Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույց

Զանգվածային բողոքի ակցիաներ

2024 թվականի օգոստոսի31-ի դրությամբ

Պատրաստվել է Քարտուղարության կողմից։

Դատարանի համար պարտադիր ուժ չունի:

Սույն ուղեցույցի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակն ամբողջությամբ կամ մասնակի թարգմանել եւ/կամ վերարտադրել ցանկացող հրատարակողներին կամ կազմակերպություններին խնդրում ենք լրացնել request to reproduce or republish a translation ձեւը` թույլտվության ընթացակարգի վերաբերյալ տեղեկանալու համար:

Եթե ցանկանում եք տեղեկանալ նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցների ընթացիկ թարգմանությունների մասին, խնդրում ենք անցնել հետեւյալ հղմամբ՝ pending translations։

Սույն ուղեցույցը թարգմանվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որը ֆինանսավորվել է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից եւ իրականցվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթգործողությունների ծրագրի շրջանակներում։ Սույն թարգմանության բացառիկ պատասխանատուն է հանդիսանում վերոնշյալ ծրագիրը։

Սույն ուղեցույցի բնօրինակը կազմվելէ անգլերեն։ Այնպարբերաբար թարմացվում է եւ վերջինանգամ թարմացվել է2024 թվականի օգոստոսի 31-ին: Այն կարողէ ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

Նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցները ներբեռնման համարհասանելի են հետեւյալ հասցեով՝ https://ks.echr.coe.int։ Հրապարակումների թարմացումների համարխնդրում ենք հետեւել Դատարանի թվիթերյան էջին՝հետեւյալ հասցեով՝ https://twitter.com/ECHR_CEDH:

© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2024թ.։


Բովանդակություն

Բովանդակություն. 3

Ծանոթագրություն ընթերցողի համար. 5

Ներածություն. 7

I... Հավաքների ազատություն (11–րդ հոդված) 8

Ա.  Կիրառելիությունը. 8

Բ.  Միջամտության ձեւերը. 16

1.   Հավաքների թույլատրումը մերժելը. 16

2.   Կանխարգելիչ ձերբակալություն՝ ապահովելու համար հավաքին չմասնակցելը եւ մուտքի թույլտվության մերժումը. 19

3.   Հավաքների ցրումը եւ ուժի կիրառումը. 20

4.   Ցույցերից հետո կիրառվող պատժամիջոցները. 20

Գ.  Օրինականությունը. 22

Դ.  Իրավաչափ նպատակը. 25

Ե.  Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը. 27

1.   Հավաքի արտոնումը մերժելը եւ չարտոնված հավաքը ցրելը. 28

ա.  Հավաքների արտոնումը մերժելը. 29

բ.   Չարտոնված հավաքը ցրելը. 31

2.   Ցույցերից հետո կիրառվող պատիժները. 33

3.   Կանխարգելիչ ձերբակալություն՝ հավաքին չմասնակցելն ապահովելու համար  36

Զ.  Դրական պարտավորությունները. 37

1.   Մասնակիցներին բռնությունից պաշտպանելը. 37

2.   Քննություն անցկացնելու դատավարական պարտավորությունը. 40

Է.  Սահմանափակումները՝ խտրականության հիմքով. 41

II. Արտահայտվելու ազատություն (10-րդ հոդված) 43

Ա.  Կիրառելիությունը. 43

Բ.  Միջամտության ձեւերը. 45

1.   Համացանցից օգտվելու արգելափակումը. 46

2.   Միջամտություն՝ լրատվամիջոցների լուսաբանմանը. 46

3.   Բողոքի ակցիաների ժամանակ հնչած բացականչությունների/ելույթների համար պատժամիջոցները. 48

Գ.  Օրինականությունը. 49

Դ.  Իրավաչափ նպատակը. 51

1.   Ազգային անվտանգության պաշտպանությունը եւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը. 52

2.   Այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանությունը. 54

3.   Բարոյականության պաշտպանությունը. 54

Ե.  Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը. 55

III. Կյանքի իրավունք (2-րդ հոդված) 59

Ա.  Նյութաիրավական հայեցակետը. 60

Բ.  Դատավարական հայեցակետը. 63

IV. Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելումը (3-րդ հոդված) 64

Ա.  Կիրառելիությունը. 64

Բ.  Նյութաիրավական հայեցակետը. 68

Գ.  Դատավարական հայեցակետը. 70

V.. Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք (5-րդ հոդված) 73

Ա.  Ազատությունից զրկելը. 74

Բ.  Օրինականությունը. 77

Գ.  Արդարացման հիմքերը 5-րդ հոդվածի 1-ին կետում. 79

Դ.  Երաշխիքներ՝ ազատությունից զրկված անձանց համար. 83

VI........................................ Արդար դատաքննության իրավունքը (6-րդ հոդված) 85

Ա.  Կիրառելիությունը. 86

Բ.  Արդար դատաքննության երաշխիքները. 87

Մեջբերված գործերի ցանկը. 90


Ծանոթագրություն ընթերցողի համար

Սույն ուղեցույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի(այսուհետ՝ Դատարան, Եվրոպական դատարան կամ Ստրասբուրգի դատարան) կողմից հրատարակվող«Նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցներ» շարքից է՝ նախատեսված պրակտիկ իրավաբաններին Դատարանի կողմից կայացված հիմնարար վճիռների եւ որոշումների մասին տեղեկացնելու համար: Սույն ուղեցույցում վերլուծվում եւ ամփոփվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի(այսուհետ՝ Կոնվենցիա կամ Եվրոպական կոնվենցիա)՝ զանգվածային բողոքի ակցիաներին վերաբերող տարբեր հոդվածներով սահմանված նախադեպային իրավունքը: Դրա բովանդակությունը պետք է շարադրվի այն հոդվածով սահմանված նախադեպային իրավունքի վերաբերյալ ուղեցույցների հետ միասին, որին պարբերաբար հղում է կատարում:

Մեջբերված նախադեպային իրավունքի օրինակներն ընտրվել են ուղենշային, առավել կարեւոր եւ (կամ) վերջերս կայացված վճիռներից ու որոշումներից*։

Դատարանի վճիռներն ու որոշումները ծառայում են ոչ միայն Դատարան ներկայացված այդ գործերով որոշում կայացնելուն, այլեւ դրանցով հետապնդվում է ավելի ընդհանուր նպատակ՝ Կոնվենցիայով սահմանված նորմերը պարզաբանելու, երաշխավորելու եւ կատարելագործելու համար՝ այդպիսով նպաստելով պետությունների կողմից որպես Պայմանավորվող կողմեր ստանձնած պարտավորությունների կատարմանը (Ireland v. the United Kingdom, 1978թվականի հունվարի 18, § 154, շարք Ա թիվ 25, իսկ բոլորովին վերջերս՝ Jeronovičs v. Latvia [GC], թիվ 44898/10, § 109, 2016 թվականի հուլիսի 5):

Այսպիսով, Կոնվենցիայով ստեղծված համակարգի նպատակն է լուծել հանրային քաղաքականության խնդիրները՝ ելնելով ընդհանուր շահերից, այդ կերպ բարձրացնելով մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները եւ տարածելով մարդու իրավունքների ոլորտում իրավական պրակտիկան Կոնվենցիայի մասնակից պետություններում (Konstantin Markin v. Russia [GC], 30078/06, § 89, ECHR 2012): Դատարանը հատուկ շեշտել է, որ Կոնվենցիան կատարում է «եվրոպական հասարակական կարգի սահմանադրական գործիքի» դեր մարդու իրավունքների բնագավառում (Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi v. Ireland[GC], թիվ 45036/98, § 156, ECHR 2005-VI, իսկ բոլորովին վերջերս նաեւ՝ N.D. and N.T. v. Spain [GC], թիվ 8675/15 եւ 8697/15, §110, 2020 թվականի փետրվարի 13)։

Կոնվենցիայի թիվ 15 արձանագրությամբ վերջերս ներմուծվել է սուբսիդիարության սկզբունքը Կոնվենցիայի նախաբանում: Այս սկզբունքը սահմանում է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում «Մասնակից պետությունների եւ Դատարանի համատեղ պատասխանատվություն», իսկ ազգային իշխանությունները եւ դատարանները պարտավոր են այնպես մեկնաբանել եւ կիրառել ներպետական օրենսդրությունը, որ ապահովվի Կոնվենցիայում եւ դրան կից Արձանագրություններում սահմանված իրավունքների եւ ազատությունների լիարժեք իրագործումը (Grzęda v. Poland [GC], § 324):


Ներածություն

1.       Սույն ուղեցույցում վերլուծվում է Դատարանի նախադեպային իրավունքը, եւ ամփոփվում են Կոնվենցիայի համապատասխան սկզբունքները, որոնք առնչվում են որպես լայնածավալ հավաքների կամ ցույցերի ձեւ ընկալվող զանգվածային բողոքի ակցիաների հարցին։

2.       Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ոչ բոլոր հավաքներն են բողոքի ակցիա, թեեւ բողոքի ակցիան հավաքների ամենից հաճախ սահմանափակվող տեսակն է եւ հետեւաբար առավել հաճախ է դառնում Կոնվենցիայի 11-րդ եւ (կամ) 10-րդ հոդվածների համաձայն Դատարան ներկայացվող դիմումների առարկա: Թեեւ Դատարանն իր նախադեպային իրավունքում չի տվել «զանգվածային բողոքի ակցիաներ» հասկացության հստակ սահմանումը, այն ուսումնասիրել է հավաքների տարբեր ձեւեր, որոնք հավասարազոր են «զանգվածային բողոքի ակցիաներին» (տե՛ս, օրինակ, Navalnyy v. Russia [GC], 2018; Alekseyev v. Russia, 2010; Shapovalov v. Ukraine, 2012; Virabyan v. Armenia, 2012; Frumkin v. Russia, 2016, § 148; Işıkırık v. Turkey, 2017)։

3.       Սույն ուղեցույցում ներկայացվում է բողոքի ակցիայի տարբեր փուլերում, այդ թվում՝ կազմակերպման, մասնակցության եւ կիրառելիության դեպքում՝ հետագա քրեական հետապնդման ընթացքում մասնակիցների՝ Կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով եւ այլ հոդվածներով (ինչպես նաեւ 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներով) նախատեսված իրավունքների վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքի ամփոփ նկարագիրը։ Պարտադիր չէ, որ Ուղեցույցում մեջբերված բոլոր գործերը վերաբերեն «զանգվածային բողոքի ակցիաներին» այնուամենայնիվ, դրանք պարունակում են այնպիսի իրավական սկզբունքներ եւ հիմնավորումներ, որոնք մասնավորապես վերաբերելի են «զանգվածային բողոքի ակցիաներ» համատեքստում։


I.     Հավաքների ազատություն (11–րդ հոդված)

Կոնվենցիայի 11–րդ հոդված[1]

«1.     Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության եւ այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու եւ դրանց անդամակցելու իրավունքը։

2.       Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որեւէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության եւ պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ»:

Ա.    Կիրառելիությունը

4.       Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքը հիմնարար իրավունք է ժողովրդավարական հասարակությունում, ուստի այն չպետք է մեկնաբանվի սահմանափակ կերպով (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 91; Taranenko v. Russia, 2014, § 65)։

5.       Խաղաղ հավաքների ազատության իրավունքը ներառում է ինչպես մասնավոր հանրահավաքները, այնպես էլ հանրային վայրերում հանրահավաքները՝ անկախ դրանց ստատիկ կամ երթի ձեւով լինելուց: Իրավունքը կարող է իրացվել ինչպես անհատ մասնակիցների, այնպես էլ հավաքը կազմակերպող անձանց կողմից (Djavit An v. Turkey, 2003, § 56; Barraco v. France, 2009, § 41; Yılmaz Yıldız and Others v. Turkey, 2014, § 41)։

6.       Բացի այդ, հավաքների ազատության իրավունքը ներառում է 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված շրջանակներում հավաքն անցկացնելու ժամը, վայրը եւ ձեւերն ընտրելու իրավունքը (Sáska v. Hungary, 2012, §§ 21-23)։

7.       Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը։ Դա չի վերաբերում ցույցերին, որոնց ժամանակ կազմակերպիչներն ու մասնակիցները բռնի մտադրություններ ունեն (Navalnyy v. Russia [GC], 2018, § 98 եւ Ter-Petrosyan v. Armenia, 2019, § 53)։ Հետեւաբար 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը կիրառվում է բոլոր հավաքների նկատմամբ՝ բացառությամբ այն հավաքների, որոնց կազմակերպիչներն ու մասնակիցները բռնի մտադրություններ ունեն, բռնություն են հրահրում կամ այլ կերպ խարխլում են ժողովրդավարական հասարակության հիմքերը (Fáber v. Hungary, 2012, § 37; Gün and Others v. Turkey, 2013, § 49; Taranenko v. Russia, 2014, § 66): Սա կարող է վերաբերել նույնիսկ այն հավաքներին, որոնք ներառում են խոչընդոտող կամ խանգարող վարքագիծ այնքանով, որքանով բռնի մտադրություններ կամ վարքագիծ կամ բռնության կոչեր չեն եղել (Laurijsen and Others v. the Netherlands, 2024, §§ 54-59):

8.       Ինչ վերաբերում է բռնության հարցին, Դատարանը պարզաբանել է, որ ցույցի ընթացքում այլ անձանց կատարած հատուկենտ բռնարարքների կամ այլ պատժելի արարքների հետեւանքով որեւէ անձ չի դադարում օգտվել խաղաղ հավաքների իրավունքից, եթե տվյալ անձի մտադրությունները կամ վարքագիծը շարունակում են լինել խաղաղ (Primov and Others v. Russia, 2014, § 155)։

9.       Այս կապակցությամբ Ուկրաինայում Մայդանի բողոքի ակցիաներին վերաբերող Shmorgunov and Others v. Ukraine, 2021, § 491 գործով Դատարանը պարզաբանել է, որ պարզելու համար, թե արդյոք դիմումատուն կարող է պահանջել 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանություն, այն հաշվի է առնում հետեւյալ գործոնները. i) արդյոք հավաքը նախատեսված էր լինել խաղաղ, թե կազմակերպիչներն ունեցել են բռնի մտադրություններ, ii) արդյոք հավաքին միանալիս դիմումատուն դրսեւորե՞լ է բռնի մտադրություններ, եւ iii) արդյոք դիմումատուն մարմնական վնասվածք հասցրե՞լ է որեւէ մեկին (տե՛ս նաեւ Çiçek and Others v. Turkey, 2022, § 136)։

10.     Shmorgunov and Others, §§ 495-505 գործով փաստերի վերաբերյալ Դատարանը կարեւոր է համարել նշել, որ առկա են եղել բազմաթիվ վկայություններ այն մասին, որ իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ չափից ավելի եւ երբեմն բիրտ ուժի կտրուկ կիրառումը, այդ թվում՝ անհիմն կալանավորման դեպքերը (խախտելով Կոնվենցիայի 3-րդ եւ 5-րդ հոդվածները), ըստ երեւույթին, խաթարել են բողոքի ակցիայի՝ ի սկզբանե խաղաղ ընթացքը եւ եթե չեն նպաստել, ապա հանգեցրել են բռնության սրացմանը: Մասնավորապես Դատարանը գտել է, որ ցուցարարները, որոնք իսկզբանե մտադրվել էին շուրջօրյա խաղաղ հսկողություն կազմակերպել, սակայն բախվել էին ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառմանը, օգտվել են 11-րդ հոդվածի պաշտպանությունից՝ անկախ այն հանգամանքից, որ նրանք մասնակցել են խոչընդոտներ ստեղծող բողոքի ակցիայի՝ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում տարածք զբաղեցնելով։ Բացի այդ, թեեւ որոշ ցուցարարներ մասնակցել են այնպիսի բողոքի ակցիաների, որոնց ժամանակ անհամեմատ ավելի կոշտ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, Դատարանը համարել է, որ 11-րդ հոդվածով նախատեսված պաշտպանությունը տարածվում է նրանց բողոքի ակցիայի նկատմամբ, քանի որ առկա չեն եղել այն մասին վկայող ապացույցներ, որ բողոքի ակցիաներին իրենց մասնակցության ընթացքում այդ դիմումատուները բռնարարքներ կատարելու կամ դրանցում ներգրավվելու մտադրություն են ունեցել կամ ոստիկանությանը որեւէ դիմադրություն են ցուցաբերել (տե՛ս նաեւ Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, §§ 112-114):

11.     Այս համատեքստում հարկ է նշել նաեւ, որ Dareskizb Ltd v. Armenia, §§52-63 գործով, որը վերաբերում է խիստ լարված այնպիսի իրավիճակ առաջացրած ցույցերին, որոնք կարող են համարվել հասարակական կարգին սպառնացող լուրջ իրավիճակ, Դատարանը մերժել է Կոնվենցիայի որոշ իրավունքներից, մասնավորապես՝ 10-րդ եւ 11-րդ հոդվածներից շեղվելու համար Կառավարության կողմից 15-րդ հոդվածի վրա հիմնվելը (նույն տեղում, §§ 45-46): Այն մասնավորապես գտել է, որ Կառավարությունը չի կարողացել համոզիչ կերպով ապացուցել եւ ապացույցներով հիմնավորել իր պնդումն առ այն, որ ցույցերը, որոնք, բացի այն բանից, որ ամենայն հավանականությամբ հանդիպել են ոստիկանության կոշտ միջամտությանը, Կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով կարող են որակվել որպես «ազգի կյանքին սպառնացող»՝ հասարակական կյանքը խաթարող արտակարգ իրավիճակ։

12.     Բացի այդ, օրինակ Annenkov and Others v. Russia, 2017, §§ 122-129 գործով թեեւ տեղի են ունեցել կոնֆլիկտների երկու դեպք, այդ թվում՝ ծեծկռտուք որոշ ցուցարարների եւ մասնավոր ընկերությունում աշխատող անվտանգության աշխատակիցների միջեւ, չի հաստատվել, որ դիմումատուների վարքագիծը բռնի բնույթ է ունեցել: Ոչինչ չի վկայել այն մասին, որ դիմումատուն անձամբ մասնակցել է այդ ծեծկռտուքին կամ որեւէ այլ կերպ բռնի վարքագիծ է դրսեւորել։ Դատարանը չի համարել, որ վիճարկվող վարքագիծը, որի համար դիմումատուներից ոմանք պատասխանատվության են ենթարկվել, այնպիսի բնույթի եւ աստիճանի է եղել, որ Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված խաղաղ հավաքների ազատության իրավունքի պաշտպանության շրջանակը չտարածվի ցույցին նրանց մասնակցության նկատմամբ։ Ekrem Can and Others v. Turkey, 2022, §§ 82-85 գործով նշելով, որ դատարանի շենքում դիմումատուների բողոքի ակցիան խախտել է հասարակական կարգը եւ դատավարության բնականոն ընթացքը, Դատարանն ընդգծել է այն փաստը, որ դիմումատուները բռնի մտադրություն կամ բռնի վարքագիծ չեն դրսեւորել։

13.     Ի հակադրություն դրա՝ «Razvozzhayev v. Russia and Ukraine» եւ «Udaltsov v. Russia», 2019, § 284 գործերով առաջին դիմումատուն մեղավոր է ճանաչվել ոստիկանական շղթան ճեղքելու համար մի շարք անձանց առաջնորդելու մեջ, եւ վկաները հաստատել են, որ նա ունեցել է այդ անելու մտադրություն։ Հաշվի առնելով այն փաստը, որ շղթայի ճեղքումը հանգեցրել է վճռորոշ պահի բռնության սրացմանը եւ բախումներ է հրահրել, Դատարանը համարել է, որ առաջին դիմումատուի դիտավորյալ գործողությունները դուրս են 11-րդ հոդվածով պաշտպանվող «խաղաղ հավաք» հասկացության շրջանակից: Հետեւաբար այն մերժել է առաջին դիմումատուի բողոքը՝ որպես Կոնվենցիայի դրույթների հետ անհամատեղելի ratione materiae։

14.     Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք կազմակերպիչներն ու մասնակիցները «խարխլել են ժողովրդավարական հասարակության հիմքերը», Խորհրդարանի շենք ցուցարարների մուտքի արգելափակմանը վերաբերող Makarashvili and Others v. Georgia, 2022, §§ 91-93 եւ 103 գործով Դատարանը համարել է, որ հաշվի առնելով «խաղաղ հավաքներ» անկախ հասկացությունը՝ այս հարցը չպետք է նույնացվի ներպետական օրենսդրությամբ սահմանված օրինականության հարցի հետ: Տվյալ դեպքում, թեեւ վիճարկվող հավաքի մասնակիցները շրջափակել են Խորհրդարանի շենքը եւ մտադրվել են բողոքի ակցիայի ձեւով խոչընդոտելու օրենսդրական գործընթացը, նրանց նպատակը եղել է քաղաքական գաղափարներ արտահայտելը եւ երկրում ժողովրդավարական գործընթացներին խթանելը։ Այսպիսով, հաշվի առնելով 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության եւ 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության սերտ կապը՝ Դատարանն ընդունել է, որ տվյալ հավաքը, նույնիսկ եթե դրա շրջանակում բողոքի ակցիայի խոչընդոտող ձեւ է կիրառվել, ժողովրդավարական հասարակության հիմքերի խարխլում համարել պարտադիր չէ: Այնուամենայնիվ, Դատարանը համարել է, որ Խորհրդարանի կողմից իրականացվող գործունեությունը լրջորեն խաթարելու նպատակով կյանքի բնականոն ընթացքի խոչընդոտմանն ուղղված դիտավորյալ գործողությունը հետեւանքներ կունենա «անհրաժեշտության» ցանկացած գնահատման վրա, որը պետք է անցկացվի 11-րդ հոդվածի երկրորդ կետի համաձայն: Դրա հետ կապված, Խորհրդարանի շենքի մուտքը կրկին բացելու ոստիկանության փորձերի ժամանակ ճանապարհը փակած երկու դիմումատուների առնչությամբ Դատարանը գտել է, որ ազատազրկման հետ կապված պատիժներն անհամաչափ չեն եղել:

15.     Drozd v. Poland, 2023, § 63 գործով Դատարանը գտել է, որ ոչ ֆորմալ քաղաքացիական շարժման անդամների նկատմամբ Խորհրդարան մուտք գործելու մեկ տարի ժամկետով արգելքը, որը կիրառվել է դրա տարածքից դուրս խաղաղ ցույցի ժամանակ պաստառներ ցուցադրելու համար, համարժեք է նրանց արտահայտվելու ազատությանը միջամտելուն։ Այդ գործի փաստերից ելնելով՝ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում հիմնականում տվյալ արգելքի կիրառման հետ կապված համապատասխան դատավարական երաշխիքների բացակայության հիմքով:

16.     Առանց իրավաբանական անձի ձեւավորման՝ կազմակերպությունները նույնպես կարող են 11-րդ հոդվածի համաձայն բողոք ներկայացնել։ Hyde Park and Others v. Moldova (no. 3), 2009, § 5-16 գործով դիմումի համար հիմք հանդիսացած եւ չարտոնված ցույցի ժամանակ դիմումատուների կազմակերպությունը գրանցված է եղել։ Ավելի ուշ կազմակերպությունը որոշել է ընդհատել գրանցումը՝ պետության կողմից ենթադրյալ ճնշումներով եւ ահաբեկմամբ պայմանավորված։ Դատարանը համարել է, որ վարույթը շարունակելու Հայդ Պարկի կարողության վրա չի ազդել այն փաստը, որ վերջինս, որպես իրավաբանական անձ, ձեւավորված չի եղել։

17.     Խաղաղ հավաքները ներառում են տարբեր ձեւեր եւ տեսակներ։ Դատարանը գտել է, որ 11-րդ հոդվածը կիրառելի է հիմնականում սոցիալական բնույթի հավաքների նկատմամբ.

·                «Ֆլեշ մոբ» (Obote v. Russia, 2019).

·                Կազմակերպության հավաքը մասնավոր սրճարանում (Emin Huseynov v. Azerbaijan, 2015).

·                Երկհամայնքային հանդիպումները (Djavit An v. Turkey, 2003).

·                Մշակութային հավաքները (The Gypsy Council and Others v. the United Kingdom (dec.), 2002).

·                Կրոնական եւ հոգեւոր հանդիպումները (Barankevich v. Russia, 2007).

·                Բողոքի ակցիայի համատեքստում մամուլի ասուլիսը, երթը եւ նստացույցը (Hakim Aydın v. Turkey, 2020, § 50).

·                Դատարանի շենքում անցկացված ոչ բռնի բողոքի ակցիան (Ekrem Can and Others v. Turkey, 2022)։

18.     Այնուամենայնիվ, Դատարանը գտել է, որ 11-րդ հոդվածը կիրառելի չէ Կառավարության լեզվական քաղաքականության դեմ ուղղված բողոքի շարժման առաջնորդին քաղաքացիություն շնորհելը մերժելու դեպքում, քանի որ այդ մերժումը չի թուլացրել դիմումատուի՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեսակետներ բարձրաձայնելու եւ դրանց շուրջ քննարկումներին մասնակցելու վճռականությունը (Petropavlovskis v. Latvia, 2015, §§ 75-87):

19.     Ավելին, Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ազգային օրենսդրությամբ ցույցի դասակարգումն ու կանոնակարգումը որեւէ առնչություն չունեն 11-րդ հոդվածի կիրառելիության հետ։ Դրանք վերաբերելի են միայն այն դեպքում, երբ Դատարանը եզրակացնում է, որ ցույցն ընդգրկվում է պաշտպանության շրջանակում՝ պետության բացասական պարտավորությունների հետագա հարցը (արդյոք պաշտպանվող ազատության նկատմամբ սահմանափակումը հիմնավորվում է 11-րդ հոդվածի 2-րդ կետով), ինչպես նաեւ պետության դրական պարտավորությունները գնահատելու համար (արդյոք վերջինս պահպանել է դիտարկվող մրցակից շահերի միջեւ արդար հավասարակշռությունը) (Navalnyy v. Russia [GC], 2018, § 99):

20.     Եվ վերջում, Դատարանի նախադեպային իրավունքով տարանջատում է սահմանված այն առումով՝ արդյոք որեւէ կոնկրետ հարց ենթակա է քննության 10-րդ կամ 11-րդ հոդվածի շրջանակում, թե՝ ոչ[2]։ Դատարանի կողմից նշված տարբերակող չափանիշներից մեկն այն է, որ հավաքների ազատության իրավունքն իրացնելիս մասնակիցները ոչ միայն պետք է ձգտեն արտահայտել իրենց կարծիքը, այլեւ պետք է դա անեն այլոց հետ միասին (Primov and Others v. Russia, 2014, § 91)։ Ավելին, Éva Molnár v. Hungary, 2008, § 42 գործով Դատարանն ընդգծել է, որ հավաքների ազատության նպատակներից մեկը հանրային քննարկումների եւ բողոքի բաց արտահայտման համար հարթակ ապահովելն է: 10-րդ հոդվածով ապահովված անձնական կարծիքների արտահայտման պաշտպանությունը Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված՝ խաղաղ հավաքների ազատության նպատակներից մեկն է։

21.     Այսպես՝ Դատարանը 10-րդ հոդվածի համաձայն քննել է համացանցում հրապարակումներ տեղադրելու միջոցով չարտոնված բողոքի ակցիաներին աջակցելու կոչ անող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը (Elvira Dmitriyeva v. Russia, 2019, § 77-90): Butkevich v. Russia, 2018, § 122 գործով Դատարանը նպատակահարմար է գտել քննել G4-ի գագաթնաժողովը լուսաբանելիս ոստիկանության հետ չհամագործակցելու համար քրեական հետապնդման ենթարկված եւ դատապարտված լրագրողի դիմումը 10-րդ հոդվածի շրջանակում՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համատեքստում իր կողմից սահմանված ընդհանուր սկզբունքները։ Նույն կերպ, Bumbeș v. Romania, §§ 69-70, գործով Դատարանը համարել է, որ բնապահպան ակտիվիստի կողմից կազմակերպված ինքնաբուխ կարճատեւ բողոքի ակցիան, որին մասնակցել է ընդհանուր առմամբ չորս անձ, հիմնականում վերաբերել է արտահայտվելուն, ինչն ավելի նպատակահարմար կլիներ քննել 10-րդ հոդվածի շրջանակում՝ մեկնաբանելով Կոնվենցիայի 11-րդ հոդվածի լույսի ներքո:

22.     Մյուս կողմից, երբ դիմումատուի բողոքի հիմնական գաղափարը վերաբերում է խաղաղ հավաքներ անցկացնելու համար դատապարտվելուն, Դատարանը բողոքը քննում է միայն 11-րդ հոդվածի շրջանակում (Kudrevičius and Others v. Lithuania, 2015, § 85)։ Այս համատեքստում 10-րդ հոդվածը պետք է դիտվի որպես lex generalis (ընդհանուր օրենք)` 11-րդ հոդվածի նկատմամբ, որը հավաքների համար գերակայություն ունեցող lex speciallis (հատուկ օրենք) է (Ezelin v. France, 1991, § 35 Schwabe and M.G. v. Germany, 2011, § 101 Hakim Aydın v. Turkey, 2020, § 41)։

23.     Դատարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ Ekrem Can and Others v. Turkey, 2022, § 68 գործով Դատարանը գտել է, որ գործը պետք է քննվի 11-րդ հոդվածի շրջանակում (դիտարկելով 10-րդ հոդվածի լույսի ներքո)՝ հաշվի առնելով այն, որ դիմումատուների բողոքը վերաբերել է ոչ միայն այն փաստին, որ իրենց արգելել են հայտարարություն անել, այլ նաեւ հիմնականում ոստիկանության միջամտությանը, ինչի արդյունքում ուժի գործադրմամբ իրենց հեռացրել են տարածքից։

24.     Շինարարական ծրագրի դեմ իրականացված ցույցին վերաբերող Peradze and Others v. Georgia, 2022, § 33 գործով, որի ժամանակ դիմումատուները պահել էին անպարկեշտ կարգախոսով պաստառներ, եւ նրանց նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվել ցույցի ժամանակ իրենց պահած պաստառների բովանդակության պատճառով, Դատարանը համարել է, որ գործը պետք է քննվի 11-րդ հոդվածի շրջանակում՝ դիտարկվելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի լույսի ներքո։

Բ.    Միջամտության ձեւերը

25.     Դատարանը վճռել է, որ 11-րդ հոդվածի 2-րդ կետում առկա «սահմանափակումներ» եզրույթը պետք է մեկնաբանել որպես եզրույթ, որը ներառում է թե՛ հանրային հավաքից առաջ կամ դրա ընթացքում ձեռնարկվող միջոցները եւ թե՛ հավաքից հետո ձեռնարկվողները, ինչպիսիք են պատժիչ միջոցները (Ezelin v. France, 1991, § 39)։ Ստորեւ նշված միջամտության ձեւերն առավել հաճախ առկա են զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում:

1.     Հավաքների թույլատրումը մերժելը

26.     Դատարանը նախնական վարչական ընթացակարգերի (ծանուցելու կամ թույլտվություն ստանալու պահանջը) նախաձեռնումը չի համարել Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ամրագրված սկզբունքներին հակասող, քանի դեռ դրանք թաքնված խոչընդոտ չեն Կոնվենցիայով պաշտպանվող խաղաղ հավաքների ազատության համար (Éva Molnár v. Hungary, 2008, § 37):

27.     Ընթացակարգի պայմանները սահմանելիս պետություններին ընձեռվում է հայեցողական լիազորությունների լայն շրջանակ՝ պայմանով, որ ընթացակարգին վերագրվող ցանկացած պաշտոնական պահանջ «բավարար ճշգրտությամբ ձեւակերպված է» եւ «11-րդ հոդվածով սահմանված խաղաղ հավաքների ազատության համար թաքնված խոչընդոտ չէ» (Lashmankin and Others v. Russia, 2017, § 422)։ Այսպես, օրինակ, միեւնույն ժամանակ եւ միեւնույն վայրում հանրահավաքներ անցկացնելու ցանկություն ունեցող երկու հակառակորդ խմբերի հակասող շահերի միջեւ հավասարակշռության ձեռքբերմանն ուղղված օրենսդրությունն ինքնին չի հակասում 11-րդ հոդվածին՝ պայմանով, որ դա թաքնված խոչընդոտ չէ խաղաղ հավաքների ազատության համար (Csiszer and Csibi v. Romania, 2020, § 105)։

28.     Այնուամենայնիվ, հանրային հավաքների ծանուցման ժամկետների ավտոմատ եւ ոչ ճկուն կիրառումը եւ ծանուցման ժամկետի ավարտի ու հավաքի նախատեսվող ամսաթվի միջեւ երկարատեւ ժամանակահատվածը կարող են հանգեցնել հավաքների ազատության անհարկի միջամտության (Lashmankin and Others v. Russia, 2017, § 456)։

29.     Ինչ վերաբերում է «բավարար ճշգրտությամբ ձեւակերպված է» պահանջին, Primov and Others v. Russia, 2014, §§ 121-128 գործով Դատարանը գտել է, որ ներպետական օրենսդրությունը երկիմաստ էր այն առումով՝ արդյոք ծանուցումը ներկայացնելու հնգօրյա ժամկետը վերաբերում էր ծանուցումն ուղարկելուն, թե ստանալուն, եւ այդ կերպ կազմակերպիչները պետք է արդարացվեին օրենքը սխալ մեկնաբանելու համար: Բացի այդ, Դատարանը նշել է, որ կազմակերպիչները չեն սպասել մինչեւ միջոցառման նախօրեն, այլ ծանուցումը տեղադրել են սահմանված ժամկետի առաջին օրը եւ հետեւաբար ողջամիտ ջանքեր են գործադրել օրենքի բավական խիստ պահանջը պահպանելու համար։

30.     Uzunget and Others v. Turkey, 2009, § 50 գործով Դատարանը գտել է, որ միջոցառումից յոթանասուներկու ժամ առաջ իշխանություններին ծանուցելու պահանջը թաքնված խոչընդոտ չէ Կոնվենցիայով պաշտպանվող խաղաղ հավաքների ազատության համար:

31.     Դատարանն ընդունել է նաեւ, որ Պայմանավորվող պետությունները, հասարակական անվտանգության նկատառումներից ելնելով, կարող են սահմանափակումներ կիրառել տվյալ վայրում ցույցի անցկացման համար (Malofeyeva v. Russia, 2013, § 136 Disk and Kesk v. Turkey, 2012, § 29): Այնուամենայնիվ, դա նույնպես միջամտություն է, որի համաչափ լինելը եւս պետք է ստուգվի:

32.     Օրինակ, Berladir and Others v. Russia, 2012, §§ 47-51 գործով քաղաքային իշխանությունը թույլ է տվել անցկացնել ցույց, սակայն պայման է դրել, որ դա պետք է անցկացվի այլ վայրում եւ լինի ավելի կարճ տեւողությամբ, ինչը Դատարանը համարել է դիմումատուների կողմից խաղաղ հավաքների ազատության իրականացմանը միջամտություն։

33.     Դատարանը համարել է, որ թեեւ ցույցը կարող է անօրինական լինել ծանուցման կամ նախնական թույլտվության բացակայության դեպքում, այդ անօրինական իրավիճակի հետեւանքով չպետք է ոտնահարվի իրավունքի էությունը, կամ արդարացվի հավաքների ազատության խախտումը (Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 99-100, եւ Cisse v. France, 2002, § 50):

34.     Ավելին, որոշ դեպքերում հավաքի թույլտվության մերժումը կարող է հավաքների ազատությանը միջամտություն լինել, նույնիսկ եթե հավաքը տեղի է ունենում ըստ նախատեսվածի (Bączkowski and Others v. Poland, 2007):

35.     Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ կան նաեւ դեպքեր, երբ թույլտվությունները վերջին պահին չեղարկվել են: Makhmudov v. Russia, 2007, §§ 55-56 եւ § 71 գործով ցույցի նախօրեին տեղական իշխանությունները հետ են վերցրել հավաքի անցկացման համար իրենց կողմից տրված թույլտվությունը, քանի որ սպասում էին «ահաբեկչական գործողությունների բռնկման»: Դատարանը հաստատել է, որ թույլտվության չեղարկումը միջամտություն է դիմումատուի խաղաղ հավաքների ազատությանը:

36.     Hyde Park and Others v. Moldova (nos. 5 and 6), 2010, § 41 գործով դիմումատուները հավաքի անցկացումը թույլատրող հրամանի հետ համապատասխանություն չեն ապահովել, եւ դիմումատուներից երկուսը ձերբակալվել են, քանի որ թույլտվության մեջ նրանց անունները նշված չեն եղել: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել միջամտություն դիմումատուների խաղաղ հավաքների ազատությանը, քանի որ ձերբակալությունները խոչընդոտել են ցույցին նրանց մասնակցությունը։

2.     Կանխարգելիչ ձերբակալություն՝ ապահովելու համար հավաքին չմասնակցելը եւ մուտքի թույլտվության մերժումը

37.     Հանրահավաքին մասնակցելու նպատակով անձին ճամփորդելու թույլտվության մերժումը համարվում է անձի՝ հավաքների ազատությանը միջամտություն։ Schwabe and M.G. v. Germany, 2011, § 102 գործով ցույցի գնալու ճանապարհին դիմումատուներին ձերբակալել եւ կալանքի տակ են պահել G8 գագաթնաժողովի ամբողջ ընթացքում։ Դատարանը գտել է, որ դիմումատուներին թույլ չեն տվել մասնակցելու այդ գագաթնաժողովի դեմ իրենց կողմից նախատեսված ցույցերին: Նույն կերպ, դիմումատուի ձերբակալությունն օդանավակայանում, որով կանխել են նրա ինքնաթիռ նստելը եւ նրան ստիպել են բաց թողնել հանրահավաքը, որին նա պատրաստվում էր մասնակցել, միջամտություն էր հավաքների ազատության նրա իրավունքին (Kasparov v. Russia, 2016, § 66-67):

38.     Alıcı and Others v. Türkiye, 2022, § 48 գործով Դատարանը գտել է, որ ցույցի ճանապարհին դիմումատուներին ազատությունից անհիմն կերպով զրկելու իրական դրդապատճառը եղել է միջոցառմանը նրանց մասնակցությունը խոչընդոտելը: Նույն կերպ, Huseynli and Others v. Azerbaijan, 2016, §§ 84-97 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուների կասկածելի դատապարտումը եւ հասարակական կարգի խախտման հետ կապված իրավախախտումների համար դրան հաջորդած կալանքն իրականում նպատակաուղղված է եղել խոչընդոտելու ընդդիմության բողոքի ակցիաներին նրանց մասնակցությունը եւ համարժեք է եղել խաղաղ հավաքների ազատության՝ նրանց իրավունքին միջամտելուն։

39.     Hakim Aydın v. Turkey, 2020, § 50, գործով Դատարանը վճռել է, որ համալսարանում լեզվի օգտագործման հետ կապված բողոքի ակցիային, այդ թվում՝ մամուլի ասուլիսին, երթին եւ նստացույցին մասնակցելու համար դիմումատուին ազատությունից զրկելը համարժեք է միջամտության՝ 11-րդ հոդվածի համաձայն։

40.     Հասարակական միջոցառման անցկացման վայրի կամ նույնիսկ ամբողջ տարածքի արգելափակումն այն հիմքով, որ իշխանությունները հավանական են համարում ակնկալվող բռնությունը, միջամտություն է խաղաղ հավաքների ազատության իրավունքին (Primov and Others v. Russia, 2014, § 97):

3.     Հավաքների ցրումը եւ ուժի կիրառումը

41.     Հանրահավաքի ընթացքում իշխանությունների ձեռնարկած միջոցը, ինչպիսին է հանրահավաքը ցրելը կամ մասնակիցների ձերբակալությունը, համարժեք է խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությանը (տե՛ս Oya Ataman v. Turkey, 2006, §§ 7 եւ 30 Hyde Park and Others v. Moldova, 2009, §§ 9, 13, 16, 31, 41, 44 եւ 48 Primov and Others v. Russia, 2014, § 97)։

42.     Հավաքը ցրելու ընթացքում կամ հասարակական կարգի պահպանման նպատակով խաղաղ մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից ուժ կիրառելը միջամտություն է խաղաղ հավաքների ազատությանը (Laguna Guzman v. Spain, 2020, § 42 Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, § 88)։

4.     Ցույցերից հետո կիրառվող պատժամիջոցները

43.     11-րդ հոդվածի 2-րդ կետում նշված «սահմանափակումներ» եզրույթը ներառում է այնպիսի միջոցներ, ինչպիսին հավաքից հետո ձեռնարկվող պատժիչ միջոցն է (Ezelin v. France, 1991, § 39)։ Դատարանը գտել է, որ դիմումատուների կողմից խաղաղ հավաքների ազատության իրացման եւ նրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների միջեւ հստակ եւ հաստատված կապի առկայության դեպքում նրանց ձերբակալությունը, կալանավորումը եւ հետագա վարչական պատիժները կհամարվեն միջամտություն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված նրանց իրավունքին (Navalnyy and Yashin v. Russia, 2014, § 52; տե՛ս նաեւ Ekrem Can and Others v. Turkey, 2022, § 86)։

44.     Frumkin v. Russia, 2016, § 138 գործով Դատարանը գտել է, որ 11-րդ հոդվածով նախատեսված երաշխիքները շարունակել են կիրառելի լինել դիմումատուի նկատմամբ նույնիսկ հավաքը պաշտոնապես դադարեցնելուց հետո՝ չնայած մասնակիցների եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած որոշ բախումների։ Այսպիսով, դիմումատուի նկատմամբ ձեռնարկված ցանկացած միջոց, այս դեպքում՝ հավաքի համար սկզբնապես թույլատրված ժամանակահատվածից հետո նրա ձերբակալությունը, պետք է համապատասխաներ 11-րդ հոդվածով նախատեսված պահանջներին (տե՛ս նաեւ Varoğlu Atik and Others v. Turkey, 2020)։

45.     Kasparov and Others v. Russia, 2013, § 86 գործով դիմումատուներից չորսը, որոնք ձերբակալվել եւ մեղադրվել են ցույցի անցկացման կանոնակարգը խախտելու վարչական իրավախախտման մեջ, հերքել են, որ իրենք որեւէ մտադրություն են ունեցել մասնակցելու հավաքին։ Հետեւաբար Դատարանը համարել է, որ նրանք բավարար ապացույցներ չեն ներկայացրել իրենց արտահայտվելու ազատությանը կամ հավաքների ազատությանը միջամտելու վերաբերյալ: Դատարանը գտել է, որ նրանց դիմումներն ակնհայտ անհիմն են եղել (տե՛ս նաեւ Shmorgunov and Others v. Ukraine, 2021, § 487)։

46.     Ի հակադրություն դրա՝ Zülküf Murat Kahraman v. Turkey, 2019, § 45 գործով, որի դեպքում ներպետական վարույթի շրջանակներում դիմումատուն հերքել է ցույցին իր մասնակցությունը, Դատարանը գտել է, որ ցույցին մասնակցելու համար քրեական գործով դատապարտումը միջամտություն է հավաքների ազատության՝ նրա իրավունքի իրացմանը։ Մասնավորապես Դատարանը համարել է, որ քրեական գործով դիմումատուի դատապարտումն անվիճելիորեն ուղղված է եղել հավաքների ազատության շրջանակում ներառված գործունեությանը: Դատարանը պարզաբանել է, որ այլ որոշում կայացնելը հավասարազոր կլիներ նրանից այն արարքների ընդունումը պահանջելը, որոնց համար նա մեղադրվում էր: Այս կապակցությամբ Դատարանը հաշվի է առել նաեւ անձի՝ ինքն իր դեմ ցուցմունք չտալու իրավունքը եւ ընդգծել է, որ չհամաձայնելով այն բանի հետ, որ քրեական գործով դատապարտումը միջամտություն է, դիտարկվող արարքներում իր ներգրավվածությունը հերքող դիմումատուին կդներ այնպիսի անելանելի դրության մեջ, որը կզրկեր նրան Կոնվենցիայի պաշտպանությունից (տե՛ս նաեւ դատարանի շենքից դուրս չնախատեսված հավաքին վերաբերող Kazan v. Türkiye, 2023, § 56):

47.     Հարկ է նաեւ նշել, որ Nurettin Aldemir and Others v. Turkey, 2007, §§ 34-35 գործով, թեեւ դիմումատուներն արդարացվել էին ներկայացված մեղադրանքներից, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել միջամտություն՝ հիմնվելով ոստիկանության կողմից մասնակիցներին ցրելու համար կիրառված ուժի, ինչպես նաեւ հետագա քրեական հետապնդման վրա, որոնք կարող էին զսպող ազդեցություն ունենալ եւ դիմումատուներին հետ պահել համանման հանդիպումներին մասնակցելուց:

Գ.    Օրինականությունը

48.     Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածներում «օրենքով սահմանված» եւ «օրենքին համապատասխան» արտահայտություններով ոչ միայն պահանջվում է, որ վիճարկվող միջոցն ունենա իրավական հիմք ներպետական օրենսդրության մեջ, այլ նաեւ դա վերաբերում է տվյալ օրենքի որակին, որը պետք է հասանելի լինի շահագրգիռ անձին եւ կանխատեսելի լինի դրա հետեւանքների առումով (Rotaru v. Romania [GC], 2000, § 52 Maestri v. Italy [GC], 2004, § 30 Gorzelik and Others v. Poland [GC], 2004, §§ 64-65 Sindicatul “Păstorul cel Bun” v. Romania [GC], 2013, § 153)։ Բացի այդ, ազատությունից զրկելուն վերաբերող՝ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված օրինականության պահանջի խախտումը, որպես 11-րդ հոդվածին միջամտության ձեւ, այդ միջամտությունն անօրինական է դարձնում (Hakim Aydın v. Turkey, 2020, § 51)։

49.     Օրինակ, Djavit An v. Turkey, 2003, §§ 64-68 գործով կիպրոսցի հույների հետ խաղաղ հավաքների մասնակցելու նպատակով դեպի Հարավային Կիպրոս «կանաչ գիծն» անցնելու համար «ՀԿԹՀ-ում» բնակվող կիպրոսցի թուրքերին թույլտվությունների տրամադրումը կարգավորող կիրառելի օրենք առկա չէր, եւ հետեւաբար այդպիսի հավաքներին մասնակցելու համար սահմանված սահմանափակումներն անօրինական են համարվել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով (տե՛ս նաեւ Adalı v. Turkey, 2005):

50.     Նմանապես, Mkrtchyan v. Armenia, 2007, § 43, §§ 39-45 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուն չէր կարող կանխատեսել փողոցային երթին մասնակցելու համար իր դատապարտումը եւ տուգանքի կիրառումը, քանի որ ներպետական օրենսդրությամբ առկա չէր որեւէ իրավական դրույթ, որով հստակ կնշվեր, որ Խորհրդային Միության նախկին օրենքներում, այդ թվում՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում պարունակվող կանոնները, որոնցով նա դատապարտվել էր, Հայաստանում գործել են։

51.     Lashmankin and Others v. Russia, 2017, §§ 410-471 գործով Դատարանը գտել է, որ օրենսդրորեն սահմանված՝ հայեցողական լիազորությունների լայն շրջանակը, որով իշխանություններն իրավասու են առաջարկելու հանրային հավաքների անցկացման վայրի, ժամանակի կամ ձեւի փոփոխություն, չի համապատասխանում «օրենքի որակի» մասով պահանջին, քանի որ օրենքում բացակայում էին դրա կամայական եւ խտրական կիրառման դեմ համապատասխան եւ արդյունավետ իրավական երաշխիքները:

52.     Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 114-119 գործով Դատարանը գտել է, որ Ռուսաստանի՝ հանրային հավաքները կարգավորող շրջանակով նախատեսվում է «ծանուցման ենթակա հավաք» հասկացության լայն մեկնաբանություն, եւ իշխանություններին տրամադրվում է հայեցողական լիազորությունների շատ լայն շրջանակ՝ այդ հավաքների նկատմամբ խիստ իրականացմամբ սահմանափակումներ կիրառելու համար՝ անհապաղ ձերբակալելու եւ ազատությունից զրկելու, ինչպես նաեւ քրեական բնույթի պատժամիջոցներ սահմանելու միջոցով։

53.     Նույն կերպ, Gafgaz Mammadov v. Azerbaijan, 2015, §§ 54-57 գործով Դատարանը նշել է, որ օրենսդրությամբ լիազորությունների լայն շրջանակ է նախատեսված հանրային հավաքն արգելելու կամ դադարեցնելու եւ հավաքի վայրը, երթուղին եւ (կամ) ժամը սահմանափակելու կամ փոխելու, ինչպես նաեւ հավաքների համար հատուկ տարածքներ հատկացնելու մասով։ Դատարանի մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել այնպիսի օրենսդրության կանխատեսելիության եւ ճշգրտության վերաբերյալ, որով հանրային հավաքների անօրինական արգելման կամ ցրման հնարավորություն է ստեղծվում (տե՛ս նաեւ Huseynli and Others v. Azerbaijan, 2016 եւ Hakobyan and Others v. Armenia, 2012 գործերը, որոնք վերաբերում են ցույցերին դիմումատուների մասնակցությունը կանխելու նպատակով նրանց ձերբակալություններին):

54.     Այնուամենայնիվ, 11-րդ հոդվածի համատեքստում կրկին Դատարանն ընդունել է, որ անհնար է օրենքները ձեւակերպելիս բացարձակ հստակություն ապահովել, մասնավորապես այնպիսի ոլորտներում, որտեղ իրավիճակը փոփոխվում է հասարակության գերակշռող կարծիքների համաձայն (Ezelin v. France, 1991, § 45)։ Մասնավորապես, ինչպես Դատարանը պարզաբանել է, տվյալ գործողության հանգամանքները բացարձակ հստակությամբ կանխատեսելու անհրաժեշտություն չկա. փորձը ցույց է տալիս, որ դա անհնար է: Թեեւ որոշակիությունը մեծապես ցանկալի է, այն կարող է հանգեցնել չափից շատ կոշտության՝ խոչընդոտելով փոփոխվող հանգամանքներին համընթաց քայլելու օրենքի կարողությունը: Հետեւապես, բազմաթիվ
օրենքների եզրույթներ պարտադիր կերպով պարունակում են այնպիսի ձեւակերպումներ, որոնք այս կամ այն չափով անորոշ են, եւ որոնց մեկնաբանումն ու կիրառումը պրակտիկայի խնդիր է (
Rekvényi v. Hungary [GC], 1999, § 34 Ziliberberg v. Moldova, (dec.), 2004 Primov and Others v. Russia, 2014, § 125)։

55.     Դատարանը պարզաբանել է նաեւ, որ ներպետական դատարաններին վերապահված գործով որոշում կայացնելու դերը մեկնաբանությունների հետ կապված կասկածները փարատելն է: Ներպետական օրենսդրության հետ համապատասխանությունն ստուգելու Դատարանի իրավասությունը սահմանափակ է, քանի որ առաջին հերթին ազգային իշխանությունները, հատկապես դատարանները պետք է մեկնաբանեն եւ կիրառեն ներպետական օրենսդրությունը (Kruslin v. France, 1990, § 29 Kopp v. Switzerland, 1998, § 59 Vyerentsov v. Ukraine, 2013, § 54)։

Դ.    Իրավաչափ նպատակը

56.     Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում[3] թվարկվում են այն իրավաչափ նպատակները, որոնց պետք է հետամուտ լինել միջամտության դեպքում. դրանք են ազգային անվտանգությունը կամ հասարակության անվտանգությունը, անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:

57.     Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ հավաքների ազատության՝ բովանդակության վրա հիմնված սահմանափակումները ենթակա են ավելի խիստ հսկողության, քան տեխնիկական բնույթի սահմանափակումները: Շատ հազվադեպ է պատահում, որ հավաքն օրինական կերպով արգելվի՝ կապված այն ուղերձի էության հետ, որը դրա մասնակիցները ցանկանում են փոխանցել, հատկապես եթե քննադատության հիմնական թիրախն այն նույն իշխանությունն է, որն իրավասու է թույլատրելու կամ արգելելու հանրային հավաքը (Navalnyy, v. Russia [GC], 2018, § 86, եւ Primov and Others v. Russia, 2014, §§ 134-135):

58.     Navalnyy, v. Russia [GC], 2018 գործով ընդդիմության քաղաքական առաջնորդը երկու տարվա ընթացքում յոթ անգամ ձերբակալվել է։ Դատարանը գտել է «համընկնող համատեքստային ապացույցներ» առ այն, որ կոնկրետ թիրախ լինելու մասին դիմումատուի պնդումը համահունչ է ընդդիմության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասով ընդհանուր քայլերի համատեքստում: Դատարանը գտել է, որ միջամտությունը հետապնդել է հետին նպատակ՝ «ճնշելու այն քաղաքական բազմակարծությունը, որը կազմում է «օրենքի գերակայությամբ» կարգավորվող «արդյունավետ քաղաքական ժողովրդավարության» մաս, ընդ որում, Կոնվենցիայի նախաբանում հղում է արվում այս երկու հասկացություններին», այլ ոչ թե 11-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավաչափ նպատակներին: Տեղի է ունեցել 18-րդ հոդվածի[4] խախտում` 5-րդ եւ 11-րդ հոդվածների համակցությամբ։

