ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ԿԵՆՍԱՊԱՀՈՎՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Ապրուստի արժեքի ճգնաժամի վերաբերյալ մասնակից պետությունների արտահերթ զեկույցների ուսումնասիրություն
■ Ուսումնասիրությունում ՍԻԵԿ-ը սահմանում է, թե ինչ է պահանջում Կանոնադրությունը այն իրավիճակներում, երբ առաջին անհրաժեշտության ապրանքների արժեքը շատ ավելի արագ է աճում, քան տնային տնտեսությունների միջին եկամուտները, և տրամադրում է ուղեցույցներ և առաջարկություններ, որոնց վրա կարող են հիմնվել մասնակից պետությունները։
■ Խարտիայում ամրագրված իրավունքների պաշտպանությունը՝ ի շահ բոլորի, ոչ միայն կարևոր է, այն նաև հիմնարար դեր է խաղում տնտեսական վերականգնման, սոցիալական արդարության և ժողովրդավարական կայունության համար: Եվրոպայի՝ կենսապահովման ներկայիս ճգնաժամից դուրս գալու ջանքերին զուգահեռ այդ իրավունքների պաշտպանության շարունակական հանձնառությունը չափազանց կարևոր է արդար և դիմակայուն հասարակություն վերակառուցելու համար:
1. Քաղաքականություն մշակողները պետք է ապահովենավտոմատ ինդեքսավորման կամ պարբերական վերանայումների միջոցով նվազագույն աշխատավարձի կանոնավոր կերպով ճշգրտում, պահպանելով այն ազգային միջին աշխատավարձի նվազագույնը 60%-ի մակարդակին՝ դրանով իսկ պաշտպանելով մարդկանց գնողունակությունը կենսապահովման ճգնաժամի պայմաններում:
2. Կենսապահովման ճգնաժամի ընթացքում մարդկանց համար չափազանց լուրջ խնդիր է դարձել էլեկտրաԷներգիայի արժեքը։ Կառավարությունները պետք է ուշադիր վերահսկեն էներգետիկ աղքատության մակարդակը, նպատակային աջակցություն ցուցաբերեն առավել տուժածներին և իրականացնեն երկարաժամկետ քաղաքականություն՝ ապահովելու բավարար էլեկտրաէներգիայի կայուն, ապահով և անվտանգ հասանելիություն:
3․ Բնակարանիհետ կապված ծախսերը բոլոր եկամտային խմբերի համար ամենամեծ ծախսն են, և կենսապահովման ծախսերի ճգնաժամը վատթարացրել է առկա բնակարանային խնդիրները: Կառավարությունները պետք է ապահովեն, որ վարձավճարները լինեն մատչելի, սոցիալական բնակարանների հարցում առաջնահերթություն տան խոցելի տնային տնտեսություններին և կանխեն չվճարված վարձավճարների կամ/կամ բնակարանային պարտքերի պատճառով վտարումները:
4․ Սոցիալական պաշտպանությունը Խարտիայի հիմնարար տարրն է: Տևական գնաճը զգալիորեն նվազեցրել է սոցիալական ապահովության նպաստների և աջակցության արժեքը, ինչի արդյունքում ստացողներն անկարող են ձեռք բերել առաջին անհրաժեշտության ապրանքները: Պետությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերն ապահովելու համար, որ այդ նպաստները մնան համարժեք, կարգավորելով դրանք՝ գնաճին համընթաց պահելու և առավել տուժած խմբերին աջակցելու համար:
5․ Կենսապահովման ճգնաժամի ընթացքում սննդի ծախսերի աճը հանգեցրել է նրան, որ բնակչության որոշ խմբեր ի վիճակի չեն իրենց թույլ տալ գնել առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչն ազդել է Խարտիայում ամրագրված՝ կրթության, առողջապահության, աղքատությունից և սոցիալական բացառվածությունից պաշտպանվածության իրավունքների վրա: Ժամանակավոր աջակցությանը և օգնության ծայրահեղ միջոցներին, ինչպիսիք են սննդամթերքի բանկերը, ապավինելուց պետությունները պետք է անցնեն երկարաժամկետ լուծումների, որոնք կերաշխավորեն, որ բոլորը, հատկապես առավել տուժած խմբերը, կարողանան օգտվել համարժեք, կայուն սնունդից:
6. Կենսապահովման ճգնաժամն անհամաչափ ազդեցություն ունեցավ ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների, երեխաների, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ԼԳԲՏԻ անձանց, մարգինալացված համայնքների, էթնիկ փոքրամասնությունների, գնչուների և միգրանտների ընտանիքների վրա: Մասնակից պետությունները պետք է իրականացնեն մարդու իրավունքների վրա դրա ազդ եցության գնահատումներ, հավաքեն համապարփակ տվյալներ, առաջնահերթություն տան երկարաժամկետ միջոցառումներին և նպատակային աջակցություն տրամադրելիս բովանդակալից խորհրդակցություններ անցկացնեն ազդակիր խմբերի հետ:
7. Կենսապահովման ճգնաժամի հետևանքներից հատկապես խիստ տուժել են կանայք։ Կառավարությունները պետք է որդեգրեն գենդերազգայուն տնտեսական քաղաքականություն՝ լուծելու կանանց ֆինանսական խոցելիության խնդիրը և ապահովելու, որ ճգնաժամային միջոցառումները բավարարեն նրանց հատուկ կարիքները:
8. Կենսապահովման ճգնաժամի վերաբերյալ որոշումներ կայացնելիս Մասնակից պետությունները պետք է ապահովեն ճգնաժամից առավել տուժած խմբերի բովանդակալից մասնակցությունը և խորհրդակցեն նրանց հետ Խարտիայում ամրագրված իրենց իրավունքների վերաբերյալ:
9․ Կենսապահովման ճգնաժամի փաստը չի նվազեցնում Խարտիայի ներքո պետությունների պարտականությունները: Խարտիայի իրավունքների պաշտպանությունը՝ ի շահ բոլորի, նպաստում է տնտեսական վերականգնմանը, սոցիալական արդարությանը և ժողովրդավարական կայունությանը:
10. Սոցիալական իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն նպաստում է աղքատության և սոցիալական բացառման նվազմանը, կենսապայմանների բարելավմանը և բոլորի համար ավելի մեծ հնարավորությունների ստեղծմանը: