M. v.Germany, Հանձնաժողովի որոշում, 1984).

§    պարտքերը չվճարելը, ինչպիսիք են՝

§    հարկային պարտքերը (Riener v.Bulgaria, 2006; Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v.Azerbaijan, 2021).

§    երեխայի ապրուստը հոգալու վճարները (Battista v.Italy, 2014; Torresi v.Italy (dec.), 2019).

§    դատական որոշմամբ սահմանված պարտքերը՝ Պետությանը (Komolov v.Russia 2020) կամ որեւէ մասնավոր կողմի (Ignatov v.Bulgaria, 2009; Gochev v.Bulgaria, 2009; Khlyustov v.Russia, 2013; Cherepanov v.Russia, 2016; Rotaru v.the Republic of Moldova, 2020; Stetsov v.Ukraine, 2021)).

§    ընթացքում գտնվող քրեական վարույթ հետեւյալ անձանց դեմ.

§    երրորդ կողմեր (Baumann v.France, 2001; Mursaliyev and Others v.Azerbaijan, 2018; Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v.Azerbaijan, 2021).

§    դիմումատուներ (Sissanis v.Romania, 2007; Miażdżyk v.Poland, 2012; Bevc v.Croatia (dec.), 2020; Folnegović v.Croatia (dec.), 2017; Bulea v.Romania, 2013; Kerimli v.Azerbaijan, 2015; Munteanu v.Romania (dec.), 2015; Popoviciu v.Romania, 2016; Földes and Földesné Hajlik v.Hungary, 2006; Pfeifer v.Bulgaria, 2011; Prescher v.Bulgaria, 2011; A.E. v.Poland, 2009; Bessenyei v.Hungary,2008; Hristov v.Bulgaria (dec.), 2006; Makedonski v.Bulgaria, 2011; Potapenko v.Hungary, 2011; Pop Blaga v.Romania (dec.), 2012; Iordan Iordanov and Others v.Bulgaria, 2009; Schmid v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1985)։

133.   Ցանկացած երկրից, այդ թվում՝ սեփական երկրից հեռանալու իրավունքի իրականացման սահմանափակումները եղել են նաեւ հետեւյալ ձեւերով.

§    քրեական պատասխանատվության սպառնալիքով՝ առանց թույլտվության այն տարածքներ մուտք գործելու եւ մնալու արգելք, որտեղ ահաբեկչական կազմակերպությունը շարունակվող զինված հակամարտության կողմ է (MørckJensen v.Denmark,, 2022).

§    գնացքով դիմումատուների ճամփորդության ընդհատումն իշխանությունների կողմից, որոնք նրանց ստիպել էին տասներկու օր սպասել տարանցիկ մուտքի վիզայի համար (Shioshvili and Others v.Russia,, 2016).

§    էթնիկ ռոմա դիմումատուներին սահմանին կանգնեցնելը եւ երկրից հեռանալը թույլ չտալը՝ վկայակոչելով ԵՄ-ի հետ պետության հարաբերությունների պահպանումը ԵՄ-ում եւ շենգենյան գոտու անդամ երկրներում ապաստանի չհիմնավորված դիմումներ ներկայացնող՝ պատասխանող պետության քաղաքացիների թվի նկատվող աճի ֆոնին՝ այդ կերպ չարաշահելով առանց մուտքի վիզայի գործող ռեժիմը (Memedova and Others v.North Macedonia, 2023).

§    դպրոցական էքսկուրսիայի ժամանակ անչափահասին սահմանը հատելն արգելելը՝ խնամակալ չհանդիսացող ծնողի համաձայնությունն ապացուցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով (Șandru v.Romania (dec.), 2014).

§    դատարանների կողմից իր ծնողին միանալու նպատակով երեխային արտերկիր մեկնելու թույլտվության մերժումը՝ մյուս ծնողի համաձայնության բացակայության դեպքում (Penchevi v.Bulgaria, 2015).

§    իր ծնողին միանալու նպատակով երեխային արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ դիմումի՝ ներպետական դատարանների կողմից երկարատեւ քննությունը՝ մյուս ծնողի համաձայնության բացակայության դեպքում (մոտավորապես 2 տարի 10 ամիս տեւողությամբ վարույթ. Lolova and Popova v.Bulgaria (dec.), 2015, § 41).

§    մինչեւ արտաքսումն օրինական կալանավորումը՝ քրեական վարույթի կամ ազատազրկման ձեւով պատիժը կրելու նպատակով (C. v.Germany, Հանձնաժողովի որոշում, 1985. X. v.Germany, Հանձնաժողովի որոշում, 1977. X. v. Germany, Հանձնաժողովի որոշում, 1970. X. v.Germany, Հանձնաժողովի որոշում, 1970).

§    հոգեբուժական հիվանդանոցից դիմումատուի ժամանակավոր դուրսգրման չեղարկումն այն հիմքով, որ նա նախատեսում էր արտերկիր մեկնել՝ առանց նպատակակետ երկրում համապատասխան խնամքի հետ կապված պայմանավորվածություն ձեռք բերելու (Nordblad v.Sweden, Հանձնաժողովի որոշում, 1993).

§    մեկ տարի ժամկետով սահմանափակվող գործողության ժամկետով ժամանակավոր անձնագրի տրամադրումը՝ հաշվի առնելով ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթը (Csorba v.Hungary (dec.), 2007).

§    ճամփորդական փաստաթղթի տրամադրումը մերժելը կամ այն չտրամադրելը (օրինակ՝ օտարերկրացիների անձնագիրը)՝

§    քաղաքացիություն չունեցող անձի (Härginen v.Finland, Հանձնաժողովի որոշում, 1998).

§    փախստականի (S.E. v.Serbia, 2023, §§ 49-50 եւ 79).

§    երկարաժամկետ ռեզիդենտ հանդիսացող անձի, որը փախել է իր ծագման երկրից եւ չի կարողացել ճամփորդական փաստաթուղթ ստանալ այնտեղից, քանի որ վախեցել է կապ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ (L.B. v.Lithuania, 2022, §§ 60, 90 եւ 93-94).

§    կալանքի տակ գտնվող՝ հանցանք կատարած, հոգեկան հիվանդ օտարերկրյա անձի հայրենադարձությունը, որը պայմանավորված է նրան հայրենի երկրի հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելով (I.H. v.Austria, Հանձնաժողովի որոշում, 1989)։

3.     Միջամտություն չհամարվող միջոցներ

134.   Կոնվենցիայի մարմինները որեւէ երկրից հեռանալու ազատության իրականացման հետ կապված որեւէ սահմանափակում չեն սահմանել կամ դրա վերաբերյալ որեւէ խնդիր չեն բարձրացրել հետեւյալ իրավիճակներում.

§    երբ եղել են իրավունքի իրականացման այնպիսի ֆինանսական հետեւանքներ, ինչպիսիք են՝

§    արտագաղթի դեպքում դիմումատուների ծերության կենսաթոշակի վճարման կասեցումը (Gorfunkel v.Russia, 2013, §§ 37-38.  Cinnan v Sweden, Հանձնաժողովի որոշում, 1988).

§    չմարված հարկային պարտավորությունների պատճառով արտարժույթ արտահանելու համար արտագաղթած անձանց թույլտվության մերժումը (S. v.Sweden, Հանձնաժողովի որոշում, 1985).

§    պահանջը, որ սահմանային շրջանի աշխատողն առողջության ապահովագրության ծրագրերում վճարումները կատարի ինչպես բնակության պետությունում, ուր նա տեղափոխվել է, այնպես էլ իր հայրենի պետությունում, որտեղ նա իրականացրել է իր գործունեությունը (Roux v.France, Հանձնաժողովի որոշում, 1995).

§    ներգաղթյալ աշխատողների կենսաթոշակային իրավունքների հաշվարկը, որոնք վերադարձել են իրենց հայրենի երկրում թոշակի անցնելու համար՝ հաշվի առնելով արտերկրում աշխատելու ժամանակ կատարված վճարների քիչ չափը եւ արդյունքում կենսաթոշակի չափի նվազումը (Maggio and Others v.Italy (dec.), 2010).

§    արտերկրում բնակվող քաղաքացիների համար նախկին կոմունիստական վարչակարգի ժամանակ որպես արտագաղթելու համար պատժամիջոց բռնագրավված գույքի վերականգնման անհնարինությունը՝ համապատասխան պետության տարածքում օրենքով սահմանված մշտական բնակության պայմանի հիմքով (Brezny v.Slovak Republic, Հանձնաժողովի որոշում, 1996).

§    նախկին կոմունիստական վարչակարգի ժամանակ որպես դիմումատուի արտագաղթի համար պատժամիջոց բռնագրավված գույքի վերականգնում կարգադրող դատարանի վերջնական վճռի բեկանումը՝ վեճի էությանը չառնչվող հիմքերով (Oprescu v.Romania, 2003, §§ 33-36).

§    ձերբակալման գործող օրդերի հիմքով ձերբակալվելուց վախենալու պատճառով կոնկրետ երկիր մուտք չգործելու կամ այնտեղից հեռանալու անձնական ընտրություն (E.M.B. v.Romania (dec.), 2010, §§ 32-34 and 48-49. Stapleton v.Ireland (dec.), 2010, §§ 22 and 33. Krombach v.France (dec.), 2000. համեմատել եւ հակադրել՝ Lypovchenko and Halabudenco v.the Republic of Moldova and Russia,, 2024, §§ 148-149 գործերը ինքնահռչակ «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն» (ՄՄՀ) չվերադառնալու դիմումատուի ընտրության կոնկրետ համատեքստում՝ հաշվի առնելով դե ֆակտո «ՄՄՀ» դատարանի կողմից տրված անօրինական խուզարկության եւ ձերբակալման օրդերը).

§    դատարանի վճիռը, որով երեխայի արտերկիր տեղափոխումը եւ պահումը ճանաչվում են անօրինական՝ «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի իմաստով, այնուամենայնիվ, առանց նրան ծագման երկիր վերադառնալու հրաման տալու կամ նրան այդ երկրից հեռանալն արգելելու. վճիռը դիտարկվել է առեւանգող ծնողի՝ երեխայի հետ միասին վերադառնալու վերջնական համաձայնության լույսի ներքո (D.J. and A.-K.R. v.Romania (dec.), 2009, § 74).

§    «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի համաձայն՝ երեխայի վերադարձի դիմումի մերժումը՝ առանց վերջինիս նկատմամբ ճամփորդության որեւէ սահմանափակում սահմանելու (Monory v.Hungary and Romania (dec.), 2004).

§    խնամակալ չհանդիսացող ծնողին երեխայի հետ շփման իրավունքից օգտվելիս երեխայի հետ արտերկիր մեկնելու թույլտվության մերժումը (R.R. v.Romania (no 1) (dec.), 2008. R.R. v.Romania (no 3) (dec.), 2011, §§ 203-205).

§    որդեգրման հրամանները օտարերկրյա քաղաքացիների օգտին չկատարելը եւ անչափահաս երեխաներին չհանձնելը, որոնք դեմ էին արտերկրում որդեգրվելուն, եւ որոնց այլ կերպ չէին խոչընդոտել իրենց հայրենի երկրի սահմաններից դուրս մեկնել (Pini and Others v.Romania, 2004, §§ 195-197):

Դ.    Տուժողի կարգավիճակը եւ մեղքի վերագրման հարցերը

1.     Հարազատների (անուղղակի տուժողների) կողմից դատարան դիմելու իրավունքը

135.   Հաշվի առնելով իրենց առանձնահատուկ բնույթը՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները, ըստ էության, պատկանում են չփոխանցվող իրավունքների կատեգորիային (Lindner and Hammermayer v.Romania, 2002, § 24)։

136.   Lindner and Hammermayer v.Romania, 2002 գործով դիմումատուները բողոքել են, որ իրենց հանգուցյալ մոր սեփականությունը բռնագրավվել է նախկին կոմունիստական վարչակարգի ժամանակ՝ նրա արտագաղթի պատճառով: Դատարանի կարծիքով, հաշվի առնելով դրա առանձնահատուկ բնույթը, այդպիսի բողոքը գործի հանգամանքներում չէր կարող համարվել փոխանցելի, հատկապես քանի որ առկա չէր որեւէ ապացույց, որ մինչեւ իր մահը դիմումատուների մայրն անձամբ բողոքել է տեղաշարժի ազատության իր իրավունքի խախտումից։ Ամեն դեպքում, քանի որ բողոքը դուրս էր Դատարանի ratione temporis իրավասությունից, Դատարանը չի կարողացել դիտարկել այն հարցը, թե արդյոք ընդհանուր շահի առկայությունը կարող էր պահանջել դրա քննության շարունակումը (Lindner and Hammermayer v.Romania, 2002, §§ 22-26. տե՛ս նաեւ Ընդունելիության չափանիշների գործնական ուղեցույցը (անգլ.՝ Practical Guide on Admissibility Criteria)):

2.     Կոնկրետ հանգամանքների պատճառով դիմումատուի վրա չազդող վիճարկվող միջոցը

137.   Lolova and Popova v.Bulgaria (dec.), 2015 գործով Դատարանը, ի թիվս այլնի, քննարկել է ոստիկանության կողմից անչափահասին անձնագիր տրամադրելու կրկնվող մերժումները։ Կոնկրետ հանգամանքներում վիճարկվող մերժումները որոշակի առումով չեն ազդել երկրից հեռանալու երեխայի հնարավորության վրա. նրա հայրը համաձայնություն չէր տվել նրա ճամփորդությանը, իսկ հոր համաձայնության բացակայության դեպքում նրա ճամփորդության համար դատարանի թույլտվություն տրամադրելու հարցով ներքին դատավարությունն ընթացքի մեջ է եղել քննարկվող ամբողջ ժամանակահատվածում: Փաստացի, անձնագիրը դիմումատուին տրվել է անմիջապես այն բանից հետո, երբ ճամփորդությունը թույլատրող դատարանի որոշումն ուժի մեջ է մտել: Հետեւաբար բողոքը մերժվել է տուժողի կարգավիճակի բացակայության պատճառով (§§ 47-48)։

3.     Ընդհանուր բնույթի միջոցներ եւ բողոքի անհրաժեշտ հստակեցում

138.   Տուժողի կարգավիճակ պահանջելու համար դիմումատուն պետք է տրամադրի տեղեկություններ՝ ապացուցելու համար, թե վիճարկվող միջոցը կոնկրետ ինչպես է ուղղակիորեն ազդել կամ կարող է ուղղակիորեն ազդել իր վրա կամ ինչպես կարող է թիրախավորել իրեն՝ հաշվի առնելով իր հնարավոր անհատական հատկանիշները (Zambrano v.France (dec.), § 43 COVID-19-ի համատեքստում. տե՛ս նաեւ Ընդունելիության չափանիշների գործնական ուղեցույցը (անգլ.՝ Practical Guide on Admissibility Criteria)):

139.   Սա գործում է նաեւ այն դեպքում, երբ դիմումատուն բողոքում է մեծ թվով մարդկանց վրա ազդող ընդհանուր բնույթի միջոցներից: Ենթադրելու փոխարեն, որ դրանց ընդունման արդյունքում իր ազատություններն ինքնաբերաբար խախտվել են, դիմումատուն պետք է հստակ բառերով բացատրի, թե այդ միջոցներն ինչպես են ազդել իր անհատական իրավիճակի վրա, եւ ներկայացնի իր փաստացի փորձի կոնկրետ նկարագրությունը (Magdić v.Croatia (dec.), 2022, § 11. Piperea v.Romania (dec.), 2022, § 13): Covid-19 համավարակին արձագանքման մասով համազգային միջոցառումներին վերաբերող հետեւյալ դեպքերն այս պահանջի օրինակ են։

140.   Magdić v.Croatia (dec.), 2022 գործով դիմումատուն, ի թիվս այլնի, բողոքել է մշտական բնակության եւ բնակության վայրից՝ բացառությամբ բացառիկ դեպքերի եւ անհրաժեշտ թույլտվության, հեռանալու արգելքի դեմ: Այնուամենայնիվ, նա չի նշել, թե ուր եւ երբ է մտադիր եղել մեկնել, սակայն դա չի կարողացել անել վիճարկվող միջոցների պատճառով։ Նմանապես, Piperea v.Romania (dec.), 2022 գործով դիմումատուն, որը համալսարանի պրոֆեսոր էր, առարկել է այնպիսի միջոցների դեմ, ինչպիսիք են սոցիալական հեռավորությունը, դիմակ կրելու անհրաժեշտությունը եւ ինքնամեկուսացումը SARS-CoV-2 դրական թեստի դեպքում, ինչպես նաեւ տնից դուրս եկող մարդկանց ներկայացվող՝ փաստաթուղթ լրացնելու պահանջը՝ նշելով, թե ուր են գնում, ինչու եւ որքան ժամանակով։ Նա մասնավորապես բողոքել է, որ ուսանողներից հեռու լինելը խոչընդոտել է իր ուսուցչական պարտականություններն օպտիմալ պայմաններում կատարելու կարողությունը: Ինչեւէ, դիմումատուն չի նշել՝ արդյոք իրականում որեւէ տեղ գնալիս իրեն խնդրել են ցույց տալ իր փաստաթղթերը, կամ արդյոք իրականում ինքն ստիպված է եղել ինքնամեկուսանալ: Նա նաեւ չի նշել, թե որ ամսաթվերին կամ որ ժամանակահատվածում չի կարողացել մուտք գործել համալսարանի տարածք, կամ իր աշխատավայրում կոնկրետ պայմաններն ինչպես են խոչընդոտել տեղաշարժի իր ազատությունը: Ընդհանուր առմամբ, վերոնշյալ երկու գանգատներն էլ անընդունելի են ճանաչվել տուժողի կարգավիճակի եւ (կամ) հիմնավորման բացակայության պատճառով:

4.     Իշխանությունների կողմից խախտման ընդունումը՝ առանց վնասների փոխհատուցման

141.   Նկատի ունենալով, որ խախտման հայտնաբերումն ինքնին կարող է կրած ցանկացած ոչ նյութական վնասի համար Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն համարժեք արդարացի փոխհատուցում լինել, Դատարանն ընդունել է, որ դիմումատուների տեղաշարժի ազատության հետ կապված խախտումն իշխանությունների կողմից ընդունելն առանց վնասի փոխհատուցման կարող է հանգեցնել տուժողի կարգավիճակի կորստի այն դեպքերում, որոնց բնորոշ է վիճարկվող սահմանափակման կարճ տեւողությունը (երկու ամիս կամ ավելի քիչ) եւ հետեւյալ հանգամանքներում.

§    եթե վնասների փոխհատուցման պահանջ չի ներկայացվել (D.J. and A.-K.R. v.Romania (dec.), 2009, §§ 79-80).

§    երբ որեւէ փաստացի ճամփորդական պլան չի խափանվել, եւ որեւէ հանգամանք չի պահանջել դիմումատուի ներկայությունը երկրից դուրս, այդ սահմանափակումը, այդպիսով, տեղաշարժի ազատության իրավունքի իրականացման համար ավելի շուտ ձեւական եւ տեսական խոչընդոտ է, քան գործնական (Timishev v.Russia (dec.), 2004):

5.     Մեղքը Պետությանը վերագրելը

142.   Երբ տեղաշարժի ազատությունն իրականացնելու անհնարինությունը դիմումատուի համար պայմանավորված է նրա սեփական վարքագծով կամ անգործությամբ, այն չի վերագրվում պատասխանող պետության պատասխանատվությանը:

143.   Օրինակ՝ Mogoş and Others v.Roumania (dec.), 2004 գործով դիմումատուները՝ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք նախկինում հրաժարվել էին իրենց Ռումինիայի քաղաքացիությունից, Գերմանիայի ոստիկանության կողմից ձերբակալվել էին եւ բռնի արտաքսվել Ռումինիա՝ Գերմանիայի տարածքում ռումինական ծագում ունեցող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ Գերմանիայի եւ Ռումինիայի իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան: Քանի որ նրանք հրաժարվել էին մտնել Ռումինիայի տարածք, նրանք տեղափոխվել էին օդանավակայանի տարանցիկ կենտրոն եւ մնացել այնտեղ։ Դատարանը գտել է, որ Ռումինիայից հեռանալու նրանց ենթադրյալ անհնարինությունը Ռումինիայի տարածք մուտք գործելուց եւ անհրաժեշտ ձեւականությունները կատարելուց հրաժարվելու, մասնավորապես՝ քաղաքացիություն չունեցող անձանց անձնագրի համար Ռումինիայի իշխանություններին եւ իրենց ընտրած երկրի մուտքի վիզայի համար հյուպատոսական մարմիններին դիմելուց հրաժարվելու հետեւանք է եղել։ Հետեւաբար դիմումատուների բողոքը մերժվել է որպես Կոնվենցիայի դրույթների հետ ratione personae անհամատեղելի:

144.   Ioviţă v.Romania (dec.), 2017 գործով իր անձնագիրն օգտագործելու դիմումատուի իրավունքը կասեցվել է այն բանից հետո, երբ իշխանությունները պարզել են, որ այն կեղծվել է: Այս առնչությամբ նրա դեմ քրեական գործով քննությունն անմիջապես դադարեցվել է նրա մասնակցության մասով ապացույցների բացակայության պատճառով: Թեեւ կարճ ժամանակ անց կասեցման միջոցը վերացվել է, դիմումատուն չի կարողացել անմիջապես հեռանալ երկրից։ Այնքանով, որքանով նրա բողոքը վերաբերում էր երկրորդ ժամանակահատվածին, Դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները չեն կարող պատասխանատվություն կրել այն փաստի համար, որ նա ունեցել է անվավեր անձնագիր, որը պետք է փոխարինվեր վավեր անձնագրով: Նա դժվարին իրավիճակում է հայտնվել այն բանի պատճառով, որ չի կարողացել, ինչպես հարկն է, իր մոտ պահել իր անձնագիրը (§§ 73 եւ 75): Հաշվի առնելով նաեւ միջոցի ընդհանուր կարճ տեւողությունը (չորս ամսից պակաս) եւ ներպետական վերանայման որակը՝ այս բողոքը մերժվել է ակնհայտ անհիմն լինելու պատճառով։

IV.   Սահմանափակումն ստուգելու օրինականությունը

145.   Տեղաշարժի ազատության իրավունքը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրենքին համապատասխան (De Tommaso v.Italy[GC], 2017, §104; Khlyustov v.Russia, 2013, §64

146.   Այն դեպքում, երբ Դատարանը եզրակացնում է, որ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված դիմումատուի իրավունքներին միջամտությունը «օրենքին համապատասխան» չի եղել, այդ եզրահանգումն այլեւս ավելորդ է դարձնում այն հարցը որոշելը, թե արդյոք միջամտությունը իրավաչափ նպատակ էր հետապնդում եւ անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, ինչպես պահանջվում է սույն դրույթի 3-րդ կետով, կամ արդյոք այն «արդարացվում է ժողովրդավարական հասարակության հասարակական շահերով», ինչպես նախատեսված է 4-րդ կետում (Sissanis v.Romania, 2007, §78; Tatishvili v.Russia, 2007, §54; Shioshvili and Others v.Russia, 2016, §61; Mursaliyev and Others v.Azerbaijan, 2018, §35; Timishev v.Russia, 2005, §49; Gartukayev v.Russia, 2005, §21; Karpacheva and Karpachev v.Russia, 2011, §26; Dzhaksybergenov v.Ukraine, 2011, §62; Bolat v.Russia, 2006, §69; Cherepanov v.Russia, 2016, §46; Rotaru v.the Republic of Moldova, 2020, §34; Golub v.the Republic of Moldova and Russia [Committee], 2021, §§ 60-62. S.E. v.Serbia, 2023, § 88)։

147.   Որոշ դեպքերում Դատարանը գտել է, որ դիմումատուների տեղաշարժի ազատությանը միջամտելը չի եղել ո՛չ «օրենքին համապատասխան», ո՛չ «անհրաժեշտ», օրինակ, երբ վիճարկվող սահմանափակումների համար որեւէ իրավական հիմք կամ իրավաչափ նպատակ չի ներկայացվել պատասխանող Կառավարության կողմից (Denizci and Others v.Cyprus, 2001, § 406)՝ սահմանված սահմանափակումները չեղարկելու մասին որոշումը ուշ հանձնելու (Raimondo v.Italy, 1994, § 40) եւ առանց պատճառված վնասի փոխհատուցման սահմանափակումներն անօրինական կերպով երկարաձգելու հետ կապված (Vito Sante Santoro v.Italy, 2004, § 45)։

148.   «Օրենքին համապատասխան» արտահայտությունը պահանջում է, որ ներպետական իրավունքը համապատասխանի օրենքի գերակայությանը (Khlyustov v.Russia, 2013, §70; S.E. v.Serbia, 2023, §82

149.   Օրենքի գերակայությունից բխող սկզբունքներից մեկը հանդիսացող օրինականության սկզբունքի համաձայն պահանջվում է, որ պետական մարմինները հանրային իշխանության բոլոր մակարդակներով առաջնային օրենսդրությամբ պահանջվող ցանկացած ենթաօրենսդրական կարգավորում ընդունեն սահմանված ժամկետում կամ ժամանակին՝ կախված հանգամանքներից։ Եթե դիմումատուի իրավունքներին միջամտությունը բխում է զգալի ժամանակ տեւող օրենսդրական անգործությունից, նման իրավիճակը համարվում է օրինականության պահանջի խախտում (S.E. v.Serbia, 2023, §§82-85 եւ 88)։

150.   «Օրենքին համապատասխան» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ վիճարկվող միջոցն ունենա որոշակի հիմք ներպետական օրենսդրության մեջ, այլ նաեւ վերաբերի քննարկվող օրենքի որակին, ինչը պահանջում է, որ այն հասանելի լինի շահագրգիռ անձանց եւ լինի կանխատեսելի՝ դրա հետեւանքների առումով (De Tommaso v.Italy[GC], 2017, §106; Sissanis v.Romania, 2007, §66; Khlyustov v.Russia, 2013, §68; Mursaliyev and Others v.Azerbaijan, 2018, §31; Olivieira v.the Netherlands, 2002, §47; Landvreugd v.the Netherlands, 2002, §54

151.   Հասանելիության պահանջի համաձայն՝ շահագրգիռ անձը պետք է ունենա հնարավորություն՝ ստանալու տվյալ գործի համար կիրառելի իրավական կանոնների մասին նշում, որը համապատասխան կլինի տվյալ հանգամանքներում։ Հանրային տիրույթում գտնվող իրավական ակտերը համարվում են այդ պայմանը բավարարող (Khlyustov v. Russia, 2013, §§ 68 եւ 73)։

152.   Ինչ վերաբերում է կանխատեսելիության պահանջին, նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավականաչափ ճշգրիտ, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տա կանոնակարգելու իրենց վարքագիծը. նրանք հարկ եղած դեպքում պատշաճ խորհրդի միջոցով պետք է կարողանան ստեղծված հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսել, թե տվյալ գործողությունն ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Պարտադիր չէ, որ այդ հանգամանքները լինեն բացարձակ որոշակիությամբ կանխատեսելի. փորձը ցույց է տալիս, որ դա անհնար է: Բացի այդ, թեեւ որոշակիությունը մեծապես ցանկալի է, այն կարող է հանգեցնել չափից դուրս կոշտության, իսկ օրենքը պետք է փոփոխվող հանգամանքներին համահունչ լինի: Համապատասխանաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձեւակերպվում են այնպիսի եզրույթներով, որոնք այս կամ այն չափով անորոշ են, եւ որոնց մեկնաբանությունն ու կիրառումը պրակտիկայի հարց են (De Tommaso v. Italy Italy [GC], 2017, § 107)։ Այնուամենայնիվ, անիրատեսական կլիներ ազգային օրենսդիրներից պահանջել կազմելու վարքագծի այնպիսի ձեւերի սպառիչ ցուցակ, որոնք կարող են արդարացնել հասարակական կարգի պահպանման մասով լիազորությունների իրականացումը (Pagerie v. France, 2023, § 184)։

153.   Ներպետական օրենսդրությանը ներկայացվող ճշգրտության մակարդակը, որը ոչ մի դեպքում չի կարող նախատեսել բոլոր հնարավոր դեպքերը, զգալի չափով կախված է քննարկվող օրենքի բովանդակությունից, այն ոլորտից, որը դա պետք է ընդգրկի, եւ այն անձանց թվից ու կարգավիճակից, որոնց դա վերաբերում է (De Tommaso v. Italy [GC], 2017, § 108. Pagerie v. France, 2023, § 179)։ Բացի այդ, ազգային իշխանությունների առաջնային խնդիրն է մեկնաբանել եւ կիրառել ներպետական օրենսդրությունը (Khlyustov v. Russia, 2013, §§ 68-69. Sissanis v. Romania, 2007, § 75)։

154.   Կանոնը «կանխատեսելի է», երբ այն պետական մարմինների կամայական միջամտություններից պաշտպանության միջոց է ապահովում: Հայեցողական լիազորություններ տրամադրող օրենքում պետք է նշվի այդ հայեցողական լիազորությունների շրջանակը, թեեւ պարտադիր չէ, որ պահպանման ենթակա մանրամասն ընթացակարգերն ու պայմանները ներառվեն նյութաիրավական իրավունքի կանոններում (De Tommaso v. Italy [GC], 2017, § 109. Khlyustov v. Russia, 2013, § 70. Rotaru v. the Republic of Moldova, 2020, § 124. Pagerie v. France, 2023, § 176)։

155.   Կանխատեսելիության պահանջին համապատասխանելու համար օրենքում բավարար մանրամասնությամբ, ճշգրտությամբ եւ հստակությամբ պետք է սահմանվեն այն անձանց կատեգորիան, որոնց նկատմամբ սահմանափակումները կիրառելի են, վարքագծի տեսակները եւ (կամ) այլ գործոններ, որոնք կարող են խթանել սահմանափակման կիրառելիությունը, ինչպես նաեւ այն իրավասու մարմինը, որը լիազորված է թույլատրել այդ միջամտությունը, եւ այս համատեքստում սահմանված պարտավորությունների բովանդակությունն ու ժամանակային սահմանները (De Tommaso v. Italy [GC], 2017, § 125. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 129. Sissanis v. Romania, 2007, §§ 68-69)։

156.   Միեւնույն ժամանակ «կանխատեսելիության» պահանջը չի կարող մեկնաբանվել որպես պահանջ, որ օրենքի կիրառման եղանակները կանխատեսելի լինեն նույնիսկ տվյալ դեպքում մինչեւ դրա կիրառումը վերաբերելի դառնալը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 114)։

157.   Օրենքի գերակայության հետ համատեղելի լինելու եւ կամայականությունից պաշտպանություն ապահովելու համար կիրառելի օրենքով պետք է նախատեսվեն նվազագույն ընթացակարգային երաշխիքներ, որոնք համարժեք են դիտարկվող սկզբունքի կարեւորությանը (Rotaru v. the Republic of Moldova,, 2020, § 24. Pagerie v. France2023, § 177)։

158.   Մասնավորապես գործադիր իշխանությունների միջամտությունը թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված անձի իրավունքներին պետք է ենթակա լինի արդյունավետ վերահսկողության, որը սովորաբար պետք է ապահովվի դատական իշխանության կողմից, ծայրահեղ դեպքում՝ առնվազն անկախության, անկողմնակալության եւ պատշաճ ընթացակարգի լավագույն երաշխիքներն ապահովող դատական վերահսկողության միջոցով (Rotaru v. the Republic of Moldova, 2020, § 25. Sissanis v. Romania, 2007, § 70. Khlyustov v. Russia, 2013, § 74. Pagerie v. France, 2023, § 177)։

159.   Դատական վերանայման շրջանակը պետք է ներառի վիճարկվող սահմանափակման ինչպես օրինականությունը, այնպես էլ համաչափությունը։ Ավելին, իշխանություններն իրավունք չունեն սահմանելու անձի տեղաշարժի ազատության սահմանափակումների երկարատեւ ժամկետներ՝ առանց դրանց հիմնավորումը պարբերաբար վերագնահատելու (Rotaru v. the Republic of Moldova, 2020, §§ 25 եւ 33. Sissanis v. Romania, 2007, § 70. Riener v. Bulgaria, 2006, §§ 124 եւ 126. Gochev v. Bulgaria, 2009, § 50. (Pagerie v. France, 2023, §177)։

160.   Վերոնշյալ պահանջները տարածվում են նաեւ արտակարգ դրության ռեժիմը կարգավորող հատուկ օրենսդրության նկատմամբ. ոչ մի դեպքում այդ հատուկ օրենսդրությունը չի կարող հակասել օրենքի գերակայությանը։ Դատարանը պետք է ստանձնի այդպիսի օրենսդրությամբ սահմանված չարաշահումների եւ կամայականությունների դեմ երաշխիքների մանրակրկիտ ուսումնասիրություն՝ որոշելու համար, թե արդյոք դրանք արդյունավետորեն են կանոնակարգում եւ սահմանափակում վարչական մարմիններին տրված հայեցողականությունը (Pagerie v. France, 2023, §§ 186-191)։

161.   Ներպետական իշխանություններն իրավունք չունեն օգտագործելու արտակարգ դրության վերաբերյալ օրենսդրությունը՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված ազատությունները սահմանափակող միջոցներ ձեռնարկելու համար, եթե այդ միջոցները չեն առնչվում դրա իրականացումը հիմնավորող հանգամանքներին. այլ կերպ գործելը կնշանակի օրենքի կանխատեսելիության պահանջի խախտում: Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակում այդ իշխանությունները, հնարավոր է, հարկադրված լինեն կատարելու օպերատիվ ընտրություն՝ իրենց պարտականություններն ամբողջությամբ կատարելու համար: Արտակարգ դրություն հայտարարելիս հետապնդվող նպատակի եւ դրա հիման վրա ձեռնարկված միջոցների հիմնավորման միջեւ կարող է լինել անուղղակի կապ՝ պայմանով, որ այն բավականաչափ ուժեղ է չարաշահման ցանկացած հնարավորություն բացառելու համար (Domenjoud v. France, 2024, § 98)։ Հաշվի առնելով ներպետական օրենսդրությամբ նախատեսված երաշխիքները՝ Դատարանը եկել է այն եզրահանգման, որ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գագաթնաժողովի ժամանակ բռնի գործողություններին հնարավոր մասնակցության մեջ կասկածվող դիմումատուների դեմ կիրառված կանխարգելիչ տնային պարետային ժամի իրավական հիմքը (արտակարգ դրությունը կարգավորող հատուկ օրենսդրություն) կանխատեսելի էր (§§ 99-101)։

162.   Dedu v. Romania (dec.), 2024, §§ 95-100 գործով Դատարանը գտել է, որ գաղտնի ծառայությունների ավագ աշխատակցի նկատմամբ կարգապահական որոշումը, որը կայացվել է գաղտնի փաստաթղթի հիման վրա, եղել է «օրենքին համապատասխան»՝ հաշվի առնելով այն, որ դիմումատուն իր դիրքով պայմանավորված՝ հասանելիություն է ունեցել փաստաթղթին, եւ ներպետական օրենսդրությունը բավարար երաշխիքներ է տրամադրել չարաշահման եւ կամայականության ռիսկերի մասով, քանի որ վիճարկվող միջոցը երկաստիճան վերանայման է ենթակա եղել ներպետական դատարանների կողմից, որոնք հասանելիություն են ունեցել գաղտնի փաստաթղթին եւ անդրադարձել են դիմումատուի փաստարկներին:

163.   Դատարանի հետագա եզրակացությունն այն մասով, որ ստորադաս ատյանի վարույթում տեղի է ունեցել դատավարական խախտում, չի կարող, որպես այդպիսին, հետադարձ ուժով ազդել նախորդող ժամանակահատվածում կատարված միջամտության օրինականության վրա (S.M. v. Italy (dec.), 2013, § 26. De Tommaso v. Italy [GC], 2017, § 114)։

164.   Եթե տեղաշարժի ազատության սահմանափակումը կիրառվում է որպես կանխարգելիչ միջոց ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթի համատեքստում, ապա դրա օրինականությունը սերտորեն կապված է ներպետական օրենսդրությամբ նախատեսված՝ տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցած իրավախախտման առկայության եւ այն մասին ողջամիտ կասկածի հետ, որ դիմումատուն կատարել է վիճարկվող հանցանքը (Bevc v. Croatia (dec.), 2020, §§48-53)։

165.   Որպես կանխարգելիչ միջոց, որը կարող է ազդել խաղաղ ցուցարարների հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա, ոստիկանության կողմից ցուցարարներին «սահմանափակ տարածքում տեղայնացնելու» մեթոդի կիրառումը կարգավորող իրավական դաշտը պետք է բավարար ճշգրտությամբ սահմանի դրա կիրառման կանոնները՝ հստակ սահմանելով, թե ինչ հանգամանքներում եւ պայմաններում այն կարող է իրականացվել, ինչպես պետք է դա իրականացվի, եւ դրա կիրառման ժամկետները (Auray and Others v. France, 2024, §§ 91-94)։

166.   Վիճարկվող սահմանափակման կանխատեսելիության եւ հստակության հետ կապված որոշ հարցեր, մասնավորապես՝ դրա տեւողությանն առնչվող, սերտորեն կապված են համաչափության հարցի հետ եւ կարող են ուսումնասիրվել որպես թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դրա հայեցակետ (Riener v. Bulgaria, 2006, § 113)։

V.    3-րդ կետի համաձայն «ժողովրդավարական հասարակությունում սահմանափակման անհրաժեշտության» տեսանկյունից ստուգումը

167.   Տեղաշարժի ազատության իրավունքը սահմանափակող ցանկացած միջոց պետք է հետապնդի թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետում նշված իրավաչափ նպատակներից մեկը եւ արդար հավասարակշռություն հաստատի հասարակական շահի եւ անձի իրավունքների միջեւ (De Tommaso v. Italy [GC], 2017, § 104. Pagerie v. France, 2023, § 171. Battista v. Italy, 2014, § 37. Khlyustov v. Russia, 2013, § 64. Labita v. Italy [GC], 2000, §§ 194-195)։

168.   Հետեւաբար այն բանի ստուգումը, թե արդյոք վիճարկվող միջոցը եղել է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ», ներառում է երկու քայլ։ Առաջին հերթին պետք է հաստատվի, որ ձեռնարկված միջոցն իրավաչափ նպատակ է հետապնդել, եւ երկրորդ, որ պաշտպանված իրավունքներին միջամտությունը չի եղել ավելի շատ, քան անհրաժեշտ էր դրա իրականացման համար։ Նման ստուգումը կիրառվել է բազմաթիվ համատեքստերում (Bartik v. Russia, 2006, §§ 38 եւ 46)։

Ա.    Իրավաչափ նպատակներ

169.   Իրավաչափ նպատակները, որոնք կարող են արդարացնել միջամտությունը, սահմանված են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով (ազգային անվտանգություն կամ հասարակական անվտանգություն, հասարակական կարգի պահպանում, հանցագործության կանխում, առողջության կամ բարոյականության պաշտպանություն եւ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանություն), եւ այս ցանկը սպառիչ է:

170.   Երկրի տնտեսական բարեկեցությունը ներառված չէ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավաչափ նպատակների ցանկում (թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ ՝ Explanatory Report to Protocol No. 4), § 16): Հետեւաբար երկրի տնտեսական բարեկեցությունը եւ դրա հետ կապված ֆինանսական նկատառումները (օրինակ՝ հասանելի ռեսուրսների կամ տեխնիկական լուծումների բացակայությունը) չեն կարող արդարացնել այն սահմանափակումները, որոնք ուսումնասիրության են ենթակա թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» առումով ստուգման շրջանակում (S.E. v. Serbia, 2023, § 87)։

171.   «Ordre public» (Հասարակական կարգ) հասկացությունը պետք է ընկալվի մայրցամաքային երկրներում ընդհանուր կիրառության մեջ ընդունված լայն իմաստով: Հանցագործությունը պատժելու անհրաժեշտությունն ընդգրկվում է «հասարակական կարգի» պահպանման հասկացության շրջանակում (թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ Explanatory Report to Protocol No. 4), §§ 16-17):

172.   Սույն հոդվածի նպատակներով միայն երրորդ կետում նշված նպատակներին առնչվող պատճառներն են անհրաժեշտության դեպքում համարվում օրինական հիմքեր՝ համապատասխան մարմինների կողմից տեղաշարժի ազատությունը սահմանափակող միջոցների ձեռնարկման համար (Baumann v. France, 2001, § 60. S.E. v. Serbia, 2023, § 82)։

173.   Վիճարկվող միջոցների ժամանակավոր բնույթը եւ կարճ տեւողությունը չեն արդարացնում այս կանոնից շեղումը: Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով չի նախատեսվում այդ իրավունքից զրկելու տեւողության վրա հիմնված՝ տեղաշարժի ազատության որեւէ սահմանափակում (Baumann v. France, 2001, § 60)։

174.   Պատասխանող Կառավարությունը չի կարող հիմնվել վիճարկվող միջոցին հանգեցրած՝ իշխանությունների կողմից ab initio ընդունված որոշմանը հաջորդող եւ արտաքին հանգամանքների վրա՝ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն դիմումատուի կողմից ներկայացված բողոքի հետ կապված դրա հետեւանքները հիմնավորելու համար (Baumann v. France, 2001, § 60)։ Օրինակ՝ Baumann v. France, 2001 գործով դիմումատուի տեղաշարժի ազատության սահմանափակման փաստացի տեւողությունը կարճ է եղել (ընդամենը մեկ ամիս)՝ օտարերկրյա իշխանությունների կողմից որպես միջամտություն վերջինիս ձերբակալության պատճառով: Հաշվի առնելով այս առնչությամբ շահագրգիռ պետությունների միջեւ որեւէ դատական համագործակցության բացակայությունը՝ Դատարանը հրաժարվել է վիճարկվող սահմանափակման օրինականությունը գնահատելիս հաշվի առնել դիմումատուի ձերբակալությունը:

175.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավաչափ նպատակները լայնորեն սահմանված են եւ մեկնաբանվել են որոշակի ճկունությամբ, ինչպես Կոնվենցիայի եւ դրա Արձանագրությունների այլ դրույթներով նախատեսված սահմանափակման դրույթները, եւ շատ դեպքերում Դատարանն այդ կետին անդրադառնում է համառոտ: Այն դեպքերը, երբ Դատարանը կասկածներ է հայտնել նշված նպատակի վերաբերյալ, հազվադեպ են (Merabishvili v. Georgia [GC], 2017, §§ 295-297 եւ 302)։

176.   Stamose v. Bulgaria, 2012 գործով Ամերիկայի Միացյալ Նահանգներից արտաքսվելուց հետո դիմումատուի նկատմամբ իր հայրենի երկրում սահմանված ճամփորդության արգելքը նախատեսված էր այլ պետությունների ներգաղթի մասին օրենքների խախտումները խոչընդոտելու ու կանխելու համար եւ այդ կերպ նվազեցնելու այդ պետությունների կողմից Բուլղարիայի այլ քաղաքացիների մուտքն իրենց տարածք մերժելու կամ Բուլղարիայի քաղաքացիների նկատմամբ իրենց մուտքի վիզայի ռեժիմը խստացնելու կամ դա մեղմացնելուց հրաժարվելու հավանականությունը։ Դատարանը որոշել էր վճիռ չկայացնել այն հարցի մասով, թե արդյոք վիճարկվող միջամտությունը հետապնդում էր հասարակական կարգի պահպանման կամ այլ անձանց իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակներ՝ փոխարենն ուշադրությունը կենտրոնացնելով սահմանափակման անհրաժեշտության վրա (§ 32):