59.     Դատարանը գտել է, որ ելույթների եւ ցույցերի ժամանակ տարածքային փոփոխություններ պահանջելն ինքնաբերաբար համարժեք չէ երկրի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության համար սպառնալիքին։ Այսպիսով, սահմանադրական եւ տարածքային արմատական փոփոխություններ պահանջելը չի կարող ինքնաբերաբար արդարացնել համապատասխան հավաքների արգելքը (Stankov and the United Macedonian Organisation Ilinden v. Bulgaria, 2001, § 97):

60.     Դատարանը հաստատել է նաեւ, որ «անկարգությունների կանխարգելում» հասկացության իրավաչափ նպատակը պետք է մեկնաբանել նեղ իմաստով (Navalnyy v. Russia [GC], 2018, § 122՝ 11-րդ հոդվածի վերաբերյալ Perinçek v. Switzerland, 2013, §§ 146-151՝ 10-րդ հոդվածի վերաբերյալ)։ Այնուամենայնիվ, Դատարանն ընդունել է, որ հասարակական վայրերում խաղաղ հավաքների ազատության սահմանափակումները կարող են ծառայել այլ անձանց իրավունքների պաշտպանությանը՝ անկարգությունները կանխելու եւ երթեւեկության կանոնավոր ընթացքը պահպանելու նպատակով (Éva Molnár v. Hungary, 2008, § 34)։

61.     Ezelin v. France, 1991, § 47 գործով դիմումատուն պատիժ է կրել, քանի որ զերծ չի մնացել ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից: Իշխանությունները համարել են, որ նման վերաբերմունքը արտացոլում է այն փաստը, որ դիմումատուն որպես փաստաբան հավանություն է տվել եւ ակտիվորեն աջակցել է նման գործողություններին: Դատարանը հաստատել է, որ այդ միջամտությունը «անկարգությունների կանխարգելման» իրավաչափ նպատակ է հետապնդում:

62.     Այնուամենայնիվ, Դատարանը չի ընդունել «անկարգությունների կանխման» իրավաչափ նպատակի առկայությունը՝ կապված այն իրադարձությունների հետ, երբ հավաքները եղել են ոչ միտումնավոր եւ որեւէ անհանգստություն չեն պատճառել (Navalnyy v. Russia [GC], 2018, §§ 124-126):

Ե.    Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը

63.     Ցանկացած միջամտություն կհամարվի իրավաչափ նպատակին հասնելու համար «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ», եթե այն համապատասխանում է «հրատապ սոցիալական անհրաժեշտությանը», եւ մասնավորապես, եթե այն համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին, եւ այն հիմնավորելու համար ազգային իշխանությունների կողմից ներկայացված պատճառները «համապատասխան եւ բավարար» են (Coster v. the United Kingdom [GC], 2001, § 104 S. and Marper v. the United Kingdom [GC], 2008, § 101 Obote v. Russia, 2019, § 40)։ Այնուամենայնիվ, այս համատեքստում «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» հասկացությունը չունի այնպիսի արտահայտությունների ճկունությունը, ինչպիսիք են «օգտակար» կամ «ցանկալի» հասկացությունները (Gorzelik and Others v. Poland [GC], 2004, § 95)[5]։ Բացի այդ, Կոնվենցիայի այլ դրույթների խախտումները, ինչպիսիք են 3-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածները, կապված խաղաղ հավաքին դիմումատուի մասնակցության հետ, որոշիչ են եղել Դատարանի այն եզրակացության համար, թե արդյոք տվյալ միջամտությունը 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին եղել է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ» (Navalnyy and Gunko v. Russia, 2020, §§ 84-93 Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, §§ 87-91):

64.     Դատարանը պարզաբանել է, որ իր խնդիրը ոչ թե համապատասխան ազգային մարմինների դիրքորոշման փոխարեն իր սեփական կարծիքը հայտնելն է, այլ 11-րդ հոդվածի համաձայն՝ նրանց որոշումները վերանայելը: Սա նշանակում է, որ Դատարանը պետք է մասնավորապես պարզի, թե արդյոք պետությունն իր հայեցողությունն իրականացրել է ողջամիտ, շրջահայաց կերպով եւ բարեխղճորեն։ Երբ քննարկվում է այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները կարող են համարվել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ», Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի, սակայն ոչ անսահմանափակ շրջանակ (Coster v. the United Kingdom [GC], 2001, § 105 Ashughyan v. Armenia, 2008, § 89 Barraco v. France, 2009, § 42 Kasparov and Others v. Russia, 2013, § 86)։

65.     Համաչափության սկզբունքը պահանջում է հավասարակշռության պահպանում մի կողմից՝ Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված նպատակներին ներկայացվող պահանջների, իսկ մյուս կողմից՝ փողոցներում կամ այլ հանրային վայրերում հավաքված անձանց կողմից խոսքի, ժեստերի կամ նույնիսկ լռության միջոցով կարծիքների ազատ արտահայտմանը ներկայացվող պահանջների միջեւ (Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 144):

66.     Այս բաժնում վերլուծության է ենթարկվում զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում միջամտության ամենատարածված տեսակներին առնչվող այս համաչափության գնահատումը:

1.     Հավաքի արտոնումը մերժելը եւ չարտոնված հավաքը ցրելը

67.     Դատարանը պարզաբանել է, որ նախնական թույլտվության բացակայությունը եւ դրա հետեւանքով բողոքի «անօրինականությունը» իշխանություններին carte blanche չեն տալիս. դրանք շարունակում են սահմանափակված մնալ 11-րդ հոդվածով նախատեսված համաչափության պահանջով (տե՛ս նաեւ Bumbeș v. Romania, 2022, §§ 94-96 գործը, որը վերաբերում է 10-րդ հոդվածի համատեքստում այդ սկզբունքների կիրառմանը): Այսպիսով, անհրաժեշտ է պարզել, թե նախեւառաջ ինչու ցույցն արտոնված չի եղել, որ հանրային շահերն են վտանգված եղել, եւ ինչ ռիսկեր է ցույցը պարունակել։ Ցուցարարներին զսպելու, նրանց կոնկրետ վայրում պահելու կամ ցույցը ցրելու համար ոստիկանության կիրառած մեթոդը նույնպես կարեւոր գործոն է միջամտության համաչափությունը գնահատելու ժամանակ (Primov and Others v. Russia, 2014, § 119):

ա.    Հավաքների արտոնումը մերժելը

68.     Հանրային հավաքի անցկացման վայրի հաստատումը մերժելը բացառապես այն հիմքով, որ դա տեղի է ունենում մեկ այլ հանրային միջոցառման հետ միեւնույն ժամանակ եւ նույն վայրում՝ չներկայացնելով հստակ եւ օբյեկտիվ փաստեր այն մասին, որ երկու միջոցառումները չեն կարող պատշաճ կերպով կազմակերպվել ոստիկանական լիազորությունների իրականացման միջոցով, ճանաչվել է անհամաչափ միջամտություն հավաքների ազատությանը (Lashmankin and Others v. Russia, 2017, § 422):

69.     Öllinger v. Austria, 2006, §§ 32-51 գործով դիմումատուն ցանկացել է կազմակերպել հանրահավաք, որը ժամանակի եւ վայրի առումով համընկել է ընդդիմադիր խմբի հանրահավաքի հետ։ Դատարանը հակընդդեմ ցույցի անցկացման անվերապահ արգելքը համարել է շատ հեռուն գնացող միջոց, որի դեպքում կպահանջվեր հատուկ հիմնավորում, հատկապես երբ դիմումատուն նախատեսել է իր կարծիքն արտահայտելու խաղաղ ու լուռ միջոց եւ բացահայտորեն բացառել է վանկարկումների կամ պաստառների օգտագործումը։

70.     Sáska v. Hungary, 2012, §§ 15-23 գործով ոստիկանությունը ներկայացրել է հակընդդեմ առաջարկություն՝ դիմումատուի ցույցը կոնկրետ վայրում սահմանափակելու վերաբերյալ։ Դատարանը եզրակացրել է, որ միջամտությունը հետապնդել է հանրային անվտանգության եւ այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրավաչափ նպատակներ, սակայն դա անհրաժեշտ չի եղել, քանի որ ճիշտ նույն վայրում նախատեսված մեկ այլ ցույց իշխանությունների կողմից ընդունվել է առանց որեւէ փոփոխության:

71.     Mustafa Hajili and Others v. Azerbaijan, 2022, §§ 35-36 գործով, որի դեպքում քննարկվող հավաքները կա՛մ ընդհանրապես արտոնված չեն եղել, կա՛մ արտոնված չեն եղել դրանց նախատեսված վայրերում անցկացնելու համար, եւ որոնց մերժումները հիմնված չեն եղել այնպիսի հիմնարար պատճառների վրա, ինչպիսիք են պնդումներն այն մասին, որ կազմակերպիչներն ու մասնակիցները բռնի մտադրություններ են ունեցել, ցանկացել են բռնություն հրահրել կամ ցանկացել են այլ կերպ խարխլել ժողովրդավարական հասարակության հիմքերը, Դատարանը գտել է, որ ինչպես կտրուկ մերժումը, այնպես էլ հավաքները դրանց նախատեսված վայրերում անցկացնելն արտոնելու մերժումները միջամտություն են եղել հավաքների ազատության դիմումատուների իրավունքին:

72.     Ցույցի մասշտաբի եւ անցկացման եղանակի հետ կապված նախնական հաստատմանը ներկայացվող պահանջը քննվել է Obote v. Russia, 2019, §§ 34-46 գործում։ Դատարանը նկատել է, որ Ռուսաստանի օրենսդրության համաձայն ստատիկ ցույցի սահմանումը լայն է այնքանով, որքանով դա կարող է ներառել սոցիալական իրավիճակների լայն շրջանակ, եւ գտել է, որ դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատությունը չի գերակշռում անկարգությունների կանխման նպատակով պետության որեւէ շահի նկատմամբ:

73.     Դատարանը գտել է նաեւ, որ հավաքն արտոնելու պայմանը, որի համաձայն ցուցարարները չպետք է կրեն պետական գրանցում չունեցող կուսակցությունների, քաղաքական կազմակերպությունների կամ միավորումների խորհրդանիշեր, չգրանցված կոմունիստական խորհրդանիշեր կրող դիմումատուի դեպքում չի համապատասխանել «հրատապ սոցիալական անհրաժեշտություն» պահանջին (Şolari v. the Republic of Moldova, 2017, §§ 25-39):


բ.     Չարտոնված հավաքը ցրելը

74.     Դատարանն ընդգծել է, որ այն դեպքում, երբ ցուցարարները բռնության գործողություններում չեն ներգրավվում, կարեւոր է, որ պետական իշխանությունները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ (Kudrevičius and Others v. Lithuania, [GC], 2015, § 150, եւ Obote v. Russia, 2019, § 41 Laguna Guzman v. Spain, 2020, § 50)։

75.     Դատարանն ընդունել է, որ կարող են լինել հատուկ հանգամանքներ, որոնց դեպքում անհապաղ արձագանքը կարող է հիմնավորված լինել, օրինակ՝ ինքնաբուխ ցույցի ժամանակ: Այնուամենայնիվ, ցույցը ցրելը զուտ այն պատճառով, որ նախնական իրազեկում չի եղել, իսկ մասնակիցները որեւէ անօրինական վարքագիծ չեն դրսեւորել, կարող է համարժեք լինել խաղաղ հավաքների ազատության նկատմամբ անհամաչափ սահմանափակմանը (Bukta and Others v. Hungary, 2007, §§ 35-36):

76.     Navalnyy and Yashin v. Russia, 2014 գործով Դատարանը գտել է, որ Կառավարությունը չի կարողացել ներկայացնել արտոնված հավաքի ավարտից հետո խաղաղ «ինքնաբուխ երթը» ընդհատելու հրատապ սոցիալական անհրաժեշտության հիմնավորումներ, քանի որ ներպետական դատարանները չեն փորձել ստուգել ցուցարարների պատճառով առաջացող ռիսկերի չափը կամ այն հանգամանքը՝ արդյոք անհրաժեշտ է եղել դադարեցնել դրանք, թե՝ ոչ: Այսպիսով, 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով՝ անկարգությունների կանխման նպատակով ոստիկանության ուժային միջամտությունն անհամաչափ եւ անհարկի էր։

77.     Oya Ataman v. Turkey, 2006 գործով դիմումատուն կազմակերպել է անօրինական երթ։ Չի եղել որեւէ ապացույց այն մասին, որ հասարակական կարգը վտանգվել է՝ բացառությամբ երթեւեկության հնարավոր խաթարման: Դատարանն անհամաչափ եւ անհարկի է համարել անկարգության կանխման նպատակով ոստիկանության ուժային միջամտությունը, որը ներառել է պղպեղային բալոնների կիրառում: Դատարանը վճռել է, որ այն դեպքում, երբ ցուցարարները բռնության գործողությունների չեն ներգրավվում, պետական իշխանությունները պետք է որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ։

78.     Բացի այդ, եթե ցույցը չի անցկացվել թույլտվության վերաբերյալ իշխանության որոշմանը համապատասխան ձեւով, ինչպես, օրինակ՝ Nurettin Aldemir and Others v. Turkey, 2007թ. գործով, որի դեպքում ցույցն անցկացվել է թույլատրված տարածքների թվում չներառված տարածքում, Դատարանը վերահաստատել է, որ երբ ցուցարարները չեն ներգրավվում բռնության գործողությունների, ապա անկարգությունները կանխելու համար ոստիկանների ուժային միջամտությունն անհամաչափ եւ անհարկի է։

79.     Ibrahimov and Others v. Azerbaijan, 2016 գործով Դատարանը նկատել է, որ իշխանությունները ցրել են քիչ թվով մասնակիցների խաղաղ ցույցը այն սկսվելուց անմիջապես հետո: Դատարանը գտել է, որ իշխանությունները ցույցը ցրելը հիմնավորող համապատասխան եւ բավարար պատճառներ չեն ներկայացրել։

80.     Ի հակադրություն դրա՝ Primov and Others v. Russia, 2014 գործով Դատարանը հաշվի է առել ավելի, քան «մարգինալ» եւ «հատուկենտ» բռնարարքներին ներգրավված ցուցարարների զգալի թիվը: Ոստիկանական ուժերը միջամտել են՝ հեռացնելու ցուցարարների կողմից գլխավոր ճանապարհի վրա կանգնեցված արգելապատնեշը։ Դատարանը խռովությունները ցրելու համար նախատեսված հատուկ սարքավորումների կիրառումը համարել է հիմնավորված։ Այնուամենայնիվ, Դատարանը համարել է, որ եթե երկու կողմերն էլ՝ թե՛ ցուցարարները եւ թե՛ ոստիկանությունը, ներգրավված են բռնի գործողություններում, կարող է անհրաժեշտություն առաջանալ պարզելու, թե ով է սկսել բռնությունը (Nurettin Aldemir and Others v. Turkey, 2007, § 45)։

81.     Geylani and Others v. Türkiye, 2023, §§ 122-127 գործով Դատարանը հավաքի բռնի ցրումը համարել է անհամաչափ՝ հղում կատարելով, ի թիվս այլնի, ջրցան մեքենաների օգտագործման հետ կապված իր եզրակացություններին, ինչը հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտմանը՝ լուրջ վնասվածք ստացած դիմումատուի հետ կապված իր նյութաիրավական հայեցակետի առումով:

2.     Ցույցերից հետո կիրառվող պատիժները

82.     Դատարանն ուսումնասիրել է չարտոնված հավաքների կապակցությամբ դատապարտելու անհրաժեշտությունը։ Այն պարզաբանել է, որ պետք է գնահատի նշանակվող պատիժների բնույթն ու խստությունը՝ հետապնդվող նպատակի հետ կապված միջամտության համաչափությունն ուսումնասիրելու համար: Այս կապակցությամբ Դատարանն ընդգծել է, որ խաղաղ ցույցի դեպքում, ըստ էության, քրեական պատիժ եւ հատկապես՝ ազատազրկման ձեւով պատիժ չպետք է կիրառվեն։ Հետեւաբար Դատարանն առանձնահատուկ ուշադրությամբ է քննում այն դեպքերը, երբ ոչ բռնի վարքագծի համար ազգային իշխանությունների կողմից կիրառված պատժամիջոցները ներառում են ազատազրկում (Ekrem Can and Others v. Turkey, 2022, § 92 Chkhartishvili v. Georgia, 2023, § 60):

83.     Shmorgunov and Others v. Ukraine, 2021, §§ 492-493 գործով Դատարանը պարզաբանել է, որ երբ մարդիկ ներգրավվում են բռնության գործողություններում, պետական իշխանությունները հավաքների ազատությանը միջամտելու անհրաժեշտությունն ուսումնասիրելիս օժտված են հայեցողական լիազորությունների ավելի լայն շրջանակով, եւ նման դատապարտելի գործողությունների համար պատժամիջոց սահմանելը կարող է համատեղելի լինել Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ։ Այնուամենայնիվ, Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ոստիկանության հետ անզեն բախման համար երկարաժամկետ ազատազրկման ժամկետներ սահմանելը կամ ոստիկանների վրա քարեր կամ նռնակներ նետելը՝ առանց նրանց ծանր վնասվածքներ պատճառելու, մի շարք դեպքերում անհամաչափ է համարվել: Այդ կապակցությամբ Դատարանը վերահաստատել է, որ այնպիսի հարկադրական միջոցների կիրառումը, ինչպիսիք են հավաքը ցրելու համար ուժի կիրառումը, մասնակիցների ձերբակալությունները, կալանավորումը եւ (կամ) դրանցից բխող դատապարտումները, կարող են նրանց եւ այլ անձանց համար զսպող ազդեցություն ունենալ հետագայում համանման հավաքներին եւ ընդհանրապես բաց քաղաքական բանավեճերին մասնակցության առումով։

84.     Obote v. Russia, 2019 գործով Դատարանը վճռել է, որ դիմումատուին վարչական իրավախախտման համար մեղավոր ճանաչելիս ներպետական դատարանները չեն գնահատել միջոցառման հետեւանքով առաջացրած անկարգությունների աստիճանը, եթե այդպիսիք եղել են: Դատարանը համարել է, որ ներպետական դատական մարմինները վարչական իրավախախտման հետ կապված վարույթի ընթացքում հավասարակշռություն չեն պահպանել՝ գերիշխող նշանակություն տալով ենթադրյալ ստատիկ ցույցի ֆորմալ անօրինականությանը։

85.     Նմանապես, Razvozzhayev v. Russia and Ukraine and Udaltsov v. Russia, 2019 գործով Դատարանը գտել է, որ ցույցի ժամանակ բախումներից հետո «զանգվածային անկարգություններ» կազմակերպելու համար դիմումատուների դատապարտումը՝ առանց միջոցառման կազմակերպչի սեփական գործողությունների եւ մտադրությունների բավարար ուսումնասիրության, 11-րդ հոդվածի խախտում է: Այդ կապակցությամբ Kemal Çetin v. Turkey, 2020, § 47 գործով Դատարանն ընդգծել է, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե նրանք ուղղակիորեն չեն մասնակցել վիճարկվող գործողություններին, եթե չեն խրախուսել նման գործողությունները կամ եթե հավանություն չեն տվել ոչ իրավաչափ վարքագծին: Այլ կերպ ասած՝ կազմակերպիչները չեն կարող պատասխանատվություն կրել այլ անձանց արարքների համար, եթե նրանք բացահայտ կերպով (ակտիվ եւ ուղղակիորեն) կամ թաքնված կերպով (օրինակ՝ անընդունելի վարքագիծը դադարեցնելուն չմիջամտելով) չեն մասնակցել նման գործողությունների: Այսպիսով, բողոքի ակցիայի կազմակերպիչներն իրենց դրսեւորած վարքագծի շնորհիվ կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից։ İmrek v. Turkey, 2020, §§ 33-38 գործով Դատարանը հատկապես ընդգծել է ներպետական դատարանների պարտականությունը՝ ցույցի ընթացքում մասնակիցների կատարած արարքների համար կազմակերպիչներին դատապարտելու վերաբերյալ բավարար պատճառաբանություններ ներկայացնելու մասով:

86.     Դատարանն ուսումնասիրել է նաեւ ցույցերից հետո կիրառվող պատիժների խստությունը: Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015 գործով Դատարանը, ի թիվս այլ գործոնների, համաչափ է համարել վաթսուն օր ժամկետով ազատազրկման ձեւով պատժի նշանակումը, որի կատարումը կասեցվել է մեկ տարով: Դիմումատուների դատապարտման միակ փաստացի հետեւանքն իրենց բնակության վայրերից յոթ օրից ավելի ժամկետով հեռանալու ցանկության դեպքում մեկ տարի տեւողությամբ թույլտվություն ստանալու պարտավորությունն էր: Դատարանը համարել է, որ դիմումատուների կողմից մայրուղիները մոտ երկու օր արգելափակելու հետեւանքով առաջացած այդ անհարմարությունը համարժեք է հասարակական կարգի լուրջ խաթարմանը:

87.     Նմանապես, Rai and Evans v. The United Kingdom (dec.), 2009 գործով, որը վերաբերում էր չարտոնված ցույցին մասնակցելուն, Դատարանը դիմումատուների նկատմամբ նշանակված տուգանքները համարել է համաչափ։ Դատարանը հաշվի է առել մի շարք գործոններ, այդ թվում՝ դիմումատուների՝ թույլտվության համար դիմելու ժամկետի եւ դիմում ներկայացնելու հստակ հնարավորության մասին նախապես իմանալը, թույլտվության պահանջի՝ անվտանգության սահմանված գոտիներով սահմանափակումը, սահմանված պայմանների կիրառումը, որոնք խստորեն վերաբերում են հանրային շահի նպատակներին, դիմումատուների կողմից իրենց ցույցը շարունակելու համար թույլտվություն տրամադրելու եւ առանց պատժամիջոց կիրառելու նրանց ցրվելու հնարավորություն տալու հետ կապված ոստիկանության վարքագիծը եւ վերջում՝ թեեւ մեղմ, բայց միեւնույն ժամանակ քրեական պատժամիջոցների նշանակումը (տե՛ս նաեւ Csiszer and Csibi v. Romania, 2020 թ., §§ 118-122 գործը, որ վերաբերում է ազատազրկման պատժի չփոխարկվող տուգանքներին):

88.     Berladir and Others v. Russia, 2012 գործով Ռուսաստանի իշխանությունները չեն արգելել դիտարկվող հանրային հավաքը, փոխարենը կազմակերպիչներին տրամադրել են արագ պատասխան՝ այլընտրանքային վայր առաջարկելով: Կազմակերպիչներն առանց որեւէ հիմնավոր պատճառի չեն ընդունել իշխանությունների առաջարկը։ Դատարանը գտել է, որ առաջարկը դիմումատուների կողմից գոնե մասամբ չքննարկելն ավելի է բարդացրել իշխանությունների խնդիրը՝ կապված համեմատաբար խիստ ժամանակային սահմանափակման շրջանակում անվտանգություն ապահովելու եւ նախատեսված միջոցառման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցներ ձեռնարկելու հետ: Դատարանը համաչափ է համարել այն, որ ներպետական դատարանները եզրակացրել են, որ դիմումատուների գործողությունները հանգեցրել են վարչական իրավախախտման, եւ նրանց նկատմամբ փոքր տուգանք է նշանակվել։

89.     Ի հակադրություն դրա՝ Hyde Park and Others v. Moldova (nos. 5 and 6), 2010 գործով, հավաքի անցկացման թույլտվություն չստանալու համար խաղաղ ցուցարարներին ձերբակալելուց հետո ներպետական իշխանությունները սահմանել են տույժ՝ օրենքով նախատեսված տույժի սանդղակի վերին սահմանաչափով (օրենքով նախատեսվածի առավելագույնը 80%-ի չափով), ինչը Դատարանը համարել է անհամաչափ միջամտություն հավաքների իրավունքին:

90.     Ekrem Can and Others v. Turkey, 2022, §§ 93-94 գործով Դատարանը համարել է, որ մեկ տարի եւ ութ ամիս տեւողությամբ ազատազրկումը չափազանց խիստ եւ անհամաչափ պատժամիջոց է դատարանի շենքում անցկացված ոչ բռնի բողոքի ակցիայի համար։ Դատարանը նշել է նաեւ, որ դիմումատուները նախնական կալանքի տակ են պահվել ավելի, քան մեկ տարի եւ ութ ամիս (ինչը Դատարանը համարել է շատ երկար ժամկետ) այնպիսի գործողությունների համար, որոնք գտնվում են 11-րդ հոդվածի շրջանակում: Հետեւաբար Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:

3.     Կանխարգելիչ ձերբակալություն՝ հավաքին չմասնակցելն ապահովելու համար

91.     Schwabe and M.G. v. Germany, 2011 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուների գրեթե վեցօրյա կալանքը, որը համարժեք էր G8 գագաթնաժողովի ամբողջ տեւողությանը, որի դեմ նրանք մտադիր էին բողոքել, գագաթնաժողովի ընթացքում կալանավորված ցուցարարներին ազատելու այլոց հնարավոր սադրանքները կանխելու անհամաչափ միջոց է եղել: Դատարանն այն կարծիքին էր, որ իրենց նպատակներին հասնելու համար իշխանություններին հասանելի են եղել արդյունավետ, սակայն պակաս միջամտություն ենթադրող այլ միջոցներ, ինչպիսին, օրինակ, այն պաստառների առգրավումն է, որոնք նրանք գտել էին դիմումատուների մոտ: Այս կապակցությամբ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

Զ.    Դրական պարտավորությունները

92.     Խաղաղ հավաքների ազատության իրավունքը դրական պարտավորություններ է սահմանում նաեւ Պայմանավորվող պետությունների համար (Öllinger v. Austria, 2006, § 35)[6]։ Պետությունները ոչ միայն պետք է զերծ մնան խաղաղ հավաքների իրավունքի նկատմամբ անհիմն սահմանափակումներ կիրառելուց, այլեւ երաշխավորեն այդ իրավունքը։ Թեեւ 11-րդ հոդվածի հիմնական նպատակը պաշտպանվող իրավունքների իրականացմանը պետական իշխանությունների կամայական միջամտությունից անձին պաշտպանելն է (Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, 2007, § 37 Nemtsov v. Russia, 2014, § 72), առկա են նաեւ այդ իրավունքների արդյունավետ իրացումն ապահովող դրական պարտավորություններ (Djavit An v. Turkey, 2003, § 57 Oya Ataman v. Turkey, 2006, § 36 Gün and Others v. Turkey, 2013):

