Եվրոպայի խորհրդի ծրագիր
«Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը»
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Անվանում |
Ռազմավարության մշակման հարցերով փորձագետ |
Մոտավոր ժամկետներ |
մարտ-հուլիս 2016թ., առավելագույնը 50 աշխատանքային օր |
Գործունեության վայր |
ք. Երևան և մարզեր |
Ներածություն և նախադրյալներ
Հայաստանի համայնքների միությունը (այսուհետ` ՀՀՄ) հիմնադրվել է 1997թ.-ին` Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումից անմիջապես հետո: 2009թ.-ին այն դարձել է իրավաբանական անձանց միություն: ՀՀՄ-ի նպատակներն են տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը` Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթներին համաձայն, իր անդամ համայնքների շահերի պաշտպանությունը, տեղական ընտրված ներկայացուցիչների կարողությունների զարգացումը, ինչպես նաև ասոցիացիաների միջև համագործակցության խթանումը: ՀՀՄ-ին անդամակցում են Հայաստանի 915 համայնքները:
«Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակնէ ՀՀՄ-ի կարողությունների ամրապնդումը, որի արդյունքում ՀՀՄ-ն կունենա ավելի ակտիվ մասնակցություն Հայաստանի կառավարման համակարգում:
Այս տարի ՀՀՄ-ն նախատեսում է մշակել իր 2016-2021թթ. Ռազմավարությունը, որի համար անհրաժեշտ է սահմանել միության տեսլականը, նպատակները, խնդիրները և ռազմավարական գերակայությունները:
Խորհրդատվության նպատակը
Խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել ՀՀՄ-ին իր 2016-2021թթ. ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի մշակման գործընթացում: Մասնավորապես, ակնկալվում է, որ փորձագետը կմշակի ռազմավարական պլանավորման մեթոդաբանությունը, կվարի աշխատաժողովները և քննարկումները, ինչպես նաև կմշակի ՀՀՄ-ի ռազմավարությունն ու տարեկան գործողությունների ծրագիրը:
Հիմնական առաջադրանքներն ու պարտականությունները
Համագործակցելով ծրագրի աշխատակազմի, միջազգային և տեղական մյուս փորձագետների և ՀՀՄ-ի ղեկավարության հետ` փորձագետը խորհրդատվության շրջանակներում պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները.
1. Վերլուծել միության հիմնական գործառույթների և նպատակների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը (ՀՀՄ-ի կանոնադրությունը, 2006-2010թթ. ռազմավարությունը, Ինստիտուցիոնալ կարողությունների հենակետային գնահատում, ՀՀՄ-ի 2015թ.-ի Կազմակերպական զարգացման ռազմավարությունը և այլն):
2. Մշակել ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի նախագծերը, առաջարկել ռազմավարական պլանավորման մեթոդաբանությունը, կիրառելի գործիքակազմն ու ժամանակացույցը, մասնավորապես`
ա. մշակել ռազմավարական պլանավորման գործընացի նախագիծն ու մեթոդաբանությունը, որոնք կներկայացվեն ՀՀՄ-ի համապատասխան աշխատանքային խմբին մարտ ամսվա ընթացքում, ինչպես նաև մասնակցել ԱԽ-ի հետ հանդիպումներին և վարել քննարկումներ (մարտի 11 և մարտի 18-19);
բ. մշակել ռազմավարական պլանավորման թեմայով Տեղական իշխանությունների եվրոպական ասոցիացիաների հետ փորձի փոխանակման հնարավորություն ընձեռող մեկնարկային աշխատաժողովի հայեցակարգը և օրակարգը, ինչպես նաև մասնակցել մարտի վերջին կայանալիք աշխատաժողովին և վարել քննարկումներ;
գ. ՀՀՄ-ի աշխատանքային խմբի քննարկումների և մեկնարկային աշխատաժողովի արդյունքների հիման վրա միջազգային փորձագետի հետ միասին մշակել ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի առաջին նախագիծը` ՀՀՄ-ի անդամների հետ մանրամասն քննարկելու նպատակով;
դ. միջազգային փորձագետի հետ միասին մշակել ՀՀՄ-ի անդամների հետ մարզային քննարկումների օրակարգը և մեթոդաբանությունը, ինչպես նաև մասնակցել մարզային քննարկումներին և վարել դրանք (ապրիլ - մայիս 2016թ.):
Վերոնշյալ յուրաքանչյուր գործողություն կքննարկվի ՀՀՄ-ի ղեկավարության և ՀՀՄ-ի ռազմավարության հարցերով աշխատանքային խմբի հետ: Բոլոր փաստաթղթերը վերջնական տեսքի կբերվեն գործընթացի յուրաքանչյուր քայլի վերաբերյալ ստացված մեկնաբանությունների և առաջարկությունների հիման վրա:
3. ՀՀՄ-ի անդամների և համապատասխան շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում ամփոփել ՀՀՄ-ի ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Մասնավորապես`
ա.մշակել ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի նախագծերը և դրանք ամփոփել Power point ծրագրի օգնությամբ; ներկայացնել նախագծերը ՀՀՄ-ի ծրագրի հարցերով աշխատանքային խմբին և վարչության անդամներին` կարծիքներ և առաջարկություններ հավաքագրելու նպատակով;