177.   Napijalo v. Croatia, 2003 գործով Դատարանը չի անդրադարձել որեւէ իրավաչափ նպատակի՝ գտնելով, որ դիմումատուն չի կարողացել հաստատել իր անձնագիրը երկար ժամանակով պահելն արդարացնող հիմքերը։ Թեեւ այն առգրավված է եղել դիմումատուի կողմից մաքսային տույժեր վճարելուց հրաժարվելու պատճառով, դիմումատուի դեմ այս հիմքով որեւէ վարույթ երբեւէ չի հարուցվել, եւ անձնագիրը շարունակվել է պահված մնալ ներգրավված տարբեր մարմինների միջեւ համակարգման բացակայության պատճառով (§§ 79-82):

178.   Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, 2021 գործով Դատարանը չի համոզվել, որ հարկային պարտքի հետ կապված դիմումատուի նկատմամբ կիրառված ճամփորդության արգելքը հետապնդել է ներկայացված իրավաչափ նպատակը. իշխանություններն ընդհանրապես չեն փորձել պարտքը գանձել այլ՝ առավել նպատակահարմար միջոցներով, մասնավորապես՝ դիմումատուների բանկային հաշիվներին առկա գումարից պարտքի գումարը պահելու կամ որեւէ այլ գույք առգրավելու միջոցով՝ չնայած այդ կապակցությամբ դիմումատուների հստակ խնդրանքին (§§ 93-95):

179.   Baumann v. France, 2001 գործով դիմումատուի անձնագիրն առգրավվել է երրորդ անձանց դեմ իրականացվող քննության համատեքստում, որոնք կարճ ժամանակ անց ձերբակալվել են, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել: Հաշվի առնելով այն, որ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, նա վկա չի եղել եւ այդ վարույթում չի ներգրավվել, Դատարանը չի կարողացել գտնել որեւէ հիմք՝ հիմնավորելու այդպիսի խիստ անձնական փաստաթղթի շարունակաբար պահելը առնվազն այն օրվանից, երբ դիմումատուն պահանջել է վերադարձնել այն։ Դիմումատուի հետագա ձերբակալությունն արտերկրում՝ քրեական վարույթի հետ չառնչվող նպատակներով, համարվել է այս հարցում ոչ վերաբերելի (§§ 60 եւ 66):

Բ.    Համաչափության գնահատումը

180.   Միջամտությունը կհամարվի իրավաչափ նպատակին հասնելու համար «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ», եթե այն համապատասխանում է «հրատապ սոցիալական անհրաժեշտությանը», եւ մասնավորապես, եթե այն համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին, եւ դա հիմնավորելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված պատճառները «համապատասխան եւ բավարար» են: Թեեւ այս բոլոր առումներով ազգային իշխանությունները պետք է նախնական գնահատում իրականացնեն, միջամտության անհրաժեշտ լինելը որոշելու հարցում վերջնական գնահատումը շարունակում է ենթակա լինել Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության մասով Դատարանի վերանայմանը (Khlyustov v. Russia, 2013, § 84)։ Այս կապակցությամբ իրավասու ազգային մարմիններին պետք է տրամադրվի հայեցողական լիազորությունների շրջանակ (Pagerie v. France, 2023, § 193)։

181.   Այն հարցը, թե արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել ընդհանուր շահի եւ դիմումատուի տեղաշարժի ազատության իրավունքի միջեւ, պետք է գնահատվի գործի բոլոր առանձնահատկությունների համաձայն (Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 63)։

182.   Դատարանն ուսումնասիրել է տարատեսակ իրավիճակներում կիրառվող տեղաշարժի ազատության սահմանափակումները եւ այնքանով, որքանով դրանք վերաբերելի են, մեկ համատեքստում սահմանված սկզբունքները կիրառել է տարբեր հանգամանքների վերաբերյալ գործերի մասով (Stamose v. Bulgaria, 2012, § 29. Battista v. Italy, 2014, § 36)։

183.   Եթե վիճարկվող սահմանափակումը չի արտացոլում հաստատված եվրոպական կոնսենսուսը եւ աջակցություն չի ստանում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից, պատասխանող պետությունը պարտավոր է ներկայացնել հատկապես համոզիչ հիմնավորում դրա պահպանման համար (Soltysyak v. Russia, 2011, § 51. Berkovich and Others v. Russia, 2018, § 98)։

184.   Նախադեպային իրավունքը ենթադրում է, որ համաչափության գնահատումը հիմնված է երեք առանցքային հենասյուների վրա՝ սահմանափակման հիմնավորումը՝ հաշվի առնելով դրա պաշտպանական գործառույթը, ներպետական գնահատման որակը եւ սահմանափակման խստությունը: Վերջին հարցը ներառում է դրա տեւողությունը եւ դիմումատուի վրա կոնկրետ ազդեցությունը:

1.     Սահմանափակման եւ դրա ենթադրյալ պաշտպանական գործառույթի միջեւ կապը

185.   Պահանջով, որը սովորաբար կոչվում է համաչափության ստուգում, նախատեսվում է, որ սահմանափակող միջոցները լինեն համարժեք դրանց պաշտպանական գործառույթի իրականացմանը (Bartik v. Russia, 2006, § 46. Soltysyak v. Russia, 2011, § 48. Berkovich and Others v. Russia, 2018, § 93)։

186.   Այլ կերպ ասած, սահմանափակումն արդարացված է միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն նպաստում է հետապնդվող իրավաչափ նպատակին (Gochev v. Bulgaria, 2009, § 49. Battista v. Italy, 2014, § 41)։

187.   Հետեւաբար, այս առումով կարող է հարց առաջանալ, եթե սահմանափակումը պահպանվել է հետեւյալ դեպքերում.

§    բացառապես իշխանությունների միջեւ համագործակցության եւ համակարգման բացակայության պատճառով (Napijalo v. Croatia, 2003, § 80).

§    դրա գործողության ժամկետի ավարտից հետո (Vito Sante Santoro v. Italy, 2004, § 45) կամ այն բանից հետո, երբ դրա նպատակն ամբողջությամբ ապահովվել է (Ignatov v. Bulgaria, 2009, § 38) բացառապես իշխանությունների անգործության պատճառով.

§    սահմանված սահմանափակումները չեղարկելու մասին որոշումն ուշ հանձնելու պատճառով (Raimondo v. Italy, 1994, § 40. Villa v. Italy, 2010, §§ 51-52)։

188.   Տվյալ դեպքում սահմանափակումը կարող է հիմնավորված լինել միայն այն դեպքում, երբ առկա են իրական հասարակական շահի հստակ հատկանիշներ, որոնք գերակա են անձի տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ (Popoviciu v. Romania, 2016, § 91. Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 63. Pagerie v. France, 2023, § 194)։ Այդպիսի հատկանիշները պետք է հիմնված լինեն կոնկրետ տարրերի վրա, որոնք, իսկապես, վկայում են այն ռիսկի շարունակական առկայության մասին, որի կանխմանը վիճարկվող սահմանափակումն ուղղված է (Vlasov and Benyash v. Russia, 2016, § 34. Nalbantski v. Bulgaria, 2011, § 65. Labita v. Italy [GC], 2000, § 196. Pagerie v. France,, 2023, §§194 եւ 201)։

189.   Տվյալ միջոցի հետեւանքները եւ կոնկրետ պայմանները պետք է համապատասխանեն դրա նպատակին (Pagerie v. France, 2023, § 199. Fanouni v. France, 2023, § 62)։

190.   Կանխարգելիչ միջոցի արդյունավետությունը հաճախ պայմանավորված է դրա իրականացման արագությամբ (Pagerie v. France, 2023, § 199. Fanouni v. France, 2023, § 62. Gochev v. Bulgaria, 2009, § 53)։

191.   Տվյալ սահմանափակման եւ դրա ենթադրյալ պաշտպանական գործառույթի միջեւ կապի գնահատման համար կարեւոր տարրերը կախված են համատեքստից:

ա.    «Պետական գաղտնիքներին» հասանելիություն ունեցող անձանց միջազգային ճամփորդության արգելքը

192.   Դատարանը քննել է Ռուսաստանի դեմ ներկայացված գանգատները, որտեղ օտարերկրյա քաղաքացիներին գաղտնի տեղեկությունների բացահայտմանը կանխելուն ուղղված վիճարկվող սահմանափակումը մշակվել է խորհրդային ռեժիմի ժամանակ, մի ժամանակահատված, երբ պետությունը դեպի արտաքին աշխարհ տեղեկությունների փոխանցումը կարող էր վերահսկել տարբեր միջոցներով, ինչպիսիք են նամակագրության գրաքննությունը եւ օտարերկրացիների հետ չվերահսկվող շփումների արգելքը: Այնուամենայնիվ, Դատարանը չէր կարողանում պարզել, թե նախկին աշխատանքի ընթացքում «պետական գաղտնիքներին» հասանելիություն ունեցած անձանց անձնական նպատակներով միջազգային ճամփորդությունների անվերապահ սահմանափակումն ինչպես կարող է ծառայել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունում ազգային անվտանգության շահերին. մասնավորապես, այն գաղտնի տեղեկությունները, որոնց դիմումատուները տիրապետել են, կարող էին փոխանցվել արտերկրում նրանց ներկայությունը կամ նույնիսկ որեւէ մեկի հետ անմիջական ֆիզիկական շփումը չպահանջող տարբեր ձեւերով: Այդպիսի սահմանափակումը չէր կարող նաեւ բացատրվել արտերկրում դիմումատուների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ. թեեւ այդ մտահոգությունը պետք է ավելի շատ լիներ նրանց աշխատելու ընթացքում, քանի դեռ նրանք փաստացի հասանելիություն ունեին ընթացիկ գաղտնի տեղեկություններին, Ռուսաստանից հեռանալու նրանց ազատությունն այդ ժամանակահատվածում ավելի քիչ էր սահմանափակված։ Բացի այդ, դիմումատուի առանձին դեպքերում անվտանգության ռիսկերի փաստացի գնահատում չի իրականացվել՝ նկատի ունենալով արգելքի ընդհանուր բնույթը: Հետեւաբար Դատարանը համարել է, որ այդ միջոցին նախկինում տրված պաշտպանական գործառույթի հետ կապը բացակայում է (Bartik v. Russia, 2006, §49. Soltysyak v. Russia, 2011, §§ 49-52. Berkovich and Others v. Russia, 2018, §§93-96)։

բ.     Ընթացքի մեջ գտնվող քրեական վարույթի համատեքստում կիրառվող սահմանափակումներ

193.   Մեղադրյալի ազատությունը սահմանափակող տարբեր կանխարգելիչ միջոցներ կիրառելը պետությունների համար ինքնին դատապարտելի չէ՝ քրեական վարույթի արդյունավետ իրականացումը եւ դատաքննության ընթացքում դիմումատուի ներկայությունն ապահովելու համար (Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 60. Pop Blaga v. Romania (dec.), 2012, § 159. Hristov v. Bulgaria (dec.), 2006. Rosengren v. Romania, 2008, § 33. Ivanov v. Ukraine, 2006, § 88. Fedorov and Fedorova v. Russia, 2005, § 41. Antonenkov and Others v. Ukraine, 2005, § 61. Popoviciu v. Romania, 2016, § 88. տե՛ս նաեւ 5-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 5))։

194.   Գնահատելու համար, թե արդյոք տվյալ սահմանափակումը բավարար չափով կապված է վերոնշյալ նպատակի հետ, Դատարանը հաշվի է առնում հետեւյալ հարցերը.

§    դիմումատուի վարքագիծը եւ մասնավորապես՝ թաքնվելու վտանգը (Pop Blaga v. Romania (dec.), 2012, § 160. Bulea v. Romania, 2013, § 63. Folnegović v. Croatia (dec.), 2017, §§ 49-51. Prescher v. Bulgaria, 2011, § 49. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Cipriani v. Italy (dec.), 2010. Kerimli v. Azerbaijan, 2015, § 54. Manannikov v. Russia, 2018, § 63).

§    այնհանցանքի ծանրությունը, որի կատարման մեջ դիմումատուն մեղադրվում է, եւ մասնավորապես այն, թե արդյոք դա պատժվում է ազատազրկմամբ (Folnegović v. Croatia (dec.), 2017, § 48. Doroshenko v. Ukraine, 2011, § 54. Pokhalchuk v. Ukraine, 2010, § 96. Nikiforenko v. Ukraine, 2010, § 59. Cipriani v. Italy (dec.), 2010. Ivanov v. Ukraine, 2006, § 96. Makedonski v. Bulgaria, 2011, § 39. Hristov v. Bulgaria (dec.), 2006).

§    վարույթի բարդությունը (Popoviciu v. Romania, 2016, § 94. Miażdżyk v. Poland, 2012, §§ 38 եւ 41).

§    քննության ընթացքը եւ կիրառված սահմանափակման ողջ ընթացքում դրա իրականացման մասով իշխանությունների կողմից ցուցաբերված ջանասիրությունը (Hajibeyli v. Azerbaijan, 2008, §§ 64-67. Prescher v. Bulgaria, 2011, § 50. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Hristov v. Bulgaria (dec.), 2006. Kerimli v. Azerbaijan, 2015, § 53. Makedonski v. Bulgaria, 2011, § 42).

§    առանց վիճարկվող սահմանափակումը կիրառելու վարույթն արդյունավետ իրականացնելու հնարավորությունը (Miażdżyk v. Poland, 2012, §§40-41).

§    այն, թե արդյոք սահմանափակումը պահպանվել է դիմումատուի դեմ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանալուց հետո (Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 68. Pokhalchuk v. Ukraine, 2010, § 96. Rosengren v. Romania, 2008, § 38. Ivanov v. Ukraine, 2006, § 96. Kerimli v. Azerbaijan, 2015, § 51)։

195.   Իշխանությունների անգործությունը, հատկապես դիմումատուի դեմ առաջադրված մեղադրանքի վաղեմության ժամկետը լրանալուց հետո, ծանրակշիռ գործոն է Դատարանի վերլուծության մեջ (Hajibeyli v. Azerbaijan, 2008, §§ 67-68. Kerimli v. Azerbaijan, 2015, § 51-53)։

196.   Գործի փաստացի եւ կազմակերպչական բարդությունը կարող է հիմնավորել արգելքի կիրառումը սահմանափակ ժամանակահատվածով ճամփորդության (Popoviciu v. Romania, 2016, § 94), սակայն ոչ քրեական վարույթի ողջ ընթացքում (Miażdżyk v. Poland, 2012, § 38)։

գ.     Հանցագործության կանխման նպատակներով կիրառվող սահմանափակումներ

197.   Տեղաշարժի ազատության սահմանափակումները կարող են հիմնավորվել հանցագործությունների կատարման կանխարգելման անհրաժեշտությամբ (տե՛ս նաեւ 5-րդ հոդվածի վերաբերյալ նախադեպային իրավունքի ուղեցույցը (անգլ.՝ Case-Law Guide on Article 5))։ Դատարանը հավանություն է տվել հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվող անձանց տեղաշարժի ազատության լուրջ սահմանափակումներին նույնիսկ քրեական դատվածության բացակայության դեպքում (Raimondo v. Italy, 1994, § 39. Labita v. Italy [GC], 2000, § 195)։

198.   Պարտադիր չէ, որ արդարացման արդյունքում այդպիսի միջոցները զրկվեն բոլոր հիմքերից, քանի որ դատաքննության ընթացքում հավաքված կոնկրետ ապացույցները թեեւ կարող են բավարար չլինել դատապարտման մասին որոշում կայացնելու համար, այնուամենայնիվ, կարող են հիմնավորել այն ողջամիտ մտավախությունները, որ տվյալ անձը կարող է հետագայում քրեական հանցագործություններ կատարել (Labita v. Italy [GC], 2000, § 195)։

199.   Դատարանն այդպիսի սահմանափակումներ նախատեսել է նաեւ այն անձի նկատմամբ, որը վտանգ է ներկայացնում հասարակության համար եւ մեղավոր է ճանաչվել բռնությամբ կատարված հանցագործության համար (Villa v. Italy, 2010, §§ 45-50)։

200.   Միեւնույն ժամանակ, ինքնին այն փաստը, որ անձը դատապարտվել է քրեական հանցագործություն կատարելու համար եւ դեռ չի վերականգնվել, չի կարող արդարացնել իր երկրից հեռանալու նրա ազատության սահմանափակումների կիրառումը (Nalbantski v. Bulgaria, 2011, § 66. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 35)։

201.   Գնահատելու համար, թե արդյոք տվյալ սահմանափակումը բավարար չափով կապված է հանցագործության կանխարգելման նպատակի հետ, Դատարանը հաշվի է առնում հետեւյալ տարրերը.

§    դիմումատուի վարքագիծը եւ մասնավորապես՝ հանցանք կատարելու կամ հանցավոր վարքագիծ կրկին դրսեւորելու վտանգը (Villa v. Italy, 2010, § 46. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 35).

§    գնահատվող ռիսկի բնույթը եւ լրջությունը

§    կոնկրետ տուժողի կյանքի եւ առողջության համար, օրինակ՝ ընտանեկան բռնություն կատարած անձի նկատմամբ ձեռնարկված պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցների համատեքստում (Kurt v. Austria [GC], 2021, § 183).

§    ահաբեկչության մեջ դիմումատուի ներգրավվածության մասով (Pagerie v. France, 2023, § 201. Fanouni v. France, 2023, § 55).

§    բժշկական տվյալների մասով (Villa v. Italy, 2010, § 46).

§    դիմումատուի կողմից կատարված հանցանքների բնույթն ու ծանրությունը (Villa v. Italy, 2010, § 46. Sarkizov and Others v. Bulgaria, 2012, §66), ինչպես նաեւ հանցագործությունների ռեցիդիվը (Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 134)։

202.   Այն դեպքում, երբ սահմանափակումները սահմանվում են ահաբեկչական սպառնալիքի համատեքստում, կարեւոր են հետեւյալ գործոնները.

§    այդ սպառնալիքի լրջությունը եւ տեւողությունը (Pagerie v. France, 2023, § 200).

§    սահմանափակումների ժամկետները, օրինակ՝ ահաբեկչական հարձակումներից անմիջապես հետո (Pagerie v. France, 2023, § 199. Fanouni v. France, 2023, § 62).

§    սպառնալիք հանդիսացող «վարքագծի» դրսեւորումը հաստատող մի շարք գործոնների եւ ապացույցների համակցության առկայությունը, օրինակ՝

§    այդպիսի գործոնները կարող են ներառել կրոնական արմատականացումը, բռնության միտումները, դատվածությունը.

§    համապատասխան ապացույցները կարող են ներառել հրապարակային հայտարարությունները, ջիհադիստների հետ կապերը, դիմումատուի սարքերում հայտնաբերված՝ ջիհադիստական քարոզչական տեսանյութերը (Pagerie v. France, 2023, §§ 198-201). դիմումատուի տանն արգելված զենքի եւ զինամթերքի հայտնաբերումը (Fanouni v. France, 2023, §§ 55 եւ 62).

§    հասարակությանը սպառնացող ընդհանուր վտանգը, որն առաջանում է ահաբեկչական կազմակերպության ներգրավմամբ զինված հակամարտության գոտի առանց թույլտվության մուտք գործելու եւ գտնվելու արդյունքում (Mørck Jensen v. Denmark, 2022, § 67)։

203.   Domenjoud v. France, 2024 գործով դիմումատուներից մեկի առնչությամբ Դատարանը գտել է, որ միջազգային գագաթնաժողովի անվտանգության միջոցառումների շրջանակներում ոստիկանության առերեսումների եւ վնասների կանխարգելմանն ուղղված տնային պարետային ժամին առնչվող որոշման եւ ահաբեկչական հարձակումներից հետո ուժի մեջ մտած արտակարգ դրության բովանդակության միջեւ եղել է համապատասխան կապ՝ հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները (§§ 108, 110 եւ 116-123)։ Իհակադրություն սրա՝ մեկ այլ դիմումատուի արմատական բնույթի քաղաքական հայացքները համարվել են ոչ բավարար՝ հիմնավորելու համար այն վտանգը, որ նա կարող էր նպաստել անկարգություններին, որոնցից զգուշանում էին ներպետական իշխանությունները (§ 133)։

204.       Տեղաշարժի ազատության սահմանափակումը չի կարող հիմնված լինել բացառապես անձի կրոնական համոզմունքների կամ դավանանքի վրա (Pagerie v. France, 2023, § 199. Fanouni v. France, 2023, § 62)։

205.   Մաֆիայի անդամ լինելու մեջ կասկածվող անձի նկատմամբ սահմանված ոստիկանական հատուկ հսկողության համատեքստում Դատարանը գտել է, որ ընտանեկան կապը, մասնավորապես՝ Մաֆիայի՝ այժմ մահացած ղեկավարի փեսան լինելու փաստը՝ որեւէ այլ կոնկրետ ապացույցի բացակայության դեպքում ինքնին բավարար չի եղել հաստատելու համար, որ եղել է իրական վտանգ, որ դիմումատուն կարող էր հանցանք գործել (Labita v. Italy [GC], 2000, § 196)։

դ.     Ներգաղթի մասին օրենքների խախտումները կանխելու համար նախատեսված սահմանափակումներ

206.   Դատարանը կարող է պատրաստ լինել ընդունելու, որ այլ պետության՝ ներգաղթի մասին օրենքների խախտման կապակցությամբ սահմանված սեփական երկրից հեռանալու արգելքը որոշակի անհաղթահարելի իրավիճակներում կարող է արդարացված լինել (Stamose v. Bulgaria, 2012, § 36)։

207.   Այս հարցը որոշելու համար կարեւոր գործոնները հետեւյալն են՝ դիմումատուի կատարած խախտման ծանրությունը, վտանգը, որ նա հետագայում կարող է կատարել մեկ այլ պետության՝ ներգաղթի մասին կանոնների խախտումներ, նրա ընտանեկան վիճակը, նրա ֆինանսական եւ անձնական կարգավիճակը եւ դատվածությունը (Stamose v. Bulgaria, 2012, § 35)։

208.   Երկրի ներգաղթի մասին օրենքների լուրջ խախտման բնականոն հետեւանքները կլինեն այն, որ տվյալ անձը հեռացվի այդ երկրից, եւ նրան արգելվի (այդ երկրի օրենքներով) որոշակի ժամանակով այդ երկրի տարածք վերադառնալ (Stamose v. Bulgaria, 2012, § 34)։

ե.     Պարտքերի կամ տույժերի բռնագանձման համատեքստում կիրառվող սահմանափակումներ

209.   Թիվ 1 արձանագրության 6-րդ հոդվածի եւ 1-ին հոդվածի պահանջների կատարման նպատակով պետական մարմինները պարտավոր են պարտատիրոջն անհրաժեշտ օգնություն տրամադրել մասնավոր պարտապանների դեմ կայացված դատական վճիռների կատարման հարցում (Khlyustov v. Russia, 2013, § 92)։

210.   Այն միջոցը, որի նպատակը հարկերի վճարումն ապահովելու համար երկրից հեռանալու անձի իրավունքը սահմանափակելն է, կարող է հետապնդել հասարակական կարգի պահպանման եւ այլ անձանց իրավունքների պաշտպանության իրավաչափ նպատակներ (Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan,2021, § 92)։ Զգալի չափով չվճարված հարկի բռնագանձման մասով հասարակական շահը կարող է արդարացնել դիմումատուի՝ տեղաշարժի ազատության իրավունքի համապատասխան սահմանափակումները: Պետություններն իրենց հարկաբյուջետային քաղաքականության մշակման եւ կազմակերպման եւ հարկերի վճարումն ապահովող միջոցառումների ձեռնարկման հարցում հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ ունեն (Riener v. Bulgaria, 2006, § 119)։

211.   Այնուամենայնիվ, չվճարված պարտքի հիման վրա դիմումատուի տեղաշարժի ազատության սահմանափակումը կարող է արդարացված լինել միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա ծառայում է իր նպատակին, այն է՝ պարտքի բռնագանձմանը (Riener v. Bulgaria, 2006, § 122. Ignatov v. Bulgaria, 2009, § 37. Gochev v. Bulgaria, 2009, § 49. Battista v. Italy, 2014, § 41. Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, 2021, § 94)։

212.   Այդ սահմանափակումը չի կարող վճարելու անկարողության համար փաստացի պատիժ լինել (Riener v. Bulgaria, 2006, § 123)։

213.   Իրավասու մարմինը պետք է կարողանա պարզաբանել, թե ճամփորդության արգելքն ինչպես կարող է ապահովել պարտքի գանձումը՝ հաշվի առնելով դիմումատուի անձնական հանգամանքները եւ իրավիճակով պայմանավորված այլ գործոններ (Stetsov v. Ukraine, 2021, § 31. Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, 2021, § 94)։

214.   Գնահատելու համար, թե արդյոք տվյալ սահմանափակումը պատշաճ կերպով ծառայում է պարտքերի կամ տույժերի գանձման նպատակին, կարեւոր են համարվել հետեւյալ գործոնները.

§    արդյոք դիմումատուի վարքագիծը եւ վերաբերմունքը հիմք են տալիս ենթադրելու, որ նա կխուսափի վճարելուց, եթե նրան թույլատրվի հեռանալ երկրից (Riener v. Bulgaria, 2006, §§ 126-127. Khlyustov v. Russia, 2013, § 98. Komolov v. Russia, 2020, § 32. Torresi v. Italy (dec.), 2019, §§ 36-37).

§    դիմումատուի անձնական վիճակը, մասնավորապես՝ ֆինանսական ռեսուրսները եւ վճարման ենթակա գումարը վճարելու կարողությունը (Riener v. Bulgaria, 2006, §§ 126-127. Gochev v. Bulgaria, 2009, § 52. Khlyustov v. Russia, 2013, § 98. Battista v. Italy, 2014, § 44. Komolov v. Russia, 2020, § 32. Torresi v. Italy (dec.), 2019, §§ 38. Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, 2021, § 93).

§    պարտքի մեծ չափը (Riener v. Bulgaria, 2006, § 119. Komolov v. Russia, 2020, § 32).

§    պարտքի միջանկյալ մարումը՝ ըստ վաղեմության ժամկետի (Riener v. Bulgaria, 2006, § 129. Rotaru v. the Republic of Moldova, 2020, § 30) կամ վճարման միջոցով (Ignatov v. Bulgaria, 2009, § 38).

§    պարտապանի չվճարելու հանգամանքները եւ (կամ) այն հանգամանքները, որոնք մատնանշում են այն բանի հավանականությունը, որ երկրից նրա հեռանալը կարող է խաթարել պարտքի գանձման հնարավորությունները (Riener v. Bulgaria, 2006, §§ 125-127. Gochev v. Bulgaria, 2009, § 53).

§    կիրառված սահմանափակման ամբողջ ընթացքում կատարողական կամ այլ համապատասխան վարույթներ իրականացնելու հարցում իշխանությունների ցուցաբերած ջանասիրությունը (Napijalo v. Croatia, 2003, § 79. Gochev v. Bulgaria, 2009, § 52. Riener v. Bulgaria, 2006, §§ 124-125)

§    իշխանությունների ողջամիտ ջանքերը՝ ուղղված պարտքն այլ համապատասխան միջոցներով գանձելուն, օրինակ՝ դիմումատուի ակտիվների առգրավման կամ արտերկրում նրա ունեցած նյութական միջոցների վերաբերյալ հարցման միջոցով (Riener v. Bulgaria, 2006, §§ 124-125. Komolov v. Russia, 2020, § 32. Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, 2021, § 93).

§    եվրոպական եւ (կամ) միջազգային մակարդակով քաղաքացիաիրավական համագործակցության կառուցակարգերի առկայությունը (Battista v. Italy, 2014, § 45. Torresi v. Italy (dec.), 2019, § 36)։

215.   Բացի այն, որ պարտապանի մտադրությունը դժվար է պարզել, եւ դա սուբյեկտիվության առումով մեծ ազատություն է տալիս, պարտքը չվճարելու դեպքերում դա չի կարող լինել վիճարկվող սահմանափակումը հիմնավորող միակ հիմքը, եթե այն շարունակվում է սկզբնական կարճ ժամկետից հետո (Stetsov v. Ukraine, 2021, § 31)։

216.   Դատարանը չի կարող որոշում կայացնել այն մասին, թե արդյոք տեւական ժամանակով սահմանափակման կիրառումը եւ պահպանումն օբյեկտիվորեն հիմնավորված կլինեն պարտքերի բռնագանձումը երաշխավորող նպատակով, եթե ներպետական որոշումներն այդ առումով բավարար տեղեկություններ չեն տրամադրում: Այդպես եղել է Gochev v. Bulgaria գործով. ներպետական որոշումները հիմնված են եղել բացառապես դիմումատուի կողմից իր պարտատերերին երաշխիք չտրամադրելու եւ պարտքի գումարի դիմաց նրա ակտիվները գնահատելու վրա (Gochev v. Bulgaria, 2009, § 52)։

217.   Դատարանը դեռ չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք մասնավոր անձանց նկատմամբ ունեցած պարտքերի պատճառով երկրից հեռանալու ազատությունը սահմանափակող միջոցի կիրառումը կարող է հիմնավորվել պարտատիրոջ համար դրանց առանձնահատուկ կարեւորությամբ, ինչպես, օրինակ, կատարողական թերթի տրամադրման դեպքում (Gochev v. Bulgaria, 2009, § 57):

զ.     Սնանկության վարույթի համատեքստում կիրառվող սահմանափակումներ

218.   Դիմումատուի տեղաշարժի ազատության սահմանափակումները՝ սնանկության վարույթի համատեքստում նրա պարտատերերի շահերը պաշտպանելու նպատակով, ինքնին ենթակա չեն քննադատության (Luordo v. Italy, 2003, § 96):

219.   Այդպիսի սահմանափակումների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը գնահատելու համար Դատարանը հաշվի է առնում վարույթի բարդությունն ու տեւողությունը եւ հատկապես այն հարցը, թե արդյոք ցանկացած ուշացում կապված է իշխանությունների եւ (կամ) դիմումատուի վարքագծի հետ (Luordo v. Italy, 2003, § 96. Gasser v. Italy, 2006, §§ 30-31. Campagnano v. Italy, 2006, § 38)։

է.     Անչափահաս երեխաների ճամփորդության սահմանափակումներ

220.   Քանի որ այդպիսի միջոցների նպատակը համապատասխան երեխաների եւ նրանց ծնողների շահերը պաշտպանելն է, Դատարանը դրանց նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը գնահատել է՝ հիմնվելով հետեւյալ գործոնների վրա.

§    արդյո՞ք կան օբյեկտիվ հիմքեր զգուշանալու, որ այդ երեխային կարող են առեւանգել (Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 213) կամ տեղափոխել մշտական (Roldan Texeira and Others v. Italy (dec.), 2000).

§    արդյո՞ք տվյալ նպատակակետ պետությունը «Երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայի կողմ է (Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 213):

2.     Համապատասխան ներպետական գնահատում

221.   Միջոցի համաչափությունը գնահատելու համար կարեւոր է, որ մի կողմից՝ իշխանությունները նշեն դա ձեռնարկելու պատճառները, իսկ մյուս կողմից, որ դա ուղեկցվի համապատասխան ընթացակարգային երաշխիքներով, որոնցով իշխանությունները գնահատում են միջոցի շարունակական հիմնավորումը եւ կանխում են կամայականությունը (Căşuneanu v. Romania (dec.), 2011, § 53)։

222.   Տեղաշարժի ազատության սահմանափակում կիրառելու կամ երկարաձգելու մասին ներպետական որոշումներում պատճառների բացակայությունն ավելի ու ավելի է վտանգում դիմումատուի իրավունքները, քանի որ սահմանափակման անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կնվազի (Rosengren v. Romania, 2008, § 39)։

223.   Անգամ ի սկզբանե հիմնավորված լինելու դեպքում անձի տեղաշարժի ազատությունը սահմանափակող միջոցը կարող է դառնալ անհամաչափ եւ խախտել այդ անձի իրավունքները, եթե այն ինքնաբերաբար երկարաձգվում է երկար ժամանակով (Luordo v. Italy, 2003, § 96. Földes and Földesné Hajlik v. Hungary, 2006, § 35. Riener v. Bulgaria, 2006, § 121. Battista v. Italy, 2014, § 41. Gochev v. Bulgaria, 2009, § 49)։

224.   Ներպետական իշխանությունները պարտավոր են ապահովել, որ թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների սահմանափակումն ի սկզբանե եւ դրա տեւողության ընթացքում լինի հիմնավորված եւ համաչափ՝ հաշվի առնելով հանգամանքները (Gochev v. Bulgaria, 2009, § 50. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 32. Nalbantski v. Bulgaria, 2011, § 64. Battista v. Italy, 2014, § 42. L.B. v. Lithuania, 2022, § 96)։

225.   Դատարանը գտել է, որ տեղի են ունեցել վերոնշյալ պարտականությունների խախտման բազմաթիվ դեպքեր, երբ դիմումատուների նկատմամբ ընդհանուր բնույթի միջոցը կիրառվել է ինքնաբերաբար՝ առանց դրանց հիմնավորվածությունը եւ համաչափությունը որեւէ կերպ ուսումնասիրելու կամ պարբերաբար վերագնահատելու եւ առանց դիմումատուների անհատական հանգամանքները հաշվի առնելու (Bartik v. Russia, 2006, § 49. Soltysyak v. Russia, 2011, § 52. Berkovich and Others v. Russia, 2018, § 96. Riener v. Bulgaria, 2006, §§127-128. Battista v. Italy, 2014, §§ 47-48. Gochev v. Bulgaria, 2009, § 57. Kerimli v. Azerbaijan, 2015, § 56. Földes and Földesné Hajlik v. Hungary, 2006, § 36. A.E. v. Poland, 2009, § 49. Bessenyei v. Hungary, 2008, § 23. Makedonski v. Bulgaria, 2011, § 44. Potapenko v. Hungary, 2011, § 24. Nalbantski v. Bulgaria, 2011, § 66. Milen Kostov v. Bulgaria, 2013, § 17. Sarkizov and Others v. Bulgaria, 2012, § 67. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 36. Stamose v. Bulgaria, 2012, § 36. Rotaru v. the Republic of Moldova, 2020, § 31. Stetsov v. Ukraine, 2021, § 31)։

226.   Անշուշտ, ներպետական իշխանությունների կողմից պատճառաբանությունների ներկայացման եւ համաչափության հարցի պատշաճ դատական ուսումնասիրման բացակայության դեպքում Դատարանը չի կարող ենթադրություններ անել՝ արդյո՞ք եղել են հիմքեր, որոնք կարող էին հիմնավորել սահմանված սահմանափակումը, թե՝ ոչ (Sarkizov and Others v. Bulgaria, 2012, §68. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 36)։

ա.    Անհատականացված գնահատման պահանջ

227.   Անձի տեղաշարժի ազատության սահմանափակում կիրառելու կամ երկարաձգելու մասին որոշումը պետք է կայացվի դրա հիմնավորվածության եւ համաչափության մանրակրկիտ գնահատման հիման վրա՝ միմյանց հետ համադրելով մրցակցող շահերը (Battista v. Italy, 2014, §§ 44 եւ 47)։

228.   Այդ գնահատումը պետք է ներառի կոնկրետ իրավիճակի բոլոր համապատասխան հայեցակետերը (A.-M.V. v. Finland, 2017, § 89) եւ դիմումատուին հատուկ գործոնները (Pagerie v. France, 2023, § 195. Fanouni v. France, 2023, § 57),օրինակ՝ նրա ընտանեկան, մասնագիտական, ֆինանսական եւ անձնական դրությունը, նրա վարքագիծը (ներառյալ՝ կիրառելիության դեպքում կատարված խախտման ծանրությունը եւ դրա կրկնության վտանգը), ինչպես նաեւ դատվածության առկայությունը (Stamose v. Bulgaria, 2012, § 35)։

229.   Դիմումատուի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում եւ նրա բողոքի բնույթից կախված՝ նրա անհատական հանգամանքների գնահատման համար կարող է անհրաժեշտ լինել նրա ծագման երկրում տիրող իրավիճակը հաշվի առնելը (L.B. v. Lithuania, 2022, §§ 93-96)։

230.   Եթե տեղաշարժի իր ազատությունն իրականացնելու համար դիմումատուից պահանջվում է որոշակի ձեւականություններ պահպանել, ներպետական իշխանությունները պետք է գնահատեն՝ արդյոք այդ հնարավորությունը նրան գործնականում հասանելի է եղել՝ հաշվի առնելով նրա կոնկրետ անհատական հանգամանքները (L.B. v. Lithuania, 2022, §§ 95-96)։

231.   Միջազգային բարեկրթության եւ գործնականության նպատակներով նշանակված սահմանափակումը, առանց տվյալ անձի անհատական հանգամանքները որեւէ կերպ հաշվի առնելու, չի կարող հիմնավորվել միայն այն փաստով, որ դա կարող էր լինել միջազգային ճնշմամբ պայմանավորված (Stamose v. Bulgaria, 2012, § 36)։

232.   Ներպետական իշխանությունները պետք է ցուցաբերեն առանձնահատուկ զգուշավորություն եւ հսկողություն, երբ դիմումատուի վիճակը կապված է մարդասիրական կարեւոր նկատառումների հետ (Berkovich and Others v. Russia, 2018, § 96)։

233.   Թեեւ կանխարգելիչ միջոցի արդյունավետությունը հաճախ կախված է դրա իրականացման արագությունից, դա համապատասխան ներպետական մարմնին միջոցը սահմանելուց հետո համապատասխան տեղեկություններ հավաքելու պարտավորությունից չի ազատում (Gochev v. Bulgaria, 2009, § 53)։

234.   Ներպետական գնահատումը համարվել է թերի, քանի որ հաշվի չեն առնվել դիմումատուի անհատական հանգամանքները, որոնց վրա ազդել է վիճարկվող միջոցը, հատկապես՝ ընտանեկան կյանքի խաթարման դեպքերում (Riener v. Bulgaria, 2006, § 126. Prescher v. Bulgaria, 2011, § 50. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Manannikov v. Russia, 2018, § 62. Miażdżyk v. Poland, 2012, §39. Milen Kostov v. Bulgaria, 2013, § 23. Bartik v. Russia, 2006, §§ 47-48. Berkovich and Others v. Russia, 2018, § 96)։

235.   Այն փաստը, որ ներպետական իշխանությունները հաշվի են առել դիմումատուի անհատական հանգամանքները, մեծ նշանակություն ունի Դատարանի վերլուծության մեջ (Torresi v. Italy (dec.), 2019, § 37. Bulea v. Romania, 2013, § 63)։

բ.     Կանոնավոր վերանայման պահանջ

236.   Ներպետական իշխանություններն անձի տեղաշարժի ազատությունը սահմանափակող միջոցները չեն կարող երկար ժամանակով երկարաձգել՝ առանց դրանց հիմնավորվածությունը կանոնավոր կերպով վերանայելու (Földes and Földesné Hajlik v. Hungary, 2006, § 65. Riener v. Bulgaria, 2006, § 124. Battista v. Italy, 2014, § 42. Gochev v. Bulgaria, 2009, § 50. Ignatov v. Bulgaria, 2009, § 37. Pagerie v. France, 2023, § 195)։

237.   Հետեւաբար այն հարցը՝ արդյոք ներպետական օրենսդրությամբ նախատեսվում է, որ տեղաշարժի ազատության սահմանափակումները պետք է վերանայվեն կանոնավոր պարբերականությամբ, կարեւոր նկատառում է (Manannikov v. Russia, 2018, § 63. Kerimli v. Azerbaijan, 2015, § 56. Rotaru v. the Republic of Moldova, 2020, § 32. Villa v. Italy, 2010, § 48. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, §§ 135-136)։

238.   Եթե սահմանափակումը վերաբերում է որոշակի տարածքներ մուտք գործելուն եւ այնտեղ մնալուն (օրինակ՝ զինված հակամարտությունների գոտիներ), ապա Դատարանը պետք է հաշվի առնի այն, թե արդյոք համապատասխան տարածքներում իրավիճակը վերահսկվում է մանրակրկիտ եւ մշտական հիմունքներով՝ վիճարկվող սահմանափակումը հիմնավորելու համար (Mørck Jensen v. Denmark, 2022, § 67)։

239.   Դատարանը գտել է, որ սահմանափակումը, ըստ էության, համարժեք է եղել ինքնաբերական, ընդհանուր բնույթի միջոցի, եթե կանոնավոր վերանայում չի իրականացվել ((Bessenyei v. Hungary, 2008, § 23. Battista v. Italy, 2014, § 42), կամ եթե կրկնակի գնահատումը տեղի է ունեցել միայն մի քանի տարին մեկ անգամ (Gochev v. Bulgaria, 2009, § 55. Makedonski v. Bulgaria, 2011, § 44. A.E. v. Poland, 2009, § 49)։

240.   Նույն կերպ, սահմանափակումը բնութագրվում է որպես ինքնաբերական, երբ այն պարբերաբար երկարացվում է՝ առանց դրա հիմնավորվածությունը եւ համաչափությունն էապես վերագնահատելու (Riener v. Bulgaria, 2006, § 127. Khlyustov v. Russia, 2013, § 99)։

241.   Այսպիսի վերագնահատումների անհրաժեշտ հաճախականությունը կախված կլինի վիճարկվող սահմանափակման բնույթից եւ յուրաքանչյուր դեպքի կոնկրետ հանգամանքներից (Villa v. Italy, 2010, § 48. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 133)։

242.   Timofeyev and Postupkin v. Russia, 2021 գործով վտանգավոր կրկնահանցագործ դիմումատուի նկատմամբ սահմանվել է վեց տարի ժամկետով վարչական հսկողություն՝ ազատազրկման ժամկետը լրանալուց հետո, եւ նա պարտավոր է եղել ամիսը մեկ անգամ ներկայանալ ոստիկանություն: Թեեւ նա չէր կարող վիճարկել այս միջոցը սկզբնական եռամյա ժամկետի ընթացքում, Դատարանը չի գտել, որ այս հանգամանքն անհամատեղելի է կանոնավոր վերանայման պահանջի հետ՝ հաշվի առնելով վիճարկվող սահմանափակման բնույթը եւ քիչ հաճախականությունը: Դրանից բացի, այդ սկզբնական ժամանակահատվածից հետո այդ միջոցը պահպանելու անհրաժեշտությունը կարող էր դառնալ վեցամսյա պարբերականությամբ դատական վերանայման առարկա՝ միջոցի վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դիմումատուի կողմից ներկայացված ցանկացած հայցի յուրաքանչյուր մերժման միջեւ (§ 137):

243.   Կանոնավոր վերանայման պահանջը համարվել է կատարված, եթե վերագնահատումը տեղի է ունեցել՝

§    գրեթե մեկ տարի եւ տասը ամսվա ընթացքում՝ հինգ անգամ՝ կապված հատուկ վերահսկողության միջոցների հետ, որոնցով պահանջվում էր, որ վտանգավոր հանցագործ հանդիսացող դիմումատուն ամիսը մեկ անգամ ոստիկանություն ներկայանա, իր բնակության վայրը չլքի եւ տնից գիշերը չհեռանա (Villa v. Italy, 2010, § 49).