1.     Մասնակիցներին բռնությունից պաշտպանելը

93.     Իշխանությունները պարտավոր են ձեռնարկել օրինական ցույցերի հետ կապված համապատասխան միջոցներ՝ դրանց խաղաղ անցկացումը եւ բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար (Oya Ataman v. Turkey, 2006, § 35 Makhmudov v. Russia, 2007, §§ 63-65 Gün and Others v. Turkey, 2013)։ Այնուամենայնիվ, նրանք պարտավոր չեն դա բացարձակ կերպով երաշխավորել եւ կիրառվող միջոցների ընտրության հարցում նրանք լայն հայեցողություն ունեն (Protopapa v. Turkey, 2009, § 108)։ Այս առումով Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը պարտավորություն է՝ կապված այն միջոցների հետ, որոնք պետք է ձեռնարկվեն, այլ ոչ թե կապված այն արդյունքների հետ, որոնք պետք է ձեռք բերվեն (Giuliani and Gaggio v. Italy [GC], 2011, § 251 Kudrevičius and Others v. Lithuania [GC], 2015, § 159 Plattform “Ärzte für das Leben” v. Austria, 1988, § 34 Fáber v. Hungary, 2012, § 39)։

94.     Նույնիսկ եթե ցուցարարների մտադրությունները բռնի բնույթ չեն կրում, հանրային ցույցերը, այնուամենայնիվ, կարող են վտանգ ներկայացնել հասարակական կարգի համար, եթե հակացուցարարները նույնպես պնդեն խաղաղ հավաքների ազատության իրենց իրավունքը: Դատարանը վճռել է, որ իշխանություններն օրինական ցույցը հակընդդեմ ցույցից պաշտպանելու դրական պարտավորություն ունեն: Խաղաղ հավաքների իրական եւ արդյունավետ ազատությունը չի կարող սահմանափակվել պետության՝ զուտ չմիջամտելու պարտականությամբ (Plattform “Ärzte für das Leben” v. Austria, 1988, § 34)։

95.     Այս համատեքստում Դատարանը պարզաբանել է, որ պայմանավորվող պետությունների պարտականությունն է ձեռնարկել ողջամիտ եւ համապատասխան միջոցներ՝ ստեղծելով օրինական ցույցերի խաղաղ ընթացքի համար հնարավորություն: Իշխանությունները պարտավոր են ձեռնարկել համարժեք միջոցներ՝ հանրահավաքի մասնակիցների դեմ ուղղված բռնի գործողությունները կանխելու կամ գոնե դրանք սահմանափակելու համար։ Հակառակ պարագայում պետությունները չեն կատարում 11-րդ հոդվածով նախատեսված իրենց դրական պարտավորությունը (The United Macedonian Organisation Ilinden and Ivanov v. Bulgaria,2005, § 115)։

96.     Դատարանը վճռել է նաեւ, որ պետությունը դրական պարտավորություն ունի պաշտպանելու հակասական գաղափարներ տարածող երկու ցուցարար խմբերի հավաքների ազատության իրավունքը եւ պետք է գտնի առավել քիչ սահմանափակող միջոցներ, որոնք, ըստ էության, հնարավորություն կտան անցկացնելու երկու ցույցերը։ Հակընդդեմ ցույցի հետ բախումների ռիսկի միայն առկայությունը բավարար չէ միջոցառումն արգելելու համար։ Գնահատում իրականացնելիս իշխանությունները պետք է կոնկրետ գնահատականներ ներկայացնեն ցանկացած անկարգության հնարավոր մասշտաբի վերաբերյալ, որպեսզի գնահատեն այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են կոշտ բախումների սպառնալիքը չեզոքացնելու համար (Fáber v. Hungary, 2012, §§ 40 եւ 43)։

97.     Plattform “Ärzte für das Leben” v. Austria, 1988 գործով հակացուցարարները խանգարել են դիմումատու միավորման զանգվածային հավաքը եւ երթը։ Դատարանը նշել է, որ երկու հակընդդեմ ցույցերն արգելվել են, մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել երթի երկայնքով, եւ նրանք չեն հրաժարվել դիմումատու միավորմանը պաշտպանել նույնիսկ այն բանից հետո, երբ դիմումատուն որոշել է փոխել երթուղին: Դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները ողջամիտ եւ համապատասխան միջոցներ են ձեռնարկել։

98.     Ի հակադրություն դրա՝ Frumkin v. Russia, 2016 գործով Դատարանը գտել է, որ խաղաղ ցույցի խափանումը հետեւանք է այն բանի, որ ոստիկանությունը չի ձեռնարկել «պարզ եւ բացահայտ քայլեր»՝ հավաքից առաջ կազմակերպիչների հետ հաղորդակցման հուսալի ուղի ապահովելու համար, եւ գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։

99.     Identoba and Others v. Georgia, 2015 գործով հաշվի առնելով, որ երթի կազմակերպիչը ոստիկանությանը հատուկ զգուշացրել էր հայհոյանքների հավանականության մասին, Դատարանը գտել է, որ իրավապահ մարմիններն ունեցել են ցուցարարներին բռնությունից պաշտպանելու պարտադիր դրական պարտավորություն։ Դատարանը համարել է, որ այն փաստը, որ ներկա են եղել միայն սահմանափակ թվով ոստիկաններ, եւ որ նրանք հեռացել են, երբ սկսվել են բանավոր հարձակումները, թույլ է տվել, որ լարվածությունը վերածվի ֆիզիկական բռնության: Բացի այդ, հակընդդեմ ցույցի ագրեսիվ մասնակիցներին զսպելու փոխարեն թույլ տալով, որ խաղաղ երթը շարունակվի, ոստիկանության ուշացած միջամտությունը վերածվել է որոշ դիմումատուների ձերբակալության եւ տարածքից հեռացման: Դատարանը եզրակացրել է, որ ներպետական իշխանությունները երթի ընթացքում առանձին անձանց հարձակումներից համապատասխան պաշտպանություն դիմումատուներին չեն տրամադրել:

100.   Նմանապես, Berkman v. Russia, 2020 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 11-րդ հոդվածի խախտում՝ կապված ոստիկանության պասիվության եւ վերջինիս՝ հակացուցարարների բանավոր հոմոֆոբ հարձակումներն ու ֆիզիկական ճնշումները չզսպելու հետ։ Promo Lex and Others v. the Republic of Moldova, 2015 գործով դիմումատուները ցույցի ժամանակ ենթարկվել են մի քանի անձանց կողմից հարձակման։ Ոստիկանությունը հայտնվել է հարձակումից մեկուկես ժամ անց միայն եւ կալանքի տակ է վերցրել երկու՝ արդեն վնասազերծված հարձակվողների։ Դատարանը համարել է, որ իշխանությունը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ դիմումատուներին հարձակումից պաշտպանելու համար։

101.   Եվ վերջում, հարկ է նշել, որ Դատարանը կարեւորել է անվտանգության կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը, ինչպիսին ցույցերի վայրում առաջին բուժօգնության ծառայությունների առկայության ապահովումն է՝ երաշխավորելու համար ցանկացած միջոցառման, հանրահավաքի կամ այլ հավաքի անխափան անցկացումը, լինի դա քաղաքական, մշակութային կամ այլ բնույթի (Oya Ataman v. Turkey, 2006)։

2.     Քննություն անցկացնելու դատավարական պարտավորությունը

102.   Դատարանը պարզաբանել է, որ երբ անձինք գործում են այնպես, որ խաթարվում են 11-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, ազգային իշխանությունները պարտավոր են քննել այն բռնի միջադեպերը, որոնք ազդում են այդ իրավունքների իրացման վրա (Ouranio Toxo and Others v. Greece, 2005, § 43)։

103.   Promo Lex and Others v. the Republic of Moldova, 2015 գործով դիմումատուները հարձակման են ենթարկվել դիմակավորված անձանց կողմից եւ ենթադրել են, որ հարձակումը բեմականացվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Իշխանությունները հերքել են, որ նրանք ոստիկաններ են եղել, սակայն չեն փորձել պարզել հարձակվողների ինքնությունը։ Դատարանն այնուհետեւ նշել է, որ թեեւ վերջում պարզվել է բոլոր վեց հարձակվողների ինքնությունը, նրանցից չորսն առանց որեւէ ակնհայտ պատճառի չեն դատապարտվել: Դատարանը նշել է նաեւ, որ թեեւ հարձակվողներից մեկը խոստովանել է, որ իրեն վճարել են հարձակման համար, չի եղել որեւէ ապացույց առ այն, որ իշխանությունները փորձել են պարզել, թե ով է հովանավորել հարձակումը: Դատարանը համարել է, որ Պետությունը չի կատարել Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված իր դատավարական պարտավորությունը:

104.   Ցուցարարների եւ իրավապահ մարմինների միջեւ լայնածավալ առճակատման դեպքում, որն ուղեկցվում է երկու կողմերի կողմից բռնությամբ, իշխանություններից պահանջվում է սեփական նախաձեռնությամբ սկսել քննություն, մանրամասն ուսումնասիրել ոչ միայն բռնարարքներ կատարած ցուցարարների, այլ նաեւ իրավապահ մարմինների գործողությունները (Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, §§ 53-55)։

Է.    Սահմանափակումները՝ խտրականության հիմքով

105.   Կոնվենցիայի 14-րդ հոդվածով[7] երաշխավորվում է, որ իրավունքներից եւ ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից: Խտրականությունից պաշտպանությունը կարող է վերաբերելի լինել նաեւ բողոքի ակցիաների համատեքստում:

106.   Օրինակ՝ Bączkowski and Others v. Poland, 2007 գործով դիմումատուներին թույլ չեն տվել Վարշավայում իրենց համար կարեւոր հիշատակի օրվան նվիրված հավաք կազմակերպել, որի նպատակը տարբեր փոքրամասնությունների, այդ թվում՝ միասեռականների նկատմամբ խտրականության վրա ուշադրություն հրավիրելն էր: Դիմումատուներին թույլտվություն չտալու որոշման տեքստերում խտրականության մասին մատնանշող ոչինչ չկար, սակայն տվյալ ժամանակամիջոցում քաղաքապետը հրապարակայնորեն խիստ անձնական կարծիք էր արտահայտել համասեռամոլության դեմ: Դատարանն այն կարծիքին էր, որ «ողջամտորեն կարելի է ենթադրել, որ [քաղաքապետի] կարծիքները կարող են ազդել տվյալ գործով որոշումների կայացման գործընթացի վրա եւ արդյունքում խախտել հավաքների ազատության դիմումատուների իրավունքը՝ խտրականության դրսեւորմամբ»: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում՝ 11-րդ հոդվածի համակցությամբ:

107.   Identoba and Others v. Georgia, 2015 գործով Դատարանը գտել է, որ պետությունը ցուցարարներին չի պաշտպանել հոմոֆոբ բռնությունից եւ չի նախաձեռնել արդյունավետ քննություն, ինչը Դատարանը համարել է Կոնվենցիայի 11-րդ հոդված խախտում՝ 14-րդ հոդվածի համակցությամբ: Իշխանությունները պետք է պատշաճ կերպով ապահովեն նախատեսված միջոցառման անցկացումը` զսպելով հակընդդեմ ցույցի մասնակիցների հոմոֆոբ բանավոր հարձակումներն ու ֆիզիկական ճնշումները (Berkman v. Russia, 2020, §§ 55-57)։


II.    Արտահայտվելու ազատություն (10-րդ հոդված)

Կոնվենցիայի 10–րդ հոդված

«1.    Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից։ Սույն հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2.     Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։

Ա.    Կիրառելիությունը

108.   Ընդհանուր առմամբ, որոշելու համար, թե արդյոք 10-րդ հոդվածը վերաբերում է կոնկրետ արարքի կամ վարքագծի, Դատարանը գնահատում է տվյալ արարքի կամ վարքագծի բնույթը, մասնավորապես՝ դրա ակնհայտ բնույթը՝ օբյեկտիվ տեսանկյունից, ինչպես նաեւ տվյալ արարքը կատարող կամ տվյալ վարքագիծը դրսեւորող անձի նպատակը կամ մտադրությունը (Murat Vural v. Turkey, 2014, § 54)։ Այս կապակցությամբ 10-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն լայնորեն տարածված տեղեկություններին ու գաղափարներին, այլեւ փոքրամասնությունների տեսակետներին ու հայացքներին, որոնք շատերը կարող են վիրավորական համարել (Bédat v. Switzerland [GC], 2016, § 48)։

109.   Ցույցերը համարվում են կարծիքի արտահայտություն՝ 10-րդ հոդվածի իմաստով։ Steel and Others v. the United Kingdom, 1998 գործով, թեեւ բողոքի ակցիաները դրսեւորվել են կոնկրետ գործողությունները ֆիզիկապես խոչընդոտելու ձեւով, ինչից դիմումատուները դժգոհել են, Դատարանը համարել է, որ դրանք կարծիքի արտահայտություն են՝ 10-րդ հոդվածի իմաստով:

110.   Sinkova v. Ukraine, 2018 գործով դիմումատուն իրականացրել է այն, ինչը համարել է գեղարվեստական ներկայացում (հուշահամալիրի վրա հավկիթ տապակել), նկարահանել է իր գործողությունները, պատրաստել է հայտարարություն՝ պարզաբանելով իր դիրքորոշումը, եւ այդ հայտարարությամբ տեսանյութը տեղադրել համացանցում։ Դատարանը նրա արարքը համարել է պետության որոշ քաղաքականությունների դեմ բողոքի ակցիա, որի վրա տարածվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի գործողությունը: Նմանապես, Olga Kudrina v. Russia, 2021, § 49 գործով Դատարանը 10-րդ հոդվածի շրջանակում ուսումնասիրել է քաղաքական բողոքի ակցիան, որի ընթացքում դիմումատուն հյուրանոցի արտաքին պատին պաստառ էր կախել եւ պատուհանից ներքեւում հավաքված մարդկանց եւ լրագրողների վրա քաղաքական թռուցիկներ նետել։ Yezhov and Others v. Russia գործով Դատարանը 10-րդ հոդվածի շրջանակում ուսումնասիրել է կառավարության քաղաքականությունների դեմ իրականացված բողոքի ակցիան, որի ընթացքում մոտ երեսուն հոգուց բաղկացած խմբի մաս կազմող դիմումատուները փաստաթղթերի ստուգման եւ անվտանգության ծառայության միջով ճեղքելով դուրս են եկել եւ մտել համապատասխան նախարարության շենք, փակվել որոշ աշխատասենյակներում, որտեղ կարգախոսներ են վանկարկել եւ պատուհաններից թռուցիկներ նետել։

111.   Handzhiyski v. Bulgaria, 2021, § 45 գործով, որը վերաբերում էր տեղական ընդդիմադիր քաղաքական գործչի կողմից իրականացված քաղաքական բողոքի ակցիայի համատեքստում կոմունիստ առաջնորդի արձանի վրա Սանտա Կլաուսի պարագաների տեղադրմանը, Դատարանը գտել է, որ 10-րդ հոդվածը կիրառելի է, քանի որ դիմումատուն փորձել է մասնակցել քաղաքական բողոքի ակցիային եւ «հաղորդել» իր «գաղափարները» կառավարության եւ վերջինիս աջակցող քաղաքական կուսակցության մասին:

112.   10-րդ հոդվածը վերաբերում է ոչ միայն տեղեկությունների բովանդակությանը, այլեւ դրանց փոխանցման կամ ընդունման միջոցներին: Միջոցների նկատմամբ կիրառվող ցանկացած սահմանափակում անպայմանորեն խախտում է տեղեկություններ ստանալու եւ փոխանցելու իրավունքը (Autronic AG v. Switzerland, 1990, § 47 Ahmet Yıldırım v. Turkey, 2012, § 50)։

113.   Այսպես՝ այս համատեքստում Դատարանն ընդունել է արտահայտվելու ազատության իրականացման գործում համացանցի կարեւորությունը: Times Newspapers Ltd v. the United Kingdom (nos. 1 and 2), 2009, § 27 գործով Դատարանը վերահաստատել է, որ հսկայական ծավալի տեղեկություններ պահպանելու եւ փոխանցելու առումով իր հասանելիության եւ հնարավորությունների լույսի ներքո՝ համացանցը կարեւոր դեր է խաղում հանրության համար նորությունների հասանելիությունը բարձրացնելու եւ ընդհանրապես տեղեկությունների տարածումը դյուրացնելու գործում: Համացանցում օգտատերերի կողմից ստեղծված արտահայտչական գործունեությունն աննախադեպ հարթակ է տրամադրում արտահայտման ազատության իրականացման համար (տե՛ս նաեւ Delfi AS v. Estonia [GC], 2015, §110)։

114.   Եվ վերջում, ինչպես արդեն պարզաբանվել է I.Ա բաժնում, հարկ է նշել, որ հանրային հավաքների հետ կապված դեպքերում առկա է սերտ կապ Կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածների շրջանակում պաշտպանվող ազատությունների միջեւ:

Բ.    Միջամտության ձեւերը

115.   Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արտահայտվելու ազատությունը սահմանափակելու ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկված ցանկացած միջոց կարող է լինել այդ ազատությանը միջամտություն՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով։ Դատարանը սա գնահատում է՝ կոնկրետ դեպքերից ելնելով։ Ստորեւ նշված միջամտության ձեւերն առավել հաճախ առկա են զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում:


1.     Համացանցից օգտվելու արգելափակումը

116.   Դատարանը գտել է, որ հրապարակված բովանդակության ենթադրյալ անօրինականության հիմքով արգելափակման միջոցը նախնական սահմանափակում է։ Թեեւ Դատարանը բազմաթիվ դեպքերում հաստատել է, որ հրապարակման նախնական սահմանափակումները, որպես այդպիսին, արգելված չեն 10-րդ հոդվածով, դրանք պետք է լինեն իրավական դաշտի մաս, որն ապահովում է ինչպես արգելքների շրջանակի նկատմամբ խիստ վերահսկողություն, այնպես էլ արդյունավետ դատական ուսումնասիրություն՝ հնարավոր չարաշահումները կանխելու նպատակով: Զանգվածային արգելափակումը, որի արդյունքում մեծ ծավալով տեղեկություններ անհասանելի են դառնում, ինչն էականորեն սահմանափակում է համացանցի օգտատերերի իրավունքները եւ էական կողմնակի ազդեցություն թողնում, ընդունելի չէ 10-րդ հոդվածի համաձայն (Ahmet Yıldırım v. Turkey, 2012, § 64)։

117.   Kablis v. Russia, 2019 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուի սոցիալական ցանցում օգտահաշվի եւ նրա բլոգում երեք գրառումների արգելափակումն այն հիմքով, որ դրանք պարունակել են մի այնպիսի հանրային միջոցառման մասնակցելու կոչեր, որի անցկացման վայրը քաղաքային իշխանության կողմից հաստատված չի եղել, համարժեք է դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությանը: Դատարանի համար այն փաստը, որ դիմումատուն սոցիալական ցանցում նոր օգտահաշիվ կարող էր ստեղծել կամ իր բլոգում նոր գրառումներ հրապարակել, որեւէ ազդեցություն չի ունեցել այս եզրակացության վրա:

2.     Միջամտություն՝ լրատվամիջոցների լուսաբանմանը

118.   Դատարանը վճռել է, որ լրատվամիջոցները կարեւոր դեր ունեն իշխանությունների կողմից հանրային ցույցերի եւ անկարգությունների զսպման վերաբերյալ տեղեկությունների տրամադրման հարցում: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների «հսկիչ» դերն առանձնահատուկ նշանակություն ունի նման համատեքստերում, քանի որ նրանց ներկայությունն այն բանի երաշխիքն է, որ իշխանությունները կարող են պատասխանատվության ենթարկվել ցուցարարների եւ ընդհանրապես հանրության նկատմամբ դրսեւորած իրենց վարքագծի համար, երբ խոսքը վերաբերում է ոստիկանների կողմից մեծ հավաքների նկատմամբ հսկողություն իրականացնելուն, ներառյալ՝ ցուցարարների նկատմամբ հսկողություն իրականացնելու կամ նրանց ցրելու կամ հասարակական կարգը պահպանելու մեթոդները (Pentikäinen v. Finland [GC], 2015, § 89)։ Այսպիսով, լրագրողների կողմից իրենց աշխատանքը կատարելուն խոչընդոտող հանրային միջոցները կարող են խնդիրներ առաջացնել 10-րդ հոդվածի համաձայն (Gsell v. Switzerland, 2009, § 49 et seq., Najafli v. Azerbaijan, 2012, § 68)։

119.   Օրինակ, Pentikäinen v. Finland [GC], 2015 գործով, որը վերաբերում է ցույցի ժամանակ ոստիկանությանը չհնազանդվելու համար լրատվամիջոցի լուսանկարչին բերման ենթարկելուն եւ նրան հետագայում կալանավորելուն ու դատապարտելուն, Դատարանը գտել է, որ նույնիսկ եթե վիճարկվող միջոցները ուղղված չեն եղել դիմումատուի դեմ՝ որպես լրագրողի, այլ ցրվելու վերաբերյալ ոստիկանության հրամանները նրա կողմից չկատարելու հետեւանք են եղել, նրա լրագրողական գործառույթների իրականացումը բացասական ազդեցության է ենթարկվել: Այսպիսով, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել «միջամտություն» նրա արտահայտվելու ազատությանը:

120.   Butkevich v. Russia, 2018 գործով դիմումատուն ուկրաինական հեռուստաալիքի լրագրող էր, որին ցույցի ժամանակ ոստիկանության հրամաններին չենթարկվելու համար մեղադրանք էր առաջադրվել, եւ որը հետագայում դատապարտվել էր երկօրյա կալանքի։ Դիմումատուն փորձել էր լուսանկարել ցույցը՝ այդպիսով հավաքելով այնպիսի տեղեկություններ, որոնք մտադիր էր փոխանցել՝ տարածելու համար լուսանկարները մշակելու միջոցով: Դատարանը համարել է, որ իշխանությունների կողմից դիմումատուին ձերբակալելը, կալանավորելը եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը 10-րդ հոդվածի համաձայն համարժեք են միջամտության, քանի որ տեղեկությունների հավաքումը լրագրության մեջ էական նախապատրաստական քայլ է, ինչպես նաեւ մամուլի ազատության անբաժանելի եւ պաշտպանված մասն է:

121.   Najafli v. Azerbaijan, 2012 գործը վերաբերում էր մի լրագրողի, որը ոստիկանների կողմից ծեծի էր ենթարկվել չարտոնված ցույց լուսաբանելիս: Դատարանը գտել է, որ իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների նկատմամբ պետության ներկայացուցիչների կողմից ֆիզիկական բնույթի վատ վերաբերմունքը լրջորեն խոչընդոտել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու նրանց իրավունքի իրացմանը: Անկախ նրանից, թե արդյոք եղել է դիմումատուի լրագրողական գործունեությանը միջամտելու որեւէ փաստացի մտադրություն, նա ենթարկվել է անհարկի եւ չափից շատ ուժի կիրառման՝ չնայած որպես աշխատանքի վայրում գտնվող լրագրող ներկայանալու իր բացահայտ ջանքերին։ Հետեւաբար Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին միջամտություն։

3.     Բողոքի ակցիաների ժամանակ հնչած բացականչությունների/ելույթների համար պատժամիջոցները

122.   Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ բողոքի ակցիաների ժամանակ արտահայտվելու տարբեր ձեւերի համար կիրառվող պատժամիջոցները միջամտություն են Կոնվենցիայի 10-րդ հոդվածին[8]։

123.   Օրինակ, Gül and Others v. Turkey, 2010, § 35 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուների դատապարտումը զինված, անօրինական կազմակերպությանն աջակցող կարգախոսներ հնչեցնելու համար համարժեք է 10-րդ հոդվածով նախատեսված նրանց իրավունքներին միջամտությանը (տե՛ս նաեւ Yılmaz and Kılıç v. Turkey, 2008):

124.   Նմանապես, Feridun Yazar v. Turkey, 2004 գործով դիմումատուները դատապարտվել են քաղաքական կուսակցության արտահերթ համագումարում իրենց հնչեցրած ելույթների համար, որոնք իշխանությունների կարծիքով՝ եղել են անօրինական, զինված կազմակերպությանն աջակցության դրսեւորում: Դատապարտումը համարվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատությանը միջամտություն։

125.   Manannikov v. Russia, 2022 գործով Դատարանը, հղում կատարելով նաեւ 11-րդ հոդվածի նախադեպային իրավունքին, 10-րդ հոդվածի համաձայն ուսումնասիրել է հակընդդեմ ցույցի մասնակցի կողմից միջոցառման առանցքային ուղերձը խեղաթյուրող եւ անհնազանդություններ առաջացնելու հավանականություն ստեղծող սադրիչ պաստառի ցուցադրման հարցը: Այն համարել է, որ պաստառը հեռացնելու վերաբերյալ ոստիկանության հրամանը եւ դիմումատուին վարչական մեղադրանք ներկայացնելը համարժեք են 10-րդ հոդվածի միջամտությանը։

Գ.    Օրինականությունը

126.   Թույլատրելի լինելու համար 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատությանը ցանկացած միջամտություն նախեւառաջ պետք է «սահմանված լինի օրենքով»:

127.   Այս կապակցությամբ Դատարանը վճռել է, որ 10-րդ հոդվածի երկրորդ կետում պարունակվող «օրենքով սահմանված» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ վիճարկվող միջոցը իրավական հիմք ունենա ներպետական օրենսդրությունում, այլեւ վերաբերի քննարկվող օրենքի որակին, որը պետք է լինի տվյալ անձին հասանելի եւ դրա հետեւանքների առումով կանխատեսելի: «Օրենքի որակ» հասկացությունը պահանջում է որպես կանխատեսելիության ստուգման հետեւանք, որ օրենքը համատեղելի լինի օրենքի գերակայության հետ. այդ կերպ, այն ենթադրում է, որ ներպետական օրենսդրությունում պետք է լինեն համապատասխան երաշխիքներ պետական իշխանությունների կողմից կամայական միջամտությունների դեմ (Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary [GC], 2020, § 93).