բ.վերջնական տեսքի բերել 2016-2021թթ. Ռազմավարությունը և տարեկան գործողությունների պլանը` ՀՀՄ-ի կառավարման մարմինների կողմից հաստատման ներկայացնելու համար:
Ակնկալվող արդյունքներ
1. Առկա փաստաթղթերի վերլուծություն` ամփոփագիր (առավելագույնը 2 էջ):
2. Ռազմավարական պլանավորման գործընթացի նախագծի մշակում, ներառյալ մեթոդաբանությունը:
3. Ռազմավարական պլանավորման թեմայով մեկնարկային աշխատաժողովի օրակարգի և հայեցակարգի մշակում:
4. Ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի առաջին նախագծի մշակում:
5. Մարզային չորս աշխատաժողվների օրակարգերի և մեթոդաբանության մշակում:
6. Նախագծերի քննարկմանը նվիրված հանդիպումների ժամանակ PowerPoint ծրագրով ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի ներկայացում:
7. ՀՀՄ-ի 2016-2021թթ. Ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի վերջնական տարբերակի մշակում:
Անհրաժեշտ որակավորում
1. Մեծ կազմակերպություններին (մասնավոր և/կամ հասարակական կազմակերպություններին) ինստիտուցիոնալ զարգացման թեմայով խորհրդատվություն տրամադրելու` ներառյալ ռազմավարական ծրագրեր մշակելու փորձ (ավելի քան 5 տարվա):
2. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Հայաստանի համայնքների հետ աշխատելու փորձը ցանկալի է:
3. Տարբեր շահագրգիռ կողմերի հետ դրական աշխատանքային հարաբերություններ կառուցելու և նրանց հետ համագործակցելու կարողություն:
4. Գործողությունների/վերջնական արդյունքների վրա կենտրոնանալու կարողություն`միևնույն ժամանակ ցուցաբերելով որակ, արդյունավետություն, ճշգրտություն և աշխատանքը սահմանված ժամկետներում կատարելու կարողություն:
5. Գրավոր և բանավոր հայերենի գերազանց իմացություն, նյութերի մշակման հմտություն, բարդ մտքերը և գաղափարները ճիշտ ձևակերպելու ունակություն:
6. Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
Ժամանակացույց
Սկիզբը` 2016թ.-ի մարտի 9: Աշխատանքները պետք է իրականացվեն ըստ ներկայացված ժամանակցույցի և ավարտվեն ոչ ուշ, քան 2016թ.-ի հուլիսի 15-ը:
Առաջադրանքներ |
Յուրաքանչյուր առաջադրանքի համար հատկացվող ժամանակ |
Առկա փաստաթղթերի վերլուծություն |
2 օր |
Ռազմավարական պլանավորման գործընացի նախագծի ու մեթոդաբանության մշակում, մասնակցություն ՀՀՄ-ի համապատասխան աշխատանքային խմբի հետ հանդիպումներին |
10 օր |
Ռազմավարական պլանավորման թեմայով մեկնարկային աշխատաժողովի հայեցակարգի և օրակարգի մշակում, ինչպես նաև մասնակցություն աշխատաժողովին և քննարկումների վարում |
5 օր |
Ռազմավարության և գործողությունների ծրագրի առաջին նախագծերի մշակում |
7 օր |
Մարզային չորս աշխատաժողովների օրակարգի և մեթոդաբանության մշակում, ինչպես նաև մասնակցել աշխատաժողովներին և դրանց վարում |
10 օր |
Ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի նախագծերի ամփոփում |
5 օր |
Power point ծրագրով ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի նախագծերի ամփոփում, արդյունքների ամփոփմանը նվիրված երկու հանդիպումներին մասնակցություն և արդյունքների ներկայացում |
4 օր |
Ստացված կարծիքների հիման վրա ռազմավարության և տարեկան գործողությունների ծրագրի նախագծերի ամփոփում |
7 օր |
Աշխատանքային պլան
Գործողություն |
մարտ |
ապրիլ |
մայիս |
հունիս |
հուլիս |
|||||||||
Ծրագրի հարցերով աշխատանքային խմբի հանդիպում |
||||||||||||||
Ռազմավարության/գործողությունների ծրագրի առաջին նախագծի մշակում |
||||||||||||||
Մեկնարկային աշխատաժողով |
||||||||||||||
Մարզային չորս աշխատաժողով |
||||||||||||||
Ռազմավարության/գործողությունների ծրագրի նախագծի մշակում |
||||||||||||||
Արդյունքների ամփոփմանը նվիրված հանդիպումներ |
||||||||||||||
Ռազմավարության նախագծի/գործողությունների ծրագրի ամփոփում |
Դիմումների ներկայացման ընթացակարգը
Հետաքրքրված թեկնածուները/ընկերությունները կարող են ուղարկել իրենց դիմումները, ներառյալ.
1. Ինքնակենսագրությունը (CV)` ընդգծելով նման առաջադրանքներ կատարելու իրենց համապատասխան փորձը:
2. Հետաքրքրվածության նամակ` ամփոփելով նման առաջադրանքներ կատարելու իրենց հաջողված փորձը:
Ցանկացողները կարող են ուղարկել դիմումները Ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանին հետևյալ էլ. հասցեով` tatevik.davtyan@coe.int
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ծրագրի օգնական Աննա Սահակյանին` հեռ. 546322 (ներքին 109); էլ. հասցե`anna.sahakyan@coe.int
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2016թ.-ի փետրվարի 29-ը (Երևանի ժամանակով կեսգիշերը):