§    տասներեք ամիսների ընթացքում՝ ութ անգամ՝ ահաբեկչական սպառնալիքի համատեքստում նշանակված սահմանափակումների հետ կապված եւ ներառելով այն քաղաքը լքելու արգելքը, որտեղ դիմումատուն բնակվում էր, գիշերը տանը մնալու պահանջը եւ ազատազրկման սպառնալիքով օրը երեք անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությունը (Pagerie v. France, 2023, §§ 197 եւ 201).

§    երեք ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր երեսուն օրը մեկ (Popoviciu v. Romania, 2016, § 95) եւ երեք անգամ՝ գրեթե երկու տարվա ընթացքում (Torresi v. Italy (dec.), 2019, §§ 37-38)՝ արտերկրյա ճամփորդության արգելքի հետ կապված:

գ.     Դատական վերանայման առկայությունը

244.   Սահմանափակման հիմնավորվածության եւ համաչափության վերանայումը սովորաբար պետք է իրականացվի առնվազն վերջնական ատյանում՝ դատարանների կողմից, քանի որ դրանք առաջարկում են ընթացակարգի անկախության, անաչառության եւ օրինականության լավագույն երաշխիքները (Sissanis v. Romania, 2007, § 70. Gochev v. Bulgaria, 2009, § 50. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 133)։

245.   Դատական վերանայման շրջանակը դատարանին պետք է հնարավորություն տա հաշվի առնել ներգրավված բոլոր, այդ թվում՝ սահմանափակող միջոցի համաչափությանը վերաբերող գործոնները (Gochev v. Bulgaria, 2009, § 50. Bulea v. Romania, 2013, § 60. Battista v. Italy, 2014, § 42. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 32. Timofeyev and Postupkin v. Russia, 2021, §133)։

246.   Դատական վերանայման որակը որոշ դեպքերում կարող է վկայել պատասխանող պետության հայեցողական լիազորությունների լայն շրջանակի օգտին (Mørck Jensen v. Denmark, 2022, § 66)։

247.   Դատարանը գտել է, որ ներպետական դատական վերանայման շրջանակն ու որակը չեն համապատասխանել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի պահանջներին, եթե՝

§    այդ վերանայումը սահմանափակված է եղել միայն վիճարկվող սահմանափակման ձեւական օրինականությամբ (Vlasov and Benyash v. Russia, 2016, § 36. Khlyustov v. Russia, 2013, § 100. Bartik v. Russia, 2006, § 48. Berkovich and Others v. Russia, 2018, § 96).

§    ներպետական դատարաններն իրավասու չեն եղել քննելու այն եղանակը, որով իշխանություններն իրականացրել են իրենց հայեցողական լիազորությունը՝ վիճարկվող սահմանափակման անհրաժեշտությունը գնահատելու համար (Gochev v. Bulgaria, 2009, § 54. Nalbantski v. Bulgaria, 2011, § 66. Milen Kostov v. Bulgaria, 2013, § 17. Stamose v. Bulgaria, 2012, § 35).

§    ներպետական դատարաններն իրավասու չեն եղել քննելու դիմումատուի տեղաշարժի ազատության մասով նշանակված սահմանափակման հիմքում ընկած վարույթն ընդհատելու հետ կապված իշխանությունների կամայական մերժման վերաբերյալ բողոքները (Kerimli v. Azerbaijan, 2015, § 52).

§    դիմումատուի անհատական իրավիճակին բնորոշ փաստարկներն ու գործոններն անտեսվել կամ համարվել են ոչ վերաբերելի (Milen Kostov v. Bulgaria, 2013, § 23. Berkovich and Others v. Russia, 2018, § 96. Battista v. Italy, 2014, § 44. Manannikov v. Russia, 2018, § 63. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. L.B. v. Lithuania, 2022, §§ 93-96).

§    ներպետական դատարանները չեն կարողացել գնահատել, թե արդյոք վիճարկվող սահմանափակումն անհրաժեշտ էր եւ կարող էր ապահովել այն իրավաչափ նպատակը, որի համար դա նախատեսված էր, արդյոք դա համապատասխանում էր հրատապ սոցիալական անհրաժեշտությանը, եւ արդյոք պակաս սահմանափակող միջոց կարող էր կիրառվել (Bartik v. Russia, 2006, § 48. Berkovich and Others v. Russia, 2018, § 96).

§    ներպետական դատարանները որեւէ փոխհատուցում չեն տրամադրել անօրինական եւ (կամ) անհիմն ճանաչված միջոցի հետեւանքով կրած վնասի համար (Vito Sante Santoro v. Italy, 2004, § 45)։

248.   Դատական վերանայման գործընթացը պետք է ապահովի համապատասխան ընթացակարգային երաշխիքներ (Pagerie v. France, 2023, §196. Fanouni v. France, 2023, § 56)։ Դատարանը կարող է քննել մասնավորապես՝

§    այն, թե արդյոք պաշտպանության իրավունքներն ամբողջությամբ պահպանվել են (Ciancimino v. Italy, Commission decision, 1991), մասնավորապես՝ արդյոք դիմումատուն ունեցել է փաստաբանի հասանելիություն եւ իրական հնարավորություն՝ ստանալու տեղեկություններ իր դեմ ներկայացված այն մեղադրանքների վերաբերյալ, որոնց հետեւանքով նրա տեղաշարժի ազատության մասով վիճարկվող սահմանափակումը նշանակվել է (Marturana v. Italy, 2008, §§ 188-189. Pagerie v. France, 2023, § 207).

§    այն, թե արդյոք դիմումատուն կարողացել է արդյունավետ կերպով ներկայացնել իր փաստարկները, եւ արդյոք նրա պնդումները մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել (Popoviciu v. Romania, 2016, §§ 92-93. Bulea v. Romania, 2013, § 63. A.-M.V. v. Finland, 2017, § 90. L.B. v. Lithuania, 2022, §§ 93-96. Pagerie v. France, 2023, § 204. Fanouni v. France, 2023, § 58).

§    այն, թե արդյոք ներպետական դատարանները ներկայացրել են ձեւականությունից կամ կամայականությունից զերծ՝ համապատասխան եւ բավարար պատճառաբանություններ (Ioviţă v. Romania (dec.), 2017, § 76.Căşuneanu v. Romania (dec.), 2011, §§ 53-54. Moldovan Duda v. Romania (dec.), 2016, § 38. L.B. v. Lithuania, 2022, §§ 95-96).

§    այն, թե արդյոք գործընթացը եղել է մրցակցային (Marturana v. Italy, 2008, § 189. Moldovan Duda v. Romania (dec.), 2016, § 37. Fanouni v. France, 2023, § 58).

§    այն, թե արդյոք դիմումատուն ներգրավված է եղել վարույթի բոլոր փուլերում, եւ նրան անձամբ են լսել (A.-M.V. v. Finland, 2017, § 90).

§    այն, թե արդյոք որպես ապացույց տրամադրվող գաղտնի փաստաթղթերի ներկայացմանը տրվող ընթացակարգային երաշխիքները բավարար են եղել (օրինակ՝ հետախուզության վերաբերյալ զեկույցները) (Pagerie v. France, 2023, § 207. Fanouni v. France, 2023, §§ 60-61. Domenjoud v. France, 2024, §§ 112-115 եւ 126-129)։

3.     Սահմանափակման խստությունը

249.   Վիճարկվող միջոցի՝ «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» լինելու ստուգումը ներառում է այն բանի ապացուցումը, որ պաշտպանված իրավունքներին միջամտությունը չի եղել ավելի, քան անհրաժեշտ է եղել հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար (Bartik v. Russia, 2006, § 46. Soltysyak v. Russia, 2011, § 48. Berkovich and Others v. Russia, 2018, §93)։

250.   Այլ կերպ ասած, վիճարկվող սահմանափակումը պետք է համարժեք լինի իր պաշտպանական գործառույթին. պետք է լինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն օգտագործվող միջոցների եւ հետապնդվող նպատակի միջեւ (Soltysyak v. Russia, 2011, § 53)։

251.   Տվյալ սահմանափակման խստությունը գնահատելիս Դատարանը դիտարկում է դիմումատուի վրա դրա կոնկրետ ազդեցությունը, ինչպես նաեւ դրա տեւողությունը:

ա.    Ազդեցությունը դիմումատուի վրա

252.   Հետեւյալ գործոնները կարեւոր են համարվել այն հարցերի գնահատման համար, թե նշանակված սահմանափակումն ինչպես եւ որքանով է ազդել դիմումատուի անհատական հանգամանքների վրա.

i.     Սահմանափակման տեսակը եւ բնույթը

253.   Բնակության վայրից հեռանալու արգելքը համարվում է շատ ավելի ծանր եւ խիստ սահմանափակում, քան կոնկրետ երկրից հեռանալու արգելքը (Hristov v. Bulgaria (dec.), 2006)։

254.   Բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու կարգադրությունը գնահատելիս Դատարանը հաշվի է առնում տվյալ տարածքի չափը, դրա բնակչությունը, այդ տարածքում ազատ տեղաշարժվելու, սոցիալական կյանք ունենալու եւ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու դիմումատուի հնարավորությունը (Pagerie v. France, 2023, § 202)։

255.   Ինչ վերաբերում է կոնկրետ մարմին կանոնավոր ներկայանալու պարտավորությանը, ապա դրա սահմանված հաճախականությունը կարեւոր նկատառում է: Այդ հաճախականությունը համարվել է փոքր, երբ դիմումատուից պահանջվել է ներկայանալ միայն ամիսը մեկ անգամ (Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 137)։ Եթե սահմանված հաճախականությունը մեծ է, Դատարանը կարող է հաշվի առնել համապատասխան մարմնի հասանելիությունը եւ դիմումատուի տեղաշարժվելու հետ կապված դժվարությունները (Pagerie v. France, 2023, § 202)։

256.   Դատարանը համարել է, որ դիմումատուի նկատմամբ չափազանց շատ միջամտություն է կիրառվել, երբ նշանակված սահմանափակումները ներառել են ընդհանուր առմամբ ավելի, քան 13 ամիս տեւողությամբ՝ վերջինիս բնակության քաղաքից հեռանալու արգելքը, գիշերը տանը մնալու պահանջը եւ ազատազրկման սպառնալիքով օրը երեք անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությունը (Pagerie v. France, 2023, § 197)։

257.   Եթե միջամտությունը դրսեւորվում է դիմումատուի նկատմամբ նշանակվող նյութական պատժամիջոցների ձեւով, ապա կարեւոր հարց է դրանց չափը (Ananiyevy v. Russia [Committee], 2021, § 10)։

258.   Եթե սահմանափակումը վերաբերում է որոշակի տարածք մուտք գործելուն եւ այնտեղ մնալուն (օրինակ՝ զինված հակամարտության գոտի), կարեւոր գործոն է տարածքի չափը (Mørck Jensen v. Denmark, 2022, § 65)։

ii.    Սահմանափակման շրջանակը

259.   Դատարանը հատկապես հաշվի է առնում վիճարկվող սահմանափակման շրջանակը, մասնավորապես այն, թե արդյոք դա՝

§    ընդհանուր բնույթի, ոչ ընտրողական միջոց է (Stamose v. Bulgaria, 2012, § 34. Bartik v. Russia, 2006, § 48. Soltysyak v. Russia, 2011, § 49. Berkovich and Others v. Russia, 2018, § 98), կամ

§    որակավորված միջոց է, որը թույլ է տալիս պահանջել իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցի կիրառում (Makedonski v. Bulgaria, 2011, § 40. Hristov v. Bulgaria (dec.), 2006. Iordan Iordanov and Others v. Bulgaria,2009, § 73) կամ որոշակի հիմքերով պատասխանատվությունից ազատում (Peltonen v. Finland, Հանձնաժողովի որոշում, 1995. K.S. v. Finland, Հանձնաժողովի որոշում, 1995)։

260.   Streletz, Kessler and Krenz v. Germany [GC], 2001 գործում ուսումնասիրված ԳԴՀ սահմանապահ-ոստիկանական ռեժիմը տեղաշարժի ազատության սահմանափակման ծայրահեղ օրինակ է, որն իր մասշտաբով համարժեք չի եղել հայտարարված պաշտպանական գործառույթին: ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաներ հանդիսացող դիմումատուները, որոնք դատապարտվել էին Արեւմտյան Գերմանիա փախչելու փորձ կատարած արեւելյան գերմանացիների սպանությանը մասնակցելու համար, պնդում էին, որ այդ ռեժիմի ներդրումն ու շարունակական գործունեությունն անհրաժեշտ է եղել ազգային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության եւ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար: Դատարանի կարծիքով՝ չէր կարելի պնդել, որ ընդհանուր միջոցը, որն ուղղված էր պետության տարածքից դրա գրեթե ողջ բնակչության հեռանալը կանխելուն, անհրաժեշտ է եղել դրա անվտանգությունը կամ նշված օրինական այլ շահեր պաշտպանելու համար (Streletz, Kessler and Krenz v. Germany [GC], 2001, § 100)։

261.   Stamose v. Bulgaria, 2012 գործով Դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակված սահմանափակումը որակել է որպես «դրակոնյան»՝ ներգաղթի վերաբերյալ կանոնների խախտումները կանխելուն ուղղված նպատակի լույսի ներքո։ Դիմումատուին երկու տարի ժամկետով ինքնաբերաբար արգելվել է ցանկացած եւ որեւէ օտար երկիր մեկնել՝ մեկ կոնկրետ երկրի ներգաղթի վերաբերյալ կանոնները նրա կողմից խախտելու պատճառով: Ճամփորդության արգելքը նշանակվել է դիմումատուի հայրենի պետության կողմից, որը դիմումատուի կատարած խախտման հետեւանքով ուղղակի ազդեցություն չէր կրել՝ չնայած այն փաստին, որ դիմումատուն արդեն կրել էր դրա սովորական հետեւանքները, մասնավորապես՝ երրորդ կողմ հանդիսացող տվյալ երկրից իր արտաքսումը (Stamose v. Bulgaria, 2012, §§ 33-34)։

262.       Mørck Jensen v. Denmark, 2022 գործով Դատարանը քննել է քրեական պատժամիջոցների սպառնալիքով առանց թույլտվության այն տարածքներ մուտք գործելու եւ մնալու արգելքը, որտեղ ահաբեկչական կազմակերպությունը շարունակվող զինված հակամարտության կողմ է։ Դատարանը նկատել է, որ արգելքը բացարձակ չի եղել, քանի որ դանիական, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունում հանրային գործառույթ կատարող կամ պաշտոն զբաղեցնող անձանց վրա դրույթն ակնհայտորեն չի տարածվում: Բացի այդ, դիմումատուն կարող էր ձեռք բերել համապատասխան տարածք մուտք գործելու եւ մնալու թույլտվություն, եթե ունենար հիմնավորված նպատակ (Mørck Jensen v. Denmark, 2022, §§ 65 եւ 67)։

iii.   Տեղաշարժի ազատության իրականացման հարցում դիմումատուի շահը

263.   Որոշելու համար, թե արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել այն ընդհանուր եւ անձնական շահերի միջեւ, որոնք շոշափվել են տվյալ գործով, Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դիմումատուն իրական շահագրգռվածություն է ունեցել վիճարկվող սահմանափակման ազդեցությունը կրած իրավունքի իրականացման հարցում (Fedorov and Fedorova v. Russia, 2005, § 44. Antonenkov and Others v. Ukraine, 2005, § 64. Bulea v. Romania, 2013, § 62)։

264.   Այդ նպատակով Դատարանը ստուգում է՝ արդյոք դիմումատուն դիմել է նշանակված սահմանափակման պայմանները փոխելու համար (Pagerie v. France, 2023, § 202. Fanouni v. France, 2023, § 62), թե ցանկացել է հեռանալ՝

§    իրավասու մարմիններից խնդրելով դրա թույլտվություն (Fedorov and Fedorova v. Russia, 2005, § 45. Antonenkov and Others v. Ukraine, 2005, § 65. Hristov v. Bulgaria (dec.), 2006. Manannikov v. Russia, 2018, § 64. Komarova v. Russia, 2006, § 55. Makedonski v. Bulgaria, 2011, § 41. Pagerie v. France, 2023, §202. Fanouni v. France, 2023, § 62), կամ

§    ներպետական դատարաններում վիճարկելով սահմանափակման երկարատեւ կիրառումը (Timofeyev and Postupkin v. Russia, 2021, § 135. Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 65. Bulea v. Romania, 2013, § 63. Iordan Iordanov and Others v. Bulgaria, 2009, §§ 73-74. Miażdżyk v. Poland, 2012, § 37. Doroshenko v. Ukraine, 2011, § 55. Rosengren v. Romania, 2008, § 39. Munteanu v. Romania (dec.), 2015, §26)։

265.   Մշտական բնակության վայր կամ երկիր վերադառնալու տեւական անհնարինությունը եւ դրա հետեւանքով ընտանիքից բաժանվելը նույնպես վկայում են տեղաշարժի ազատության իրականացման հարցում իրական շահագրգռվածության մասին (Munteanu v. Romania (dec.), 2015, § 25. Manannikov v. Russia, 2018, § 62. Miażdżyk v. Poland, 2012, § 39)։

266.   Դիմումատուների կողմից այդպիսի իրական շահագրգռվածություն չցուցաբերելը, ձգտելով վերացնել սահմանափակումը, մեծ նշանակություն ունի Դատարանի այն եզրակացության համար, որ արդար հավասարակշռությունը չի խախտվել (Hristov v. Bulgaria (dec.), 2006)։

267.   Դա այդպես է նաեւ բավականին երկար (ավելի, քան յոթ տարի) տեւողությամբ սահմանափակումների դեպքում, օրինակ՝ ճամփորդության արգելքը կամ քրեական վարույթի համատեքստում բնակության վայրից հեռանալու արգելքը (Iordan Iordanov and Others v. Bulgaria,2009, §§ 73-74. Doroshenko v. Ukraine, 2011, § 55. Komarova v. Russia, 2006, § 55)։

268.   Այս կապակցությամբ Դատարանը հաշվի է առնում նաեւ դիմումատուի կողմից ջանասիրություն դրսեւորելու բացակայությունը՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցները հնարավորինս շուտ սպառելու կամ սահմանված ժամկետներում անհրաժեշտ ձեւականությունները կատարելու հարցում:

269.   Օրինակ, Munteanu v. Romania (dec.), 2015 գործով դիմումատուն վիճարկել է ճամփորդության արգելքն այն սահմանելուց գրեթե մեկ տարի անց, չնայած դա երկարաձգվել է ամեն ամիս՝ դատարաններում բողոքարկման ենթակա որոշումներով: Դատարանը նշել է, որ այդ որոշումները դիմումատուի կողմից ավելի շուտ չվիճարկելու մեղավորությունը չի կարող վերագրվել իշխանություններին (§ 26):

270.   Նույն կերպ, Șandru v. Romania (dec.), 2014 գործով դպրոցական ուղեւորության մեկնած անչափահաս դիմումատուին մաքսային մարմինները թույլ չեն տվել սահմանը հատել այն պատճառաբանությամբ, որ դատարանի որոշումը, որը նա ներկայացրել էր հոր գրավոր համաձայնության փոխարեն, թեեւ ենթակա էր կատարման, դրանում «վերջնական եւ անբեկանելի» համապատասխան նշումը առկա չէր։ Դատարանը չի համարել, որ այս մեկանգամյա միջոցն անհամաչափ է՝ նշելով, որ դիմումատուն որոշումը կարող էր ստացած լինել պատշաճ ձեւով՝ հնարավորինս նախօրոք դիմելով դատարան. մասնավորապես նա դպրոցական ուղեւորության համար վճարել էր նախատեսված մեկնումից մոտ մեկ ամիս առաջ, սակայն սպասել էր երեք շաբաթ՝ մինչեւ այդ որոշման համար հրատապ դիմում ներկայացնելը (§ 26):

iv.    Գործնականում իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցների հասանելիությունը

271.   Տվյալ սահմանափակման ազդեցությունը գնահատելիս կարեւոր է դիտարկել՝ արդյոք իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցի, օրինակ՝ երկրից կամ բնակության վայրից հեռանալու թույլտվության մասով դիմումատուի խնդրանքն իրականում բավարարվել է, թե մերժվել (Fedorov and Fedorova v. Russia, 2005, § 44. Antonenkov and Others v. Ukraine, 2005, § 64)։

272.   Այդպիսի խնդրանքների կրկնվող մերժումները, հատկապես կարծրատիպային հիմքերով, կարող են վկայել վիճարկվող սահմանափակման անհամաչափ բնույթի մասին (Prescher v. Bulgaria, 2011, § 50. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Potapenko v. Hungary, 2011, § 23. Miażdżyk v. Poland, 2012, §§ 37 եւ 41. Manannikov v. Russia, 2018, § 64)։

273.   Այն փաստը, որ դիմումատուին տրամադրվել է հեռանալու թույլտվություն, կարեւոր նշանակություն ունի Դատարանի կողմից թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում հայտնաբերելու հարցում, եթե վիճարկվող սահմանափակման տեւողությունը չափից շատ չէ, եւ դրա պաշտպանական գործառույթի հետ ոչ բավարար կապի առնչությամբ որեւէ խնդիր չի առաջանում (Fedorov and Fedorova v. Russia, 2005, §§ 45-46. Antonenkov and Others v. Ukraine, 2005, §§ 65-66. Munteanu v. Romania (dec.), 2015, §§ 27-28. Torresi v. Italy (dec.), 2019, § 37)։

274.   Միեւնույն ժամանակ, այն փաստը, որ դիմումատուն կարողացել է օգտվել իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցներից, որոշիչ նշանակություն չունի, եթե Դատարանը լուրջ կասկածներ ունի վիճարկվող միջոցի շարունակական կիրառման հիմնավորվածության վերաբերյալ (Prescher v. Bulgaria, 2011, § 50)՝ հատկապես անհրաժեշտ պարբերական վերագնահատումների բացակայության դեպքում (Makedonski v. Bulgaria, 2011, §§ 41-42 եւ 44)։

275.   Դատարանը հաշվի է առնում նաեւ այն՝ արդյոք իշխանություններն իրավական պաշտպանության ժամանակավոր միջոցների մասով պահանջները քննելիս անհրաժեշտ ջանասիրություն են ցուցաբերել: Մասնավորապես վեցամսյա ժամկետը, որը պահանջվել է իշխանությունների կողմից այդ պահանջին պատասխանելու համար, համարվել է ոչ ողջամիտ (Makedonski v. Bulgaria, 2011, § 43)։

v.     Ծանուցման բացակայություն

276.   Վիճարկվող սահմանափակման մասին համապատասխան անձին ժամանակին չծանուցելը կարեւոր գործոն է համաչափության գնահատման ժամանակ: Դատարանը քննել է այն իրավիճակները, երբ չծանուցելը հանգեցրել է նրան, որ դիմումատուն ստիպված է եղել ընդհատել նախաձեռնած ճամփորդությունը (Komolov v. Russia, 2020, §§ 12 եւ 32) կամ չի կարողացել նախատեսված ճամփորդությունից բավականաչափ առաջ վիճարկել նշանակված միջոցը (Ignatov v. Bulgaria, 2009, §§ 38-39)։

277.   Սահմանափակման կամ դրա երկարաձգման մասին չծանուցելը նույնպես դժվար է համադրել Կոնվենցիային բնորոշ իրավական որոշակիության սկզբունքի հետ (Riener v. Bulgaria, 2006, § 129)։

vi.    Հատուկ անհատական հանգամանքներ

278.   Դատարանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում դիմումատուների տեղաշարժի ազատության սահմանափակման կիրառման հետ կապված հետեւյալ հետեւանքներին կամ դրա առնչությամբ առաջացած հետեւյալ խնդիրներին.