128.   Kablis v. Russia, 2019, § 93 գործով Դատարանը գտել է, որ Տեղեկությունների վերաբերյալ օրենքի համապատասխան բաժնում պարունակվող «հրապարակային միջոցառումներ, որոնք անցկացվում են սահմանված ընթացակարգի խախտմամբ» եզրույթը չափազանց լայն եւ անորոշ է օրինականության պահանջը կատարելու համար, քանի որ հրապարակային միջոցառումների անցկացման ընթացակարգի ցանկացած խախտում, անկախ նրանից, թե որքան փոքր կամ անվտանգ է, կարող է արդեն իսկ բավարար լինել, որպեսզի գլխավոր դատախազն արգելափակի այդ միջոցառմանը մասնակցելու կոչեր պարունակող համացանցային գրառումները։

129.   Ի հակադրություն դրա՝ Murat Vural v. Turkey, 2014, §§ 31 եւ 60 գործով դիմումատուն դատապարտվել է պետության հիմնադիր Աթաթուրքի արձանների վրա ներկ լցնելու ձեւով դրսեւորվող էմոցիոնալ վարքագծի համար: Դատարանը հղում է կատարել «Աթաթուրքի դեմ հանցագործությունների մասին» Թուրքիայի օրենքին եւ գտել է, որ օրենքը բավականաչափ հստակ է եւ բավարարում է կանխատեսելիության պահանջները։

130.   Հավաքին հասանելիություն ունենալու՝ հանրության անդամների նկատմամբ ընդհանուր արգելքը կարող է ազդել նաեւ լրագրողների վրա: Gsell v. Switzerland, 2009 գործով, երբ ոստիկանությունը լրագրող դիմումատուին թույլ չի տվել մուտք գործել Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) տարեկան հանդիպմանը՝ անվտանգության բազմաթիվ միջոցառումների պատճառով, որոնք կիրառվել են այն բանից հետո, երբ ոստիկանությունը տեղեկացվել է, որ նախատեսվում են չարտոնված ցույցեր եւ անկարգություններ, Դատարանը գտել է, որ կիրառված արգելքը որեւէ հստակ իրավական հիմք չունի եւ հետեւաբար հակասում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված օրինականության պահանջին։

131.   Ibrahimov and Mammadov v. Azerbaijan, 2020, §§ 170-174 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուների ձերբակալությունը եւ նախնական կալանքը, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, վերաբերում էին թմրանյութերի հետ կապված մեղադրանքների, իրականում ուղղված էին նրանց պատժելուն՝ երկրի նախկին նախագահի արձանի վրա գրաֆիտիով գրառումներ կատարելու համար, որը վարքագծի դրսեւորման եւ բանավոր արտահայտման խառնուրդ էր՝ պաշտպանված որպես 10-րդ հոդվածի շրջանակում ընդգրկված քաղաքական արտահայտման ձեւ: Այդպիսով, Դատարանը գտել է, որ իշխանությունների կողմից հետին նպատակ հետապնդող այդ գործողությունները համարժեք են դիմումատուների արտահայտվելու ազատությանը միջամտելուն, եւ որ այդ միջամտությունը եղել է անօրինական, խիստ կամայական եւ օրենքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի։

Դ.    Իրավաչափ նպատակը

132.   Դատարանը պարզաբանել է, որ ինչպես ամրագրված է 10-րդ հոդվածում, արտահայտվելու ազատությունը ենթակա է բացառությունների, որոնք, այնուհանդերձ, պետք է մեկնաբանվեն հստակ, եւ ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է հիմնավորվի համոզիչ կերպով: 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «անհրաժեշտ» ածականը նշանակում է, որ «հրատապ սոցիալական անհրաժեշտություն» է առկա: Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ՝ այդ անհրաժեշտության առկայությունը գնահատելու համար, սակայն դա սերտորեն փոխկապակցված է Եվրոպայի կողմից վերահսկողության հետ, որն ընդգրկում է դա կիրառող օրենքներն ու որոշումները, անգամ այն որոշումները, որոնք կայացվել են անկախ դատարանների կողմից: Հետեւաբար Դատարանն իրավասու է վերջնական որոշում կայացնել այն մասին, թե արդյոք «սահմանափակումը» համադրելի է 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու ազատության հետ (Magyar Helsinki Bizottság v. Hungary [GC], 2016, § 187 Kablis v. Russia, 2019, § 82)։

133.   Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկվում են ինը իրավաչափ նպատակներ, որոնց դեպքում արտահայտվելու ազատության սահմանափակումները կարող են հիմնավոր համարվել. ազգային անվտանգության պաշտպանությունը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, հասարակության անվտանգության պաշտպանությունը, հասարակությանը սպառնացող վտանգների կանխումը, անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը, առողջության պաշտպանությունը, բարոյականության պաշտպանությունը, այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանությունը, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկությունների բացահայտումը կանխելը եւ դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելը։ Իրավաչափ նպատակները, որոնք կարող են վերաբերելի լինել զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում, քննարկվում են ստորեւ:

1.     Ազգային անվտանգության պաշտպանությունը եւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը

134.   Ընդհանուր առմամբ, Դատարանը վճռել է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով շատ քիչ սահմանափակումներ են նախատեսված քաղաքական ելույթների կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար։ Եթե արտահայտված տեսակետները չեն ներառում բռնության հրահրում, այլ կերպ ասած, եթե դրանք բռնի գործողությունների կամ արյունալի վրեժխնդրության կոչ չեն անում, չեն արդարացնում ահաբեկչական հանցանքների կատարումն իրենց աջակիցների նպատակներին հասնելու համար կամ եթե չեն կարող մեկնաբանվել որպես կոնկրետ անձանց նկատմամբ խորը արմատացած եւ իռացիոնալ ատելություն արտահայտելու միջոցով բռնություն խրախուսելու հավանականություն, ապա պայմանավորվող պետությունները չպետք է սահմանափակեն հանրության՝ դրանց մասին տեղեկանալու իրավունքը՝ նույնիսկ հիմք ընդունելով 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված նպատակները, այսինքն՝ տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության պաշտպանությունը եւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը (Dilipak v. Turkey, 2015, § 62)։

135.   Այնուհանդերձ, Yılmaz and Kılıç v. Turkey, 2008 գործով, քանի որ ի աջակցություն անօրինական, զինված խմբի անցկացված ցույցի ժամանակ հնչած որոշ կարգախոսներ պարունակել էին հատկապես բռնի ենթատեքստ, դատարանը գտել է, որ իշխանությունը հետապնդել է ազգային անվտանգության պաշտպանության եւ անկարգությունների կանխման իրավաչափ նպատակ:

136.   Նմանապես, Gül and Others v. Turkey, 2010 գործով դիմումատուները բռնության հնչերանգով կարգախոսներ են բղավել: Թեեւ Դատարանը նշել է, որ դիմումատուները բռնության, որեւէ անձի վիրավորելու կամ վնասելու կոչեր չեն հնչեցրել, Դատարանը գտել է, որ միջամտությունը հետապնդել է ազգային անվտանգության եւ հասարակական կարգի պաշտպանության իրավաչափ նպատակ:

137.   Feridun Yazar v. Turkey, 2004 գործով դիմումատուների դատապարտումը, որոնք հավաքի ժամանակ ունեցած հրապարակային ելույթով ենթադրաբար աջակցություն են ցուցաբերել անօրինական, զինված կազմակերպությանը, ճանաչվել է որպես տարածքային ամբողջականության պաշտպանության իրավաչափ նպատակի հետապնդում:

138.   Անկարգությունները կանխելու իրավաչափ նպատակի վերաբերյալ Դատարանը նշել է, որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի անգլերեն տեքստում օգտագործված բառերը, ըստ երեւույթին, ունեն ավելի նեղ նշանակություն, քան ֆրանսերեն տեքստը: Այնուամենայնիվ, այն պարզաբանել է, որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի անգլերեն եւ ֆրանսերեն տեքստերում պարունակվող «the prevention of disorder» [անկարգությունների կանխում] եւ «la défense de l'ordre» [կարգի պահպանում] արտահայտությունները լավագույնս կարող են համադրվել, եթե դրանք մեկնաբանվեն որպես ավելի նեղ նշանակություն ունեցող (Perinçek v. Switzerland, 2013, §§ 146-151)։

2.     Այլ անձանց հեղինակության կամ իրավունքների պաշտպանությունը

139.   Mătăsaru v. the Republic of Moldova, 2019 գործով դիմումատուն դատապարտվել է Գլխավոր դատախազության դիմաց անպարկեշտ այնպիսի քանդակների ներգրավմամբ ցույց անցկացնելու համար, որոնց նպատակը կոռուպցիայի եւ դատախազության նկատմամբ քաղաքական վերահսկողության վրա ուշադրություն հրավիրելն էր։ Ներպետական դատարանները գտել են, որ նրա գործողությունները եղել են «անբարոյական» եւ վիրավորական բարձրաստիճան այն դատախազների եւ քաղաքական գործիչների համար, որոնց նա թիրախավորել էր: Դատարանն ընդունել է, որ տվյալ միջամտությունը հետապնդել է այլ անձանց հեղինակությունը պաշտպանելու իրավաչափ նպատակ:

140.   Mariya Alekhina and Others v. Russia, 2018 գործով ռուսական ֆեմինիստական պանկ խմբի անդամները փորձել են երգել տաճարի խորանից: Թեեւ պատարագ չէր մատուցվում, տաճարի ներսում ինչ-որ մարդիկ կային։ Ներկայացումը տեւել է մեկ րոպեից մի փոքր ավելի, մինչեւ որ պահակախումբը խմբին հեռացրել է տաճարից: Դատարանը գտել է, որ փաստերի վրա հիմնված ենթադրությունն այլ անձանց իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակ է հետապնդել:

3.     Բարոյականության պաշտպանությունը

141.   Bayev and Others v. Russia, 2017, §§ 66-69 գործով իշխանությունները սահմանափակել են ԼԳԲՏ ստատիկ ցույցերը՝ հիմնվելով «բարոյականության պաշտպանության» նպատակի վրա։ Դատարանը գտել է, որ 10-րդ հոդվածի 2-րդ կետը չի նպաստել այդ խտրական նպատակի ապահովմանը, եւ նման միջոցները, հավանաբար, կարող էին անչափահասների շրջանում խորացնել խարանավորումն ու նախապաշարմունքը եւ խրախուսել հոմոֆոբիան:

Ե.    Ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտությունը

142.   Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «անհրաժեշտ» ածականը նշանակում է, որ առկա է «հրատապ սոցիալական անհրաժեշտություն» (Pentikäinen v. Finland [GC], 2015, § 87)։ Այս կապակցությամբ պետություններն օգտվում են հայեցողական լիազորությունների լայն շրջանակից, երբ գնահատում են, թե արդյոք արտահայտվելու ազատության իրականացմանը որեւէ միջամտություն անհրաժեշտ է, մասնավորապես՝ ողջամիտ եւ համապատասխան միջոցների ընտրության հարցում, որոնք պետք է օգտագործվեն օրինական գործողությունների խաղաղ իրականացումն ապահովելու համար, ինչպես նաեւ այն, թե որքանով է դա անհրաժեշտ (Chorherr v. Austria, 1993, § 31)։ Հայեցողական լիազորությունների այս շրջանակը սերտորեն փոխկապակցված է Դատարանի վերահսկողության հետ, որը պետք է հավաստիանա, որ ցանկացած այդպիսի միջամտություն համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակին՝ պատշաճ կերպով հաշվի առնելով արտահայտվելու ազատության կարեւորությունը (Steel and Others v. the United Kingdom, 1998, § 101)։

143.   Օրինակ՝ Steel and Others v. the United Kingdom, 1998 գործով, որը վերաբերում էր մի դիմումատուի գործողություններին, որն ի նշան բողոքի՝ քայլել է հրաձգության զինված մասնակցի առջեւով՝ ֆիզիկապես նրան թույլ չտալով կրակել, եւ մի դիմումատուի գործողություններին, որը բողոքել է շինարարական որոշ աշխատանքների դեմ՝ կանգնելով մեքենա-մեխանիզմների առջեւ, Դատարանը հաշվի է առել բողոքի այդպիսի գործողություններին բնորոշ անկարգությունների վտանգներն ու ռիսկը եւ գտել է, որ նախքան նրանց դատարան բերելը նրանց ձերբակալելու եւ կալանավորելու, ինչպես նաեւ դատարան ներկայանալու պարտավորությունից հրաժարվելուց հետո նրանց ազատազրկելու մասով ոստիկանության գործողությունները համաչափ են եղել:

144.   Ի հակադրություն դրա՝ Mariya Alekhina and Others v. Russia, 2018 գործով Դատարանը գտել է, որ տաճարի խորանի վրա ֆեմինիստական երգ կատարելու դիմումատուների փորձը բռնության տարրեր չի պարունակել կամ բռնություն, հավատացյալների նկատմամբ ատելություն կամ անհանդուրժողականություն չի հրահրել կամ արդարացրել։ Դատարանը նշել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել համապատասխան եւ բավարար պատճառներ՝ քրեական գործով դատապարտումը եւ հատկապես երկու տարի ժամկետով ազատազրկումը հիմնավորելու համար, հետեւաբար գտել է, որ պատժամիջոցները համաչափ չեն եղել հետապնդվող իրավաչափ նպատակին եւ խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածը։

145.   Այն դեպքերում, երբ արտահայտվելու բովանդակությունը պարունակում է բռնության հնչերանգներ, Դատարանն ուսումնասիրում է ակնհայտ եւ անխուսափելի վտանգի մասին որեւէ մատնանշման առկայություն: Gül and Others v. Turkey, 2010 գործով Դատարանը համարել է, որ օրինական ցույցերի ժամանակ հնչող կարծրատիպային քաղաքական հայտնի կարգախոսները չեն կարող մեկնաբանվել որպես բռնության կամ ապստամբության կոչ։ Ուստի Դատարանը գտել է, որ նման կարգախոսներ հնչեցնելը չի կարող արդարացնել դիմումատուի նկատմամբ տեւական քրեական հետապնդումը։

146.   Նմանապես, Yılmaz and Kılıç v. Turkey, 2008 գործով ցույցի ժամանակ հնչել են բռնության ենթատեքստով կարգախոսներ, սակայն չի հաստատվել, որ դրանք հնչեցրել են հենց դիմումատուները: Թեեւ Դատարանը գտել է, որ արտահայտվելու ազատության իրավունքին միջամտությունն արդարացված է եղել անկարգությունների կանխմամբ, հատկապես երկրում այդ ժամանակ տիրող առանձնակի լարված քաղաքական մթնոլորտում, դիմումատուների նկատմամբ կիրառված չորս տարվա ազատազրկումն ակնհայտորեն անհամաչափ է համարվել։ Մյուս կողմից՝ Manannikov v. Russia, 2022, գործով, որը վերաբերում էր հակընդդեմ ցույցի մասնակցի կողմից իր հակառակորդների բազմության մեջ սադրիչ պաստառի ցուցադրմանը, Դատարանը չի համարել, որ պաստառը հեռացնելու հրամանը, որն արձակվել է անկարգությունները կանխելու նպատակով, անհամաչափ է եղել։ Դատարանը չի համարել նաեւ, որ վարչական իրավախախտման համար դիմումատուի դատապարտումը եւ 14 եվրոյի չափով տուգանքը չափազանցված են եղել։

147.   Feridun Yazar v. Turkey, 2004 գործով, երեք դիմումատուների առնչությամբ Դատարանը նկատել է, որ նրանք իրենց հայացքներն արտահայտել են որպես քաղաքական գործիչներ, սակայն բռնություն, զինված դիմադրություն կամ ապստամբություն չեն հրահրել: Այսպիսով, նրանց արտահայտվելու ազատությանը միջամտությունն անհիմն է եղել։ Մյուս դիմումատուի առնչությամբ Դատարանը նշել է, որ նրա ելույթում գործածված եզրույթները կասկածի տակ են դնում անջատողական նպատակներով ուժի կիրառման վերաբերյալ նրա դիրքորոշումը: Հետեւաբար քրեական պատիժը կարող էր հիմնավոր կերպով դիտարկվել որպես «հրատապ սոցիալական անհրաժեշտության» բավարարում: Այնուամենայնիվ, Դատարանը նշել է, որ նշանակված պատիժների բնույթն ու խստությունն անհամաչափ են եղել հետապնդվող նպատակին:

148.   Elvira Dmitriyeva v. Russia, 2019 գործով դիմումատուն սոցիալական լրատվամիջոցներում կոչեր է արել մասնակցելու մի միջոցառմանը, որը պետք է անցկացվեր իշխանությունների կողմից հավանություն չստացած վայրում: Դատարանը գտել է, որ հաշվի առնելով այն, որ հանրային միջոցառումների անցկացման ընթացակարգի խախտումն աննշան է եղել, հասարակական անկարգությունների կամ հանցագործությունների իրական վտանգ չի ստեղծել եւ հանրային անվտանգությանը կամ այլ անձանց իրավունքներին վնաս չի պատճառել, դիմումատուի դատապարտումը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով հիմնավորված չի եղել:

149.   Mătăsaru v. the Republic of Moldova, 2019 գործով, որը վերաբերում էր քանդակների հրապարակային տեղադրմանը, ինչն ինչպես քաղաքական, այնպես էլ գեղարվեստական բնույթի արտահայտություն էր, Դատարանն ուսումնասիրել է, թե արդյոք դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցը շատ ավելին էր, քան կարող էր անհրաժեշտ լինել գոյություն ունեցող տարբեր շահերի, մասնավորապես՝ դիմումատուի արտահայտվելու ազատության իրավունքի եւ վնաս կրած անձանց արժանապատվության իրավունքի միջեւ հավասարակշռությունը վերականգնելու համար։ Գնահատում իրականացնելիս Դատարանը նշել է նաեւ այլ անձանց վրա զսպող ազդեցության վտանգը, որոնք կարող են այլեւս չցանկանալ իրականացնել իրենց արտահայտվելու ազատությունը:

150.   Handzhiyski v. Bulgaria, 2021, §§ 45, 53 եւ 55 գործով, որը վերաբերում է կոմունիստ առաջնորդի արձանի վրա Սանտա Կլաուսի պարագաներ տեղադրելու միջոցով քաղաքական գործչի կողմից խորհրդանշական արտահայտչաձեւի կիրառմանը, Դատարանն ընդգծել է, որ հասարակական հուշարձանները հաճախ կառուցվածքայնորեն եզակի են եւ հասարակության մշակութային ժառանգության մաս են կազմում: Հետեւաբար միջոցները, ներառյալ՝ համաչափ պատժամիջոցները, որոնք նախատեսված են այնպիսի արարքներից զերծ պահելու համար, որոնք կարող են ոչնչացնել հուշարձանները կամ վնասել դրանց ֆիզիկական տեսքը, կարող են համարվել «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ», որքան էլ օրինական լինեն այդպիսի արարքների կատարմանը ոգեշնչող դրդապատճառները: Օրենքի գերակայությամբ ղեկավարվող ժողովրդավարական հասարակությունում հասարակական հուշարձանի ճակատագրի վերաբերյալ բանավեճերը պետք է լուծվեն համապատասխան իրավական ուղիներով, այլ ոչ թե քողարկված կամ բռնի միջոցներով: Այնուամենայնիվ, երբ խոսքը վերաբերում է արարքներին, որոնք թեեւ կարող են պղծել հուշարձանը, սակայն չեն վնասում այն, ապա հարցը, թե արդյոք դրանց համար պատժամիջոցներ կիրառելը կարող է «անհրաժեշտ լինել ժողովրդավարական հասարակությունում», թե՝ ոչ, դառնում է ավելի նուրբ: Դատարանը պարզաբանել է, որ նման իրավիճակներում արարքի ճշգրիտ բնույթը, դրա հիմքում ընկած մտադրությունը եւ այն ուղերձը, որն այդ արարքի միջոցով փորձ է արվում փոխանցել, չեն կարող անտարբերության մատնվել: Օրինակ՝ կառավարությանը կամ դրա քաղաքականությունը քննադատելուն կամ անապահով խմբի տառապանքների վրա ուշադրություն հրավիրելուն ուղղված արարքները չեն կարող հավասարեցվել այն արարքներին, որոնք կատարվում են զանգվածային վայրագության զոհերի հիշատակը վիրավորելու համար: Կարեւոր նկատառումներ են նաեւ տվյալ հուշարձանի սոցիալական նշանակությունը, այն արժեքները կամ գաղափարները, որ դա խորհրդանշում է, ինչպես նաեւ այն պաշտամունքի աստիճանը, որը դա ունի համապատասխան համայնքում:

151.   Եվ վերջում, ինչ վերաբերում է բողոքի ցույցերի լուսաբանման ժամանակ լրագրողական գործունեությանը, ցույցի ժամանակ լրագրողին բերման ենթարկելու վերաբերյալ Pentikäinen, v. Finland [GC], 2015 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուին չեն խանգարել ո՛չ ցույցի ընթացքում, ո՛չ դրանից հետո իր աշխատանքը որպես լրագրող կատարելու հարցում։ Մասնավորապես նրան բերման են ենթարկել ոչ թե որպես լրագրող իր աշխատանքը կատարելու, այլ ցույցի վայրից հեռանալու ոստիկանության հրամաններին ենթարկվելուց հրաժարվելու համար։ Նրա սարքավորումները չեն առգրավվել, եւ նրա նկատմամբ պատժամիջոց չի կիրառվել։ Այսպիսով, Դատարանը գտել է, որ ներպետական իշխանություններն իրենց որոշումները հիմնավորել են համապատասխան եւ բավարար պատճառաբանություններով եւ արդար հավասարակշռություն են հաստատել առկա մրցակցող շահերի միջեւ, եւ որ նրանք միտումնավոր չեն կանխել լրատվամիջոցների կողմից ցույցը լուսաբանելը կամ խոչընդոտել այդ: Հետեւաբար Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։

III. Կյանքի իրավունք (2-րդ հոդված)

Կոնվենցիայի 2–րդ հոդված

«1.     Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:

2.       Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝

ա)     ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,

բ)       օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,

գ)       խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»։

152.   Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պարունակում է երկու կարեւոր պարտավորություն՝ կյանքի իրավունքը օրենքով պաշտպանելու ընդհանուր պարտավորությունը եւ կյանքից դիտավորյալ զրկելու արգելքը՝ բացառությունների ցանկով տարանջատված։ 2-րդ հոդվածը նաեւ պարունակում է դատավարական պարտավորություն՝ նյութաիրավական հայեցակետի ենթադրյալ խախտումների փաստով արդյունավետ քննություն իրականացնելու վերաբերյալ[9]: Դատարանն այդ պարտավորությունների կատարումն ուսումնասիրել է նաեւ զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում։

Ա.    Նյութաիրավական հայեցակետը[10]

153.   Giuliani and Gaggio v. Italy [GC], 2011 գործով Դատարանը քննել է մի իրավիճակ, երբ զանգվածային բողոքի ակցիայի համատեքստում մասնակիցները ապօրինի եւ բռնի հարձակում են գործել իրավապահ մարմինների մեքենայի վրա: Ապացույցները ցույց են տվել, որ կրակող սպան բանավոր զգուշացում է տվել նախքան տուժողի կողմից կրակմարիչը վերցնելը եւ այն կրծքավանդակի մակարդակին բարձրացնելը, ինչը Դատարանը համարել է հիմնավոր կերպով մեկնաբանված՝ որպես մեքենայի վրա հարձակվելու մտադրություն: Դատարանն ընդունել է սպայի ազնիվ համոզվածությունն այն բանին, որ իր եւ իր գործընկերների կյանքը վտանգված է եղել, ինչը հիմնավոր է համարվել 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի իմաստով «անօրինական բռնությունից ցանկացած անձի պաշտպանության համար» ոչնչացման կրակի կիրառմամբ։ Այսպիսով, Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում տեղի չի ունեցել։

154.   Ի հակադրություն դրա՝ Güleç v. Turkey, 1998, § 71 գործով Դատարանը քննարկել է մի իրավիճակ, երբ դիմումատուի որդին ցույցի ժամանակ սպանվել է ինքնաձիգ հրացանով: Դատարանն ընդգծել է, որ թեեւ ուժի կիրառումը կարող էր հիմնավորված լինել 2-րդ հոդվածի համաձայն, պետք էր հավասարակշռություն պահպանել նպատակի եւ միջոցների (մասնավորապես՝ գործածվող զենքի տեսակի) միջեւ նույնիսկ այն դեպքում, երբ ուժի կիրառումն արդարացված էր։ Դատարանն անհասկանալի եւ անընդունելի է համարել, որ պետության ներկայացուցիչները զինված են եղել միայն մահացու զենքերով, ինչպես տվյալ դեպքում էր[11]։

155.   Նմանապես, Şimşek and Others v. Turkey, 2005, §§ 104-133 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում, քանի որ սպաներն անմիջապես կրակել են ցուցարարների վրա՝ առանց սկզբում դիմելու կյանքին ավելի քիչ վտանգ սպառնացող մեթոդների, ինչպիսիք են արցունքաբեր գազը, ջրցան մեքենաները կամ ռետինե փամփուշտները: Nagmetov v. Russia [GC], 2017, § 45 գործով անմիջապես անձի վրա արցունքաբեր գազով ծխագլանիկ նետելուց հետո նրան սպանելը նույնպես հանգեցրել է 2-րդ հոդվածի խախտման մասով եզրակացության (տե՛ս նաեւ Ataykaya v. Turkey, 2014)։

156.   Boboc and Others v. the Republic of Moldova, 2022, §§ 49-51 գործով Դատարանը գտել է, որ ոստիկանության կողմից գետնին պառկած անձին ծեծելը, ինչը հանգեցրել է նրա մահվան, Կոնվենցիայի 2րդ հոդվածի խախտում է։ Նմանապես, Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, § 93 գործով, որը վերաբերում էր Մայդանի՝ ի սկզբանե խաղաղ բողոքի ակցիան անհամաչափ ուժի գործադրմամբ դադարեցնելու իշխանությունների ռազմավարությանն առնչվող դեպքերին, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի խախտում՝ կապված իշխանությունների հսկողության ներքո գործող անձանց ձեռքով երկրորդ դիմումատուի եղբոր առեւանգման, խոշտանգման ու մահվան հետ։

157.   2-րդ հոդվածը շարունակում է պաշտպանել բողոքի ակցիայի մասնակիցների կյանքի իրավունքը նույնիսկ բողոքի ակցիայի ավարտից հետո։ Gülşenoğlu v. Turkey, 2007 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի խախտում՝ կապված այն ցուցարարի սպանության հետ, որը ոստիկանական բաժանմունք բերման ենթարկվելուց հետո ձերբակալող սպայի կողմից սպանվել էր գլխի հետեւի հատվածին արված կրակոցից։

158.   Isaak v. Turkey, 2008, §§ 110-115 գործով մահացածը մասնակցել է ցույցի եւ մահացու ծեծի է ենթարկվել մոտ 15-20 հոգուց բաղկացած մի խումբ անձանց, այդ թվում՝ հինգ համազգեստավոր ոստիկանների կողմից, երբ մեկուսացվել եւ զինաթափվել է բուֆերային գոտում: Քանի որ մահացածը հարձակման պահին եղել է մեկուսացված եւ անզեն ցուցարար, Դատարանը գտել է, որ ուժի կիրառումը «բացարձակապես անհրաժեշտ» չէր եւ ակնհայտորեն անհամաչափ էր հետապնդվող նպատակներին:

159.   Դատարանը գտել է, որ 2-րդ հոդվածի խախտումներ են տեղի ունեցել նաեւ այն դեպքում, երբ չափից ավելի ուժ է գործադրվել ցույցերին չմասնակցող՝ կողմնակի անցորդների նկատմամբ։ Andreou v. Turkey, 2009 գործով դիմումատուին ցուցարարների եւ զինված ուժերի միջեւ դաժան բախումների ժամանակ փամփուշտ է դիպել, ինչը հանգեցրել է նրա կյանքին սպառնացող վտանգի: Դատարանը նշել է, որ թեեւ ցուցարարները փայտեր ու երկաթե ձողեր են ունեցել եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այդ կրակոցները կարող էին լուրջ վնասվածքներ պատճառել ցուցարարներին եւ անցորդներին: Դատարանը կարեւորել է նաեւ ականատեսների վկայությունն այն մասին, որ կրակ բացելը բացարձակապես հիմնավորված չի եղել, եւ դրան նույնիսկ նախազգուշական կրակոց չի նախորդել: Բացի այդ, Դատարանը գտել է, որ դիմումատուի վրա կրակելը չի եղել «անօրինական բռնությունից ցանկացած անձի պաշտպանության նպատակներով» հիմնավորված կամ «բացարձակապես անհրաժեշտ», քանի որ դիմումատուն զենք չի կրել կամ բռնի վարք չի դրսեւորել։ Հետեւաբար Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

Բ.    Դատավարական հայեցակետը[12]

160.   Şimşek and Others v. Turkey, 2005 գործով դիմումատուների հարազատները ցույցի ժամանակ սպանվել են սպաների կողմից: Դատարանը գտել է, որ իշխանությունները սպանության հանգամանքների արագ եւ համապատասխան քննություն չեն իրականացրել, եւ որ ներպետական դատարանները ոչ մի փուլում չեն քննել իշխանությունների ընդհանուր պատասխանատվությունը՝ գործողության կատարման թերությունների եւ ցուցարարներին ցրելու համար ուժի համաչափ կիրառում ապահովելու նրանց անկարողության մասով։ Նմանապես, Nagmetov v. Russia [GC], 2017 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել դատավարական հայեցակետի խախտում՝ հիմնվելով այն բանի վրա, որ իշխանությունները չեն սպառել ողջամիտ եւ գործնական բոլոր միջոցները՝ կրակողի ինքնությունը եւ այլ համապատասխան հանգամանքներ պարզելու հարցում օգնություն ցուցաբերելու համար:

161.   Gülşenoğlu v. Turkey, 2007 գործով ոստիկանության աշխատակիցը, որը ցույցի ժամանակ դիմումատուի եղբորը ձերբակալելուց հետո կրակելով սպանել էր, մեղավոր էր ճանաչվել սպանության համար եւ առաջին ատյանի դատարանի կողմից երկու անգամ դատապարտվել քսան տարվա ազատազրկման։ Այնուամենայնիվ, դատավճիռները Վճռաբեկ դատարանի կողմից հետագայում բեկանվել են՝ դատավարական թերությունների եւ բացերի հիման վրա: Դատարանը համարել է, որ նման դատավարական արձագանքը չի եղել ո՛չ արագ, ո՛չ արդյունավետ:

162.   Association “21 December 1989” and Others v. Romania, 2011 գործով, որը վերաբերում էր հակակառավարական ցույցերը բռնությամբ ճնշելուն, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում այն հիմքով, որ տուժողների ընտանիքները չեն կարողացել հասանելիություն ունենալ անկախ դատարանում վարույթին։ Դատարանը նշել է նաեւ, որ որեւէ կերպ հիմնավորված չի եղել քննության վերաբերյալ դիմումատուներին տեղեկություններ տրամադրելու իսպառ բացակայությունը՝ չնայած նրանց բազմաթիվ խնդրանքներին:

163.   Նմանապես, Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, § 72 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում՝ կապված Մայդանի բողոքի ակցիան ճնշելու համատեքստում Ուկրաինայի իշխանությունների կողմից երկրորդ դիմումատուի ազգականի մահվան փաստն արդյունավետ կերպով չքննելու հետ:

164.   Դատարանը գտել է նաեւ, որ տեղի են ունեցել 2-րդ հոդվածի խախտումներ, որոնք վերաբերում էին երկար ժամանակ անցնելուց հետո սպանության համար պատասխանատուների ինքնությունը չպարզելու եւ նրանց պատասխանատվության չենթարկելու հետ։ Isaak v. Turkey, 2008 գործով անցել էր 11 տարի, Pastor and Ţiclete v. Romania, 2011 քրեական գործ հարուցելուց հետո անցել էր ավելի քան 16 տարի եւ ավելի քան 11 տարի էր անցել Ռումինիայի համար Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ Elena Apostol and Others v. Romania, 2016 գործով, ինչպես նաեւ Ecaterina Mirea and others v. Romania, 2016 գործով անցել էր 20 տարի:

IV.   Խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելումը (3-րդ հոդված)

Կոնվենցիայի 3-րդ հոդված

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

Ա.    Կիրառելիությունը

165.   Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքը բացարձակ իրավունք է։ Այլ կերպ ասած՝ դրանից չի կարելի շեղվել պատերազմի կամ այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, եւ այն շարադրված է անվերապահ եզրույթներով: 3-րդ հոդվածի իմաստով վատ վերաբերմունքը երբեք թույլատրելի չէ՝ նույնիսկ հանրային շահերից ելնելով: Ահաբեկչության կամ կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու կամ ինչ-որ մեկի կյանքը փրկելու անհրաժեշտությունը չի կարող արդարացնել պետության այն վարքագիծը, որը հակառակ դեպքում կխախտեր 3-րդ հոդվածը (Gäfgen v. Germany [GC], 2010, § 176)։

166.        Դատարանը վճռել է, որ վատ վերաբերմունքը պետք է լինի նվազագույն ծանրության, որպեսզի համարվի 3–րդ հոդվածով նախատեսված (Bouyid v. Belgium [GC], 2015, § 86)։ Գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են՝

·                վերաբերմունքի տեւողությունը, ֆիզիկական կամ մտավոր ազդեցությունները, որոշ դեպքերում՝ տուժողի սեռը, տարիքը եւ առողջական վիճակը (Jalloh v. Germany [GC], 2006, § 67 Svinarenko and Slyadnev v. Russia [GC], 2014, § 114).

·                նպատակը, որի համար վատ վերաբերմունքը դրսեւորվել է (Gäfgen v. Germany, [GC], 2010, § 88).

·                հետին մտադրությունը կամ դրդապատճառը, թեեւ տուժողին նվաստացնելու կամ ստորացնելու մտադրության բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտումը (V. v. the United Kingdom [GC], 1999, § 71).

·                համատեքստը, որում վատ վերաբերմունքը դրսեւորվել է, ինչպես օրինակ՝ մեծ լարվածության եւ զգացմունքների մթնոլորտը (Selmouni v. France [GC], 1999, § 104)։

167.   Երբ վատ վերաբերմունքը հասնում է ծանրության այդպիսի նվազագույն մակարդակի, այն սովորաբար ներառում է փաստացի մարմնական վնասվածք կամ ֆիզիկական կամ հոգեկան ուժեղ տառապանք։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հայեցակետերի բացակայության դեպքում, երբ վերաբերմունքը նվաստացնում կամ ստորացնում է անձին՝ հարգանքի բացակայության դրսեւորմամբ կամ նրա մարդկային արժանապատվության ստորացմամբ, կամ առաջացնում է վախի, տառապանքի կամ թերլիարժեքության զգացումներ, որոնք ունակ են կոտրելու անձի բարոյական եւ ֆիզիկական դիմադրությունը, այն կարող է բնորոշվել որպես արժանապատվությունը նվաստացնող, եւ դրա վրա տարածվում է 3-րդ հոդվածով սահմանված արգելքը։ Այդպիսի գնահատումը սուբյեկտիվ է։ Միանգամայն կարող է բավարար լինել այն, որ տուժողն իրեն նվաստացած զգա եթե ոչ ուրիշների, ապա իր իսկ աչքերում (Bouyid v. Belgium [GC], 2015, § 87):

168.   Դատարանն իր նախադեպային իրավունքով համարել է, որ վերաբերմունքն «անմարդկային» է, քանի որ այն եղել է կանխամտածված, կատարվել է մի քանի ժամ անընդմեջ, եւ դրանով պատճառվել է իրական մարմնական վնասվածք կամ ուժեղ ֆիզիկական եւ հոգեկան տառապանք (Labita v. Italy ([GC], 2000, § 120 Ramirez Sanchez v. France [GC], 2006, § 118): Վերաբերմունքը համարվել է «նվաստացուցիչ», քանի որ դա տուժողների մոտ առաջացրել է վախի, տառապանքի եւ թերարժեքության զգացումներ, որոնք կարող են նվաստացնել եւ ստորացնել նրանց եւ հնարավոր է, կոտրել նրանց ֆիզիկական կամ բարոյական դիմադրությունը, կամ եթե դա եղել է այնպիսին, որ դրդել է տուժողին գործելու իր կամքին կամ խղճին հակառակ (Jalloh v. Germany [GC], 2006, § 68):

169.   Համաձայն Gäfgen v. Germany [GC], 2010, § 90 գործի՝ վատ վերաբերմունքը որպես խոշտանգում դասակարգելիս Դատարանը հատկապես պարսավելի է համարում շատ ծանր եւ դաժան տառապանք պատճառող՝ դիտավորյալ անմարդկային վերաբերմունքը (Selmouni, v. France [GC], 1999, §96): Դաժանությունից բացի՝ խոշտանգումը պարունակում է նաեւ կանխամտածվածության տարր՝ դիտավորյալ ծանր ցավ կամ տառապանք պատճառելու առումով՝ նպատակ ունենալով, ի թիվս այլնի, ստանալ տեղեկություններ, պատժել կամ վախեցնել տուժողին[13] (Aksoyv. Turkey, 1996, §115):

170.   Այնուամենայնիվ, որեւէ անձի՝ ազատությունից զրկվելու կամ ընդհանուր առմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախվելու դեպքում Դատարանն ընդգծել է, որ խստության շեմը չի կարող նշանակել, որ կարող են լինել իրավիճակներ, երբ խախտման փաստի հայտնաբերումն անհրաժեշտ չէ, քանի որ խստության շեմը չի հատել: Դատարանն ընդգծել է, որ մարդու արժանապատվությանը ցանկացած միջամտություն հակասում է Կոնվենցիայի բուն էությանը: Հետեւաբար որեւէ անձի նկատմամբ մարդու արժանապատվությունը նսեմացնող ցանկացած վարքագիծ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից համարվում է 3-րդ հոդվածի խախտում։ Դա վերաբերում է հատկապես որեւէ անձի նկատմամբ նրանց կողմից ֆիզիկական ուժի կիրառմանը, երբ դա խիստ անհրաժեշտ չէ՝ ելնելով նրա վարքագծից՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն դա կունենա տվյալ անձի վրա (Bouyid v. Belgium [GC], 2015, § 101): Դատարանն այս սկզբունքները կիրառել է նաեւ հավաքները բռնի կերպով ցրելուն առնչվող գործերում (Navalnyy and Gunko v. Russia, 2020, §§ 41 եւ 48 Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, §§ 62 եւ 71): Այն փաստը, որ դիտարկվող վերաբերմունքը տեղի է ունեցել հրապարակայնորեն՝ մեծ թվով մարդկանց ներկայությամբ, եւ լուսաբանվել է լրատվամիջոցներում, կարող է համարվել որպես ծանրացուցիչ գործոն (Navalnyy and Gunko v. Russia, 2020, § 48):

171.   Եվ վերջում, հարկ է նշել, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ոչ միայն պետության ներկայացուցիչների գործողությունները կարող են վերագրվել պայմանավորվող պետությանը, այլեւ տեղական իշխանության մարմինների գործողությունները կարող են վերագրվել տարածքի «արդյունավետ վերահսկողություն» իրականացնող պետությանը (Djavit An v. Turkey, 2003, § 22):

172.   Նմանապես, պետությունն անմիջական պատասխանատվություն է կրում այն գործողությունների համար, որոնք ձեռնարկվում են իշխանությունների ցուցումներով եւ (կամ) իշխանությունների հսկողության ներքո կամ առնվազն նրանց լուռ համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող անձանց կողմից (Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, §§ 90-93):

Բ.    Նյութաիրավական հայեցակետը

173.   Հանրային հավաքները ցրելու համար ուժի կիրառման համատեքստում OyaAtaman v. Turkey 2006, § 17 գործով Դատարանը քննել է ցուցարարների խումբը ցրելու համար արցունքաբեր գազի կիրառումը, որը հայտնի է որպես «պղպեղային բալոն»: Նշված գազը ենթադրաբար առաջացնում է ֆիզիկական տհաճ զգացողություններ, ինչպիսիք են արցունքները եւ շնչառական դժվարությունները: Դատարանը հղում է կատարել 1993 թվականի հունվարի 13-ի «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման արգելման եւ դրա ոչնչացման մասին» կոնվենցիային եւ եզրակացրել, որ «պղպեղային բալոնի» օգտագործումը թույլատրված է իրավապահպանության, այդ թվում՝ ներպետական խռովությունների հսկողության նպատակներով:

174.   Այնուամենայնիվ, Abdullah Yaşa and Others v. Turkey, 2013, § 43 գործով Դատարանը համարել է, որ հնարավոր մահաբեր ուժի կիրառման վերաբերյալ իր նախադեպային իրավունքը համապատասխանաբար պետք է կիրառվի արցունքաբեր գազի նռնակների կիրառման հետ կապված գործերում: Այն ընդգծել է, որ ոստիկանության գործողությունները, ներառյալ՝ արցունքաբեր գազով նռնակներ արձակելը, պետք է ոչ միայն թույլատրվեն ներպետական օրենսդրությամբ, այլ նաեւ լինեն դրանով բավականաչափ տարանջատված, եւ պետք է նախատեսված լինի կամայական գործողությունների, ուժի չարաշահման եւ կանխվող դժբախտ պատահարների դեմ համարժեք եւ արդյունավետ երաշխիքների համակարգ:

175.   Բացի այդ, Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով չի արգելվում զանգվածային անկարգությունները ճնշելու նպատակով ոստիկանության կողմից ուժի կիրառումը, մասնավորապես՝ ձերբակալված անձի հետ վարվելիս սակայն, այդպիսի ուժ կարող է կիրառվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, եւ այն չպետք է լինի չափից շատ (Muradova v. Azerbaijan, 2009, § 109 Necdet Bulut v. Turkey, 2007, § 23 Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, § 74):

176.   Cestaro v. Italy, 2015 գործով Դատարանը որպես խոշտանգում է որակել անվտանգության ուժերի անդամների գործողությունները, որոնք G8-ի գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած բախումներից եւ անօրինական վնասարարություններից հետո ծեծի եւ բռնության են ենթարկել ցուցարարներին: Նմանապես, Mushegh Saghatelyan v. Armenia, 2018 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում՝ կապված ոստիկանական բաժանմունքից տեղափոխելուց հետո արձանագրված՝ դիմումատուի վնասվածքների համար Կառավարության կողմից համոզիչ բացատրություն չտրամադրելու հետ, ուր նա բերման էր ենթարկվել ցույցից հետո։

177.   İzci v. Turkey, 2013 գործով դիմումատուն մասնակցել է ցույցի, որն ավարտվել է ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումներով: Դատարանի կողմից ուսումնասիրված դեպքերի տեսագրություններում երեւում է, թե ինչպես են ոստիկանները մահակներով հարվածում մեծ թվով ցուցարարների եւ արցունքաբեր գազ ցողում նրանց վրա։ Խանութներում ապաստանված կանանց նույնպես ոստիկանները քաշքշում ու ծեծի են ենթարկում։ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում՝ հաշվի առնելով դիմումատուի նկատմամբ բռնության չափից ավելի կիրառումը եւ նրա վրա արցունքաբեր գազ ցողելն այն հանգամանքներում, երբ դրա անհրաժեշտությունը չկար:

178.   Annenkov and Others v. Russia, 2017 գործով Դատարանը գտել է, որ պետական իշխանությունները խախտել են խաղաղ հավաքների իրավունքը՝ բռնի կերպով ձերբակալելով ձեռնարկատերերին, որոնք զբաղեցրել էին տեղական շուկան՝ ի նշան կառուցապատողին դա վաճառելու դեմ բողոքի: Դատարանը գտել է նաեւ, որ այս համատեքստում ֆիզիկական ուժի գործադրումը, որը հանգեցրել է համեմատաբար զգալի վնասվածքների, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն հիմնավորված չի եղել։

179.   Մայդանի՝ ի սկզբանե խաղաղ բողոքի ակցիան դադարեցնելու իշխանությունների բռնի ռազմավարության վերաբերյալ Shmorgunov and Others v. Ukraine, 2021, §§ 364-374, 392-396, 418-422, 429-433 գործով Դատարանը գտել է, որ տեղի են ունեցել 3-րդ հոդվածի խախտումներ՝ ի թիվս այլնի, ապացույցների բացակայության հիմքով առ այն, որ ոստիկանության կողմից դիմումատուների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելը խիստ անհրաժեշտ է եղել նրանց վարքագծի պատճառով: Մասնավորապես դիմումատուները ենթարկվել են ծեծի, այդ թվում՝ ռետինե եւ (կամ) պլաստմասսայե մահակներով, ինչը տեղի է ունեցել հրապարակայնորեն եւ որոշ դեպքերում ուղեկցվել է բանավոր վիրավորանքներով եւ համարժեք է եղել վատ վերաբերմունքի, իսկ երկու դիմումատուների դեպքում՝ խոշտանգման (տե՛ս նաեւ Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, §§ 78-93 Kadura and Smaliy v. Ukraine, 2021, §§ 97 եւ 113)։

Գ.    Դատավարական հայեցակետը

180.   3-րդ հոդվածը ենթադրում է, որ պետք է լինի արդյունավետ ծառայողական քննության որոշակի ձեւ այն դեպքերում, երբ անձը ներկայացնում է արժանահավատ պնդում այն մասին, որ 3-րդ հոդվածի խախտում առաջացնող վերաբերմունքի է ենթարկվել, ի թիվս այլնի, ոստիկանության կամ այլ համանման իշխանությունների կողմից (Bouyid v. Belgium [GC], 2015, §§ 115-116 Ostroveņecs v. Latvia, 2017, § 71)։ Երբ իշխանությունները դիմում են ուժի կիրառման, պետք է լինի ձեռնարկվող գործողությունների անկախ դիտանցման որոշակի ձեւ, ներառյալ՝ դրանց համաչափության հարցը՝ կիրառված ուժի համար պատասխանատվություն ապահովելու նպատակով։ Նման պատասխանատվություն ապահովելու համար անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք գործողությունը պատշաճ կերպով կարգավորվել եւ կազմակերպվել է այնպես, որ հնարավորինս նվազագույնի հասցվի մարդկանց ծանր մարմնական վնաս պատճառելու ռիսկը: Ցուցարարների եւ իրավապահների միջեւ լայնածավալ բախումը, որը պարունակել է բռնություն երկու կողմերի կողմից, պահանջում է մանրամասն ուսումնասիրել ոչ միայն բռնի գործողություններ իրականացրած ցուցարարների, այլ նաեւ իրավապահ մարմինների գործողությունները: Դատարանն ընդգծել է նման բախումների ծագման եւ հանգամանքների ընդհանուր ուսումնասիրության անհրաժեշտությունը՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ ցանկացած առանձին բողոքի քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով (Muradova v. Azerbaijan, 2009, § 113-114), որը պետք է սկսվի իշխանությունների սեփական նախաձեռնությամբ՝ նույնիսկ հանրահավաքի մասնակիցների կողմից ներկայացված առանձին բողոքների բացակայության դեպքում (Zakharov and Varzhabetyan v. Russia, 2020, §§ 53-55)։

181.   Օրինակ՝ Najafli v. Azerbaijan, 2012 գործով, որը վերաբերում էր մի լրագրողի, որը ոստիկանության կողմից ծեծի էր ենթարկվել չարտոնված ցույց լուսաբանելիս, Դատարանը գտել է, որ քննությունը 3-րդ հոդվածով նախատեսված պահանջները չի բավարարել մի շարք պատճառներով: Ամենալուրջ թերացումը քննության անկախության եւ անկողմնակալության հարցն էր, քանի որ դիմումատուին ծեծի ենթարկելու պատասխանատուների ինքնությունը բացահայտելու հանձնարարականը վերապահված էր այն նույն մարմնին, որի ներկայացուցիչները ենթադրաբար կատարել էին հանցանքը:

182.   Cestaro v. Italy, 2015 գործով դիմումատուն Իտալիայի ոստիկանության կողմից ծեծի եւ բռնության էր ենթարկվել G8 գագաթնաժողովի ժամանակ իրականացված շուրջկալի ընթացքում: Հաշվի առնելով, որ իշխանությունները չեն բացահայտել վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց ինքնությունը, եւ որ շուրջկալի հետ կապված քրեական մեղադրանքի վաղեմության ժամկետն անցել է, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում:

183.   Նմանապես, Shmorgunov and Others v. Ukraine, 2021, §§ 337-358, 377-391, 407-417, 425-428 գործով, որը վերաբերում էր Մայդանի բողոքի ակցիան բռնի կերպով ցրելուն, Դատարանը նշել է, որ դեպքերի քննության մասով զգալի թերացումներ են եղել: Քննությունը եւ դրա հետ կապված վարույթները մինչ այժմ արդյունք չեն տվել դիմումատուների նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքները, ինչպես նաեւ դիմումատուների նկատմամբ իրականում ուժ կիրառած բոլոր անձանց ինքնությունը պարզելու հարցերում։ Բացի այդ, ձգձգումների եւ բացթողումների արդյունքում այն պահի դրությամբ, երբ քննությունն սկսել էր ակտիվանալ, պարզվեց, որ որոշ կասկածյալներ եւ հնարավոր հանցանք կատարած անձինք Ուկրաինայից փախել էին եւ հետեւաբար իշխանությունների հասանելիությունից դուրս էին: Հետեւաբար Դատարանը գտավ, որ տեղի են ունեցել 3-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտումներ (տե՛ս նաեւ Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, §§ 61-73 Kadura and Smaliy v. Ukraine, 2021, §§ 94-96 եւ 107-112)։

184. Mushegh Saghatelyan v. Armenia, 2018 գործով Դատարանը նշել է, որ որեւէ քննչական միջոցառում կամ գնահատում չի իրականացվել՝ ցույցից հետո ձերբակալման եւ կալանավորման ընթացքում բողոքի ակցիայի մասնակից դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի հետ կապված: Դատարանը վճռել է, որ իշխանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։

185.   Annenkov and Others v. Russia, 2017 գործով որոշ ձեռնարկատերեր (որոնք զբաղեցրել էին տեղի շուկան՝ ի նշան կառուցապատողին դա վաճառելու դեմ բողոքի), ծեծի են ենթարկվել ձերբակալության ընթացքում։ Դատարանը նշել է ներպետական քննության թերացումները, ներառյալ՝ բժշկական ապացույցների գնահատման բացակայությունը եւ դիմումատուների կողմից դեպքերի նկարագրության համեմատական գնահատման բացակայությունը, ինչը խախտում էր 3-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ քննության նրանց իրավունքը:

186.   Զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում կարող է առաջանալ խնդիր՝ կապված ցուցարարների նկատմամբ ենթադրաբար չհիմնավորված ուժ կիրառած ոստիկանների ինքնությունը պարզելու անհնարինության հետ։ Այս առումով Դատարանը վճռել է, որ երբ իշխանությունները կարգուկանոն պահպանելու կամ ձերբակալություն իրականացնելու համար ներգրավում են դիմակավորված ոստիկանների, այդ ոստիկաններից պետք է պահանջվի տեսանելիորեն ցուցադրել որոշ տարբերանշաններ, օրինակ՝ հրամանի համարը: Նման տարբերանշանների ցուցադրումը կապահովի նրանց անանունությունը՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով հետագայում գործողությունների իրականացման կարգի հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում նրանց ինքնությունը պարզելու եւ հարցաքննելու (Hentschel and Stark v. Germany, 2017, § 91)։

187.   Այսպես՝ Hentschel and Stark v. Germany, 2017 գործով, որի ժամանակ դիմումատուները բողոքել են, որ իրենց ծեծի են ենթարկել եւ իրենց նկատմամբ պղպեղային բալոններ են կիրառվել նույնականացման տարբերանշաններ չունեցող՝ սաղավարտներով ոստիկանների կողմից, Դատարանը գտել է, որ առանց նույնականացման տարբերանշանների, սաղավարտներով ոստիկանների ներգրավելու պահից սկսած՝ արդյունավետ քննություն չի իրականացվել, եւ քննության արդյունքում առաջացած որեւէ դժվարություն մանրակրկիտ քննչական միջոցառումներով բավարար հակազդեցություն չի ստացել։

188.   Նմանապես, İzci v. Turkey, 2013 գործով ներպետական դատարաններն ընդունել են, որ ոստիկանները թաքցրել են իրենց նույնականացման համարներն ու դեմքերը, որպեսզի իրենց չճանաչեն: Ազգային իշխանությունների կողմից իրականացված քննության արդյունքում չի հաջողվել պարզել ոստիկանների մեծ մասի ինքնությունը, եւ ի վերջո, նրանցից միայն վեցն են դատապարտվել: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված դատավարական պարտավորությունների խախտում:

V.    Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք (5-րդ հոդված)

Կոնվենցիայի 5–րդ հոդված

«1.    Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ օրենքով սահմանված կարգով.