§    ընտանեկան եւ (կամ) մասնագիտական կյանքի խաթարում եւ ֆինանսական դժվարություններ, որոնք հետեւանք են՝

§    հայրենիք (Miażdżyk v. Poland, 2012, §§ 39 եւ 41. Munteanu v. Romania (dec.), 2015, § 25).

§    մշտական բնակության վայր (Manannikov v. Russia, 2018, § 62).

§    մշտական բնակության օտար երկիր (Riener v. Bulgaria, 2006, § 126. Prescher v. Bulgaria, 2011, § 50. Pfeifer v. Bulgaria, 2011, § 56. Milen Kostov v. Bulgaria, 2013, § 23) վերադառնալու տեւական անհնարինության.

§    վատառողջ կամ դիմումատուից կախված ազգականներին այցելելու անհնարինություն (Bartik v. Russia, 2006, §§ 47-48. Berkovich and Others v. Russia, 2018, § 96. Manannikov v. Russia, 2018, § 64).

§    մերձավոր ազգականի հուղարկավորությանը մասնակցելու անհնարինություն (Berkovich and Others v. Russia, 2018, § 96. Potapenko v. Hungary, 2011, § 23).

§    բժշկական օգնության կամ անհրաժեշտ կոնկրետ բուժման հասանելիության հնարավորություն (Folnegović v. Croatia (dec.), 2017. Miażdżyk v. Poland, 2012, § 39) կամ առողջության հետ կապված դժվարություններ (Pagerie v. France, 2023, § 202).

§    օտարերկրյա քաղաքացու մտավախություն՝ կապ հաստատելու իր ծագման երկրի իշխանությունների հետ, որտեղից նա փախել է արտերկրում ապաստան հայցելու մտադրությամբ (L.B. v. Lithuania, 2022, §§ 90, 93-96)։

279.   Վիճարկվող միջոցի ազդեցության վերաբերյալ ընդհանուր պատկերացում կազմելու համար Դատարանը կարող է հաշվի առնել նաեւ դիմումատուի հետ կապված առկա հանգամանքները նրա գանգատին նախորդող ժամանակահատվածում, օրինակ՝

§    մինչդատական կալանքը (Miażdżyk v. Poland, 2012, § 34).

§    աշխատանքային պայմանների պատճառով երկար ժամանակ արտերկիր մեկնել չկարողանալը (Bartik v. Russia, 2006, § 51)։

vii.  Տեղաշարժի ազատությունից ենթադրյալ հրաժարումը

280.   Վիճարկվող սահմանափակման համաչափությունը դիտարկելիս Դատարանի մոտեցումը իրավունքներից դիմումատուի ենթադրյալ հրաժարումը կշռադատելն է, այլ ոչ թե համապատասխան իրավունքին որեւէ միջամտություն ժխտելը (Golub v. the Republic of Moldova and Russia[Committee], 2021, § 53)։

281.   Եթե պատասխանող Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն հեշտությամբ համաձայնել է վիճարկվող սահմանափակմանը, ապա Դատարանը ստուգում է, թե արդյոք ենթադրյալ հրաժարումը միանշանակ է եւ լիովին համաձայնեցված (Berkovich and Others v. Russia, 2018, § 97)։

282.   Օրինակ՝ Berkovich and Others v. Russia, 2018 գործով Դատարանը մերժել է այն փաստարկը, որ անցնելով «պետական գաղտնիքներին» հասանելիության հետ կապված աշխատանքի՝ դիմումատուները ipso facto համաձայնել են դրա ավարտից հետո հինգ տարով միջազգային ճամփորդությունների արգելքի կիրառմանը: Դատարանը հաշվի է առել հետեւյալ գործոնները. դիմումատուները որեւէ ազդեցություն չեն ունեցել իրենց աշխատանքի պայմանների վրա. թեեւ նրանց վարձատրությունն ավելացել է, դա պայմանավորված է եղել գաղտնի տեղեկությունների հետ աշխատելու նրանց մեծ պատասխանատվությամբ, այլ ոչ որպես փոխհատուցում նրանց՝ ապագայում արտերկիր մեկնելու անհնարինության դիմաց. նրանք նաեւ իրենց աշխատանքի դադարեցումից հետո այդպիսի որեւէ փոխհատուցում ստանալու իրավունք չեն ունեցել, քանի դեռ վիճարկվող սահմանափակումն ուժի մեջ է եղել (§ 97):

283.   Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք հրաժարման օրինականությունը կարող է կարեւոր հարց լինել այն դեպքում, եթե վիճարկվող սահմանափակումը ցանկացած պարագայում չունի համապատասխան հիմնավորում՝ իր ենթադրյալ պաշտպանական գործառույթի հետ ոչ բավարար կապի պատճառով (Berkovich and Others v. Russia, 2018, § 97. Soltysyak v. Russia, 2011, § 53)։

284.   Դատարանն այդպիսի որեւէ հրաժարում չի դիտարկում, եթե վիճարկվող սահմանափակումը չի համապատասխանում օրինականության պահանջին (Golub v. the Republic of Moldova and Russia [Committee], 2021, § 61)։

բ.     Տեւողությունը

285.   Սահմանափակման խստությունը գնահատելիս Դատարանը հատկապես հաշվի է առնում դրա տեւողությունը (Nikiforenko v. Ukraine, 2010, §56. Ivanov v. Ukraine, 2006, § 90. Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 210. Șandru v. Romania (dec.), 2014, § 26. Pagerie v. France, 2023, § 195)։

286.   Տվյալ սահմանափակումը պահպանելու անհրաժեշտությունը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կնվազի (Luordo v. Italy, 2003, § 96. Rosengren v. Romania, 2008, § 39. Manannikov v. Russia, 2018, § 63)։

287.   Եթե անգամ անձի տեղաշարժի ազատության սահմանափակումն ի սկզբանե թույլատրված է եղել, դա երկար ժամանակով ինքնաբերաբար պահպանելը կարող է դառնալ անձի իրավունքները խախտող ոչ համաչափ միջոց (Riener v. Bulgaria, 2006, § 121. Battista v. Italy, 2014, § 41. Ignatov v. Bulgaria, 2009, § 36. Makedonski v. Bulgaria, 2011, § 45)։

288.   Որոշ դեպքերում սահմանափակման միայն տեւողությունը կարող է բավարար լինել եզրակացնելու համար, որ այն եղել է ոչ համաչափ (Luordo v. Italy, 2003, § 96. Ivanov v. Ukraine, 2006, § 96)։

289.   Շատ դեպքերում սահմանափակման համեմատական տեւողությունն ինքնին չի կարող ընդունվել որպես միակ հիմք՝ որոշելու համար՝ արդյոք արդար հավասարակշռություն է պահպանվել ընդհանուր շահի եւ տեղաշարժի ազատության իրականացման հարցում դիմումատուի անձնական շահի միջեւ: Այդ հարցը պետք է գնահատվի՝ այլ համապատասխան գործոններ հաշվի առնելով եւ գործի բոլոր առանձնահատկությունների համաձայն (Hajibeyli v. Azerbaijan, 2008, § 63. Miażdżyk v. Poland, 2012, § 35. Popoviciu v. Romania, 2016, § 91)։

290.   Տեւողության գործոնի նշանակությունը պակաս կարեւոր է այն սահմանափակումներին առնչվող գործերում, որոնք չունեն համապատասխան հիմնավորում եւ (կամ) պահպանվում են ինքնաբերաբար (Stamose v. Bulgaria, 2012, § 33)։

i.     Այն ժամկետի հաշվարկը, որը պետք է հաշվի առնվի

291.   Դատարանը ratione temporis իրավասու է ուսումնասիրելու պատասխանող պետության համար թիվ 4 արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից հետո ընկած ժամանակահատվածը: Դատարանը, այնուամենայնիվ, կարող է հաշվի առնել մինչեւ այդ ամսաթիվն ընդունված փաստերն ու որոշումներն այնքանով, որքանով դրանք շարունակում են արդիական մնալ դրանից հետո (Makedonski v. Bulgaria, 2011, §§ 32 եւ 44. Riener v. Bulgaria, 2006, §§ 95 եւ 120. Hajibeyli v. Azerbaijan, 2008, §§ 62 եւ 67)։

292.   Վիճարկվող սահմանափակման ընդհանուր տեւողությունը գնահատելիս Դատարանը չի բացառում այն ժամանակահատվածները, երբ դիմումատուն կարողացել է ապօրինի կերպով իրականացնել տեղաշարժի իր ազատությունը՝ շրջանցելով նշանակված միջոցը (Rosengren v. Romania, 2008, §38. Ivanov v. Ukraine, 2006, §§ 83 եւ 93-94)։

293.   Դատարանը չի բացառում նաեւ ընդհանուր տեւողությունից այն ժամանակահատվածները, երբ վիճարկվող սահմանափակումը ժամանակավորապես հանվել է, օրինակ՝ հիմնական վարույթի դադարեցման եւ հետագա վերսկսման միջեւ ընկած ժամանակահատվածը կամ գործով մի վարույթի ավարտի եւ մեկ այլ՝ առանձին վարույթ հարուցելու միջեւ ընկած ժամանակահատվածը: Դատարանը քննել է այն իրավիճակները, որոնց դեպքում այդպիսի ժամանակահատվածները տատանվել են երեք օրից մինչեւ մոտավորապես վեց ամիս: Դատարանը համարել է, որ արհեստական կլիներ սահմանափակող միջոցի ընդհանուր ժամանակահատվածը մի քանի մասերի բաժանելը՝ Կոնվենցիայի համաձայն իրականացվող վարույթի նպատակով եւ հատկապես Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վեցամսյա ժամկետի կիրառման համար (Ivanov v. Ukraine, 2006, §§ 92-94. Manannikov v. Russia, 2018, § 61)։

ii.    Ինքնաբերական բնույթի եւ (կամ) պաշտպանական գործառույթի հետ ոչ բավարար կապ ունեցող սահմանափակումներ

294.   Տեւողությունը որոշիչ գործոն չէ, երբ խոսքը վերաբերում է այն սահմանափակումներին, որոնք ակնհայտորեն ոչ բավարար կապ ունեն իրենց ենթադրյալ պաշտպանական գործառույթի հետ, օրինակ՝ սահմանափակումները, որոնք պահպանվում են բացառապես իշխանությունների անգործության կամ համագործակցության բացակայության պատճառով (Napijalo v. Croatia, 2003, § 80. Vito Sante Santoro v. Italy, 2004, § 45. Ignatov v. Bulgaria, 2009, § 38)։

295.   Օրինակ՝ սահմանափակումները, որոնք պահպանվել են միայն դրանք չեղարկելու վերաբերյալ որոշումների մասին ուշ ծանուցելու պատճառով, համարվել են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում, թեեւ վիճարկվող ուշացումները չեն գերազանցել վեց ամիսը (Raimondo v. Italy, 1994, §40. Villa v. Italy, 2010, § 51)։

296.   Նույն կերպ, տեւողությունը չի համարվում հիմնական հարց, երբ Դատարանը դիտարկում է այն սահմանափակումները, որոնք նշանակվում եւ պահպանվում են ինքնաբերաբար՝ առանց դրանց հիմնավորվածության եւ համաչափության անհրաժեշտ պարբերական վերագնահատումների:

297.   Դատարանը քննել է ինքնաբերական սահմանափակումները, որոնք կիրառվել են սահմանված ժամկետով (Bartik v. Russia, 2006, § 49. Soltysyak v. Russia, 2011, § 52. Berkovich and Others v. Russia, 2018, § 96. Nalbantski v. Bulgaria, 2011, § 66. Milen Kostov v. Bulgaria, 2013, § 17. Sarkizov and Others v. Bulgaria, 2012, § 67. Vlasov and Benyash v. Russia, 2016, § 36. Stamose v. Bulgaria, 2012, § 36)։

298.   Դատարանը դիտարկել է նաեւ անորոշ տեւողությամբ նշանակված սահմանափակումները, մասնավորապես այն սահմանափակումները, որոնք ինքնաբերաբար կիրառվել են հիմնական վարույթի ամբողջ ընթացքում (Riener v. Bulgaria, 2006, §§ 120-128. Battista v. Italy, 2014, §§ 43-48. Gochev v. Bulgaria, 2009, §§ 51-57. Kerimli v. Azerbaijan, 2015, §§ 51-56. Földes and Földesné Hajlik v. Hungary, 2006, §§ 35-36. A.E. v. Poland, 2009, §§ 48-49. Bessenyei v. Hungary, 2008, § 23. Potapenko v. Hungary, 2011, §§ 23-24. Makedonski v. Bulgaria, 2011, §44. Stetsov v. Ukraine, 2021, §§ 30-32)։

299.   Այս կատեգորիայի գործեր քննելիս Դատարանը դիտարկել է այն սահմանափակումները, որոնք տեւել են մեկից մինչեւ 10 տարին գերազանցող ժամանակահատված: Այնուամենայնիվ, թեեւ Դատարանը կարող է նկատի ունենալ վիճարկվող սահմանափակումների փաստացի տեւողությունը, նախատեսվող պաշտպանական գործառույթի կամ դիմումատուի անհատական հանգամանքների վրա դրանց ազդեցության լույսի ներքո դրանց հիմնավորվածությանը վերաբերող գործոնները շատ ավելի մեծ նշանակություն ունեն Դատարանի այն վերլուծության մեջ, որի արդյունքում վերջինս հանգել է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ եզրակացության (Stamose v. Bulgaria, 2012, §§ 33-36. Riener v. Bulgaria, 2006, §§ 120-128. Battista v. Italy, 2014, §§ 43-48. Gochev v. Bulgaria, 2009, §§ 51-57. Kerimli v. Azerbaijan, 2015, §§ 51-56):

300.   Օրինակ՝ Bessenyei v. Hungary, 2008 գործով վիճարկվող ճամփորդության արգելքը տեւել է ընդամենը երկու տարի: Այնուամենայնիվ, այդ տեւողությունը որեւէ ազդեցություն չի ունեցել Դատարանի այն եզրակացության վրա, որ դիտարկվող սահմանափակումը համարժեք է անորոշ ժամկետով ընդհանուր բնույթի միջոցին, որն ավարտվել է օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում միայն:

iii.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում առաջացնող չափազանց երկար տեւողությունը

301.   Սահմանափակման չափազանց երկար տեւողությունը կարող է ինքնին բավարար լինել այնպիսի եզրակացության հանգելու համար, որ դա անհամաչափ է այն իրավաչափ նպատակին, որը պետք էր ապահովել (Manannikov v. Russia, 2018, § 62. Ivanov v. Ukraine, 2006, § 96. Luordo v. Italy, 2003, § 96):

302.   Այնուամենայնիվ, նույնիսկ նման դեպքերում Դատարանը հակված է ամրապնդել այս եզրակացությունը՝ հղում կատարելով հիմնական վարույթի անցկացմանը եւ օբյեկտին վերաբերող այլ համապատասխան գործոնների (Luordo v. Italy, 2003, § 96. Ivanov v. Ukraine, 2006, § 90. Pokhalchuk v. Ukraine, 2010, § 96):

303.   Չափազանց երկար տեւողության շեմը կախված է վիճարկվող սահմանափակման տեսակից եւ հիմնական վարույթի բնույթից բնույթից (Hristov v. Bulgaria (dec.), 2006):

304.   Օրինակ՝ բնակության վայրից հեռանալու մասով սահմանված արգելքի տեւողությունն ինքնին համարվել է անհամաչափ, երբ այն գերազանցել է՝

§    7 տարի եւ 5 ամիսը՝ սնանկության գործով վարույթի համատեքստում (Luordo v. Italy, 2003, § 92. Goffi v. Italy, 2005, § 20. Bassani v. Italy, 2003, § 24. Gasser v. Italy, 2006, §§ 30-31. Shaw v. Italy, 2009, § 16. Bottaro v. Italy, 2003, §54).

§    8 տարի եւ 8 ամիսը՝ քրեական գործով վարույթի համատեքստում (Ivanov v. Ukraine, 2006, § 96. Pokhalchuk v. Ukraine, 2010, § 96. Nikiforenko v. Ukraine, 2010, § 59):

iv.    Ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետներին համապատասխանությունը

305.   Ներպետական օրենսդրությամբ սահմանված ժամկետները չպահպանելն ինքնաբերաբար չի խախտում շոշափվող շահերի միջեւ հաստատված արդար հավասարակշռությունը (S.M. v. Italy (dec.), 2013, § 27):

306.   S.M. v. Italy (dec.), 2013 գործով դիմումատուն բողոքարկել է երկու տարի ժամկետով նշանակված սահմանափակումը: Թեեւ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար ներպետական դատարանից օրենքով սահմանված երեսուն օրվա փոխարեն պահանջվել է ութ ամիս, Դատարանը չի համարել, որ այդ իրավիճակն անհամաչափ է: Ամեն դեպքում սահմանափակումը հանվել է ի սկզբանե սահմանված ժամկետի ավարտից շատ առաջ։

307.   Այն փաստը, որ ներպետական դատարանները վիճարկվող սահմանափակման դեմ դիմումատուի բողոքը քննել են հանգամանորեն եւ օրենքով սահմանված ժամկետներում, կարող է վկայել տվյալ գործով անհամաչափության բացակայության օգտին (Ioviţă v. Romania (dec.), 2017, § 74):

308.   Դա այդպես է նաեւ այն դեպքում, երբ ներպետական իշխանությունները անհրաժեշտ ճամփորդական փաստաթղթեր տրամադրելիս պահպանում են այս համատեքստում սահմանված ժամկետները: Միեւնույն ժամանակ, օրենքով սահմանված ժամկետների պահպանումը Դատարանին չի ազատում այն հարցը պարզելու պարտականությունից, թե արդյոք դիտարկվող ժամանակահատվածն օբյեկտիվորեն չափից շատ երկար չէր (Lolova and Popova v. Bulgaria (dec.), 2015, § 48):

v.     Մեկանգամյա սահմանափակումներ եւ կարճատեւ սահմանափակումներ

309.   Եթե սահմանափակումն իր ենթադրյալ պաշտպանական գործառույթի լույսի ներքո բավարար չափով հիմնավորված է, ապա դրա մեկանգամյա բնույթը (Șandru v. Romania (dec.), 2014, § 26) կամ կարճ տեւողությունը կարող է զգալիորեն խոչընդոտել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ եզրակացության հանգելու համար (Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 214. Popoviciu v. Romania, 2016, § 97)։

310.   Իսկապես, այն սահմանափակումները, որոնք եղել են հիմնավորված եւ տեւել են վեց ամսից պակաս, համարվել են համաչափ (Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 214. Popoviciu v. Romania, 2016, § 97. Cipriani v. Italy (dec.), 2010. Pop Blaga v. Romania (dec.), 2012. Ioviţă v. Romania (dec.), 2017, § 74. Fanouni v. France, 2023, § 54)։

311.   Միեւնույն ժամանակ, տվյալ սահմանափակման մեկանգամյա բնույթը կամ դրա կարճ տեւողությունը Դատարանի համար խոչընդոտ չէ դրա համաչափության եւ ներպետական վերանայման որակի գնահատման համար կարեւոր այլ գործոններ դիտարկելու հարցում (Șandru v. Romania (dec.), 2014, §26. Diamante and Pelliccioni v. San Marino, 2011, § 213. Popoviciu v. Romania, 2016, §§ 92-95)։

312.   Օրինակ՝ Komolov v. Russia, 2020 գործով վեց ամիս ժամկետով սահմանված ճամփորդական արգելքը համարվել էր անհամաչափ՝ հաշվի առնելով ներպետական իշխանությունների կողմից դրա ոչ բավարար հիմնավորումը եւ դատական վերանայման մակերեսային բնույթը (§§ 31-33):

vi.    Այլ գործոնների հետ կապված մտահոգությունների բացակայության պայմաններում ընդունելի համարված տեւողությունը

313.   Հետեւյալ դեպքերում որեւէ կոնկրետ խնդիր չի առաջացել՝ կապված բողոքարկվող սահմանափակումների հիմնավորվածության, ներպետական գնահատման որակի կամ դիմումատուի անհատական հանգամանքների վրա ունեցած չափազանց մեծ ազդեցության հետ։ Հետեւյալ հանգամանքներում Կոնվենցիայի մարմինները խնդրահարույց չեն համարել վիճարկվող սահմանափակումների տեւողությունը.