ա)    անձին օրինական կերպով կալանքի տակ պահելը իրավասու դատարանի կողմից նրա դատապարտվելուց հետո,

բ)      անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,

գ)     անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,

դ)     անչափահասին կալանքի վերցնելը օրինական կարգադրության հիման վրա՝ դաստիարակչական հսկողության համար, կամ նրա օրինական կալանավորումը՝ նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով,

ե)     անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաեւ հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը,

զ)     անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:

2.      Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների եւ ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:

3.      Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:

4.      Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է:

5.      Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

Ա.    Ազատությունից զրկելը[14]

189.   Որոշելու համար, թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում, թե՝ ոչ, Դատարանը գնահատում է անձի կոնկրետ իրավիճակը եւ մի շարք չափանիշներ, ինչպիսիք են տվյալ միջոցի տեսակը, տեւողությունը, հետեւանքը եւ իրականացման եղանակը (Medvedyev and Others v. France [GC], 2010, § 73 Creangă v. Romania [GC], 2012, § 91 De Tommaso v. Italy [GC], 2017, § 80 Guzzardi v. Italy, 1980, § 92)։

190.   Այս կապակցությամբ հարկադրանքի տարրը վկայում է ազատությունից զրկելու մասին՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (Gillan and Quinton v. the United Kingdom, 2010, § 57, եւ Foka v. Turkey, 2008, §§ 74-79)։ Այնուամենայնիվ, անձանց ազատությունից զրկելու մասով իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցների նպատակը նշանակություն չունի այն մասին որոշում կայացնելու փուլում, թե արդյոք ազատությունից զրկում տեղի է ունեցել (Rozhkov v. Russia (no.2), 2017, § 74)։ Նույնիսկ պաշտպանության համար նախատեսված միջոցները, որոնք ձեռնարկվել են տվյալ անձի շահերից ելնելով, դեռեւս կարող են համարժեք լինել ազատությունից զրկելուն (Khlaifia and Others v. Italy [GC], 2016, § 71)։

191.   Այն սկզբունքը, որ 5-րդ հոդվածի 1-ին կետը չի վերաբերում զուտ տեղաշարժի ազատության այն սահմանափակումներին, որոնք կարգավորվում են թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածով, հաստատվել է զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ պետք է հաշվի առնել նաեւ քննարկվող միջոցի տեսակը, տեւողությունը, հետեւանքները եւ իրականացման եղանակը։ Դատարանը պարզաբանել է, որ հասարակության անդամները հաճախ ստիպված են եղել դիմանալ ազատ տեղաշարժի ժամանակավոր սահմանափակումներին որոշակի իրավիճակներում, ինչպիսիք են հասարակական տրանսպորտով կամ մայրուղիով երթեւեկելը կամ ֆուտբոլային հանդիպման հաճախելը: Հաճախ հանդիպող այսպիսի սահմանափակումները չեն կարող պատշաճ կերպով բնութագրվել որպես «ազատությունից զրկել»՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, եթե դրանք անխուսափելի են եղել իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների արդյունքում, անհրաժեշտ են եղել լուրջ վնասվածքի կամ վնասի իրական ռիսկը կանխելու համար եւ այդ նպատակի համար պահանջվող նվազագույն չափի են հասցվել (Austin and Others v. the United Kingdom [GC], 2012, § 59)։

192.   Բացի այդ, օպերատիվ որոշումներ կայացնելիս ոստիկանությանը պետք է որոշակի աստիճանի հայեցողություն ընձեռվեր (P.F. and E.F. v. the United Kingdom (dec.), 2010, § 41)։ 5-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ անհնար դառնա ոստիկանության կողմից կարգը պահպանելու եւ հանրությանը պաշտպանելու իր պարտականությունները կատարելը՝ պայմանով, որ ապահովվի համապատասխանություն 5-րդ հոդվածի հիմքում ընկած սկզբունքին, որի նպատակն անձին կամայականությունից պաշտպանելն է (Saadi v. the United Kingdom [GC], 2008, §§ 67-74)։

193.   Austin and Others v. the United Kingdom [GC], 2012 գործով Դատարանը քննարկել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը մի խումբ մարդկանց «սահմանափակ տարածքում տեղայնացնելու» կամ զսպելու առնչությամբ, որը ոստիկանության կողմից իրականացվել է հասարակական կարգի պահպանման նկատառումներով։ Դատարանը համարել է, որ ոստիկանությունը որոշել է զսպման միջոց կիրառել՝ բազմությանը վերահսկելու, այլ ոչ թե ավելի կոշտ մեթոդների դիմելու համար, որոնք կարող էին բազմության մեջ գտնվող մարդկանց վնասելու ավելի մեծ վտանգ առաջացնել: Հետեւաբար Դատարանը գտել է, որ 5-րդ հոդվածը կիրառելի չի եղել։ Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծել է, որ եթե ոստիկանության համար անհրաժեշտ չլիներ լուրջ վնասվածքները կամ վնասները կանխելու համար կիրառել պաշտպանական շղթա եւ պահպանել դա, միջոցի հարկադրող եւ սահմանափակող բնույթը կարող էր բավարար լինել դա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի գործողության շրջանակում ներառելու համար (տե՛ս նաեւ Auray and Others v. France, 2024, §§ 65-74 եւ 84-95 գործը, որի ժամանակ Դատարանը հաստատել է Austin and Others գործով նախադեպային իրավունքը՝ 5-րդ հոդվածը համարելով ոչ կիրառելի, սակայն գործը քննել է թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի համաձայն եւ գտել է, որ տեղի է ունեցել այդ դրույթի խախտում՝ «սահմանափակ տարածքում տեղայնացնելու» տեխնիկայի կիրառման համար համապատասխան իրավական հիմքերի բացակայության պատճառաբանությամբ):

194.   Ինչ վերաբերում է վարչական ձերբակալությունների տարբեր ձեւերին, օրինակ, Elvira Dmitriyeva v. Russia, 2019, § 95 գործով Դատարանը գտել է, որ դիմումատուն, որը ձերբակալվել եւ վարչական մեղադրանք կազմելու համար ոստիկանությունում մոտ չորս ժամ կալանքի տակ էր պահվել, ազատությունից զրկված է եղել նշված ժամանակահատվածի ընթացքում (տե՛ս նաեւ Lashmankin and Others v. Russia, 2017)։

195.   Որպես համեմատություն՝ Shimovolos v. Russia, 2011 գործով կալանքը 45 րոպեից ավելի չի տեւել: Դատարանը հաշվի էր առել այն փաստը, որ դիմումատուն ոստիկանության բաժին էր բերվել ուժի սպառնալիքի ներքո, եւ որ նա ազատ չէր տարածքն առանց ոստիկանների թույլտվության լքելու: Դատարանը համարել է, որ առկա է եղել հարկադրանքի տարր, որը, չնայած ձերբակալության կարճ տեւողությանը, վկայում էր 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով ազատությունից զրկելու մասին:

196.   Դատարանը գտել է նաեւ, որ ոստիկանության կողմից կանգնեցնելու եւ խուզարկելու լիազորությունների իրականացման ժամանակ հարկադրանքի տարրը վկայում է ազատությունից զրկելու մասին՝ չնայած միջոցի իրականացման կարճ տեւողությանը (Krupko and Others v. Russia, 2014, § 36 Foka v. Turkey, 2008, § 78 Gillan and Quinton v. the United Kingdom, 2010, § 57 Shimovolos v. Russia, 2011, § 50 Brega and Others v. Moldova, 2012, § 43):

197.   Օրինակ, Gillan and Quinton v. the United Kingdom, 2010 գործով Դատարանը նշել է, որ թեեւ յուրաքանչյուր դիմումատուի կանգնեցնելու եւ խուզարկելու տեւողությունը երկու դեպքում էլ չի գերազանցել 30 րոպեն, այդ ընթացքում դիմումատուներն ամբողջությամբ զրկված են եղել ազատ տեղաշարժի ցանկացած ազատությունից, պարտավոր են եղել մնալ իրենց գտնվելու վայրում եւ ենթարկվել խուզարկությանը։ Եթե նրանք հրաժարվեին, նրանց կձերբակալեին, ոստիկանության բաժանմունքում կալանքի տակ կվերցնեին եւ քրեական պատասխանատվության կենթարկեին: Դատարանը նշել է, առանց 5-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու, որ հարկադրանքի այս տարրը վկայում էր այդ դրույթի իմաստով ազատությունից զրկելու մասին:

Բ.    Օրինականությունը

198.   5-րդ հոդվածի 1-ին կետում առկա «օրինական» եւ «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունները, ըստ էության, վերաբերում են ազգային օրենսդրությանը եւ ամրագրում են դրա նյութաիրավական եւ դատավարական կանոններին համապատասխանելու պարտավորությունը: Այնուամենայնիվ, ներպետական օրենսդրության համաձայն կալանավորման «օրինականությունը» միշտ չէ, որ որոշիչ տարր է։ Բացի այդ, Դատարանը պետք է համոզվի, որ դիտարկվող ժամանակահատվածում կալանավորումը համատեղելի է եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի նպատակի հետ, այն է՝ կանխել կամայական կերպով անձանց ազատությունից զրկելը (Giulia Manzoni v. Italy, 1997, § 25):

199.   5-րդ հոդվածի 1-ին կետի «օրենքով սահմանված կարգի համաձայն» պահանջը[15] զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում կիրառվում է հետեւյալ գործերի նկատմամբ.

·                Navalnyy and Yashin v. Russia, 2014 Elvira Dmitriyeva v. Russia, 2019 եւ Lashmankin and Others v. Russia, 2017 (դիմումատուներին ուղեկցել են ոստիկանության բաժին՝ չնայած տեղում վարչական մեղադրանք չկազմելու պատճառների բացակայությանը).

·                Mushegh Saghatelyan v. Armenia, 2018 (դիմումատուի կալանքը գերազանցել է օրենքով թույլատրված առավելագույն ժամկետը՝ 72 ժամ առանց դատարանի որոշման)

·                Hakim Aydın v. Turkey, 2020, § 40 (ազատազրկում մի հանցանքի համար, որի դեպքում այդ միջոցը չի կարող կիրառվել)։

200.   Կիրառելի օրենքը պետք է համապատասխանի նաեւ Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին, որով պահանջվում է, որ բոլոր օրենքները լինեն այնքան հստակ, որ քաղաքացիներին թույլ տան կոնկրետ հանգամանքներում ողջամիտ չափով կանխատեսելու այն հետեւանքները, որոնց տվյալ գործողությունը կարող է հանգեցնել (Steel and Others v. the United Kingdom, 1998, § 54):

Գ.    Արդարացման հիմքերը 5-րդ հոդվածի 1-ին կետում

201.   Դատարանը պարզաբանել է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ազատության իրավունքի բացառությունների ցանկն սպառիչ է, եւ միայն այդ բացառությունների նեղ մեկնաբանությունն է համահունչ այդ դրույթի նպատակին, մասնավորապես՝ ոչ ոքի կամայականորեն ազատությունից չզրկելու ապահովմանը (Buzadji v. the Republic of Moldova [GC], 2016, § 84 S., v. and A. v. Denmark [GC], 2018, § 73):

202.   Առավել հաճախ զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում ազատազրկման արդարացման հիմքերը վերաբերում են 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերին[16]:

203.   Օրինակ, Steel and Others v. the United Kingdom, 1998 գործով առաջին եւ երկրորդ դիմումատուները դատապարտվել են, եւ նրանց կարգադրվել է պահպանել հասարակական կարգը, մասնավորապես՝ խուսափել այնպիսի գործողություններ կատարելուց, որոնց բնական հետեւանքն այլ անձանց բռնության հրահրելը կլիներ: Հետագայում դիմումատուների կողմից դատարանի որոշումը կատարելուց հրաժարվելը հանգեցրել է ազատազրկման։ Քանի որ ազատազրկման պատճառը դատարանի որոշումը չկատարելն էր, Դատարանը կալանավորումը դիտարկել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն։

204.   Schwabe and M.G. v. Germany, 2011 գործով Դատարանն ուսումնասիրել է ցույցին մասնակցությունը խոչընդոտելու նպատակով իրականացված կալանավորումը։ Դատարանը մերժել է Կառավարության այն փաստարկը, որ կալանավորումը վերաբերել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին, քանի որ «օրենքով սահմանված պարտավորությունը» պետք է լիներ իրական եւ կոնկրետ, արդեն իսկ դրված տվյալ անձի վրա (տե՛ս նաեւ S., v. and A. v. Denmark [GC], §83):

205.   Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին, Shimovolos v. Russia, 2011 գործով, որի ժամանակ Սամարայում պետք է կայանար Եվրամիություն-Ռուսաստան գագաթնաժողովը, դիմումատուի անունը «հսկողության տվյալների բազայում» գրանցված է եղել որպես մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ: Դատարանը գտել է, որ Սամարայի երկաթուղային կայարանում քառասունհինգ րոպե տեւողությամբ դիմումատուի ձերբակալումը՝ նրա կողմից չնշված վարչական եւ քրեական հանցանքներ կատարելը կանխելու նպատակով, հիմնավորված չէ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն:

206.   Մայդանի՝ ի սկզբանե խաղաղ բողոքի ակցիան անհամաչափ ուժի գործադրմամբ եւ ազատությունից զրկելու միջոցով դադարեցնելու իշխանությունների կանխամտածված ռազմավարությանը վերաբերող՝ Ուկրաինայի դեմ մի շարք գործերում Դատարանը գտել է, որ տեղի են ունեցել 5-րդ հոդվածի խախտումներ՝ կապված դիմումատուներին ազատությունից զրկելու մասով հիմնավորման բացակայության եւ (կամ) կամայականության հետ (Shmorgunov and Others v. Ukraine, 2021, §§ 463-478 Kadura and Smaliy v. Ukraine, 2021, §§ 126-132 Dubovtsev and Others v. Ukraine, 2021, §§ 77-82 Vorontsov and Others v. Ukraine, 2021, §§ 42-49)։ Նույն համատեքստում Lutsenko and Verbytskyy v. Ukraine, 2021, § 102 գործով Դատարանը գտել է, որ լիովին անտեսվել են 5-րդ հոդվածի 1-ին կետի երաշխիքները՝ կապված իշխանությունների ցուցումներով եւ (կամ) իշխանությունների հսկողության ներքո կամ առնվազն նրանց լուռ համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող անձանց կողմից ցուցարարների առեւանգման եւ կալանավորման հետ:

207.   Navalnyy v. Russia [GC], 2018 գործով դիմումատուն յոթ անգամ ձերբակալվել է ոչ կանոնավոր, սակայն խաղաղ հավաքների ժամանակ: Մի դեպքում նա կալանավորվել է չնշված ժամերով՝ նախքան նրան դատարան ներկայացնելը, իսկ մյուս դեպքում կալանավորվել է մեկ գիշերով՝ նախքան նրան դատավորի մոտ տանելը: Դատարանը գտել է, որ իշխանությունները չեն ներկայացրել որեւէ հստակ պատճառաբանություն դիմումատուին մինչեւ դատաքննությունը չազատելու առնչությամբ, եւ այդպիսով գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

208.   Navalnyy v. Russia (no. 2), 2019 գործով ներպետական դատարանը նշանակել է մինչդատական տնային կալանք այն հիմքով, որ դիմումատուն քննության ընթացքում խախտել է Մոսկվայից չհեռանալու պարտավորությունը, եւ համարել է, որ առկա է փախուստի վտանգ։ Դատարանը նշել է, որ դիմումատուն, ըստ էության, կատարել է պարտավորությունը։ Դատարանը չի գտել որեւէ ողջամիտ բացատրություն առ այն, որ նրա վարքագիծն արդարացված է եղել ազատազրկմամբ, եւ այդպիսով ազատազրկումը համարել է անօրինական:

209.   Krupko and Others v. Russia, 2014 գործով հավաքի ժամանակ չորս դիմումատուները համագործակցել են ոստիկանների հետ՝ անձը հաստատող փաստաթղթեր ներկայացնելու, հարցերին պատասխանելու եւ հրամաններին ենթարկվելու մասով: Նրանց նկատմամբ որեւէ հանցագործության մեջ կասկածանք կամ մեղադրանք պաշտոնապես չի առաջադրվել: Դատարանը հավանական չի համարել, որ նրանք ձերբակալվել են «հանցանք կատարած լինելու ողջամիտ կասկածի հիմքով իրավասու իրավապահ մարմին բերման ենթարկվելու նպատակով», եւ եզրակացրել է, որ ազատազրկումը կամայական է եղել:

210.   Մինչդեռ S., v. and A. v. Denmark [GC], 2018 գործով, որը վերաբերում է ֆուտբոլի երկրպագուներին մոտ ութ ժամ առանց մեղադրանք առաջադրելու կալանքի տակ պահելուն, Դատարանը մանրամասնել է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ հայեցակետը, որը թույլ է տալիս անձի ձերբակալությունը կամ կալանավորումը, «երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կանխելու համար»: Դատարանը վճռել է, որ սկզբունքորեն այս դրույթը նախատեսում է իշխանությունների կողմից անձին քրեական վարույթի համատեքստից դուրս կալանավորելու հնարավորություն՝ պայմանով, որ նրանք պահպանում են 5-րդ հոդվածի սկզբունքի հիմքում ընկած՝ անձին կամայականությունից պաշտպանելու սկզբունքը:

211.   Պետք է նշել նաեւ, որ Kavala v. Turkey 2019 գործով Դատարանը հաստատել է, որ 15-րդ հոդվածով նախատեսված արտակարգ դրությունը չի կարող վերացնել «հիմնավոր կասկածի» մասով պահանջը՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի հիման վրա կալանավորման համար: Այն բանի կասկածը, որ դիմումատուն «փորձել է տապալել սահմանադրական կարգը ուժի կամ բռնության միջոցով», պետք է հիմնավորվեր տվյալ հանցանքին առնչվող շոշափելի եւ ստուգման ենթակա փաստերով կամ ապացույցներով: Այնուամենայնիվ, ո՛չ կալանավորման վերաբերյալ որոշումները, ո՛չ էլ մեղադրական եզրակացությունը նման տեղեկություններ չեն պարունակել։ Հետեւաբար Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

212.   Եվ վերջում, բողոքի ակցիաներին վերաբերող մի քանի գործերով հաստատվել է, որ անձի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքին միջամտությունները հիմնված են եղել քողարկված նպատակի վրա, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համակցությամբ՝ 18-րդ հոդվածի[17] հետ կապված հարցի տեղիք է տվել:

213.   Օրինակ, Rashad Hasanov and Others v. Azerbaijan, 2018 գործով դիմումատուները եղել են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ եւ մի հասարակական կազմակերպության խորհրդի անդամներ, որը բողոքի ակցիաներ է կազմակերպել Կառավարության դեմ: Նախատեսված ցույցերից մեկից կարճ ժամանակ առաջ դիմումատուները ձերբակալվել են, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցներ եւ Մոլոտովի կոկտեյլներ պահելու մեջ։ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել միայն 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, քանի որ քրեական հետապնդում իրականացնող մարմինները չեն ներկայացրել որեւէ ապացույց, որը կվկայեր քննարկվող Մոլոտովի կոկտեյլների հետ դիմումատուների ունեցած որեւէ առնչության մասին եւ այդ կերպ «ողջամիտ կասկած» կառաջացներ՝ նրանց ձերբակալությունն ու կալանավորումը հիմնավորելու համար: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ ճնշումների ֆոնին դիտարկված այս հանգամանքները հանգեցրել են Դատարանի այն եզրակացությանը, որ դիմումատուների կալանավորման իրական նպատակը վերջիններիս ակտիվ հասարակական եւ քաղաքական գործունեության համար նրանց լռեցնելն ու պատժելն էր: Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտում՝ 5-րդ հոդվածի համակցությամբ:

214.   Ilgar Mammadov v. Azerbaijan, 2014 գործով դիմումատուն գնացել է այն տարածքը, որտեղ խռովություն էր տեղի ունեցել՝ ականատեսներից տեղեկություններ ստանալու համար: Այնուհետեւ նա իր բլոգում կատարել է գրառումներ, որոնցում քննադատել է իշխանություններին եւ ներկայացրել խռովության ժամանակ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իր սեփական վարկածը, որը տարբերվում էր Կառավարության վարկածից: Այնուհետեւ դիմումատուին քրեական հանցանքների մասով մեղադրանք է առաջադրվել այնպիսի գործողությունների կազմակերպման կամ դրանց ակտիվ մասնակցության համար, որոնք առաջացրել են հասարակական կարգի խախտում, ինչպես նաեւ պետական պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը: Դատարանը գտել է, որ քրեական հետապնդումն ունեցել է դիմումատուին լռեցնելու կամ պատժելու թաքնված շարժառիթ՝ Կառավարությանը քննադատելու եւ նրա կարծիքով՝ ճշմարիտ համարվող տեղեկություններ տարածելու փորձի համար, որոնք Կառավարությունը փորձել է թաքցնել, եւ եզրակացրել է, որ առկա է 18-րդ հոդվածի խախտում՝ 5-րդ հոդվածի համակցությամբ։

Դ.    Երաշխիքներ՝ ազատությունից զրկված անձանց համար

215.   Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է երաշխիք՝ ազատությունից ցանկացած կամայական կամ անհիմն զրկելու մասով քրեական հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձանց, մասնավորապես այն անձանց համար, որոնց նկատմամբ կիրառելի է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը (Aquilina v. Malta [GC], 1999, § 47, եւ Stephens v. Malta (no. 2), 2009, § 52): Մասնավորապես այդ դրույթով պահանջվում է արագ եւ ինքնաբերաբար դատական հսկողություն իրականացնել քրեական հանցանք կատարելու կասկածանքով ազատությունից զրկելու, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետում դատաքննության կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունքի նկատմամբ[18]: Կանխարգելիչ կալանավորման դեպքում, երբ տվյալ անձը կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, կալանավորված անձին իրավասու իրավապահ մարմին տանելու նպատակային պահանջը որպես այդպիսին չպետք է խոչընդոտ լինի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ հայեցակետում պարունակվող կարճաժամկետ կանխարգելիչ կալանավորման համար (S., v. and A. v. Denmark [GC], 2018, § 126):

216.   Ինչ վերաբերում է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ հայեցակետին, ապա Դատարանը վճռել է, որ այս առնչությամբ կիրառելի է նաեւ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված «նպատակային» պահանջը, այն է՝ անձին իրավասու իրավապահ մարմին տանելը: Այնուամենայնիվ, այս պահանջը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ, որպեսզի դրա կատարման հարցը կախված լինի նրանից, թե արդյոք կալանավորված անձին, ինչպես պահանջվում է 5-րդ հոդվածի 3-րդ կետով, պետք է անհապաղ տանել դատավորի մոտ՝ նրա կալանավորման օրինականությունը վերանայելու կամ նրան մինչեւ այդ ժամկետն ազատ արձակելու համար: Բացի այդ, վերջին պահանջը չկատարելու դեպքում տվյալ անձը պետք է ունենա հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք՝ 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն: Այլ կերպ ասած, 5-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերով սահմանված՝ ազգային օրենսդրությամբ ամրագրված երաշխիքների առկայության դեպքում նպատակային պահանջը չպետք է խոչընդոտ լինի զանգվածային բողոքի ակցիաների կամ իրադարձությունների դեպքում կարճաժամկետ կալանավորման համար (S., v. and A. v. Denmark [GC], 2018, §137):

217.   Բացի այդ, 5-րդ հոդվածի 4-րդ կետը, որը Կոնվենցիայի habeas corpus դրույթն է, կալանավորված անձանց իրավունք է տալիս ակտիվորեն դիմելու իրենց կալանավորման դատական կարգով վերանայման: Այն նաեւ ապահովում է ձերբակալված կամ կալանավորված անձանց իրավունքն այն մասով, որ նրանց կալանավորման օրինականության վերաբերյալ դատարանն «անհապաղ» որոշում կայացնի եւ կարգադրի ազատ արձակել նրանց, եթե կալանավորումն անօրինական է[19]։

VI.   Արդար դատաքննության իրավունքը (6-րդ հոդված)

Կոնվենցիայի 6–րդ հոդված

«1.    Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային լսումների իրավունք: Դատավճիռը հրապարակվում է դռնբաց նիստում, սակայն մամուլի ներկայացուցիչների եւ հանրության ներկայությունը կարող է չթույլատրվել ամբողջ դատաքննության կամ դրա մի մասի ընթացքում՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության շահերից ելնելով, երբ դա են պահանջում անչափահասների շահերը կամ կողմերի մասնավոր կյանքի պաշտպանությունը, կամ այնքանով, որքանով դա, դատարանի կարծիքով, հատուկ հանգամանքների բերումով խիստ անհրաժեշտ է, եթե հրապարակայնությունը կխախտեր արդարադատության շահերը:

2.      Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական իրավախախտում կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:

3.      Քրեական իրավախախտում կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ նվազագույն իրավունքները.

ա)    իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի եւ հիմքի մասին,

բ)      բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,

գ)      պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով, կամ եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,

դ)      հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, եւ իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե)      գտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»։

դ)      հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, եւ իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միեւնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,

ե)      օգտվելու թարգմանչի անվճար օգնությունից, եթե ինքը չի հասկանում դատարանում գործածվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով»։

Ա.    Կիրառելիությունը

218.   6-րդ հոդվածը կիրառելի է միայն անձի քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները[20] կամ անձի դեմ ցանկացած քրեական մեղադրանք[21] որոշելիս: Զանգվածային բողոքի ակցիաների համատեքստում հարցերը հիմնականում ծագում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետով:

219.   Օրինակ, Kasparov and Others v. Russia, 2013 գործով Դատարանը գտելէ, որ խորհրդարանական ընտրությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ ձերբակալված երթի մասնակիցների նկատմամբ վարչական վարույթն ընդգրկվում է 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետի շրջանակում: Այն, մասնավորապես, նշել է, որ չարտոնված ցույցին մասնակցելու համար հանցանքը պատժվում է այն դրույթով, որը կանոնակարգում է հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումները եւ նախատեսված է կանոնակարգելու ցույցերի անցկացման եղանակը, նաեւ այն, որ իրավախախտումն ընդհանուր բնույթ է կրել, քանի որ այն ուղղված է եղել բոլոր քաղաքացիների, այլ ոչ հատուկ կարգավիճակ ունեցող կոնկրետ խմբի դեմ։ Դատարանը նշել է, որ դիմումատուները տուգանվել են տույժի առավելագույն չափով՝ կիրառելի դրույթի համաձայն: Առավել կարեւոր է այն, որ վճարման ենթակա տույժերը նախատեսված չեն եղել որպես վնասի նյութական փոխհատուցում, այլ կրել են պատժիչ եւ զսպող բնույթ, ինչը նաեւ քրեական պատիժներին բնորոշ գործոն է:

220.   Նմանապես, Navalnyy v. Russia [GC], 2018 գործով Դատարանը գտել է, որ վարչական վարույթը 6-րդ հոդվածի 1-ին կետի ինքնավար իմաստով քրեական է եղել, քանի որ տվյալ իրավախախտումն ընդհանուր առմամբ վկայել է քրեական ոլորտին վերաբերող հանցագործության մասին, եւ հաշվի առնելով դրա տեւողությունը (մինչեւ տասնհինգ օր) եւ կատարման ձեւը (վարչական ազատազրկում)՝ այն ձեռք է բերել քրեական պատժի ծանրություն:

221.   Mikhaylova v. Russia գործով համապատասխան դրույթը նախատեսումէր առավելագույն պատիժ՝ տուգանքի ձեւով (28 եվրոյին համարժեք) եւ (կամ) տասնհինգ օր տեւողությամբ ազատազրկում: Դատարանի համար սա այնպիսի հիմնավոր ենթադրության տեղիք է տվել, ըստ որի դիմումատուին առաջադրված մեղադրանքները բնույթով «քրեական» են, եւ այս ենթադրությունը կարող է հերքվել միայն բացառիկ հանգամանքներում եւ միայն այն դեպքում, երբ ազատությունից զրկելը չէր կարող համարվել «զգալի վնաս հասցնող»՝ հաշվի առնելով դրա բնույթը, տեւողությունը կամ կատարման եղանակը: Դատարանն այս գործում նման բացառիկ հանգամանքներ չի գտել։ Դատարանը նաեւ նշել է, որ դրույթում պարունակվող դատավարական երաշխիքները, ինչպիսին, օրինակ, անմեղության կանխավարկածն է, վկայում են վարույթի «քրեական» բնույթի մասին։

Բ.    Արդար դատաքննության երաշխիքները

222.   Դատարանը վճռել է, որ 6-րդ հոդվածում պարունակվող արդարության ընդհանուր պահանջները կիրառվում են բոլոր քրեական վարույթների նկատմամբ՝ անկախ տվյալ հանցանքի տեսակից (Ibrahim and Others v. the United Kingdom [GC], 2016, § 252): Սա համապատասխանաբար վերաբերում է զանգվածային բողոքի ակցիաներին[22]:

223.   Այսպես՝ օրինակ, Gafgaz Mammadov v. Azerbaijan, 2015, § 76, եւ Huseynli and Others v. Azerbaijan, 2016 գործերով՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պաշտպանության նախապատրաստվելու համար համապատասխան ժամանակի եւ միջոցների երաշխիքը խախտվել է բազմաթիվ թերությունների հետեւանքով, ներառյալ՝ կարճատեւ մինչդատական գործընթացները, մինչեւ դատական լսումներն արտաքին աշխարհից դիմումատուների մեկուսացումը, մինչդատական գործընթացում օրինական ներկայացուցչի բացակայությունը եւ դիմումատուներին վարչական իրավախախտման մասին արձանագրություն չտրամադրելը: Դատարանը գտել է, որ երկու դեպքում էլ դիմումատուներին հնարավորություն չի տրվել կազմակերպելու իրենց պաշտպանությունը եւ ծանոթանալու վարույթի ընթացքում իրականացված քննության արդյունքներին։

224.   Karelin v. Russia, 2016, §§ 69-84 գործով Դատարանը նշել է, որ դատավարության ընթացքում մեղադրանքի կողմի բացակայությունն ազդել է անմեղության կանխավարկածի գործողության վրա եւ հետեւապես՝ գործը քննող դատարանի անաչառության հարցի վրա եւ հակառակը։

225.   Նմանապես, Elvira Dmitriyeva v. Russia, 2019 գործով դիմումատուն բողոքել է վարույթի ընթացքում վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած ոստիկանների, ինչպես նաեւ իր դեմ մեղադրանքն ապացուցելու դերն ստանձնած, գործը քննող եւ վերաքննիչ դատարանների ներկայությունից այն դեպքում, երբ մեղադրանքի կողմը բացակայել է։ Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ մասնավորապես՝ անաչառության պահանջի խախտում։

226.   Butkevich v. Russia, 2018 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում՝ բանավոր լսումների համատեքստում մեղադրանքի կողմի բացակայության պատճառով, ինչի արդյունքում ներկայացվել է վարչական մեղադրանք, ինչպես նաեւ գործը քննող դատարանը պաշտպանության կողմին հնարավորություն չի ընձեռել հարցաքննել ձերբակալությունն իրականացրած ոստիկաններին կամ արձանագրության մեջ նշված որեւէ մեկի, որոնց Դատարանը համարել է վկաներ:

227.   Navalnyy v. Russia [GC], 2018, գործով Դատարանը գտել է, որ վեց դրվագների մասով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում, քանի որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս հիմնվել են բացառապես ոստիկանության կողմից դեպքերի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների վրա:

228.   Նմանապես, Mushegh Saghatelyan v. Armenia, 2018 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, քանի որ ներպետական դատարաններն անվերապահորեն հաստատել են դեպքերի վերաբերյալ ոստիկանության վարկածը, պատշաճ կերպով չեն անդրադարձել դիմումատուի որեւէ պնդման եւ հրաժարվել են հարցաքննել պաշտպանության կողմի վկաներին։ Դատարանը նշել է, որ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետը, դարձյալ որպես ընդհանուր կանոն, իր հայեցողությանն է թողնում վկաներին կանչելու նպատակահարմարությունը գնահատելը: Այնուհանդերձ, գնահատումը ենթակա է Դատարանի կողմից ստուգման։

229.   Kasparov and Others v. Russia, 2013 գործով Դատարանը գտել է, որ բողոքի ցույցի ժամանակ իրենց ձերբակալման հանգամանքների վերաբերյալ իրենց վարկածը ներկայացնելու համար դիմումատուներին ողջամիտ հնարավորություն ընձեռելու բացակայությունը խախտել է կողմերի իրավահավասարության սկզբունքը եւ արդար դատաքննության իրավունքը:

230.   Olga Kudrina v. Russia, 2021, §§ 38-41 գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում՝ ներպետական դատարանների կողմից վկաներին չհարցաքննելու մասով, որոնք կարող էին լույս սփռել բողոքի ակցիային մասնակցելու վերաբերյալ դիմումատուի դեմ առաջադրված մեղադրանքների վրա: Դատարանը համարել է, որ վկաների ցուցմունքների վերաբերելիությունն ակնհայտ էր դիմումատուի գործում, թեեւ նա պատշաճ կերպով չէր պատճառաբանել այդ վկաներին կանչելու եւ հարցաքննելու իր խնդրանքը:


Մեջբերված գործերի ցանկը

Սույն ուղեցույցում որպես նախադեպային իրավունք մեջբերված են Դատարանի կողմից կայացված վճիռներ կամ որոշումներ, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի (Հանձնաժողով) որոշումներ կամ զեկույցներ:

Եթե այլ բան նշված չէ, ապա բոլոր հղումներն արված են գործն ըստ էության քննելու արդյունքում Դատարանի պալատի կողմից կայացված վճռին: «(Որոշ)» հապավումը նշանակում է, որ հղում է կատարվում Դատարանի որոշմանը, իսկ «[ՄՊ]» հապավումով նշվում է, որ գործը քննվել է Մեծ պալատի կողմից:

Պալատի վճիռները, որոնք Կոնվենցիայի 44-րդ հոդվածի իմաստով վերջնական չեն, ստորեւ նշված ցանկում նշվում են աստղանիշով: Կոնվենցիայի 44–րդ հոդվածի 2–րդ կետով սահմանված է. «Պալատի վճիռը դառնում է վերջնական, եթե՝ ա) կողմերը հայտարարում են, որ չեն պահանջի գործի հանձնում Մեծ պալատին, կամ բ) վճռի կայացումից հետո երեք ամսվա ընթացքում չի պահանջվում գործի հանձնում Մեծ պալատին, կամ գ) Մեծ պալատի հանձնախումբը, 43-րդ հոդվածին համապատասխան, մերժում է գործը հանձնելու պահանջը»։ Այն դեպքերում, երբ հանձնելու մասին պահանջն ընդունվում է Մեծ պալատի հանձնախմբի կողմից, Պալատի վճիռը չի դառնում վերջնական եւ հետեւաբար, իրավական ուժ չունի. վերջնական է դառնում Մեծ պալատի հաջորդ վճիռը:

Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակում մեջբերված գործերին արված գերհղումներն ուղղորդում են HUDOC տվյալների բազա (http://hudoc.echr.coe.int), որն ապահովում է Դատարանի (Մեծ Պալատի, Պալատի եւ Կոմիտեի վճիռներ ու որոշումներ, փոխանցված գործեր, խորհրդատվական կարծիքներ եւ «Նախադեպային իրավունքի տեղեկատվական պարբերական»-ից [Case-Law Information Note] վերցված գործերի համառոտ նկարագրություններ) եւ Հանձնաժողովի (որոշումներ եւ զեկույցներ) նախադեպային իրավունքի եւ Նախարարների կոմիտեի բանաձեւերի հասանելիությունը:

Դատարանն իր վճիռներն ու որոշումները կայացնում է իր երկու պաշտոնական լեզուներով՝ անգլերենով եւ (կամ) ֆրանսերենով: HUDOC-ը պարունակում է նաեւ կարեւոր շատ գործերի թարգմանություններ ավելի քան երեսուն ոչ պաշտոնական լեզուներով, եւ երրորդ կողմերի ստեղծած՝ նախադեպային իրավունքի մոտ հարյուր առցանց ժողովածուներին արված հղումներ: Մեջբերված գործերի՝ բոլոր լեզուներով առկա տարբերակները հասանելի են HUDOC տվյալների բազայի «Լեզվի տարբերակներ» պատուհանի միջոցով, որը կարելի է գտնել գործի գերհղման վրա սեղմելուց հետո:

—A—

Abdullah Yaşa and Others v. Turkey, no. 44827/08, 16 July 2013

Adalı v. Turkey, no. 38187/97, 31 March 2005

Ahmet Yıldırım v. Turkey, no. 3111/10, ECHR 2012

Alekseyev v. Russia, nos. 4916/07 and 2 others, 21 October 2010

Alıcı and Others v. Turkey, no. 70098/12, 24 May 2022

Aksoy v. Turkey, 18 December 1996, Reports 1996-VI

Andreou v. Turkey, no. 45653/99, 27 October 2009

Annenkov and Others v. Russia, no. 31475/10, 25 July 2017

Aquilina v. Malta [GC], no. 25642/94, ECHR 1999‑III

Ashughyan v. Armenia, no. 33268/03, 17 July 2008

Associated Society of Locomotive Engineers and Firemen (ASLEF) v. the United Kingdom, no. 11002/05, 27 February 2007

Association “21 December 1989” and Others v. Romania, nos. 33810/07 and 18817/08, 24 May 2011

Ataykaya v. Turkey, no. 50275/08, 22 July 2014

Auray and Others v. France, no. 1162/22, 8 February 2024

Austin and Others v. the United Kingdom [GC], nos. 39692/09 and 2 others, ECHR 2012

Autronic AG v. Switzerland, 22 May 1990, Series A no. 178

—B—

Barankevich v. Russia, no. 10519/03, 26 July 2007

Barraco v. France, no. 31684/05, 5 March 2009

Bayev and Others v. Russia, nos. 67667/09 and 2 others, 20 June 2017

Bédat v. Switzerland [GC], no. 56925/08, 29 March 2016

Berkman v. Russia, no. 46712/15, 1 December 2020

Berladir and Others v. Russia, no. 34202/06, 10 July 2012

Boboc and Others v. the Republic of Moldova, no. 44592/16, 7 June 2022

Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi v. Ireland [GC], no. 45036/98, ECHR 2005-VI

Bouyid v. Belgium [GC], no. 23380/09, ECHR 2015

Bączkowski and Others v. Poland, no. 1543/06, 3 May 2007

Brega and Others v. Moldova, no. 61485/08, 24 January 2012

Bukta and Others v. Hungary, no. 25691/04, ECHR 2007‑III

Bumbeș v. Romania, no. 18079/15, 3 May 2022

Butkevich v. Russia, no. 5865/07, 13 February 2018

Buzadji v. the Republic of Moldova [GC], no. 23755/07, 5 July 2016

—C—

Cestaro v. Italy, no. 6884/11, 7 April 2015

Chkhartishvili v. Georgia, no. 31349/20, 11 May 2023

Çiçek and Others v. Türkiye, nos. 48694/10 et al., 22 November 2022

Csiszer and Csibi v. Romania, nos. 71314/13 and 68028/14, 5 May 2020

Creangă v. Romania [GC], no. 29226/03, 23 February 2012

Chorherr v. Austria, 25 August 1993, Series A no. 266‑B

Cisse v. France, no. 51346/99, ECHR 2002‑III

Coster v. the United Kingdom [GC], no. 24876/94, 18 January 2001

—D—

Dareskizb Ltd v. Armenia, no. 61737/08, 21 September 2021

De Tommaso v. Italy [GC], no. 43395/09, 23 February 2017

Delfi AS v. Estonia [GC], no. 64569/09, ECHR 2015

Dilipak v. Turkey, no. 29680/05, 15 September 2015

Disk and Kesk v. Turkey, no. 38676/08, 27 November 2012

Djavit An v. Turkey, no. 20652/92, ECHR 2003‑III

Drozd v. Poland, no. 15158/19, 6 April 2023

Dubovtsev and Others v. Ukraine, nos. 21429/14 and 9 others, 21 January 2021

—E—

Ecaterina Mirea and others v. Romania, nos. 43626/13 and 69 others, 12 April 2016

Ekrem Can and Others v. Turkey, no. 10613/10, 8 March 2022

Elena Apostol and Others v. Romania, nos. 24093/14 and 16 others, 23 February 2016

Elvira Dmitriyeva v. Russia, nos. 60921/17 and 7202/18, 30 April 2019

Emin Huseynov v. Azerbaijan, no. 59135/09, 7 May 2015

Éva Molnár v. Hungary, no. 10346/05, 7 October 2008

Ezelin v. France, 26 April 1991, Series A no. 202

—F—

Fáber v. Hungary, no. 40721/08, 24 July 2012

Feridun Yazar v. Turkey, no. 42713/98, 23 September 2004

Foka v. Turkey, no. 28940/95, 24 June 2008

Frumkin v. Russia, no. 74568/12, 5 January 2016

—G—

Gafgaz Mammadov v. Azerbaijan, no. 60259/11, 15 October 2015

Gäfgen v. Germany [GC], no. 22978/05, ECHR 2010

Geylani and Others v. Türkiye, no. 10443/12, 12 September 2023

Gillan and Quinton v. the United Kingdom, no. 4158/05, ECHR 2010 (extracts)

Giulia Manzoni v. Italy, 1 July 1997, Reports 1997‑IV

Giuliani and Gaggio v. Italy [GC], no. 23458/02, ECHR 2011 (extracts)

Gorzelik and Others v. Poland [GC], no. 44158/98, ECHR 2004-I

Gsell v. Switzerland, no. 12675/05, 8 October 2009

Güleç v. Turkey, 27 July 1998, Reports of Judgments and Decisions 1998‑IV

Gülşenoğlu v. Turkey, no. 16275/02, 29 November 2007

Gül and Others v. Turkey, no. 4870/02, 8 June 2010

Gün and Others v. Turkey, no. 8029/07, 18 June 2013

Guzzardi v. Italy, 6 November 1980, Series A no. 39

—H—

Hakobyan and Others v. Armenia, no. 34320/04, 10 April 2012

Hakim Aydın v. Turkey, no. 4048/09, 26 May 2020

Handzhiyski v. Bulgaria, no. 10783/14, 6 April 2021

Hentschel and Stark v. Germany, no. 47274/15, 9 November 2017

Huseynli and Others v. Azerbaijan, nos. 67360/11 and 2 others, 11 February 2016

Hyde Park and Others v. Moldova, no. 33482/06, 31 March 2009

Hyde Park and Others v. Moldova (no. 3), no. 45095/06, 31 March 2009

Hyde Park and Others v. Moldova (nos. 5 and 6), nos. 6991/08 and 15084/08, 14 September 2010

—I—

Ibrahim and Others v. the United Kingdom [GC], nos. 50541/08 and 3 others, 13 September 2016

Ibrahimov and Mammadov v. Azerbaijan, nos. 63571/16 and 5 others, 13 February 2020

Ibrahimov and Others v. Azerbaijan, nos. 69234/11 and 2 others, 11 February 2016

İmrek v. Turkey, no. 45975/12, 10 November 2020

Ireland v. the United Kingdom, 18 January 1978, Series A no. 25

Isaak v. Turkey, no. 44587/98, 24 June 2008

İzci v. Turkey, no. 42606/05, 23 July 2013

Ilgar Mammadov v. Azerbaijan, no. 15172/13, 22 May 2014

Identoba and Others v. Georgia, no. 73235/12, 12 May 2015

Işıkırık v. Turkey, no. 41226/09, 14 November 2017

—J—

Jalloh v. Germany [GC], no. 54810/00, ECHR 2006‑IX

Jeronovičs v. Latvia [GC], no. 44898/10, 5 July 2016

—K—

Kablis v. Russia, nos. 48310/16 and 59663/17, 30 April 2019

Kadura and Smaliy v. Ukraine, nos. 42753/14 and 43860/14, 21 January 2021

Karelin v. Russia, no. 926/08, 20 September 2016

Kasparov and Others v. Russia, no. 21613/07, 3 October 2013

Kasparov v. Russia, no. 53659/07, 11 October 2016

Kavala v. Turkey, no. 28749/18, 10 December 2019

Kazan v. Türkiye, no. 58262/10, 6 June 2023

Kemal Çetin v. Turkey, no. 3704/13, 26 May 2020

Khlaifia and Others v. Italy [GC], no. 16483/12, 15 December 2016

Konstantin Markin v. Russia [GC], 30078/06, ECHR 2012

Kopp v. Switzerland, 25 March 1998, Reports 1998-II

Krupko and Others v. Russia, no. 26587/07, 26 June 2014

Kruslin v. France, 24 April 1990, Series A no. 176-A

Kudrevičius and Others v. Lithuania [GC], no. 37553/05, ECHR 2015

—L—

Labita v. Italy ([GC], no. 26772/95, ECHR 2000‑IV

Laguna Guzman v. Spain, no. 41462/17, 6 October 2020

Laurijsen and Others v. the Netherlands, nos. 56896/17 and 4 others, 21 November 2023

Lashmankin and Others v. Russia, nos. 57818/09 and 14 others, 7 February 2017

Lutsenko and Verbytskyy v. Ukraine, nos. 12482/14 and 39800/14, 21 January 2021

—M—

Maestri v. Italy [GC], no. 39748/98, ECHR 2004-I

Magyar Helsinki Bizottság v. Hungary [GC], no. 18030/11, 8 November 2016

Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary [GC], no. 201/17, 20 January 2020

Makarashvili and Others v. Georgia, nos. 23158/20 et al., 1 September 2022

Makhmudov v. Russia, no. 35082/04, 26 July 2007

Malofeyeva v. Russia, no. 36673/04, 30 May 2013

Manannikov v. Russia, no. 9157/08, 1 February 2022

Mariya Alekhina and Others v. Russia, no. 38004/12, 17 July 2018

Mătăsaru v. the Republic of Moldova, nos. 69714/16 and 71685/16, 15 January 2019

Medvedyev and Others v. France [GC], no. 3394/03, ECHR 2010

Mikhaylova v. Russia, no. 46998/08, 19 November 2015

Mkrtchyan v. Armenia, no. 6562/03, 11 January 2007

Muradova v. Azerbaijan, no. 22684/05, 2 April 2009

Murat Vural v. Turkey, no. 9540/07, 21 October 2014

Mushegh Saghatelyan v. Armenia, no. 23086/08, 20 September 2018

Mustafa Hajili and Others v. Azerbaijan, nos. 69483/13 et al., 6 October 2022

—N—

Nagmetov v. Russia [GC], no. 35589/08, 30 March 2017

Najafli v. Azerbaijan, no. 2594/07, 2 October 2012

Navalnyy and Gunko v. Russia, no. 75186/12, 10 November 2020

Navalnyy and Yashin v. Russia, no. 76204/11, 4 December 2014

Navalnyy v. Russia [GC], nos. 29580/12 and 4 others, 15 November 2018

Necdet Bulut v. Turkey, no. 77092/01, 20 November 2007

Nemtsov v. Russia, no. 1774/11, 31 July 2014

Nurettin Aldemir and Others v. Turkey, nos. 32124/02 and others, 18 December 2007

—O—

Obote v. Russia, no. 58954/09, 19 November 2019

Olga Kudrina v. Russia, no. 34313/06, 6 April 2021

Öllinger v. Austria, no. 76900/01, ECHR 2006‑IX

Ostroveņecs v. Latvia, no. 36043/13, 5 October 2017

Ouranio Toxo and Others v. Greece, no. 74989/01, ECHR 2005‑X (extracts)

Oya Ataman v. Turkey, no. 74552/01, ECHR 2006‑XIV

—P—

P.F. and E.F. v. the United Kingdom (dec.), no. 28326/09, 23 November 2010

Pastor and Ţiclete v. Romania, nos. 30911/06 and 40967/06, 19 April 2011

Pentikäinen v. Finland [GC], no. 11882/10, ECHR 2015

Peradze and Others v. Georgia, no. 5631/16, 15 December 2022

Perinçek v. Switzerland, no. 27510/08, 17 December 2013

Petropavlovskis v. Latvia, no. 44230/06, ECHR 2015

Plattform “Ärzte für das Leben” v. Austria, 21 June 1988, Series A no. 139

Primov and Others v. Russia, no. 17391/06, 12 June 2014

Promo Lex and Others v. the Republic of Moldova, no. 42757/09, 24 February 2015

Protopapa v. Turkey, no. 16084/90, 24 February 2009

—R—

Rai and Evans v. The United Kingdom, nos. 26258/07 and 26255/07, (dec.), 17 November 2009

Ramirez Sanchez v. France [GC], no. 59450/00, ECHR 2006-IX

Rashad Hasanov and Others v. Azerbaijan, nos. 48653/13 and 3 others, 7 June 2018

Razvozzhayev v. Russia and Ukraine and Udaltsov v. Russia, nos. 75734/12 and 2 others, 19 November 2019

Rekvényi v. Hungary [GC], no. 25390/94, ECHR 1999-III

Rotaru v. Romania [GC], no. 28341/95, ECHR 2000-V

Rozhkov v. Russia (no. 2), no. 38898/04, 31 January 2017

—S—

S., v. and A. v. Denmark [GC], nos. 35553/12 and 2 others, 22 October 2018

Saadi v. the United Kingdom [GC], no. 13229/03, ECHR 2008

Sáska v. Hungary, no. 58050/08, 27 November 2012

Schwabe and M.G. v. Germany, nos. 8080/08 and 8577/08, ECHR 2011 (extracts)

Selmouni v. France [GC], no. 25803/94, ECHR 1999‑V

Shapovalov v. Ukraine, no. 45835/05, 31 July 2012

Shimovolos v. Russia, no. 30194/09, 21 June 2011

Shmorgunov and Others v. Ukraine, nos. 15367/14 and 13 others, 21 January 2021

Şimşek and Others v. Turkey, nos. 35072/97 and 37194/97, 26 July 2005

Sindicatul “Păstorul cel Bun” v. Romania [GC], no. 2330/09, ECHR 2013

Sinkova v. Ukraine, no. 39496/11, 27 February 2018

Şolari v. the Republic of Moldova, no. 42878/05, 28 March 2017

Stankov and the United Macedonian Organisation Ilinden v. Bulgaria, nos. 29221/95 and 29225/95, ECHR 2001‑IX

Steel and Others v. the United Kingdom, 23 September 1998, Reports of Judgments and Decisions 1998‑VII

Stephens v. Malta (no. 2), no. 33740/06, 21 April 2009

Svinarenko and Slyadnev v. Russia [GC], nos. 32541/08 and 43441/08, ECHR 2014 (extracts)

—T—

Taranenko v. Russia, no. 19554/05, 15 May 2014

Ter-Petrosyan v. Armenia, no. 36469/08, 25 April 2019

The Gypsy Council and Others v. the United Kingdom (dec.), no. 66336/01, 14 May 2002

The United Macedonian Organisation Ilinden and Ivanov v. Bulgaria, no. 44079/98, 20 October 2005

Times Newspapers Ltd v. the United Kingdom (nos. 1 and 2), nos. 3002/03 and 23676/03, ECHR 2009

—U—

Uzunget and Others v. Turkey, no. 21831/03, 13 October 2009

—V—

V. v. the United Kingdom [GC], no. 24888/94, ECHR 1999‑IX

Varoğlu Atik and Others v. Turkey, no. 76061/14, 14 January 2020

Virabyan v. Armenia, no. 40094/05, 2 October 2012

Vorontsov and Others v. Ukraine, nos. 58925/14 and 4 others, 21 January 2021

Vyerentsov v. Ukraine, no. 20372/11, 11 April 2013

—Y—

Yezhov and Others v. Russia, no. 22051/05, 29 June 2021

Yılmaz and Kılıç v. Turkey, no. 68514/01, 17 July 2008

Yılmaz Yıldız and Others v. Turkey, no. 4524/06, 14 October 2014

—Z—

Zakharov and Varzhabetyan v. Russia, nos. 35880/14 et 75926/17, 13 October 2020

Zülküf Murat Kahraman v. Turkey, no. 65808/10, 16 July 2019

Ziliberberg v. Moldova, no. 61821/00, (dec.), 4 May 2004



* Մեջբերված նախադեպային իրավունքը կարող է լինել Դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի պաշտոնական լեզուներից (անգլերեն կամ ֆրանսերեն) որեւէ մեկով կամ երկուսով: Եթե այլ բան նշված չէ, բոլոր հղումները վերաբերում են Դատարանի պալատի կողմից ըստ էության կայացված վճռին: «(Որոշ)» հապավումը նշանակում է, որ մեջբերմամբ հղում է կատարվում Դատարանի որոշմանը, իսկ «[ՄՊ]» հապավումը նշանակում է, որ գործը քննվել է Մեծ պալատի կողմից:

[8] Տե՛ս նաեւ 11-րդ հոդվածի վերաբերյալ ուղեցույցը (բաժին I.Բ(2))՝ 10-րդ եւ (կամ) 11-րդ հոդվածների համաձայն վարքագծի տարբեր ձեւերի դասակարգման օրինակների համար:

[11].  Տե՛ս նաեւ Միավորված ազգերի կազմակերպության՝ իրավապահ մարմիններում պակաս մահացու զենքերի վերաբերյալ մարդու իրավունքների ուղեցույց, § 1.1, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ (օգոստոս 2019):