§    բնակության վայրից հեռանալու արգելք հետեւյալ համատեքստում՝

§    սնանկության վարույթի դեպքում՝ 3 տարի եւ 9 ամսից պակաս տեւողությամբ (Di Carlo et Bonaffini v. Italy (dec.), 2006. Bova v. Italy (dec.), 2004. Campagnano v. Italy, 2006, § 38).

§    արտաքսման դեպքում՝ գրեթե 2 տարի եւ 6 ամիս տեւողությամբ (Kenane v. France, Հանձնաժողովի որոշում, 1992).

§    քրեական վարույթի դեպքում՝

§    ոչ ավելի, քան 4 տարի եւ 10 ամիս տեւողությամբ (Fedorov and Fedorova v. Russia, 2005, §§ 45-46. Antonenkov and Others v. Ukraine, 2005, §§ 65-66).

§    մինչեւ 7 տարի եւ 2 ամիս տեւողությամբ, երբ հեռանալու իրական շահագրգռվածություն չի դրսեւորվել (Doroshenko v. Ukraine, 2011, § 55. Komarova v. Russia, 2006, § 55).

§    որպես քրեական հանցանքի կանխարգելման միջոց կիրառված՝ բնակության վայրը պարտադիր կերպով որոշելու դատարանի կարգադրության դեպքում՝ մոտավորապես 2 տարի եւ 10 ամիս տեւողությամբ (Ciancimino v. Italy, Հանձնաժողովի որոշում, 1991).

§    հանցավորության կանխարգելման նպատակով 6 տարի ժամկետով նշանակված հատուկ հսկողություն, ներառյալ՝ գիշերը տանից դուրս գալու արգելքը եւ ամիսը մեկ անգամ նշված մարմին ներկայանալու պարտավորությունը (Timofeyev and Postupkin v. Russia, 2021, §§ 136-137).

§    ավելի քան մեկ տարի եւ մեկ ամիս ժամկետով նշանակված հատուկ հսկողություն, ներառյալ՝ շաբաթը մեկ անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությունը (Cherecheș v. Romania [Committee], 2021, § 43).

§    ահաբեկչական սպառնալիքի համատեքստում տասներեք ամսով նշանակված սահմանափակումներ, ներառյալ՝ դիմումատուի բնակության քաղաքը լքելու արգելքը, գիշերը տանը մնալու պահանջը եւ ազատազրկման սպառնալիքով օրը երեք անգամ ոստիկանություն ներկայանալու պարտավորությունը (Pagerie v. France, 2023, §§ 197 եւ 203).

§    աշխատանքային օրերին գիշերը, իսկ հանգստյան օրերին՝ ամբողջ օրը տանից դուրս գալու արգելք՝ համակցված աշխատանքային օրերին աշխատավայր այցելելու թույլտվության հետ. քրեական վարույթի համատեքստում նշանակվող միջոց, որը տեւում է շուրջ 1 տարի եւ 4 ամիս (Trijonis v. Lithuania (dec.), 2005).

§    ճամփորդական արգելք հետեւյալ համատեքստում՝

§    պարտքի բռնագանձման դեպքում՝ շուրջ 2 տարի տեւողությամբ (Torresi v. Italy (dec.), 2019, § 36).

§    քրեական վարույթի դեպքում՝

§    ոչ ավելի, քան 6 տարի եւ 5 ամիս տեւողությամբ (Bulea v. Romania, 2013, § 62. Folnegović v. Croatia (dec.), 2017. Munteanu v. Romania (dec.), 2015, §26).

§    մինչեւ 7 տարի եւ 2 ամիս տեւողությամբ, երբ հեռանալու իրական շահագրգռվածություն չի դրսեւորվել (Hristov v. Bulgaria (dec.), 2006. Iordan Iordanov and Others v. Bulgaria,2009, §§ 73-74).

§    հղիության արհեստական ընդհատման դեմ պայքարող անձի նկատմամբ 6 ամիս ժամկետով նշանակված՝ հղիության արհեստական ընդհատմամբ զբաղվող կլինիկային մոտենալու արգելք (Van den Dungen v. the Netherlands, Հանձնաժողովի որոշում, 1995).

§    G8-ի գագաթնաժողովի հետ կապված՝ քաղաքի որոշակի տարածք մուտք գործելու արգելք՝ 5 օր տեւողությամբ (Bigliazzi and Others v. Italy (dec.), 2008)։

VI.   4-րդ կետով նախատեսված «հասարակական շահի» տեսանկյունից ստուգումը

314.   4-րդ կետով նախատեսված «հասարակական շահի» տեսանկյունից ստուգումը կիրառվում է միայն թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տեղաշարժի ազատության եւ բնակության վայր ընտրելու իրավունքների սահմանափակումների նկատմամբ, որոնք նշանակվում են պետության տարածքում գտնվող «կոնկրետ վայրերում»։

315.   4-րդ կետում օգտագործված «վայր» եզրույթը չի վերաբերում որեւէ կոնկրետ աշխարհագրական կամ վարչական միավորի: Այս դրույթի իմաստն այն է, որ քննարկվող սահմանափակումները պետք է տեղայնացվեն հստակ սահմանված տարածքում (թիվ 4 արձանագրության բացատրական զեկույց (անգլ.՝ Explanatory Report to Protocol No. 4), § 18):

316.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառելիությունը չի սահմանափակվում ծայրահեղ եւ ժամանակավոր արտակարգ իրավիճակներով (Garib v. the Netherlands [GC], 2017, § 109)։

317.   «Հասարակական շահի» տեսանկյունից ստուգումը ներառում է երկու քայլ. առաջին՝ արդյոք սահմանափակումը ծառայում էր «հասարակական շահին», եւ երկրորդ՝ արդյոք դա եղել է «ժողովրդավարական հասարակությունում արդարացված» (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 115-116 եւ 136-141)։

318.   Մինչ այժմ Դատարանը թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի շրջանակում շատ քիչ գործեր է քննել (Garib v. the Netherlands [GC], 2017. Olivieira v. the Netherlands, 2002. Landvreugd v. the Netherlands, 2002)։

Ա.    Արդյոք սահմանափակումը ծառայել է «հասարակական շահին»

319.   Չորրորդ կետը թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածին ավելացվել է «տնտեսական բարեկեցության» նկատառումներով սահմանափակումներ նախատեսելու համար (Garib v. the Netherlands [GC], 2017, § 109)։

320.   Դատարանն ընդունել է այն սահմանափակումների հասարակական շահի բնույթը, որոնք նախատեսված են եղել հետեւյալ նպատակներով.

§    աղքատության մեջ գտնվող ներքաղաքային շրջանների սոցիալական անկումը շրջել հակառակ ուղղությամբ` սահմանափակելով նոր անապահով բնակիչների ներհոսքը (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 115-116).

§    լուծել քաղաքի կոնկրետ տարածքներում առկա արտակարգ իրավիճակը, որն առաջացել է ուժեղ թմրամիջոցների թրաֆիքինգի եւ հասարակական վայրերում դրանց բացահայտ օգտագործման հետեւանքով՝ սահմանելով անհատական արգելող կարգադրություններ (Olivieira v. the Netherlands, 2002, § 61. Landvreugd v. the Netherlands, 2002, § 71)։

Բ.    Արդյոք սահմանափակումը եղել է «ժողովրդավարական հասարակությունում արդարացված»

321.   Այս համատեքստում Դատարանը պարզում է, թե արդյոք վիճարկվող միջոցն անհամաչափ է եղել, եւ արդյոք ներպետական իշխանությունները գերազանցել են իրենց հայեցողական լիազորությունների շրջանակը (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 144, 157 եւ 165. Olivieira v. the Netherlands, 2002, §§64-65. Landvreugd v. the Netherlands, 2002, §§ 71-74)։

1.        Ընդհանուր քաղաքականությունից բխող սահմանափակումներին բնորոշ հարցերը

ա.    Հայեցողական լիազորությունների շրջանակը

322.   Ընդհանուր քաղաքականությանը վերաբերող հարցերում, որոնց վերաբերյալ կարծիքները ժողովրդավարական հասարակությունում կարող են ողջամտորեն մեծապես տարբերվել, պետք է հատուկ կարեւորություն տրվի ներպետական քաղաքականությունը մշակողի դերին: Սոցիալական եւ տնտեսական քաղաքականություններ իրականացնելիս օրենսդիր մարմնին տրամադրվող հայեցողական լիազորությունների շրջանակը պետք է լայն լինի. Դատարանը հաշվի կառնի օրենսդիր մարմնի որոշումն այն մասին, թե ինչն է բխում «հասարակական» կամ «ընդհանուր» շահերից, եթե միայն այդ վճիռն ակնհայտորեն զուրկ չէ ողջամիտ հիմքերից (Garib v. the Netherlands [GC], 2017, § 137)։

323.   Օրենսդիր մարմնի լիազորությունների շրջանակը, ըստ էության, տարածվում է թե՛ տվյալ ոլորտում միջամտելու նրա որոշման վրա եւ թե՛ միջամտելուց հետո այն մանրամասն կանոնների վրա, որոնք դա սահմանում է մրցակցող հանրային եւ մասնավոր շահերի միջեւ հավասարակշռություն հաստատելու համար: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ օրենսդիր մարմնի կողմից ընդունված որոշումները դուրս են դատարանի վերահսկողության շրջանակից: Դատարանը պարտավոր է ուշադիր քննել այն փաստարկները, որոնք հաշվի են առնվել օրենսդրական գործընթացներում եւ հանգեցրել են օրենսդիր մարմնի կողմից ընտրված ուղղություններին եւ որոշել, թե արդյոք պետության եւ այդ օրենսդրական ընտրված ուղղություններով ուղղակիորեն շոշափվող մրցակցող շահերի միջեւ արդար հավասարակշռություն է հաստատվել (Garib v. the Netherlands [GC], 2017, § 138)։

324.   Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն գլխավոր հարցը ոչ թե այն է՝ արդյոք տարբեր կանոններ կարող էին ընդունվել, այլ այն, թե արդյոք օրենսդիր մարմինը հավասարակշռություն հաստատելիս գերազանցել է այդ հոդվածի համաձայն իրեն տրամադրված հայեցողական լիազորությունների շրջանակը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 157)։

բ.     Օրենսդրական եւ քաղաքականության շրջանակը գնահատելու համար կարեւոր գործոնները

325.   Այնքանով, որքանով Դատարանը կոչված է գնահատելու սոցիալ-տնտեսական քաղաքականության ընտրված ուղղությունները, վերջինս, ըստ էության, դա պետք է անի այն իրավիճակի լույսի ներքո, որին իշխանություններն առերեսվում են տվյալ պահին, այլ ոչ թե դրանից հետո եւ հիմնվելով նախորդ փորձի վրա (Garib v. the Netherlands [GC], 2017, § 147)։

326.   Այս գնահատման ժամանակ Դատարանը հենվում է հետեւյալ նկատառումների վրա.

§    արդյո՞ք քաղաքականության ընտրված դիտարկվող ուղղությունները դրանց ընդունման պահին համապատասխան էին նշված նպատակներին հասնելու համար (Garib v. the Netherlands [GC], 2017, § 147).

§    ներպետական որոշումների կայացման գործընթացի որակը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 150).

§    արդյո՞ք համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ազդեցության ենթարկված անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար, մասնավորապես՝ պարբերական վերանայման, դատավարական երաշխիքների եւ առանձին դժվարությունների դեպքում պատասխանատվությունից ազատման վերաբերյալ դրույթների միջոցով (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 151-156).

§    արդյո՞ք քաղաքականության ընտրված վիճարկվող ուղղություններն անհամաչափ բացասական ազդեցություն են ունեցել ազդեցության ենթարկված անձանց մակարդակով (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 144 եւ 148)։

327.   Garib v. the Netherlands [GC], 2017 գործով Դատարանը քննել է մի քաղաքականություն, որը բնակության տեւողության եւ եկամտի տեսակի վերաբերյալ պայմաններ է սահմանում այն անձանց համար, որոնք ցանկանում են բնակություն հաստատել աղքատությունից եւ սոցիալական խնդիրներից տուժած որոշ ներքաղաքային շրջաններում: Վիճարկվող քաղաքականության համաձայն՝ այն անձանց, որոնք, ինչպես դիմումատուն, վեց տարի շարունակ չեն բնակվել քաղաքում, եւ որոնց միակ եկամուտը եղել է սոցիալական ապահովության նպաստներից, իշխանությունները մերժել են բնակարանի թույլտվության տրամադրումը: Դատարանը նկատել է, որ համապատասխան օրենսդրական առաջարկը պատշաճ կերպով ուսումնասիրվել է, օրենսդրությունը «ողջամիտ հիմքից ակնհայտորեն զուրկ չի եղել», դրա կիրարկումը պարբերաբար վերանայվել է, եւ իշխանությունները համարել են, որ ընդունված միջոցներն արդյունավետ են եղել համապատասխան վայրերի խարանավորման դեմ պայքարում: Համաչափության հարցի առնչությամբ Դատարանը նշել է, որ ոչ մի անձ չի զրկվել բնակարանից կամ հարկադրված չի եղել լքել իր կացարանը. քաղաքականությունը, հաշվի առնելով ժամանակային եւ աշխարհագրական սահմանափակումները, կարող էր կիրառվել միայն այն դեպքում, երբ տեղական մակարդակով այլընտրանքային բնակարանների ստացման իրավունք չունեցող անձանց համար դրանք բավարար չափով կային, իսկ թիրախային տարածքներում բնակարանային թույլտվություն ստանալու համար վեց տարվա սպասման ժամկետը չափազանց մեծ չէր: Բացի այդ, բնակության տեւողության վերաբերյալ պահանջից շեղումը թույլատրվում էր առանձին դեպքերում, երբ դրա խիստ կիրառումը չափազանց կոշտ մեթոդ կլիներ: Եվ վերջում, դատավարական երաշխիքները ներառում էին ամբողջական դատական վերանայումը: Հիմնվելով դրա վրա՝ Դատարանը չի գտել, որ օրենսդիր մարմինը գերազանցել է իրեն տրված հայեցողական լիազորությունների շրջանակը:

2.     Անհատական ծանրաբեռնվածության գնահատման համար կարեւոր գործոններ

328.   Այն հարցը քննելիս, թե արդյոք դիմումատուն անհամաչափ դժվարություններ է կրել, Դատարանը հաշվի է առնում հետեւյալ տարրերը.

§    դիմումատուի անձնական վարքագիծը, ներառյալ՝ համապատասխան դեպքերում հասարակական կարգին սպառնացող վտանգի առկայությունը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 158).

§    դիմումատուի անհատական հանգամանքների վրա կոնկրետ ազդեցությունը՝ հաշվի առնելով նրա առանձնահատուկ կարիքները, ներառյալ՝ ընտանեկան պահանջները եւ ֆինանսական միջոցները (Garib v. the Netherlands [GC], 2017, § 161).

§    արդյո՞ք դիմումատուն վիճարկվող սահմանափակման ազդեցությանը ենթարկված իրավունքի իրականացման հարցում ուներ իրական շահագրգռվածություն (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 162-164)։

329.   Դիմումատուի անձնական վարքագիծը, որքան էլ բարեվարք լինի, ինքնին չի կարող որոշիչ լինել, երբ հակադրվում է հասարակական շահին, որին ծառայում է ընդհանուր քաղաքականությունը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 158)։

330.       Անորոշ անձնական նախապատվությունը, որի համար որեւէ հիմնավորում չի ներկայացվում, չի կարող գերակայել հանրային մակարդակով որոշումների կայացման նկատմամբ՝ փաստացի զրոյացնելով պետության հայեցողական լիազորությունների շրջանակը (Garib v. the Netherlands [GC], 2017, § 166)։

331.   Garib v. the Netherlands [GC], 2017 գործով Դատարանին կոչ է արվել որոշելու, թե արդյոք աղքատության մեջ գտնվող կոնկրետ նշված տարածքներում բնակվելու առումով դիմումատուի իրավունքի բացակայությունն այնքան անհամաչափ խնդիր է եղել, որ նրա շահերը պետք է գերակայեին այդ տարածքներում սոցիալական անկումը հակառակ ուղղությամբ շրջելուն ուղղված ընդհանուր շահերի նկատմամբ, ինչին նպաստել է դիմումատուի վրա ազդող բացառման կանոնի հետեւողական կիրառումը: Այդ տարածքում արդեն բնակվող դիմումատուին մերժվել էր այդ նույն տարածքում գտնվող մեկ այլ բնակարան տեղափոխվելու թույլտվության տրամադրումը: Այս համատեքստում Դատարանը հղում է կատարել 8-րդ հոդվածի համաձայն շրջակա միջավայրի պաշտպանության իր նախադեպային իրավունքին եւ քննել է դիմումատուին հասանելի կացարանի համապատասխանությունը՝ հաշվի առնելով նրա առանձնահատուկ կարիքները: Նախեւառաջ, չի ապացուցվել, որ նշված տարածքում դիմումատուի վարձակալած բնակարանում վերջինիս շարունակական բնակությունն իրական դժվարություններ է առաջացրել նրա եւ նրա երեխաների համար: Չի ապացուցվել նաեւ, որ այդ տարածքից դուրս գտնվող կացարանը, ուր նա ի վերջո տեղափոխվել է, անհամապատասխան կամ անհարմար է եղել: Երկրորդ, Դատարանը կարեւորել է այն փաստը, որ դիմումատուն որեւէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել նշված վայրում մնալու ցանկության առնչությամբ: Նա նաեւ չի պարզաբանել տվյալ վայրում բնակվելու իրավունք ստանալուց ոչ շատ առաջ այլ վայր տեղափոխվելու իր պատճառները: Ավելին, իրավունքն ստանալուց հետո նա հետ վերադառնալու որեւէ ցանկություն չի հայտնել: Այլ կերպ ասած, նա ո՛չ հիմնավորել է նշված տարածքի հետ կապված իր նախապատվությունը, ո՛չ էլ բավարար հետաքրքրություն է ցուցաբերել այնտեղ բնակվելու առումով: Հետեւաբար թույլտվություն տրամադրելու բողոքարկվող մերժումը դիմումատուի անհատական հանգամանքներում անհամաչափ դժվարություն չի եղել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտման հանգեցնելու համար (Garib v. the Netherlands [GC], 2017, §§ 160-165)։

332.   Olivieira v. the Netherlands, 2002 եւ Landvreugd v. the Netherlands, 2002 գործերով Դատարանը քննել է այն հրամանները, որոնցով թմրամոլ դիմումատուներին արգելվում էր 14 օր մուտք գործել քաղաքի որոշակի տարածք՝ որպես թմրամիջոցներին առնչվող էական գործողությունների հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակին արձագանք: Դատարանն այդ միջոցները չի համարել անհամաչափ՝ կարեւորելով հետեւյալ տարրերը. նախեւառաջ, նախքան վիճարկվող սահմանափակումները նշանակելը քաղաքապետն ութ ժամով արգելման վերաբերյալ մի քանի հրամաններ է արձակել եւ դիմումատուներին զգուշացրել է, որ կկիրառվեն 14-օրյա արգելման վերաբերյալ հրամաններ, եթե մոտ ապագայում հասարակական վայրերում նրանք կրկին ուժեղ թմրանյութեր օգտագործեն։ Այնուամենայնիվ, դիմումատուներն ամեն անգամ այդ տարածք են վերադարձել թմրանյութ օգտագործելու համար. երկրորդ, դիմումատուները չեն ապրել կամ աշխատել տվյալ տարածքում, եւ նրանցից մեկի համար հնարավորություն է ստեղծվել անպատիժ կերպով մուտք գործել այդ տարածք՝ իր սոցիալական ապահովության նպաստները եւ փոստն ստանալու նպատակով: Հետեւաբար քննարկվող սահմանափակումները չեն համարվել թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում (Olivieira v. the Netherlands, 2002, § 64. Landvreugd v. the Netherlands, 2002, § 72)։


Մեջբերված գործերի ցանկը

Սույն ուղեցույցում որպես նախադեպային իրավունք մեջբերված են Դատարանի կողմից կայացված վճիռներ կամ որոշումներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի (Հանձնաժողով) որոշումներ կամ զեկույցներ:

Եթե այլ բան նշված չէ, ապա բոլոր հղումներն արված են գործն ըստ էության քննելու արդյունքում Դատարանի պալատի կողմից կայացված վճռին: «(Որոշ)» հապավումը նշանակում է, որ հղում է կատարվում Դատարանի որոշմանը, իսկ «[ՄՊ]» հապավումով նշվում է, որ գործը քննվել է Մեծ պալատի կողմից:

Պալատի վճիռները, որոնք Կոնվենցիայի 44-րդ հոդվածի իմաստով վերջնական չեն, ստորեւ նշված ցանկում նշվում են աստղանիշով: Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետով սահմանված է. «Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե ա) կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ բ) վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ գ) Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը»։ Այն դեպքերում, երբ հանձնելու մասին պահանջն ընդունվում է Մեծ պալատի հանձնախմբի կողմից, Պալատի վճիռը չի դառնում վերջնական եւ հետեւաբար իրավական ուժ չունի. վերջնական է դառնում Մեծ պալատի հաջորդ վճիռը:

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակում մեջբերված գործերին արված գերհղումներն ուղղորդում են HUDOC տվյալների բազա (http://hudoc.echr.coe.int), որն ապահովում է Դատարանի (Մեծ Պալատի, Պալատի եւ Կոմիտեի վճիռներ ու որոշումներ, փոխանցված գործեր, խորհրդատվական կարծիքներ եւ «Նախադեպային իրավունքի տեղեկատվական պարբերական»-ից [Case-Law Information Note] վերցված գործերի համառոտ նկարագրություններ) եւ Հանձնաժողովի (որոշումներ եւ զեկույցներ) նախադեպային իրավունքի եւ Նախարարների կոմիտեի բանաձեւերի հասանելիությունը:

Դատարանն իր վճիռներն ու որոշումները կայացնում է իր երկու պաշտոնական լեզուներով՝ անգլերենով եւ (կամ) ֆրանսերենով: HUDOC-ը պարունակում է նաեւ կարեւոր շատ գործերի թարգմանություններ ավելի քան երեսուն ոչ պաշտոնական լեզուներով եւ երրորդ կողմերի ստեղծած՝ նախադեպային իրավունքի մոտ հարյուր առցանց ժողովածուներին արված հղումներ: Մեջբերված գործերի՝ բոլոր լեզուներով առկա տարբերակները հասանելի են HUDOC տվյալների բազայի «Լեզվի տարբերակներ» պատուհանի միջոցով, որը կարելի է գտնել գործի գերհղման վրա սեղմելուց հետո:

—A—

A. v. San Marino, Commission decision, No. 21069/92, 9 July 1993

A.E. v. Poland, No. 14480/04, 31 March 2009

A.-M.V. v. Finland, No. 53251/13, 23 March 2017

Ahtinen v. Finland (dec.), No. 48907/99, 31 May 2005

Ananiyevy v. Russia [Committee], No. 47495/11, 16 November 2021

Antonenkov and Others v. Ukraine, No. 14183/02, 22 November 2005

Aristimuño Mendizabal v. France (dec.), No. 51431/99, 21 June 2005

Assanidze v. Georgia [GC], No. 71503/01, ECHR 2004‑II

Auray and Others v. France, No. 1162/22, 8 February 2024

Austin and Others v. the United Kingdom [GC], No. 39692/09 and others, 15 March 2012

Aygün v. Sweden, No. 14102/88, Commission decision, 9 October 1989

—B—

Bartik v. Russia, No. 55565/00, 21 December 2006

Bassani v. Italy, No. 47778/99, 11 December 2003

Basu v. Germany, No. 215/19, 18 October 2022

Battista v. Italy, No. 43978/09, 2 December 2014

Baumann v. France, No. 33592/96, ECHR 2001‑V (extracts)

Beckers v. the Netherlands, Commission decision, No. 12344/86, 25 February 1991

Ben Faiza v. France, No. 31446/12, 8 February 2018

Ben Salah v. Italy, No. 38128/06, 24 March 2009

Berkovich and Others v. Russia, No. 5871/07 and 9 others, 27 March 2018

Berladir and Others v. Russia, No. 34202/06, 10 July 2012

Beșleagă v. the Republic of Moldova and Russia, No. 48108/07, 2 July 2019

Bessenyei v. Hungary, No. 37509/06, 21 October 2008

Bevc v. Croatia (dec.), No. 36077/14, 28 April 2020

Bigliazzi and Others v. Italy(dec.), No. 29631/06, 16 December 2008

Bolat v. Russia, No. 14139/03, ECHR 2006‑XI (extracts)

Bottaro v. Italy, No. 56298/00, 17 July 2003

Botti v. Italy (dec.), No. 77360/01, 2 December 2004

Bova v. Italy (dec.), No. 25513/02, 23 September 2004

Brezny v. Slovak Republic, Commission decision, No. 23131/93, 4 March 1996

Bulea v. Romania, No. 27804/10, 3 December 2013

Buzadji v. the Republic of Moldova[GC], No. 23755/07, ECHR 2016

—C—

C. v. Germany, Commission decision, No. 10893/84, 2 December 1985

Campagnano v. Italy, No. 77955/01, 23 March 2006

Căşuneanu v. Romania (dec.), No. 22018/10, 7 June 2011

Cherecheș v. Romania [Committee], nos. 62157/16 and 14348/17, 14 September 2021

Cherepanov v. Russia, No. 43614/14, 6 December 2016

Chernykh v. Russia (dec.), No. 64672/01, 5 June 2007

Chiragov and Others v. Armenia[GC], No. 13216/05, ECHR 2015

Ciancimino v. Italy, Commission decision, No. 12541/86, 27 May 1991

Cinnan v Sweden, Commission decision, No. 12257/86 and 12319/86, 12 December 1988

Cipriani v. Italy (dec.), No. 22142/07, 30 March 2010

Codona v. United Kingdom (dec.), No. 485/05, 7 February 2006

Colon v. the Netherlands (dec.), No. 49458/06, 15 May 2012

Consorts Demir v. France, No. 3041/02, 4 April 2006

Corley and Others v. Russia, nos. 292/06 and 43490/06, 23 November 2021

Creangă v. Romania[GC], No. 29226/03, 23 February 2012

Csorba v. Hungary (dec.), No. 9295/04, 31 May 2007

Cyprus v. Turkey [GC], No. 25781/94, ECHR 2001‑IV

—D—

D.J. and A.-K.R. v. Romania (dec.), No. 34175/05, 20 October 2009

Dalea v. France (dec.), No. 964/07, 2 February 2010

De Tommaso v. Italy [GC], No. 43395/09, 23 February 2017

Dedu v. Romania (dec.), No. 56397/15, 9 April 2024

Democracy and Human Rights Resource Centre and Mustafayev v. Azerbaijan, nos. 74288/14 and 64568/16, 14 October 2021

Denizci and Others v. Cyprus, No. 25316/94 and others, 23 May 2001

Di Carlo et Bonaffini v. Italy (dec.), No. 770/03, 8 June 2006

Diamante and Pelliccioni v. San Marino, No. 32250/08, 27 September 2011

Djavit An v. Turkey, No. 20652/92, 20 February 2003

Dobrovitskaya and Others v. the Republic of Moldova and Russia [Committee], No. 41660/10 and 5 others, 3 September 2019

Doğan and Others v. Turkey, nos. 8803/02 and 14 others, ECHR 2004‑VI (extracts)

Domenjoud v. France, nos. 34749/16 and 79607/17, 16 May 2024

Doroshenko v. Ukraine, No. 1328/04, 26 May 2011

Dremlyuga v. Latvia (dec.), No. 66729/01, 29 April 2003

Dzhaksybergenov v. Ukraine, No. 12343/10, 10 February 2011

—E—

E.M.B. v. Romania (dec.), No. 4488/03, 28 September 2010

Éva Molnár v. Hungary, No. 10346/05, 7 October 2008

—F—

F.S.M. v. Czech Republic (dec.), No. 39803/98, 27 April 1999

Fanouni v. France,No. 31185/18, 15 June 2023

Fedorov and Fedorova v. Russia, No. 31008/02, 13 October 2005

Földes and Földesné Hajlik v. Hungary, No. 41463/02, ECHR 2006‑XII

Folnegović v. Croatia (dec.), No. 13946/15, 10 January 2017

—G—

Gafencu v. Romania, Commission decision, No. 29055/95, 20 May 1997

Garib v. the Netherlands [GC], No. 43494/09, 6 November 2017

Gartukayev v. Russia, No. 71933/01, 13 December 2005

Gasser v. Italy, No. 10481/02, 21 September 2006

Georgia v. Russia (II) [GC] (merits), No. 38263/08, 21 January 2021

Georgia v. Russia (IV) (dec.), No. 39611/18, 28 March 2023

Gochev v. Bulgaria, No. 34383/03, 26 November 2009

Goffi v. Italy, No. 55984/00, 24 March 2005

Golub v. the Republic of Moldova and Russia [Committee], No. 48020/12, 30 November 2021

Gorfunkel v. Russia, No. 42974/07, 19 September 2013

Guzzardi v. Italy, No. 7367/76, 6 November 1980

Guzzardi v. Italy, Commission decision, No. 7960/77, 5 October 1977

—H—

H.L. v. the United Kingdom, No. 45508/99, 5 October 2004

H.M. v. Switzerland, No. 39187/98, 26 February 2002

Hajibeyli v. Azerbaijan, No. 16528/05, 10 July 2008

Härginen v. Finland, Commission decision, No. 31934/96, 14 April 1998

Hristov v. Bulgaria (dec.), No. 32461/02, 3 April 2006

—I—

I.H. v. Austria, Commission decision, No. 10533/, 04 October 1989

Ignatov v. Bulgaria, No. 50/02, 2 July 2009

İletmiş v. Turkey, No. 29871/96, 6 December 2005

Ilias and Ahmed v. Hungary [GC], No. 47287/15, 21 November 2019

Iordan Iordanov and Others v. Bulgaria, No. 23530/02, 2 July 2009

Ioviţă v. Romania (dec.), No. 25698/10, 7 March 2017

Ivanov v. Ukraine, No. 15007/02, 7 December 2006

—J—

J.R. and Others v. Greece, No. 22696/16, 25 January 2018

—K—

K.S. v. Finland, Commission decision, No. 21228/93, 24 May 1995

Karpacheva and Karpachev v. Russia, No. 34861/04, 27 January 2011

Kenane v. France, Commission decision, No. 16809/90, 19 February 1992

Kerimli v. Azerbaijan, No. 3967/09, 16 July 2015

Khlaifia and Others v. Italy [GC], No. 16483/12, 15 December 2016

Khlyustov v. Russia, No. 28975/05, 11 July 2013

Komarova v. Russia, No. 19126/02, 2 November 2006

Komolov v. Russia, No. 32811/17, 25 February 2020

Kotiy v. Ukraine, No. 28718/09, 5 March 2015

Krombach v. France (dec.), No. 29731/96, 29 February 2000

Kurt v. Austria [GC], No. 62903/15, 15 June 2021

Kutsenko v. Russia, No. 12049/02, 1 June 2006

Kuzmin v. Russia (dec.), No. 58939/00, 6 June 2002

—L—

L.B. v. Lithuania, No. 38121/20, 14 June 2022

Labita v. Italy [GC], No. 26772/95, 6 April 2000

Landvreugd v. the Netherlands, No. 37331/97, 4 June 2002

Lindner and Hammermayer v. Romania, No. 35671/97, 3 December 2002

Lipkowsky and Mc Cormack v. Germany (dec), No. 26755/10, 18 January 2011

Loizidou v. Turkey (merits), 18 December 1996, Reports of Judgments and Decisions 1996‑VI

Lolova and Popova v. Bulgaria (dec.), No. 68053/10, 20 January 2015

Luordo v. Italy, No. 32190/96, ECHR 2003-IX

Lypovchenko and Halabudenco v. the Republic of Moldova and Russia, nos. 40926/16 and 73942/17, 20 February 2024

—M—

M. v. Denmark, Commission decision, No. 17392/90, 14 October 1992

M. v. Germany, Commission decision, No. 10307/83, 6 March 1984

M v. France, Commission decision, No. 10078/82, 13 December 1984

M.S. v. Belgium, No. 50012/08, 31 January 2012

Magdić v. Croatia (dec.) [Committee], No. 17578/20, 5 July 2022

Maggio and Others v. Italy(dec.), No. 46286/09 and others, 8 June 2010

Makedonski v. Bulgaria, No. 36036/04, 20 January 2011

Makuc and Others v. Slovenia (dec.), No. 26828/06, 31 May 2007

Manannikov v. Russia [Committee], No. 74253/17, 23 October 2018

Marangos v. Cyprus, Commission decision, No. 31106/96, 20 May 1997

Marturana v. Italy, No. 63154/00, 4 March 2008

Maszni v. Romania (dec.), No. 59892/00, 28 September 2004

Memedova and Others v. North Macedonia, nos. 42429/16 and 2 others, 24 October 2023

Merabishvili v. Georgia [GC], No. 72508/13, 28 November 2017

Miażdżyk v. Poland, No. 23592/07, 24 January 2012

Milen Kostov v. Bulgaria, No. 40026/07, 3 September 2013

Mogoş and Others v. Roumania (dec.), No. 20420/02, 6 May 2004

Moldovan Duda v. Romania (dec.), No. 1453/08, 2 February 2016

Monory v. Hungary and Romania (dec.), No. 71099/01, 17 February 2004

Mørck Jensen v. Denmark, No. 60785/19, 18 October 2022

Munteanu v. Romania (dec.), No. 39435/08, 01 December 2015

Mursaliyev and Others v. Azerbaijan, nos. 66650/13 and 10 others, 13 December 2018

—N—

N. v. France, Commission decision, No. 16698/90, 3 February 1992

N.D. and N.T. v. Spain [GC], nos. 8675/15 and 8697/15, 13 February 2020

Nada v. Switzerland[GC], No. 10593/08, 12 September 2012

Nagovitsyn v. Russia, No. 6859/02, 24 January 2008

Nagy v. Hungary (dec.), No. 6437/02, 6 July 2004

Nalbantski v. Bulgaria, No. 30943/04, 10 February 2011

Napijalo v. Croatia, No. 66485/01, 13 November 2003

Natalya Gerasimova v. Russia (dec.), No. 24077/02, 25 March 2004

National Federation of Sportspersons’ Associations and Unions (FNASS) and Others v. France, nos.48151/11 and 77769/13, 18 January 2018

Nikiforenko v. Ukraine, No. 14613/03, 18 February 2010

Noack and Others v. Germany(dec.), No. 46346/99, ECHR 2000-VI

Nordblad v. Sweden, Commission decision, No. 19076/91, 13 October 1993

—O—

O.I.J. v. Czech Republic (dec.), No. 41080/98, 27 April 1999

Olivieira v. the Netherlands, No. 33129/96, 4 June 2002

Omwenyeke v. Germany (dec.), No. 44294/04, 20 November 2007

Oprescu v. Romania, No. 36039/97, 14 January 2003

—P—

P. v. Germany, Commission decision, No. 12068/86 1 December 1986

Pagerie v. France, No. 24203/16, 19 January 2023

Parmak and Bakır v. Turkey, nos. 22429/07 and 25195/07, 3 December 2019

Paşaoğlu v. Turkey, No. 8932/03, 8 July 2008

Peltonen v. Finland, Commission decision, No. 19583/92, 20 February 1995

Penchevi v. Bulgaria, No. 77818/12, 10 February 2015

Pfeifer v. Bulgaria, No. 24733/04, 17 February 2011

Phull v. France (dec.), No. 35753/03, 11 January 2005

Piermont v. France, nos. 15773/89 and 15774/89, 27 April 1995

Pini and Others v. Romania, nos. 78028/01 and 78030/01, 22 June 2004

Piperea v. Romania (dec.) [Committee], No. 24183/21, 5 July 2022

Pokhalchuk v. Ukraine, No. 7193/02, 7 October 2010

Polley v. Belgium, Commission decision, No. 12192/86, 6 March 1991

Poninski v. Poland (dec.), No. 28046/95, 10 February 2000

Pop Blaga v. Romania (dec.), No. 37379/02, 10 April 2012

Popoviciu v. Romania, No. 52942/09, 1 March 2016

Potapenko v. Hungary, No. 32318/05, 1 February 2011

Prescher v. Bulgaria, No. 6767/04, 7 June 2011

—R—

R.R. and Others v. Hungary, No. 36037/17, 2 March 2021

R.R. v. Romania (no 1) (dec.), no 1188/05, 12 February 2008

R.R. v. Romania (no 3) (dec.), no 18074/09, 15 March 2011

Raimondo v. Italy, No. 12954/87, 22 February 1994

Reyntjens v. Belgium, Commission decision, No. 16810/90, 9 September 1992

Riener v. Bulgaria,No. 46343/99, 23 May 2006

Roldan Texeira and Others v. Italy (dec.), No. 40655/98, 26 October 2000

Rosengren v. Romania, No. 70786/01, 24 April 2008

Rotaru v. the Republic of Moldova, No. 26764/12, 8 December 2020

Roux v. France, Commission decision, No. 26355/95, 29 November 1995

—S—

S. v. Sweden, Commission decision, No. 10653/83, 6 May 1985

S. v. Sweden, Commission decision, No. 12694/87, 7 October 1988

S.E. v. Serbia, No. 61365/16, 11 July 2023

S.M. v. Italy (dec.), No. 18675/09, 8 October 2013

Șandru v. Romania (dec.), No. 1902/11, 14 January 2014

Sarkizov and Others v. Bulgaria, nos. 37981/06 et al., 17 April 2012

Sarmina and Sarmin v. Russia(dec.), No. 58830/00, 22 November 2005

Schmid v. Austria, No. 10670/83, Commission decision, 9 July 1985

Schober c. Austria (dec.), No. 34891/97, 9 November 1999

Shaw v. Italy, No. 981/04, 10 March 2009

Shimovolos v. Russia, No. 30194/09, 21 June 2011

Shioshvili and Others v. Russia, No. 19356/07, 20 December 2016

Sisojeva and Others v. Latvia(dec.), No. 60654/00, 9 November 2000

Sissanis v. Romania, No. 23468/02, 25 January 2007

Soltysyak v. Russia, No. 4663/05, 10 February 2011

Stamose v. Bulgaria, No. 29713/05, 27 November 2012

Stapleton v. Ireland (dec.), No. 56588/07, 4 May 2010

Stephens v. Cyprus, Turkey and the United Nations (dec.), No. 45267/06, 11 December 2008

Stetsov v. Ukraine, No. 5170/15, 11 May 2021

Streletz, Kessler and Krenz v. Germany[GC], nos. 34044/96 and 2 others, ECHR 2001‑II

Szyszkowski v. San Marino (dec.), No. 76966/01, 6 May 2003

—T—

Tatishvili v. Russia, No. 1509/02, 22 February 2007

Terheş v. Romania (dec.), No. 49933/20, 13 April 2021

Timishev v. Russia, nos. 55762/00 and 55974/00, ECHR 2005‑XII

Timishev v. Russia (dec.), nos. 55762/00 and 55974/00, 30 March 2004

Timofeyev and Postupkin v. Russia, nos. 45431/14 and 22769/15, 19 January 2021

Todirică and Others v. Romania (dec.), No. 21504/03, 8 November 2011

Torresi v. Italy (dec.), No. 68957/16, 17 December 2019

Trijonis v. Lithuania (dec.), No. 2333/02, 17 March 2005

—U—

U. and S. v. Germany, Commission decision, No. 11825/85, 1 December 1986

Ukraine v. Russia (re Crimea) (dec.) [GC], nos. 20958/14 and 38334/18, 16 December 2020

Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC], nos. 43800/148019/16 and 28525/20, 30 November 2022

Uzun v. Germany, No. 35623/05, ECHR 2010 (extracts)

—V—

Vadym Melnyk v. Ukraine, nos. 62209/17 and 50933/18, 15 September 2022

Valkeajärvi v. Finland (dec.), No. 34015/14, 1 December 2015

Van de Vin and Others v. the Netherlands, Commission decision, No. 13628/88, 8 April 1992

Van den Dungen v. the Netherlands, Commission decision, No. 22838/93, 22 February 1995

Victor-Emmanuel De Savoie v. Italy (dec), No. 53360/99, 13 September 2001

Viel v. France (dec.), No. 41781/98, 14 December 1999

Villa v. Italy, No. 19675/06, 20 April 2010

Vito Sante Santoro v. Italy, No. 36681/97, ECHR 2004VI

Vlasov and Benyash v. Russia, nos. 51279/09 and 32098/13, 20 September 2016

—W—

Ward v. the United Kingdom (dec.), No. 31888/03, 9 November 2004

Willems v. the Netherlands (dec.), No. 57294/16, 9 November 2021

Women On Waves and Others v. Portugal, No. 31276/05, 3 February 2009

—X—

X. v. Belgium, Commission decision, No. 8901/80, 16 October 1980

X. v. Germany, Commission decision, No. 7680/76, 16 May 1977

X. v. Germany, Commission decision, No. 4256/69, 14 December 1970

X. v. Germany, Commission decision, No. 4436/70, 26 May 1970

Xhavara and Others v. Italy and Albania (dec.), No. 39473/98, 11 January 2001

—Y—

Yildirim v. Romania (dec.), No. 21186/02, 20 September 2007

—Z—

Z.A. and Others v. Russia [GC], No. 61411/15, 21 November 2019

Zambrano v. France (dec.), No. 41994/21, 21 September 2021

Zilli and Bonardo v. Italy (dec.), No. 40143/98, 19 February 2004



* Մեջբերված նախադեպային իրավունքը կարող է լինել Դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի պաշտոնական լեզուներից (անգլերեն կամ ֆրանսերեն) որեւէ մեկով կամ երկուսով: Եթե այլ բան նշված չէ, բոլոր հղումները վերաբերում են Դատարանի պալատի կողմից ըստ էության կայացված վճռին: «(Որոշ)» հապավումը նշանակում է, որ մեջբերմամբ հղում է կատարվում Դատարանի որոշմանը, իսկ «[ՄՊ]» հապավումը նշանակում է, որ գործը քննվել է Մեծ պալատի կողմից:

Պալատի այն վճիռները, որոնք վերջնական չէին այս թարմացված տարբերակը վերջնականացնելու պահին, նշված են աստղանիշով (*)։